Հայկական առևտրական ցանցերն ու Հնդկաստանի հայ գաղութի պատմությունը

Առաջին հայկական գաղութները Հնդկաստանում առաջացել են դեռ VII դարում։
XVII–XVIII դարերում հայկական առևտրականները հաջողությամբ մրցակցում էին
բրիտանական, ֆրանսիական ու հոլանդական ընկերությունների հետ։ Ի՞նչ
պատահեց հայ առևտրական ցանցերի հետ։ Ո՞ւր կորավ անհավատալի հարստությունն
ու հզորությունը։

Այսօր՝ չորեքշաբթի՝ ժամը 18:30, «Ուրբաթ» ակումբում կկայանա շատ
հետաքրքիր մի դասախոսություն Հնդկաստանում հայ գաղութի և ընդհանրապես հայ
առևտրական ցանցերի պատմության մասին։

Դասախոսությունը կարդում է Նաիրա Մկրտչյանը՝ Հայաստանի պատմության,
մշակույթի, հայ-հնդկական կապերի մասին շուրջ 450 հոդվածների և մոտ 50
հեռուստահաղորդումների հեղինակ։

Մուտքն ազատ է։