Այստեղ կտեղադրենք բացառապէս այնպիսի դրուագներ, որոնք բացահայտում են հայ ազգի քաջութիւնը:
Այստեղ կտեղադրենք բացառապէս այնպիսի դրուագներ, որոնք բացահայտում են հայ ազգի քաջութիւնը:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չամիչ (24.05.2010)
ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻՆԵՐԻ «ՕԺԻՏԸ»
1054թ. Սելջուկ թուրքերի առաջնորդ Տուղրիլը մեծ զորքով արշավում է Հայաստան: Նրա մերձավորները խորհուրդ են տալիս անպայման գրավել Մանազկերտ քաղաքը, որը հայտնի էր իր անբավ հարստությամբ: Շուտով սելջուկները պաշարում են Մանազկերտը:
Քաղաքի բյուզանդական կայազորն ու բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին, կատաղի դիմադրություն են ցույց տալիս: Թշնամին քաղաքը գրավելու նպատակով բերդապարիսպների տակ մի քանի անգամ ստորերկրյա անցքեր է փորում, բայց պաշտպանվողները, իմանալով այդ, բռնում են հակառակորդի զինվորներին: Տուղրիլին չի օգնում նաև հսկայական բաբանը, որը քաղաքի պաշտպաններն այրում են:
Երկարատև պաշարումից հետո մանազկերտցիները Տուղրիլի ճամբարը մի խոզ են արձակում` պարսպի վրայից գոռալով. «Առ, սուլթան, այդ խոզը քեզ կին արա, իսկ մենք էլ Մանազկերտը քեզ օժիտ կտանք»: Լսելով դա Տուղրիլն անզորությունից գազազում է, գլխատել է տալիս Մանազկերտը գրավելու խորհուրդ տվողին, ապա դադարեցնում է քաղաքի պաշարումն ու վերադառնում իր երկիրը:
http://hayaspet.am/
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չամիչ (24.05.2010)
Փա՜ռք մանազկերտցիներին, փա՛ռք, փա՛ռք![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Դու կարող ես ստրուկ դարձնել ցանկացած ազգի` միյայն ոչ հայերին:
Մարկո Պոլո
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Հոգուտ մատաղ, իմ շինարար ախպեր…«Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
Եթէ ճիշտն ասեմ, էդ մէջբերմանը ես հանդիպել եմ միայն ադրբեջանցիներից…
Իսկ դու որ ջանասիրաբար արել ես էդ մէջբերումը, գոնէ կարդացե՞լ ես համախատասխան ստեղծագործութիւնը…
Այդ միտքը ո՞վ է ասում, ու՞մ է ասում, ի՞նչի համար է ասում:
Ինչևէ, հաստատ իմացիր, որ այստեղ ոչ մէկ սնապարծութեամբ չի տառապում: Սա ինքնաճանաչողութեան առաջին քայլերից է:
Իսկ ոմանք հաստատ որ տառապում են թերարժեքութեան բարդոյթով: Բայց հոգ չէ, մի քանի բան իմանալուց յետոյ, նրանք կը գտնեն իրենց:![]()
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չամիչ (24.05.2010)
չգիտեմ, ստեղծագործությունը չեմ կարդացել, ադրբեջանցիների հետ էլ չեմ շփվել, ուղղակի դեռ դպրոցում, երբ պատմությունից անցնում էինք, թե ինչպես է Պուշկինը Հայաստան այցելել, ծնողներս են զի քո է համենայն դեպս ասել, որ Պուշկինը նման արտահայտություն ունի, մնացածը արդեն ասացի. ես Պուշկինի հետ համաձայն չեմ, ուղղակի քաջությունը ես քաջ եմ գոռալով չի էլի![]()
Ճիշտ ես ասում, բայց...
Տնաշեն ջան, դա ասել է ոչ թե Պուշկինը, այլ նրա գրական հերոսը «Տազիտ» պոեմից. կարծում եմ, Պուշկինն ուզում էր ընդգծել հայերի խաղաղասիրությունը: Ադրբեջանցիները այդ արտահայտությունը միշտ դուրս են բերում կոնտեքստից ու օգտագործում իրենց հայատյաց քարոզչության համար: Եթե մի 10-20 րոպե ազատ ժամանակ ունենաս, խորհուրդ կտամ կարդաս.: Ահա.
Իսկ ավելորդ սնապարծության պահով լրիվ համաձայն եմ:![]()
Վերջին խմբագրող՝ Skeptic: 24.05.2010, 15:04:
Կ' առաջարկեյի սնապարծութիւնից խօսել այնտեղ, որտեղ այն առկայ է:
Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 24.05.2010, 15:12:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ты не чеченц, ты старуха, ты трус ,ты раб , ты Армянин
Ասում է պուշկինի հերոսը իր որդուն, քանի որ նա գողություն չի արել, անպաշտպան մարդուն դաժան կերպով չի սպանել... ,ցավոք ձեռքիս տակ չկա
Մյուս անգամ երբ ձեզ ինչ որ մեկն ասի, լավ կլիներ իմանայիք ,թե ինչի համար է Պուշկինն այդ բառերն օգտագործել Չեչենի շուրթերից
Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...
Lion (25.05.2010)
ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ
Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը լսելով այդ ուրախանում է և հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսենոլ նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
«Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմեն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի դրա համար էլ արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, եւ արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Չամիչ (24.05.2010)
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Kuk (24.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ