User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Հայը քաջ է

  1. #1
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայը քաջ է

    Այստեղ կտեղադրենք բացառապէս այնպիսի դրուագներ, որոնք բացահայտում են հայ ազգի քաջութիւնը:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (24.05.2010)

  3. #2
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻՆԵՐԻ «ՕԺԻՏԸ»

    1054թ. Սելջուկ թուրքերի առաջնորդ Տուղրիլը մեծ զորքով արշավում է Հայաստան: Նրա մերձավորները խորհուրդ են տալիս անպայման գրավել Մանազկերտ քաղաքը, որը հայտնի էր իր անբավ հարստությամբ: Շուտով սելջուկները պաշարում են Մանազկերտը:
    Քաղաքի բյուզանդական կայազորն ու բնակիչները, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին, կատաղի դիմադրություն են ցույց տալիս: Թշնամին քաղաքը գրավելու նպատակով բերդապարիսպների տակ մի քանի անգամ ստորերկրյա անցքեր է փորում, բայց պաշտպանվողները, իմանալով այդ, բռնում են հակառակորդի զինվորներին: Տուղրիլին չի օգնում նաև հսկայական բաբանը, որը քաղաքի պաշտպաններն այրում են:
    Երկարատև պաշարումից հետո մանազկերտցիները Տուղրիլի ճամբարը մի խոզ են արձակում` պարսպի վրայից գոռալով. «Առ, սուլթան, այդ խոզը քեզ կին արա, իսկ մենք էլ Մանազկերտը քեզ օժիտ կտանք»: Լսելով դա Տուղրիլն անզորությունից գազազում է, գլխատել է տալիս Մանազկերտը գրավելու խորհուրդ տվողին, ապա դադարեցնում է քաղաքի պաշարումն ու վերադառնում իր երկիրը:

    http://hayaspet.am/

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (24.05.2010)

  5. #3
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փա՜ռք մանազկերտցիներին, փա՛ռք, փա՛ռք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (24.05.2010), matlev (24.05.2010), Norton (24.05.2010), Ungrateful (24.05.2010), Մանուլ (24.05.2010), Նարե (24.05.2010), Ներսես_AM (24.05.2010), Ռուֆուս (24.05.2010)

  7. #4
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու կարող ես ստրուկ դարձնել ցանկացած ազգի` միյայն ոչ հայերին:

    Մարկո Պոլո

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայուհի (24.05.2010), Չամիչ (24.05.2010)

  9. #5
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳԱԳԻԿ ԱՐՔԱՅԻ ՎՐԵԺԸ

    Կեսարիայի հույն մետրոպոլիտ Մարկոսը սաստիկ հայատյաց էր: Նա նույնիսկ իր շան անունը Արմեն էր դրել: Հայոց Գագիկ արքան լսել էր այդ մասին եւ խիստ զայրացել: Մի օր նա գալիս է Կեսարիա ու ցանկություն հայտնում իջևանել մետրոպոլիտի մոտ: Մարկոսը լսելով այդ ուրախանում է և հրամայում իր ամբողջ տունը զարդարել, ապա ընդառաջ է գնում Գագիկին ու մեծ պատիվներով նրան բերում, տեղավորում իր տանը:
    Ճաշկերույթի ժամանակ Գագիկը դիմում է Մարկոսին. «Լսել եմ, որ դու մի զորեղ շուն ունես ուզում եմ տեսենոլ նրան»: Մարկոսը հասկանում է, որ գլխին փորձանք է գալու, և չլսելու է տալիս արքայի պահանջը: Գագիկը կրկնում է ասածը, ստիպված կանչում են շանը, բայց` առանց անունը տալու: Բնականաբար, շունը չի գալիս:
    «Անունը տվեք, որ գա»,- խորամանկ ժպիտով հուշում է արքան: Ի վերջո, Մարկոսը գինու ազդեցության տակ կանչում է. «Արմեն, Արմեն»: Ներս է մտնում առյուծանման մի շուն: «Այս շան անունն Արմեն է»,- հարցնում է արքան: «Քաջ է ու ամեհի դրա համար էլ արմեն ենք ասում»,- փորձում է ելք գտնել Մարկոսը: «Հիմա կտեսնենք, թե ով է քաջ` Արմե՞նը, թե՞ Հռոմը»,- վրա է բերում Գագիկը:
    Նրա թիկնապահները պատրաստել էին մի պարկ, եւ արքայի ազդանշանով շանը խոթում են դրա մեջ: Մարկոսը, կարծելով, թե շանն ուզում են իրենից խլել, զայրանում ու սկսում է գոռգոռալ թիկանապահների վրա: Բայց վերջիններս բռնում են մետրոպոլիտին ու զոռով խցկում այնտեղ, որտեղ նրա շունն էր: Հետո Գագիկի հրամանով սկսում են դրսից փայտով խփել շանը: Պատմիչ Մատթեոս Ուռհայեցին գրում է. «ատամների կռճտոց ու սրտի հառաչ էր դուրս գալիս պարկից, այսպիսի տանջանքներով սատակեց չար և պիղծ անարգիչը` դառնալով շան ճարակ: Այնուհետև Գագիկը հրամայեց ավարի մատնել Մարկոսի տունը»:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (24.05.2010)

  11. #6
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեռնցի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու կարող ես ստրուկ դարձնել ցանկացած ազգի` միյայն ոչ հայերին:

    Մարկո Պոլո
    «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
    Ալեքսանդր Սերգեյի Պուշկին

    Իհարկե, ես չեմ ասում, թե Պուշկինը ճիշտ է ասել, բայց եկեք՝ չտառապենք սնապարծ ոգևորությամբ այլոց բնորոշումներից մեր մասին, եկեք՝ փորձենք քաջ լինել ոչ թե ի հաստատումն մեր հայ լինելու, այլ մարդավայել ապրելու համար

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (25.05.2010), Ռուֆուս (24.05.2010), Տրիբուն (07.06.2010)

  13. #7
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
    Հոգուտ մատաղ, իմ շինարար ախպեր…

    Եթէ ճիշտն ասեմ, էդ մէջբերմանը ես հանդիպել եմ միայն ադրբեջանցիներից…
    Իսկ դու որ ջանասիրաբար արել ես էդ մէջբերումը, գոնէ կարդացե՞լ ես համախատասխան ստեղծագործութիւնը…
    Այդ միտքը ո՞վ է ասում, ու՞մ է ասում, ի՞նչի համար է ասում:

    Ինչևէ, հաստատ իմացիր, որ այստեղ ոչ մէկ սնապարծութեամբ չի տառապում: Սա ինքնաճանաչողութեան առաջին քայլերից է:

    Իսկ ոմանք հաստատ որ տառապում են թերարժեքութեան բարդոյթով: Բայց հոգ չէ, մի քանի բան իմանալուց յետոյ, նրանք կը գտնեն իրենց:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (24.05.2010)

  15. #8
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,445
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    չգիտեմ, ստեղծագործությունը չեմ կարդացել, ադրբեջանցիների հետ էլ չեմ շփվել, ուղղակի դեռ դպրոցում, երբ պատմությունից անցնում էինք, թե ինչպես է Պուշկինը Հայաստան այցելել, ծնողներս են զի քո է համենայն դեպս ասել, որ Պուշկինը նման արտահայտություն ունի, մնացածը արդեն ասացի. ես Պուշկինի հետ համաձայն չեմ, ուղղակի քաջությունը ես քաջ եմ գոռալով չի էլի

  16. #9
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    չգիտեմ, ստեղծագործությունը չեմ կարդացել, ադրբեջանցիների հետ էլ չեմ շփվել, ուղղակի դեռ դպրոցում, երբ պատմությունից անցնում էինք, թե ինչպես է Պուշկինը Հայաստան այցելել, ծնողներս են զի քո է համենայն դեպս ասել, որ Պուշկինը նման արտահայտություն ունի, մնացածը արդեն ասացի. ես Պուշկինի հետ համաձայն չեմ, ուղղակի քաջությունը ես քաջ եմ գոռալով չի էլի
    Ախպեր, ես շատ լավ գիտեմ քաջութիւնը ինչով է լինում:
    Բայց մի բան էլ գիտեմ:
    Մարդկանց մոտ քաջութիւն արթնացնելու համար շատ լաւ տարբերակ է նրա ցեղի քաջագործութիւնների մասին պատմելը:
    Իսկ մեր ցեղի մէջ դրանք այնքա՜ն շատ են,...
    Թող բոլորն իմանան, որ նրանք քաջ տոհմից են սերում, որ մեր մոտ միշտ քաջութիւնն է խրախուսուել, ու եթէ վախկոտ են,իմանալուց յետոյ թող ամաչեն իրենցից ու ե՛ւ նախնեաց, ե՛ւ ներկայիս քաջերի օրինակով քաջութիւն դաստիարակեն իրենց մէջ:

    յ.գ. Յուսով եմ էլ հարցեր չեն առաջանայ:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  17. #10
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեթանոս Գագոն

    1994 թ. փետրվարի 13-ին, իր ծննդյան օրը, Գագիկը եկավ տուն։ Նրան անհանգստացնում էին դեռևս չլավացած վերքերը։ Սակայն չդիմանալով՝ նա հաջորդ օրն իսկ վերադարձավ ճակատ։ Նրա զինվորները զբաղեցնում էին Օմարի լեռնանցքի վրա դիրքերից մեկը: Միևնույն ժամանակ ադրբեջանցիները, պատրաստվելով հարձակման, կենտրոնացնում էին ուժերը:
    1994 թ. մարտի 13-ին ադրբեջանցիները սկսեցին զանգվածային գրոհ: Սակայն նրանք չկարողացան ճեղքել պաշտպանությունը և կրելով ծանր կորուստներ, մարտի 14-ի առավոտյան ադրբեջանցիները հետ քաշվեցին։
    Մարտի 14-ին օրն անցավ երկու կողմերի միջև կրակահերթերի փոխանակումով։
    Մարտի 16-ի առավոտից մշուշը ծածկել էր լեռները: Մառախուղն օգտագործելով՝ ադրբեջանցիներն սկսեցին հարձակումը։ Թեժ կռիվներում նրանց հաջողվեց գրավել հարևան մի քանի հայկական դիրքեր։ Երրորդ դիրքը մասամբ շրջապատված էր, Գագիկը վիրավոր էր, վերջանում էր ռազմամթերքը: Գագիկը հրամայեց իր զինվորներին թողնել դիրքերը, որպեսզի խուսափեին շրջափակումից: Իսկ ինքը, վիրավոր ոտքով, մնում է դիրքերում և միայն մեկ գնդացիրով շարունակում է պաշտպանել զինվորների նահանջը: Ադրբեջանցիները գրոհում էին, սակայն Գագոն շարունակում էր պաշտպանությունը: Օգտագործելով մառախուղն ու ծխագլանիկները (дымовые шашки)՝ նա տեղից տեղ էր անցնում, ստեղծելով պատրանք, որ պաշտպանական գծում գործում է մի ողջ ջոկատ: Թշնամին ընկնում էր՝ խոցված Գագիկի գնդակներից։ Չդիմանալով, թշնամին դադար առավ։ Գագոն հնարավորություն ուներ նահանջելու, սակայն իսկական ռազմիկը շարունակում էր մարտը՝ ապահովելով սեփական մարտիկների անվտանգ նահանջը: Ադրբեջանցիները մարտի մեջ մտցրին իրենց բոլոր ուժերը։ Վիրավոր ոտքը սառել ու ծանրացել էր: Գագիկը ևս մեկ անգամ վիրավորվեց ու թողեց գնդացիրը: Դիրքերին մոտեցած թշնամին առաջարկեց հանձնվել։ Գագիկը շարունակեց կռիվը, սակայն դա երկար չէր կարող շարունակվել։ Նա չափից շատ արյուն էր կորցրել։ Նա ուժասպառ եղած ընկավ և դիմադրությունը դադարեց։ Միայն որոշ ժամանակ անց վախեցած ադրբեջանցիները մոտեցան խրամատներին։ Նրանք չէին հավատում, որ այդքան ժամանակ իրենց հարյուրավոր զինվորներին դիմակայում էր ընդամենը մեկ ռազմիկ։ Իր աչքերին չհավատացող հրամանատարը որոշեց տեսնել այդ խիզախին, ով կարողացել էր անհավասար մարտում տասնյակ թշնամական զինվորի գետին փռել։ Նա շրջեց ընկած Գագոյին։ Ընդմանենը մեկ ակնթարթ Գագոն բացեց աչքերը և քաշեց նռնակը։ Ահա այսպես զոհվեց «Հեթանոս Գագոն»՝ իր հետ տանելով ևս մի քանի ադրբեջանցի։ Մարտի 19-ին «Թայֆուն» հատուկ նշանակության ջոկատի և «Միշայի որսորդների» խմբի աջակցությամբ Գագոյի տղաները հետ գրավեցին երեք դիրքերը։ Թշնամու բազմաթիվ դիակների կողքին ընկած էր Գագոն։ Թշնամին հարգելով Գագոյի խիզախությունը, նրա դիակը դրել էր մի քարի սալի վրա։ Նրա ցուցամատի վրա մնում էր նռնակի օղը։

    1995 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Գագիկ Ստեփանյանը հետմահու պարգրատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
    1999 թ. Երևանի քաղաքապետի հրամանով թիվ 135 միջնակարգ դպրոցը անվանակոչվեց Գագիկ Ստեփանյանի անվան։

    աղբիւրը

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Չամիչ (24.05.2010)

  19. #11
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,903
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, ես չեմ ասում, թե Պուշկինը ճիշտ է ասել, բայց եկեք՝ չտառապենք սնապարծ ոգևորությամբ այլոց բնորոշումներից մեր մասին, եկեք՝ փորձենք քաջ լինել ոչ թե ի հաստատումն մեր հայ լինելու, այլ մարդավայել ապրելու համար
    Ճիշտ ես ասում, բայց...

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»:
    Ալեքսանդր Սերգեյի Պուշկին
    Տնաշեն ջան, դա ասել է ոչ թե Պուշկինը, այլ նրա գրական հերոսը «Տազիտ» պոեմից. կարծում եմ, Պուշկինն ուզում էր ընդգծել հայերի խաղաղասիրությունը: Ադրբեջանցիները այդ արտահայտությունը միշտ դուրս են բերում կոնտեքստից ու օգտագործում իրենց հայատյաց քարոզչության համար: Եթե մի 10-20 րոպե ազատ ժամանակ ունենաս, խորհուրդ կտամ կարդաս.: Ահա.

    Իսկ ավելորդ սնապարծության պահով լրիվ համաձայն եմ:
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 24.05.2010, 15:04:

  20. #12
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կ' առաջարկեյի սնապարծութիւնից խօսել այնտեղ, որտեղ այն առկայ է:
    Վերջին խմբագրող՝ Լեռնցի: 24.05.2010, 15:12:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  21. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հայերի ստորութիւնների մասին թեմա չբացէ՞նք:
    Ամէն ինչ բալանսի մեջ է գեղեցիկ:

    Թե՞ գէգէցիկ

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (24.05.2010), Մանուլ (24.05.2010), Միքո (24.05.2010), Նարե (24.05.2010), Տրիբուն (07.06.2010)

  23. #14
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուղղակի, հայ ասելով պետք է հասկանալ նաև, որ կան մարդիկ, ովքեր քաջ չեն, բայց էլի հայ են։ Հայերի մեջ, ինչպես եւ ՑԱՆԿՑԱՑԱԾ այլ ազգի մեջ, կան եւ քաջ եւ վախկոտ մարդիկ, ընդ որում, քաջ չլինել, դեռ չի նշանակում վատը լինել։ Ամեն մարդ էլ ունի իր ճակատին գրվածը։ Օրինակ, ջութակահար լինելու համար պարտադիր չի քաջ լինելը ու եթե ջութակահարը իսկապես վախկոտ ա... հա, թող ինքն էլ վախկոտ լինի։ Նրա զենքը – ջութակն է։

    Բայց դա չի նշանակում, որ չի կարելի գրել, կարդալ, ոգեւորել հայազգի մարդկանց քաջագործություններով։

    Ընդհանրապես, մեկը պետք է խոսի, որ իմանանք։
    Ուղղակի, պետք չի դա դարձնել աբսոլյուտ։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (07.06.2010), Տրիբուն (07.06.2010)

  25. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի եղեք ինձ վախկոտ ազգի անուն ասեք էլի...
    I may be paranoid but no android!

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Հայը, թուրքն ու Ադանայի քյաբաբը
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 02.06.2016, 17:00
  2. Ու՞ր կորավ հայը
    Հեղինակ՝ Array, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.03.2008, 00:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •