Պարաշյուտային ակումբ Հայաստանում իրոք կա: Կան նաև մարդիկ որոնք զբաղվում են այդ սպորտաձևով՝ ճիշտ է քիչ են այդպիսիները, բայց կան: Այդ ակումբը գտնվում է առաջվա Դոսաֆի տարածքում այժմ եթե չեմ սխալվում Պաշտպանամարզատեխնիկական ակումբ է անունը գտնվում է Կրկեսի մոտ՝ Արշակունյաց պողոտայի վրա (Կրկեսից այդ պողոտայով, որ գնաս ձախի վրա):
Հիմա ինչ վերաբերվում է Արզնիին: Արզնիում այդպիսի ակումբ չկա

ավելի ճիշտ ձեր նշած վայրը գտնվում է Նոր Հաճն քաղաքի մոտ

այնտեղ իրոք ռազմական բազա (մինիօդանավակայան) կա, բայց դաշտը ընդհանուր առմամբ բաց է բոլոր ցանկացողների (սպորտսմենների) համար: Յուրաքանչյուր տարվա մայիսին տեղի է ունենում պաշտպանական սպորտաձևերի առաջնությունների պաշտոնական բացում, որոնց թվում է նաև պարաշյուտային սպորտը
Էջանիշներ