Քո ցավին մեռնեմ, Սերժ ջան, անկապ համերգ էր

Դե ինչ ասեմ, Սերժի սոլո կարիերան դուրս չի գալիս, անկապ, միանման, միջակ երգեր ա երգում, ոչ մի երգը չտպավորվեց մեջս, լրիվ լալալալա վիճակներ էին:

Վիզան ընդհանրապես չդզեց, ոնց որ Բրեգովիչի/Կուստուրիցայի ու death metal-ի խառնուրդ լիներ, մի երգն էլ ոնց որ Բելաջիոյի ու Ձորաբերդի ռաբիզ երգ լիներ:

Մի խոսքով, քանի դեռ ժողովուրդը ներքևում տժժում էր, ես ու Ներսեսը վերևում ղժժում էինք: Հատկապես էն հայերեն երգի վրա, որի բառերի վրա երևի մի քանի շաբաթ ճգնել էր Ավետ Բարսեղյանը:

Բայց Բարի Արագիլի համար արժեր համերգին ներկա լինել: Համերգի վերջի երգերն էլ վատը չէին