Շատ հաճելի է, որ ընդհանուր գծերով ներկայացրել ես քո կարծիքը, դրա համար էլ արել էի իմ առաջին գրառումը քո այս բացած թեմայում: Կատարածդ այս գրառումը (ես չէի ուզում, որ համարյա բոլորը թռնեն դեմքիս ու սպանեն իմ մեջ են հավատքի նշույլը, որը մնացելա մարդկանց հանդեպ) փորձում եմ հասկանալ, թե դրանով ի՞նչ էիր ուզել ասել... ՈՒրախ եմ, որ ծանոթ ես Պլատոնի աշխատություններին

ու հիմա լրիվ հասկանում եմ հարցադրմանդ իմաստը:

Պետք է ասեմ, որ եթե մարդիկ գիտակցեն Տիեզերական Օրենքներն ու ապրեն դրանց համաձայն, հրաժարվեն իրենց էգոիստական մղումներից ("իմ" ու "քո"-ից), եթե մարդիկ իրենց սրտերում Սիրո Անկեզ Հուրը միշտ վառ պահեն ու չշփոթեն այն եսամոլական (էգոիստական) ու ցանկասիրական այլ զգացողությունների հետ, եթե սեռերի միջև այն հիասքանչ հարաբերության փոխարեն (որը պետք է լիներ) չիշխի սոսկ սեռական ցանկության վրա կառուցված զույգերի հարաբերությունն ու երեխաներ ծնվեն Սիրո, այլ ոչ թե
զուտ սեռական հարաբերության արդյունքում (քեֆը լավ ամուսինը տուն գա ու կենակցի կնոջ հետ ու երեխայի սպասեն), եթե մարդիկ այլևս չոչնչացնեն իրենք իրենց նմաններին, կենդանիներին, իրենց մտածելակերպով ու գործունեությամբ չխաթարեն բնության ներդաշնակությունն այլ լինելով նրա մի մասնիկն ապրեն նրա հետ միասին ներդաշնակ, եթե... եթե... եթե այս բոլոր եթե-ները մի օր իրականացված տեսնենք, կարծում եմ այն ժամանակ էլ կարելի է առանց վնասի հենց մարդկության համար մտածել, որ կարելի է իրոք չամուսնանալ: Բայց քանի դեռ մարդկությունն այն աստիճանի վրա է, ինչ հիմա ունենք՝ այսինքն շատ հեռու մեր պատկերացրած իդեալից, ապա մասսայական իդեալական հասարակություն կառուցելը վաղաժամ կլինի ու կործանարար ազդեցություն կունենա մարդկության համար, եթե չփոխվելով մարդկային գիտակցությունը հանկարծ փոխվեր մարդկային հասարակության մոդելն ու դառնար իդեալական (մոտավորապես կլիներ այնպես, եթե ասենք մարդիկ կարողանային՝ շրջանցելով բնության օրենքները, սխալ սնվեին ու սխալ ապրելակերպ վարեին ու չհիվանդանային ու չտառապեին - պատկերացնում եք ու՞ր կհասնեինք ու մարդկությունն ինչպիսի բարոյական հետընթաց կապրեր):
Մինչ հիմա ես գիտեի, որ գիտությունը, կրոնը ու նույնիսկ մարդկության բազմադարյա պատմությունն ապացուցել էր, որ Սերը հավերժ է, որ այն կարող է նվազի մարդկանց սրտերում, բայց ոչ մահանա... Չե՞ս ասի, գուցե դու այստեղ նկատի ունես ներկայիս սխալմամբ որպես Սեր ընդունվող բազում այն զգացողություններն, որոնք բոլորովին էլ Սեր կոչել չի կարելի... այո այդ կեղծ սերն է, որ ամուսնալուծությունների, բաժանությունների ու անախորժությունների առիթ է հանդիսանում, բայց ոչ այն մաքուր ու Աստվածային զգացմունքը՝ Սերը, որ օգնում է մեզ հասկանալ ու զգալ մեր իսկ միասնությունը Տիեզերքի, Բնության, մարդկանց, կենդանիների, ծառ ու ծաղկի ու ամեն-ամեն բանի հետ (ուշադիր կարդացեք ու մտածեք այս արտահայտության մասին -
Սիրիր մերձավորիդ ինչպես ինքդ քեզ - այսինքն, այդ մերձավորն ես եմ, մերձավորն ու ես մի ենք...) Այ եթե այդպես ապրենք՝ կունենանք նաև իդեալական հասարակություն իր համապատասխան օրենքներով... Խոսքս ուզում եմ ավարտել ոմանց կարծիքով հենց Պլատոնի, ոմանց կարծիքով էլ նրա ուսուցչի՝ Սոկրատեսի, իմաստուն խոսքով.
<<Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի. եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն, իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա>>:

Հ.Գ. Եթե հարցեր առաջացան գրածիս հետ կապված, փորձեք գտնել Ձեր հարցերի պատասխանները հետևյալ տողերում.
Պլատոն <<Աշխատելով ուրիշների երջանկության համար, մենք գտնում ենք մեր սեփականը>>:
Թոմազո Կամպանելա <<Երբ մոռանա աշխարհն "իմն" ու "քոնը" օգտակարի, ազնիվի ու հաճելիի մեջ, հավատում եմ` դրախտ կդառնա կեցությունը...>>
Արիստոտել <<Չի սիրում նա, ով չի սիրում մշտապես>>:
Նիցշե <<Մեկի հանդեպ սերը բարբարոսություն է, որովհետև այն իրագործվում է մնացած բոլորի հաշվին>>:
Էջանիշներ