User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Սերո Խանզադյան

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սերո Խանզադյան

    Սերո Խանզադյան
    (1915 - 1998)

    Հայ գրող: Մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին: Առաջին պատմվածքը՝ «Չոր տափը», լույս է տեսել 1934 թ.-ին Գորիսի «Կարմիր Զանգեզուր» թերթում: 1938-ին գրել է «Վահրամ Որոտանեցի» պիեսը, որը բեմադրվել է 1940-ին: 1950-ին հրատարակել է «Մեր գնդի մարդիկ» վեպը: Խանզադյանին ճանաչում է բերել «Հողը» (հ. 1-2, 1954-55) վեպը: Այնուհետև լույս են տեսել «Լալ Համազը» (1955), «Որոտանի կիրճում» (1956), «Քարանձավի բնակիչները» (1961) մանկական ստեղծագործությունները, «Կարմիր շուշաններ» (1958), «Հարստությունը լեռներում» (1961) պատմվածքների ժողովածուները: Խ-ին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961) պատմավեպը:
    Այնուհետև լույս են տեսնում հետևյալ գրքերը՝
    «Կորած արահետներ» (1964),
    «Քաջարան» (1965),
    «Այրված տունը» (1965),
    «Մատյան եղելությանց» (1966),
    «Անձրևից հետո» (1969),
    «Ինչու՞, ինչու՞» (1970),
    «Երեք տարի, 291 օր» (1972),
    «Սևանի լուսաբացը» (1974),
    «Խոսեք, Հայաստանի լեռներ» (1976):
    Խ-ի լավագույն գործերից է «Թագուհին հայոց» (1978) վեպը:
    Նրա շատ երկեր թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
    «Այրված տունը» (1974, «Լքված հեքիաթների կիրճը» վերանվանումով) և «Մխիթար Սպարապետ»-ը (1978) էկրանավորվել են «Հայֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիաների կողմից:

    Դպրոցում անցնում էինք Սերո Խանզադյանի «Սպիտակ գառը» պատմվածքը, որը ինքս շատ եմ հավանում, շատ իրական և բնորոշ ստեղծագործություն է: Հուսով եմ ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր ասելիք կունենան այս թեմայում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 24.05.2010, 21:47:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (29.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •