Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
..իսկ կարծում ես կհանդիպե?մ:
Ես օր-օրի հիասթափվում եմ էտ մտքից ու հույսս կտրում եմ, որ կա նման մեկը:
Կարծում եմ, որ անպայման կհանդիպես, միայն թե դու դրան պետք է պատրաստ լինես, իսկ երբ պատրաստ լինես հոգեպես, ինքդ կզգաս այդ երևույթի մոտենալը:
Կարդացի, այն մասին, որ ընկերուհի ունես, միգուցե հենց նա է քո ճակատագիրը, չէ որ երբեմն մենք չենք նկատում մեր երջանկությունը:
Եթե անկեղծ ես ասում հիասթափության մասին, ապա կարող եմ հաստատ ասել, որ հիասթափվել պետք չէ, պարզապես այն մեկը, որը քեզ կսիրի, պետք է քո կողմից ստանա նույն մաքուր սերը, չէ որ ամեն ինչ փոխադարձ է: Այդ դեպքում և քո կառուցած ընտանիքը կլինի ամուր, և դու կլինես երջանիկ: