User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Սերո Խանզադյան

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սերո Խանզադյան

    Սերո Խանզադյան
    (1915 - 1998)

    Հայ գրող: Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թ.-ին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է «Վահրամ Որոտանեցի» պիեսը, որը բեմադրվել է 1940-ին: 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954-55) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խ-ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը:
    Այնուհետև լույս են տեսնում հետևյալ գրքերը՝
    «Կորած արահետներ» (1964),
    «Քաջարան» (1965),
    «Այրված տունը» (1965),
    «Մատյան եղելությանց» (1966),
    «Անձրևից հետո» (1969),
    «Ինչու՞, ինչու՞» (1970),
    «Երեք տարի, 291 օր» (1972),
    «Սևանի լուսաբացը» (1974),
    «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976):
    Խ-ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» (1978) վեպը:
    Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
    «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորվել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների կողմից:

    Դպրոցում անցնում էինք Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքը, որը ինքս շատ եմ հավանում, շատ իրական և բնորոշ ստեղծագործություն է: Հուսով եմ ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր ասելիք կունենան այս թեմայում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.05.2010, 21:47:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.11.2010)

  3. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խանզադյանի պատմվածքներից կարդացել եմ երկու տարի առաջ եւ շատ հավանել: Բայց հիմա էդ գիրքը մոտս չի, կոնկրետ չեմ կարող հիշել վերնագրերը: «Սպիտակ գառը» իրոք լավն էր, կարդացել եմ «Յոթներորդ աղբյուրը,» «Ճերմակ աղավնիներ,» «Կորած արահետներ» (երեւի ճիշտ եմ հիշում վերնագրերը) ժողովածուներից: Շատ էի հավանել ու շատերը մինչեւ հիմա հիշում եմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  4. #3
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մինչև 7րդ դասարան նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ,այդ տարիքում հետաքրքիր էր, հիմա հաստատ չեմ կարող կարդալ, մի տեսակ գավառական ոճ ունի
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  5. #4
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խանզադյանի գրածներից իմ մոտ լավ տպավորվելա «Մեր գնդի մարդիկ» վեպը: Ու ավելի շատ էշելոն բառը, մինչև հիմա հիշում եմ առաջին նախադասություն, վերջին բառ Դպրոցական տարիքում մի քանի անգամ կարդացել եմ: էն ժամանակ պատերազմական թեմաները շատ էր հետաքրքրում:

    Վեպը մի դասակի մասին է, որի կազմում պատերազմին իր մասնակցությունն է ունեցել Խանզադյանը: Վեպում նկարագրվում է դաժան պատերազմը, քաջ զինվորների կամքն ու հաղթանակի նկատմամբ հավատը:

    Որիշ գործեր չեմ հիշում, որ տպավորվել են կամ էլ չեմ կարդացել, չեմ հիշում: Երևի թե մեկ էլ «Մխիթար Սպարապետ»-ն եմ կարդացել ու էլի պատերազմի մասին
    Հյունսու պիկի պիկի բում © ԴԿ

  6. #5
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրերդ դասարան էի, որ կարդացի «Քարանձավի բնակիչները:» Վատը չէր:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  7. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խանզադյանից մենակ Մխիթար Սպարապետն եմ կարդացել, ոնց որ սերիալ լիներ... Դրանից հետո ուրիշ բան կարդալու ցանկություն մոտս չառաջացավ:
    I may be paranoid but no android!

  8. #7
    Կարիմարի Կարիմարա cold skin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.12.2008
    Հասցե
    Նիցշեի տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    446
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացել եմ միայն «Որոտանի կիրճում»-ը՝ 8-րդ դասարանում: Գիրքը բավականին քրքրված էր, բայց մեծ հափշտակությամբ եմ կարդացել… Հիմա աղոտ եմ հիշում ՝ կար սովետական հայկական կյանք, կոլեկտիվիզմ ու մեծ սեր , դա տպավորվել է: Հերոսներին էլ աղոտ հիշում եմ՝ Գուրգե՞ն , Մանո՞ւշ…մոռացել եմ…

  9. #8
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում SSS-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև 7րդ դասարան նրա գրեթե բոլոր գործերը կարդացել եմ,այդ տարիքում հետաքրքիր էր, հիմա հաստատ չեմ կարող կարդալ, մի տեսակ գավառական ոճ ունի
    Ի՞նչ ասել է՝ գավառական ոճ

  10. #9
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ ասել է՝ գավառական ոճ
    Դե չգիտեմ,չափից դուրս հասարակ, մատչելի, կարծում եմ "գավառական"- ը արդեն խոսում է իր մասին
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  11. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Թագուհին Հայոցը ընթերցել և վերընթերցել եմ մի 5 անգամ երևի, հրաշալի գործ է` Նկարագրություններով, իր ընդհանուր փիլիսոփայությամբ, բայց գրված է շատ մատչելի ու վախենամ մի քիչ ել չափից դուրս մանրամասն.....

    Տաղի Հուսակի բարոյական կերպարը էնքան նման ա էսօր մեր երիտասարդության մեծ մասին....

    Հա, կարդացել եմ նաև «Մխիթար Սպարապետ»,«Քաջարան» (1965),«Այրված տունը» ,«Մատյան եղելությանց» «Անձրևից հետո» գործերը
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  12. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրեմ գը:
    "Գավառական" տերմինի հետ բնավ համամիտ չեմ:
    Մարդը պարզապես իր միտքը հաղորդելու համար չորս տակ չի ծալվում, ավելորդ փայլ չի ավելացնում:
    Իր նկարագրություններն եմ սիրում՝ կենդանի, ապրող ու շնչող:

    Ուղիղ երկու տարի սիրահարված եմ եղել "Մխիթար Սպարապետի" Դավիթ Բեկի կերպարին
    Կյանք էր:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.05.2010), Smokie (25.05.2010), Շինարար (25.05.2010)

  14. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի դիտարկում անեմ, որ բաժնի հետ քիչ է առնչվում, բայց անմիջական կապ ունի թեմայի հետ: Սերո Խանզադյանի տունը պլանի գլխից երևում է՝ Նորքի բարձունքին: Իսկական լեռնցի հայի տուն է, (Լեռնցու ականջը կանչի) տուն չի, բերդ լինի ասես, շատերդ տեսած կլինեք՝ մեծ կարմիր տունը Հին Նորքում, որ Խորհրդային Միության ժամանակների համար ահռելի էր, բայց այսօրվա ֆոնի վրա այնքան էլ չի երևում: Չգիտեմ՝ տեսել եք արդյոք Աշտարակում՝ ձորի պռնկին 20-րդ դարի հայ գրականության մի այլ հսկայի՝ Վարդգես Պետրոսյանի տունը: Ուրեմն այնքան հետաքրքիր է այս տների և այս երկու գրողների ստեղծած գրականությունների համեմատությունը: Սերո Խանզադյանի տունը սպարապետ գրողի տուն է, Վարդգես Պետրոսյանի տունը՝ խրոնիկներ գրող, նրբակիրթ մտավորականի Ընկերներով մի օր զրուցում էինք այդ մասին, թե ինչքան բան է ասում տունը տան տիրոջ մասին, նոր հիշեցի, ասացի՝ ձեզ էլ պատմեմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (25.05.2010)

  16. #13
    ես գիտեմ... Գեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    868
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    նախ շատ շնորհակալություն բացված թեմայի համար:Շատ սիրում եմ հայ դասականներին և գտնում եմ որ հայ գրականությունը հզոր է և արժանի միայն խոնարհման ու մեծարման:
    Դեռ դպրոցական տարիներից մեծ վրդովմունքով էի վերաբերվում ռուսական դպրոցներում տարվող քաղաքականությանը,որտեղ ամեն ինչ էր արվում հայ գրականության փայլը նսեմացնելու և փոքրացնելու համար. և դժբախտաբար դա արվում էր մեծ հաջողությամբ:Վկա ռւսական կրթություն ունեցողները,որոնք գրեթե չեն իմանաում հայ գրականության և դասականների գոյության մասին:
    Ինչ վերաբերվում է Ս Խանզադյանին ասեմ ,որ կարդացել եմ նրա բոլոր այն գործերը ,որոնք հրատարակաված են եղել ընդհանրապես:Չէի ասի թե նա իմ ամենասիրած հայ դասականն է,բայց այն ,որ նա մեծություն է. դա միանշանակ է:Շատ կուզեի ,որ այսօր լիներ նրա հեղինակությունն ունեցող գոնե մեկ կենդանի լեգենդ:ԱՎԱՂ...

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (28.05.2010), Շինարար (27.05.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •