հիմա ինչքան գիտեմ սեզոնը փակվելա,դժվար թէ... երևի մեկել մյուս տարի սկսվեն թռիչքներըկարանք մի հատ ել կազմակերպենք՞
հիմա ինչքան գիտեմ սեզոնը փակվելա,դժվար թէ... երևի մեկել մյուս տարի սկսվեն թռիչքներըկարանք մի հատ ել կազմակերպենք՞
Ես ժամանակավորապես կամ էլ մշտապես այլևս ակումբի անդամ չեմ եթե հարցեր կան icq իս համարը նույնն ա.պմ խնդրում եմ չգրել
http://www.genocide1915.net
Ռուֆ էս անգամ կազմակերպելը քո վրա
Cannibal-ը համար է տվելմյուս տարի091 001655 Արման ա անունը,ինստրուկտրներիցա ու մասնագետա
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ես եթե իմանամ սաղ կմնամ կթնեմ
Ուրեմ մեզ մոտ կա Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիա, որը կազմակերպում է թռիչքներ պարաշյուտով:
Այցելեք պաշտոնական կայքէջն ու բոլոր մանրամասները կգտնեք այնտեղ www.parachute.am :
Թռիչքի համար պետք է անդամակցել ֆեդերացիային, անցնել բժշկական զննում, որից հետո, եթե ձեզ թույլատրեն, նոր կմասնակցեք թռիչքին: Իսկ թռիչքի նախօրեին կազմակերպում են նախապատրաստական պարապունքներ:
Գումարային հաշվարկն այսպես է. վճարում եք 3000 դրամ` անդամակցելու համար, ,որը ձեզ ետ չի վերադարձվում, հետո 5000դրամ, որը բժշկական հետազոտությունների համար է ու կվերադարձվի, եթե դուք նախապես հրաժարվեք, այնուհետև 15000 դրամ` թռիչքի համար, ընդամենը 23000 դրամ:
Բժշկական զննումն ունի մեկ տարվա տևողություն, այսինքն դուք էտ մեկ տարվա ընթացքում կարող եք թռիչք ունենալ արդեն առանց ստուգվելու` վճարելով միայն թռիչքի գումարը:
Սկսնակների համար բարձրությունը լինում է 800 մետր, պարաշյուտը բացվում է ոչ ձեր անմիջական մասնակցությամբ, թռնում եք ուղղաթիռից : Տևողությունը կախված է քամուց, թռնողի քաշից (մինիմում 43կգ, մաքսիմում 85կգ). ինչքան թեթև լինեք, այնքան երկար կմնաք օդում (3-6 րոպե):
Վերջում տրվում է վկայական:
Անձնակազմը հիանալի պատրաստված անդամներ ունի:Նոր ու հաճելի զգացողություններն ապահովված են:
Ես փորձեցի, համոզվեցի ու էլի եմ ուզում, մանավանդ որ հաջողվեց ամենաերկարը օդում մնալ ու անվնաս վայրէջք կատարել:
Էս դեպքում բառերով նկարագրելը չի ստացվում:
հ.գ. կխնդրեի Mark Pauler-ին, որը նենգաբար ինձանից ավելի շուտ թռիչք ունեցավ, լրացնել մնացած բացթողումները:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 16.07.2012, 13:28: Պատճառ: կայքի լինկի ուղղում
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
einnA ջան, շնորհավոր թռիչքդ Մարկն ասել էր, որ դու էլ ես թռնելու , ես էլ պատրաստվում էի ՊՄ ով հարցնել, թե ինչ արեցիր:
Մարկը չգիտեմ ինչ կգրի , բայց ես կիսվեմ իմ զգացողություններով , իմացել եմ հետո , երբ ուրախ ուրախ եկավ ու աչքալուսանք արեց, որ թռել է , երկու գիշեր վախից վեր էի թռնում, ֆոբիաս ավելի խորացավ , ասածս ինչ է դուք թռիչքից հաճույք եք ստանում, բայց հարազատությանը մի այլ կարգի "բեռնում եք": Մարկի ինատու գնալու եմ ես էլ թռնեմ, ինչ լինում է թող լինի, բայց թող մի երկու գիշեր էլ ինքը վախից չքնի)))): Ես երևի պարապլանից սկսեմ:
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Ambrosine (16.07.2012), einnA (16.07.2012), keyboard (15.07.2012), Lem (15.07.2012), Mark Pauler (18.07.2012)
Գերնախանձ սմայլիկ (ուրիշ ավելի համապատասխան սմայլիկ չգտա )
Ուրեմն 2 տարի առաջ, երբ ես, Norton-ն ու einnA-ն պարապլանով էինք թռնում, էս երկուսը սկսեցին քննարկել պարաշյուտով թռնելու հավանականությունը: Ես տեղնուտեղը հրաժարվեցի, վախկոտ եմ ինչ անեմ Անդոն գնաց բանակ, իսկ մեջներիցս ամենաքաջը՝ Անին վերջն իր ուզածին հասավ
Մի հատ էլ գերնախանձ սմայլիկ
I may be paranoid but no android!
Մերսի շատ Ծով ջան
Դու փորձի ու անպայման թռի, եթե իրոք ուզում ես, թե չէ տնեցիներին վախեցնելու համար չարժի. դու ավելի շատ կվախենաս:Ավելի ճիշտ կլինի պարապլանից սկսես:
Ես էլ ոչ մեկի ժամանակ տանը չեմ ասել, միայն հետո արդեն հանգիստ ցույց եմ տվել: Հիմա ուր որ գնում եմ, տնեցիք կասկածով հարցնում են` հաստա՞տ էտտեղ ես գնում
Հայկ, բայց հեչ վախենալու չի, ազնիվ խոսք:
Իմ ճանապարհը դեպի պարաշյուտ երկար տևեց, որովհետև սկզբից լիքը ցանկացողներ կային ընկերակցելու, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր:Վերջը որոշեցի ու մենակ գնացի: Բայց ասեմ, որ իսկապես պետք է շատ մեծ ցանկություն ունենաս, պինդ նյարդեր ու որ ամենակարևորն է ` համբերություն, որովհետև էտ ամբողջ նախապատրաստական ընթացքին դիմանալ է պետք:
հ.գ. ամբողջական նկարներից հետո մի քանի հատ կդնեմ:
հրաշքություն
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ես մի օր իմ իմ իսկական նենգությունը ցույց կտամ, որ սենց մանր-մունր բաների վրա ուշադրություն չդարձնես
Ես էլ շատերի պես շուտվանից երազում էի ու համարյա անիրագործելի էի համարում պարաշյուտով թռնելը (պարաշյուտի հայերեն անվանումը` անկարգել: Ավելի վախենալու ա հնչում )
Ինձ իմ ընկերներից մեկն ա նվիրել պարաշյուտով թռնելը ու չնայած թռիչքի օրը ասում էր, որ հանգիստ ա, բայց, հաստատ ինձնից ավելի շատ էր անհանգստանում:
Առաջին հայացքից պարաշյուտով թռնելու հիմքում ընկած ա արկածախնդրությունը, սուր զգացողություն ապրելու ցանկությունը, բայց իրականում դա սպորտ ա, գիտություն ա սեփական ներաշխարհի և մարմնի հնարավորության սահմանները ճանաչելու հնարավորություն ա, վախեր հաղթահարելու եղանակ ա, նորը ճանաչելու ձգտում ա...
Իմ ճանաչած պրոֆեսսիոնալ պարաշուտիստներից ոչ ոք անուղեղ արկածախնդիր մարդիկ չեն: Ես կասեի ճիշտ հակառակը, նրանք ահավոր հավասարակշռված, գրագետ, խելացի ու մարդկայն բարձր հատկություններ կրող անձնավորություններ են: Ինչպես մյուս մասնագիտություններն են մարդկանց բնավորության վրա ազդում, էդպես էլ պարաշուտիստների մոտ ա սկսում որոշակի մասնագիտական պահանջվող հատկանիշները, դառնալ նրանց մի մասը: Այսինքն նրանք դառնում են ծայրաստիճան նրբանկատ, ուշադիր, մարդկային կյանքը ամեն ինչից վեր դասող և բարի:
Այ էսպիսի հատկանիշներ եմ ես տեսել մեր հայկական պարաշուտային ֆեդերացիայի նախագահի` Իլիկչյան Թևոսի, գլխավոր հրահանգիչ` Քրիստինե Իլիկչյանի և մյուս պրոֆեսիոնալների մոտ:
Պարաշյուտով թռնելը սկսվում ա բուժ զննությունից: Ոտից գլուխ ստուգում են` անալիզներ, ԷԷԳ, ԷԿԳ, ֆլյուրոգրաֆիա, ռենտգեն, սոնոգրաֆիա.... դրանից հետո մեկ օրյա մանրակրկիտ պատրաստություն: Ամեն մեկն ինքն ա հավաքում իր պարաշուտը թռիչքի համար, որի ժամանակ սկսում ա ավելի լավ հասկանալ թռիչքի ֆիզիկան, որից հետո տեսական պարապմունքներ, տարբեր իրավիճակների քննարկումներ, հետո ֆիզիկական նախապատրաստվածություն, վայրէջքի տեխնիկայի մշակում...
Զգացողությունների մասին խոսալն ավելորդ ա, քանի որ դրանք աննակարագրելի են դրա փոխարեն մի քանի նկար եմ դնում և վիդեոների հղումներ, որտեղ էլի սկիզբը նախապատրաստությունն ա, հետո վայրեջքը, իսկ վերջին 3 հատը նկարել եմ օդում պարաշուտով իջնելիս` https://www.dropbox.com/sh/6r4e9gb5oyt1vvs/vrN4ImCUtJ#/
մինչև թռիչքը
2012-06-21 07.43.08.jpg
PICT0289.jpg
թռիչքից հետո
PICT0307.jpg
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Ավելացնում եմ իմ ՙինչ որ ժամանակ՚ ցուցակին
The cake is a lie.
einnA (18.07.2012)
Առաջին անգամ թռնելիս նախազգուշացրեցին, որ եթե երկրորդ անգամ ցանկություն առաջանա, զգուշանամ, որովհետև էտ արդեն կախվածություն ա դառնալու Դարձավ:
Լրիվ ուրիշ, մի քիչ գիտակցաբար, մի քիչ ավելի զգուշավոր, բայց ավելի խիտ զգացողություններ էին` մանավանդ 800 մետրի վրա ընթացող ձյունից հետո կամաց մաղող անձրևն ու ներքևի արևը
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ներողություն իսկ կա որևէ հեռախոսահամար որով կկարողանամ ավելի շատ տեղեկություններ ստանալ??
Այստեղ նայիր http://www.parachute.am/feedback.html , հետո երբ էնտեղ մոտենաս, նրանք ամեն ինչ կասեն, իսկ եթե շատ ես ուզում ֆեդերացիայի նախագահի հետ զրուցել, կարող եմ օգնել
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ