Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
Քո ցավին մեռնեմ, Սերժ ջան, անկապ համերգ էր

Դե ինչ ասեմ, Սերժի սոլո կարիերան դուրս չի գալիս, անկապ, միանման, միջակ երգեր ա երգում, ոչ մի երգը չտպավորվեց մեջս, լրիվ լալալալա վիճակներ էին:

Վիզան ընդհանրապես չդզեց, ոնց որ Բրեգովիչի/Կուստուրիցայի ու death metal-ի խառնուրդ լիներ, մի երգն էլ ոնց որ Բելաջիոյի ու Ձորաբերդի ռաբիզ երգ լիներ:

Մի խոսքով, քանի դեռ ժողովուրդը ներքևում տժժում էր, ես ու Ներսեսը վերևում ղժժում էինք: Հատկապես էն հայերեն երգի վրա, որի բառերի վրա երևի մի քանի շաբաթ ճգնել էր Ավետ Բարսեղյանը:

Բայց Բարի Արագիլի համար արժեր համերգին ներկա լինել: Համերգի վերջի երգերն էլ վատը չէին
Հայերեն երգը 7-8 բառից էր բաղկացած, բայց ես չէի սպասում, որ Սերժը եսիմ ինչ բառեր ա օգտագործած լինելու. մարդը էդքան բառ գիտի հայերեն, ի՞նչ եք ուզում: Մեկ էլ ե՞րբ էիք էս մակարդակի համերգ տեսել Երևանում:
Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
Հ1–ով մի 15 րոպե նայեցի, ներվայնացա Սերժի բռնած ուղղությունից, ուզեցի ֆորումում «ինչ ասես չասեմ», էն էլ ձեր էս հուզված ու հիացած տրամադրությունները տեսնելուց հետո մտածեցի վիրավորական կլինի երկրպագուների համար. ավելի լավա սուս մնամ։
Բայց «Բարի արագիլը» լավն էր։ Ոնց որ Երվանդը ասեց՝ ճղճղան ձայնով, բայց անկեղծ ու հուզիչ։
Ազատ արտահայտվի, Արշակ ջան, հո բոլորը չե՞ն հավանելու երգերը, համերգը, Սերժին...
Էդ մարդը 1,5 ժամ երգեց, վերջում էլ մեր պատվերը կատարեց միայն կիթառով: Ո՞ր մի հայ <<մեգաաստղն>> ա կարողանում էդպես: Հա, վա՞յ, Հարութը

Վիզան իմ դուրն էլ շատ եկավ: Պարզվեց բացի Ջիվանից էլի հայ կա խմբում
Ասում եք՝ խառնուրդ ա ոճերի, բայց իրենք չեն էլ թաքցնում, որ իրենց երաժշտությունը արևելյանի, արևմտյանի... սինթեզ ա, հետաքրքիր սինթեզ