User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    *աստերիքս*

    Զզվում եմ, զզվում եմ, զզվում եմ օրագիր բացելուց: Ուֆ: Մեկ է` էլի մոռանալու եմ, կորչի-գնա: Կյանքում օրագիր վառած կա՞ք: Ես՝ հա: Ա՛յ էսպես` մանր-մանր պոկոտել եմ (էնքան էլ պինդ էր, ձեռքերս ցավում էին վերջում) ու հատիկ-հատիկ վառել: Ուֆ: Էնքան ուրիշ բաներից եմ զզվում: Օրինակ՝ էսօր հայտնաբերեցի, որ Ռորի Գալահերը մահացել է հունիսի 14-ին: Հիմա նույնիսկ սեփական ծննդյան օրվանից էլ եմ սկսելու զզվել: Ինչ վատ է: Մյուս կողմից էլ՝ երբեք չեմ մոռանա էդ օրը (հուսով եմ, իսկապես հուսով եմ, որ չեմ մոռանա): Էնքան կուզենայի գնալ Իռլանդիա: Կգնայի Քորք քաղաք: Կգնայի Ռորիի գերեզմանաքարին մի հատ ծաղիկ կդնեի: Հետո էլ կգնայի Անգլիա, Բիրմինգհեմ, ձեռքի հետ էլ կթեքվեի Թենուորթ-ին-Արդեն: էհ, 8 ժամից քննությունս սկսվում է: Նման ռոմանտիկ մտքերով տարվելն ինձ ուղղակի անհրաժեշտ է հիմա, այօ: Երանի «Անառակաբարո գործողություններն» ընկի: Ա՛յ թե մի լավ կստեղծագործեմ:

    *[CLiCK]Ցույց տալ գրառումը[/CLiCK]*
    *Հմ: Էդքան էլ վատ չի նայվում որպես օրագրային առաջին գրառում, կարծում եմ ստացվեց բավական բառադի տպավորություն թողնել, ի՞նչ կասես:*
    *Հմ, դե ոչինչ, շատ օրիգինալ էլ չի, բայց դե ակումբային չափանիշներով անձնական օրագրային միջին որակի գրառում է էլի:*
    *Հա էլի, գինով կուտվի: *
    *Դե որ տենց ա, next step> [CLICK]Ստեղծել նոր թեմա[/CLiCK]*
    *Սպասի, մոռացար.

    *

    *Էն տօօտօօզ գիտառը վերջն ա, հըլը ինչքան քրքրված ա: *
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), kyahi (24.05.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (01.06.2010), Yeghoyan (24.05.2010), Yevuk (24.05.2010), Դատարկություն (24.05.2010), Հայուհի (24.05.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան եմ մտածել, ինչ էս օրագիրը բացել եմ: Չնայած, որ մի քանի ժամ հազիվ է անցել, ինչ բացել եմ: Ահամ: Բացել եմ ու մտածում եմ՝ տեսնես ո՞րն է լավ՝ օրագիր, որի կարդալու հնարավորություն ունեն բոլորը, թե՞ օրագիր, որի գոյության մասին միայն դու գիտես: Ամենաճիշտ պատասխանն էլ երևի էն կլինի, որ ամեն ինչ իր տեղն ունի: Ահամ: Բայց դե մի-երկու ընթերցող ունենալը միշտ էլ անասելի հաճուք է պատճառում: Ասենք, Բարեթի կամ Դրեյքի նման. մելանխոլիկ կմեռնենք, բայց դե մեզ հանդիսատես հո պետք է: Ինչևէ, նման հրապարակային օրագիրն ամեն դեպքում մտքերդ շրջանակի մեջ կարող է դնել. օրինակ չես կարող այսպիսի մի բան գրել. «Բլին, ինձ թվում էր, թե մինչև 45 տարեկանս կույս եմ մնալու, իսկ երեկ արդեն սեքս արեցի: 19... Հմմ... Բլին, ինչքան նայում ես վիճակագրական տվյալները, ամենանորմալ տարիքն ա, բալին, բալին, բալին, ինչի՞ եմ ես ընդհանրապես մեծանում նոռմալ («նոռմալ»-ն անպայման կատաղած «ռ»-ով) մարդու նման... Ինչ ջղայնացնող է նոռմալ մարդու նման մեծանալը»:

    Դե հիշեցնեմ, որ վերոգրյալն, իհարկե, ինձ չէր վերաբերում. իրականում ես չեմ կարծում, թե լրիվ նորմալ մարդու պես է կյանքս ընթանում. տեսնես՝ ինչքան աննորմալ պիտի լինի մարդ, որ կյանքն ընթանա լրիվ նորմալ մարդու նման: Կամ էլ ասենք ուրիշ բան. իրականում, եթե դա ինձ վերաբերեր, իհարկե չէի գրի, որովհետև մարդիկ, որոնք թեկուզ միայն ակումբի շրջանակներում ինձ համարում են անիմաստություն, դատարկ, տափակ ու անկապ, հնարավորություն կունենային իրենց ոչ այնքան դրական կարծիքը փթթեցնել՝ նորանոր դրույթներ ամրագրելով անձիս վերաբերյալ, ինչը, ստիպված եմ խոստովանել, այդքան էլ հաճելի չէր լինի, կամ էլ կդառնար այդպիսին՝ սեփական ես-ի հետ որոշակի հոգեբանական թերապիա (այն է՝ աշխարհայացքի ուղղում, վերանայում, պոֆիգիստ վիճակի էլ ավելի արմատացում) անցկացնելուց հետո: Սա ընդամենը աբստրակտ մի օրինակ էր, թե ինչպիսի գրառումներ սովորաբար չեն արվում նմանատիպ օրագրերում, բայց և խիստ անձնականներում կարելի է հազարներով գտնել:

    Տեսնես՝ մարդիկ մնացե՞լ են, որոնք մեր օրերում պահում են թղթից (ահամ, իսկական, շոշափելի, ֆիզիկապես գոյություն ունեցող թղթից) օրագրեր:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (25.05.2010), kyahi (24.05.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (01.06.2010), Whyspher Whisper (13.06.2010), Yellow Raven (24.05.2010), Yevuk (24.05.2010), Հայուհի (24.05.2010), Նիկեա (18.10.2014)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմ, փաստորեն սենց.





    this is լրիվ ֆրենկ զապպա ստայլ:

    Աաաաա՜ աաաաաաա՜ աաաաաաաաաաաաաա՜ Եկել եմ՝ մի քիչ ղժժամ, գնամ

    Yeah, n GAY METAL rooleZzz

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (28.05.2010), Rhayader (01.06.2010), Yeghoyan (15.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Ռուֆուս (28.05.2010)

  7. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան շուտ են բայց մարդիկ հոգնում իրարից:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), kyahi (12.06.2010), Rhayader (01.06.2010), Whyspher Whisper (12.06.2010), Հայուհի (12.06.2010), Մանուլ (01.06.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

  9. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արվեստի մարդիկ սովորաբար առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ: Արդյո՞ք հնարավոր է նրանց ճանաչել իրենց ստեղծագործությունների միջոցով: Արդյո՞ք վերջիններս արտացոլում են այն, ինչ նրանք զգում էին դրանք ստեղծելիս: Երբեմն թվում է, թե ամեն մի երգ, որ ես լսում եմ, պարզապես միջոց է՝ լցնելու մեջս եղած ահռելի, սարսափելի դատարկությունը: Ոչինչ չկա: Զրօ: Ուրեմն և դրանք գրվել են ոչնչությունը ծածկելու համար: Գրված ամեն մի երգ արհեստականորեն ծածկում է այն բոլոր զգացմունքները, որ չի ունեցել դրա հեղինակը: Ինչ տաղտկալի և դատարկ կլինեին իմ ստեծագործությունները, եթե դրանք արտահայտեին այն, ինչ զգում եմ: Ախր ոչինչ: Չլինի՞ քո հետ էլ էր սենց, Ռորի: Մի բան ասա, իմանամ: Ինչքա՞ն դատարկ ես եղել դու:

    ---------- Ավելացվել է՝ 13.06.2010 00:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 12.06.2010 23:56 ----------

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (12.06.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Դատարկություն (12.06.2010), Նիկեա (18.10.2014)

  11. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Thursday, July 8, 2010
    5.40 AM (Apparently I Am Travelling Abroad)

    Բարև, բլոգ: Նոր եմ տուն մտել: Էս ի՜նչ շոգ էր, ֆու՜հ: Վերջապես անասելի ալարկոտությունս հաղթահարելով` հասա համալսարան, գիրքս բարեհաջող հանձնեցի (էդպես էլ չկարդացի «Պինոկիո»-ն ֆրանսերենով), դիմումս տվեցի, որ սեպտեմբերին առաջիկա բացականերս հարգելի համարեն, հետո մի քանի անհրաժեշտ գնումներ կատարեցի (ամենակարևորը՝ լիքը դատարկ դիսկեր առա. անցած տարի Ստրասբուրգում դրանց համար 10 անգամ թանկ եմ վճարել, քան այստեղ!!): Կարծես թե ամեն ինչ տեղում է, մնաց միայն այդ ամենը ճխտել ճամպրուկի մեջ. 10 ժամից պետք է օդանավակայանում լինեմ:


    Անցած տարի գրեթե հենց այս նույն ժամանակահատվածում էր, որ էլի պետք է գնայի քրոջս մոտ: Ու էնքա՜ն ուրախ էի, չեք պատկերացնի, անհամբերությամբ սպասում էի. առաջին անգամն էր, որ պետք է Հայաստանից դուրս ինչ-որ տեղ գնայի, առաջին անգամ ինքնաթիռ պետք է նստեի. անընդհատ մտածում էի՝ տեսնես կվախենա՞մ քրոջս նման (ինքը սարսափելի ֆոբիաներ ունի ինքնաթիռներից, ասեմ՝ իմանաք), թե՞ չէ: Վերջում պարզվեց՝ ահավոր կայֆ էր: Մանավանդ երբ սկսում էր օդի մեջ ցնցվել, յի՜յ: Հետո այնտեղ անցկացրածս օրերն էլ եմ հաճույքով հիշում: Հունիսի 25-ին, երբ առաջին անգամ տեսա Հյուսիսային ծովը (մինչ այդ նույնիսկ Սևանում չէի եղել), նույնիսկ կարող եմ կյանքիս ամենաերջանիկ օրը համարել. աննկարագրելի զգացողություն է, երբ աչքերդ միանգամից բացում ես, ու գլուխդ սկսում է պտտվել այդ անվերջանալիորեն կապտականաչավուն, մի տեսակ տարօրինակ, փսիխոդելիկ տեսարանից, ու ականջներդ ճնշող խշշոցից, ինչպես նաև նրանից, որ չես կարողանում կողմորոշվել՝ երկինքը որտեղ է. աչքերդ հիացմունքից արցունքոտվում են, ու բացառված չի, որ սկսես երեխայի նման տզզալ =) : Մի խոսքով, առաջին անգամ հասուն տարիքում ծովը տեսնող մարդու ռեակցիան ճիշտ և ճիշտ էկրանավորված է "Knockin' on Heaven's Door" ֆիլմում, երբ հերոսները վերջապես հայտնվում են Հյուսիսային ծովի (այո՛, այո՛, Հյուսիսային ափին: Համենայն դեպս ինձ մոտ, որ այդպես էր, դեռ ավելի ուժեղ: Դրա համար ֆիլմն այդքան էլ չէի հավանել, քանի որ նայեցի այդ օրվանից որոշ ժամանակ անց, ու մի տեսակ թույլ թվաց...



    Էհ... Թեմայից շատ եմ շեղվում... Ասածս այն է՝ էնքա՜ն լավ էր: Իսկ այս տարի մի տեսակ չեմ ուզում գնալ: Ավելի ճիշտ՝ ուզում եմ: Բայց ուզում եմ նաև մնալ: Մի 55%-ով ուզում եմ գնալ, 45-ով՝ մնալ: Էս տարի լավ էր, երեխեք, ձեզ հետ: Կարոտելու եմ: :*) Էս բլոգումս էլ կաշխատեմ որքան հնարավոր է հաճախ պատմել Եվրոպայում իմ ունեցած փոքրիկ արկածների ու տրամադրության մասին: Չեմ խոստանում, որ կլինի "Eurotrip" ֆիլմի նման հետաքրքիր կամ էրոտիկ դրվագներով լի, բայց դե... Տեսնենք՝ ինչքանին կհերիքեն համեստ հնարավորություններս:


    Բռռռ... Լավ, գնամ խուրջինս կապեմ, ընկերներ, լավ մնացե՜ք:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում


    ---------- Ավելացվել է՝ 02:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------

    Sunday, July 11, 2010
    Darker than the Deepest Sea
    Երբ պատրաստվում էի ճանապարհ ընկնել, դեռևս նախորդ գրառումն անելիս, ազնիվ-ազնիվ խոսք, դեռ ոչինչ չգիտեի... Բրյուսելի օդանավակայանից հոգնած դուրս եմ գալիս. գրողը տանի, ավելի շուտ եմ տեղ հասել, քան ինձ դիմավորողները: Ինչ արած, սպասում եմ, շուտով գալիս են, նստում ենք մեքենան, մի քիչ խոսում ենք, ի՞նչ նորություն և այլն... Ու փորձում եմ մեքենայի մեջ գոնե մի փոքր քնով անցնել մինչ կհասնենք Նամյուղ:

    Մի ժամից ավել էր անցել, իջնում ենք մեքենայից. ծո՜վ... ծո՞վ... Ի՞նչ գործ ունենք ծովի ափին Քույրիկենքս անակնկալ էին պատրաստել. 1 շաբաթ ծովի ափին:


    Դեռ ավելին. տեսեք՝ ի՜նչ նվեր եմ ստացել էսօ՜ր.



    Փորձեք պատկերացնել ուրախությանս չափը, աաաա՜հհհ, գրքից եմ պեղել.


    p.s. Դուհ, հոգնեցի էս ստեղնաշարով գրելուց, կոմպիս կարոտել եմ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում

    ---------- Ավելացվել է՝ 02:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------

    Wednesday, July 14, 2010
    "Welcome to Belgium!" trollface.jpg

    Ինձ բախտ վիճակվեց ամբողջ 2 օր զարմանալ այն բանի վրա, որ 25^C ցրտի պայմաններում ու քամոտ եղանակին Լա Պան (La Panne) քաղաքի ողջ բնակչությունը՝ իր բազմաթիվ այցելուներով հանդերձ, լողազգեստները հագին (ոմանք նույնիսկ առանց կրծկալի) վազում են լողափ: "Welcome to Belgium! XD",- եղավ քրոջս ամուսնու «Բարի լույս»-ը, երբ երրորդ օրն առավոտյան աչքերս տրորելով պատուհանից նայում էի մոխրագույն երկնքին ու է՛լ ավելի մոխրագույն ծովին և վերջապես այդ երկուսին կապող ջրի հաստ շերտին. երբեմն նույնիսկ կասկածելի էր դառնում, թե որ ուղղությամբ է թափվում անձրևը…



    Ինչևէ, արդեն հարմարվել եմ բելգիական տիպիկ եղանակին. օրվա կեսն անձրև, կեսն էլ արև ու քամի: Չնայած դրան՝ հաճելի բաներ էլ կան. օրինակ այն, որ 15 տարեկանից բարձր բոլոր բելգիացի կանայք առնվազն իմ 2 քաշն ունեն /ընդ որում, բարձրահասակ էլ չեն առանձնապես/, ու այստեղ լողազգեստով ինձ իսկական սուպերմոդել եմ զգում:

    Դե իսկ ինչպե՞ս են անցնում օրերս: Ասեմ. արթուն եղած ժամանակ օրվա 10 տոկոսն անցնում է Նիք Դրեյքի բիոն կարդալով, իսկ մնացած 90 տոկոսը՝ կարդացածիս մասին մտածելով. բոլոր պատկերացումներս, սեփական երևակայությամբ լցրած չիմացածս անցքերը կաշայի պես խառնվում են իրար... Դե իսկ քնած ժամանակ նույն սյուժեով երազներ եմ տեսնում: Արանքում էլ զբոսնում ենք էստեղ-էնտեղ… Էսօր, օրինակ, գնացել էինք Բրյուժ (Brugge). շատ սիրուն քաղաք էր, նավակով պտտվեցինք քաղաքի ջրանցքներով, սիրուն էր. միջնադարյան շինություններ, կամուրջներ, ինչպես նաև լիքը կարապներ ու բադիկներ…

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.07.2010), Ariadna (22.07.2010), kyahi (15.07.2010), Rhayader (22.07.2010), Yeghoyan (15.07.2010), Yellow Raven (15.07.2010), Yevuk (19.07.2010), Արշակ (10.09.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (15.07.2010), Ժունդիայի (15.07.2010), Հարդ (15.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (15.07.2010), Ֆրեյա (15.07.2010)

  13. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sunday, July 18, 2010
    Մի բանի մասին, որ ուղեղիցս դուրս չի գալիս

    Այսօր վերջապես եկանք Ստրասբուրգ: Ինչի՞ եմ ասում «վերջապես», ես էլ հաստատ չգիտեմ: Բայց էս նշանավոր, ներկայումս միջազգային հանրության համար մի շարք կարևորագույն ինստիտուտներ հյուրընկալող, իր վրա պատմական կարևորագույն իրադարձությունների բազմաթիվ հետքեր կրող, Եվրոպայում, կարծում եմ, գեղեցկագույն քաղաքներից մեկը թերևս ամենաշատն էր դուրս եկել, ու մի տեսակ կարոտել էի, սպասում էի էսօրվան: Բայց սպասելուս պատճառը միայն քաղաքը չէր. վերջապես քրոջս համակարգիչն ընկավ ձեռքս (ուխա՜յ): Չնայած խեղճի՝ հազիվ շնչող, տրաքած վիճակին, իտալերեն Windows XP-ին, մյուս բոլոր ծրագրերի հին տարբերակներին՝ ես երջանիկ եմ. ունեմ մարդավարի հայերեն գրելու հնարավորություն, լաստ.ֆմ-ի սկրոբլեր, ականջակալներ, սարսափելի արագ ինտերնետ և դրանից մի քիչ շատ օգտվելու հնարավորություն: Ափսոս էս անպետքի դիսկավոդը ձայնագրող չի....



    Ստրասբուրգ միշտ մեքենայով ենք գալիս: Մի չորս ժամվա ճանապարհ է: Էսօր ճանապարհի կեսը փորձեցի քնել հետևի նստարանին՝ անհարմար, անբնական դիրքով պառկած, իսկ մյուս կեսին որոշեցի շարունակել Թրևոր Դաննի գրքի ընթերցումը: Ու՜ֆ, կյանքիս կեսը գնա՜ց. դեռ կեսն եմ հասել գրքի, ու արդեն թվում է՝ մինչև վերջ չեմ ձգի՝ ընթացքում իմ ստացած շոկերից, ուղեղի արգելակումներից ու միկրոինֆարկտներից: Էնքա՜ն սիրեցի գիրքը: Գիտե՞ք որն է ամենահաճելին այն կարդալիս. այն, որ կարդալու ընթացքում սիրտդ թփրտում է սպասումից, թե հաջորդ էջին էլի ի՞նչ մի անսպասելի բան ես իմանալու, հաջորդ անգամ ո՞նց ես զարմանքից ապշելու, թե ինչքա՜ն նեղ է աշխարհը, հաջորդ անգամ քո սիրելի ո՞ր մի երաժշտին ես հանկարծակի բախվելու ու ի՞նչ կապ ես բացահայտելու նրա ու Դրեյքի միջև, հեհ: Չեմ դիմանում, ամեն անգամ երկար դադար եմ տալիս, նայում եմ պատուհանի կողքով սահող ծառերին, դեղին ու կանաչ, սանտիմետրի ճշգրտությամբ չափած-ձևած բելգիական, լյուքսեմբուրգյան կամ էլ երևի արդեն ֆրանսիական դաշտերին ու փորձում ուշքի գալ հենց նոր կարդացածից ու մտքերս մի քիչ դասավորել. ո՜նց եմ հասկանում Ռոբին Ֆրեդերիկին և հատկապես the way she fell in love with Drake: Sandy Grey? John Martyn-ի «London Conversation»-ի՞ց. երգ Ռոբինից՝ նվիրված Դրեյքի՞ն. ախր ինչքա՜ն էի հավանել այդ երգը ու շատ եմ լսել այս գարնանը, բայց դե գաղափար չունեի... Կամ՝ Ջերեմի Մեյսոն, ինչքա՜ն է խոսվում Դրեյքի այս ընկերոջ մասին, և պարզապես "three hours from sundown Jeremy flies"... )) Կամ էլ, ասենք, ընդամենը տասնութ տարեկան Նիք Դրեյք, ով միանգամայն պատահաբար հանդիպում է ռոլինգներին ինչ-որ էժանագին ռեստորանում ու նվագում Միք Ջագգերի ու Կիտ Ռիչարդսի համար, վերջում էլ տնեցիներին պարզապես պատմում, որ «բավական հետաքրքիր էր այդ ամենը»... Էհհհ, չգիտեմ, հիմա էլ նստած եմ մթության մեջ, լսում եմ Դրեյքի ֆավորիտներից The Graham Bond Organization-ի առաջին ալբոմը՝ «The Sound of 65», ու ի՜նչ լավն է, իմ ֆավորիտներից էլ դարձավ. պետք է անշուշտ Գրահամ Բոնդին ավելի շատ ուսումնասիրել:

    Հայաստանում արդեն գիշերվա երեքն անց կես է, ու ոչ ոք ընկերներից հետս չատ չի անում: Մեկը գնաց «ծակվելու», հետ չեկավ, մյուսներն էլ երևի քնած են:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.07.2010), kyahi (22.07.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Yevuk (19.07.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (19.07.2010), Ժունդիայի (19.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

  15. #8
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լինում է մեկ-մեկ, ահավոր սարսափելի զգացողություն է, արցունքները կանգնում են կոկորդիդ, ու ուզում ես շրխկացնես դեմքին ու ընենց գոռաս, որ ատում ես իրեն քեզ օգտագործելու համար, ու ինչքան շատ ես ճանաչում, էնքան նողկում ես իրենից ու ափսոսում դրա համար! Էնքա՛ն ուժեղ գոռաս, որ խլանա, ու ականջներում խշշոցի պես անընդհատ, օրուգիշեռռռ, գիշերներով էդ նախադասությունը կրկնվի մենակ:

    Բայց չեմ անում, որովհետև ամեն ինչ անցողիկ է, ու հիմա քեզ զգում եմ քամուն տված փոշու պես... Հաա՜ հա՜ հափ-չի՜ *ROFL*



    Հ.գ. Ես լավն եմ: Ընենց եմ ինձ սիրում:

    ---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------

    Մոռացա ասեմ.

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 22.07.2010, 16:33:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (22.07.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Yevuk (22.07.2010), Դատարկություն (22.07.2010), Նիկեա (18.10.2014)

  17. #9
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փսիխոդելիա

    Գիտե՞ք ինչն եմ սիրում: Էն որ աչքերդ փակում ես, հանգիստ, հավասարաչափ շնչում ես, ու մթության մեջ տարբեր գույներ են սկսում վառվել, մեծանալ, փոքրանալ, հեռանալ, մոտենալ, սահել, վազվզել՝ արձագանքների պես... Ինձ մոտ հիմնականում գերակշռում են մուգ կապույտ, վառ, մուգ կարմիր, նարնջագույն ու դեղին գույները: Սիրուն ա, չէ՞:



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (23.07.2010), Rhayader (28.09.2010), Դատարկություն (23.07.2010), Հայուհի (28.09.2010), Հարդ (23.07.2010), Նիկեա (18.10.2014), Շինարար (23.07.2010)

  19. #10
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անասելի հաջող գնումներ և ճամփա ընկնելու մասին

    Անասելի հաջող գնումները

    Էսօր էլի իջել էի քաղաքի կենտրոն՝ ինձ մի երկու պակաս-պռատ շորիկներ առնելու: Հիմա այստեղ զեղչերի սեզոնն է, որը սակայն վերջանում է, վերջին օրերն են, ու բոլոր քիչ թե շատ նորմալ շորերն արդեն հնձված են: Մի խոսքով, ոչ մի բան չհավանեցի, ինչ էլ հավանում էի, նոր հավաքածուներից էին, իսկ ես՝ ժլատս, ինչպես միշտ, ափսոսում եմ փող ծախսել, այն էլ՝ զեղչի սեզոնին սկզբնական գնով գնել, չէ մի: Երեք ժամ ապարդյուն ջանքերից հետո՝ գտնելու հարմար ինչ-որ բան, ջղայնացա, քայլերս արագ-արագ ուղղեցի ուղիղ Fnac, շտապել էր պետք. շուտով ժամը յոթն է դառնում, ու տասնհինգ րոպեից խանութը փակում են: Վազելով ներս մտա, առանց երկար-բարակ մտածելու ճանկեցի Bryter Layter-ն ու Pink Moon-ը, գնացի կասսայի մոտ՝ վճարելու, ու էդտեղ...
    Ինձանից առաջ կանգնած մի մարդ՝ մոտ երեսունհինգ-քառասուն տարեկան սիրունատես տղամարդ էր, տեսավ ձեռքիս CD-ները, ֆրանսերեն ինչ-որ բան բլբլաց արագ-արագ, լավ չլսեցի՝ ինչ էր ասում, միայն այն հասկացա, որ ուզում է դրանք տեսնել: Bryter Layter-ը ձեռքիցս վերցրեց (զուսպ ֆրանսիացիների համար բավական անսպասելի պահվածք էր), շուռումուռ տվեց, նայեց, ժպտաց. "C'est de bons souvenirs, ah!" Վերադարձրեց ինձ, ես էլ պարզապես ժպտացի իրեն, վճարեցի ու շտապ դուրս եկա, նստելու տեղ ճարեցի, անհամբեր սկսեցի պատառոտել Pink Moon-ի վրայի ցելոֆանե թաղանթը, հանեցի լրացուցիչ շապիկը, որով այն պատված էր (Դրեյքի դիմանկարն էր վրան), ու ինձ «ծիկ» արեց հոլանդական պանրից մորեգույն լուսինը: Հատկապես ուրախացրեց ներդիրը: Դրեյքի ձեռագրով գրված երգերի բառերի լուսանկարները կային: Ի դեպ, ինձ թվաց՝ մի քիչ ինձ նման է գրում: Բայց ոչ թե իմ անգլերեն, այլ հայերեն ձեռագրին նման. արագ-արագ շարված, միջին չափի տառեր, մի քիչ ավելի պարզեցված, քան իրականում իրենք կան, անտարբեր՝ դրանց ձևի նկատմամբ, էնքան որ գրելիքդ գրես: )))
    Այ էսպես, գոհ եմ էսօր, իսկական հաջող գնումներն էսպիսին պիտի լինեն. որ խանութից դուրս գաս ու ուրախությունից պարես:

    Ճամփա ընկնելու մասին

    Շաբաթ օրը գլխավոր միսիայիս մեկնարկն է ()՝ այստեղ գալուս պատճառն ընդհանրապես: Գնում եմ Հայդելբերգ, Գերմանիա: Դեռ չգիտեմ ոնց կլինի, բայց ամենայն հավանականությամբ էլ հնարավորություն չեմ ունենա բլոգում հաճախ գրառումներ կատարել: Տանն ինտերնետ չեմ ունենալու: Ուրեմն հիմիկվանից ինձ հաջողություն մաղթեք: Հուսով եմ՝ համալսարանական գործունեությունս հաջող կանցնի, ես դեպրեսիաների մեջ չեմ լինի, ծուլություն չեմ անի, ու ոչինչ չեմ ձախողի:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (30.07.2010), CactuSoul (30.07.2010), kyahi (30.07.2010), Yeghoyan (30.07.2010), Yellow Raven (30.07.2010), Yevuk (01.09.2010), Արշակ (10.09.2010), Դատարկություն (30.07.2010), Դեկադա (31.07.2010), Մանուլ (31.07.2010)

  21. #11
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Zzz

    f**k this blog! Գրելու հավես չունեմ:

    Հայդելբերգը կարոտում եմ: Սիրտս կորցրի կյանքիս լավագույն ամսվա հիշողությունների մեջ. իմ բախտին արժանացած բոլոր դժբախտների հիմնը.





    Իսկ հիմա նստած եմ նորից Ստրասբուրգում, պատրաստվում եմ մի տասն օր էլ ձանձրանալ ու տուն: Ուֆ: Հավատս չի գալիս: Էդքան նոր ընկերներ, ահավոր լավ մարդիկ, էդքան ուրախ օրեր: Դաժան է այդ ամենն ընդամենը մի ամիս ունենալ ու հետո ընդմիշտ կորցնել... Էս անգլիացիներն ուրիշ են էլի: Պատրիկին վերջին օրը ավտոբուսում տեսա (ինքը գնում էր կայարան՝ գնացք նստելու, ես էլ Համալսարանի հրապարակ՝ քրոջս սպասելու): Հարցնում եմ՝

    - Հը՞ն, ո՞նց ես, կուզենայի՞ր էլի մնալ:
    - Հմմ, չէ, իմ կարծիքով մի ամիսն իսկը այն էր, ինչ պետք է:

    Է՜հհ, երևի ճիշտ ես ասում: Որ մտածում ես, այդ ամենն ընդամենը մի ամիս պիտի տևեր, հենց դրա համար էլ էդքան լավ էր: Թե չէ՝ ո՞վ էր գժվել՝ դրանից ավել էդքան փարթիներ, համերգներ, կինոդիտումներ ու էլի չգիտեմ ինչեր կազմակերպի: Մի ամսով մի երկու հարյուր հոգի հավաքվել են, բոլորն օտար, բոլորը մենակ ու բոլորն ուզում են ընկերանալ ու ծանոթանալ: Թե չէ Հայդելբերգում էլ առիթ եղավ հանդիպել դժգոհների ու մենակների՝ տեղի բնակիչների ու երկարաժամկետ ուսանողների մեջ: Բացի դրանից, ախր Հայաստանն էլ եմ կարոտել: Ավելի ճիշտ՝ էնտեղ մի երկու հոգու: Թե չէ տեղն ի՜նչ կապ ունի: Մարդիկ են տրամադրություն ստեղծում: Մարդի՛կ: Եվ ըստ այդմ ասում եմ՝ գրողի ծոցը գնա ֆղանկղայշը: Ֆու՜: Երբ կլինի հետ գամ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.09.2010), Yevuk (01.09.2010), Դատարկություն (31.08.2010), Ռուֆուս (31.08.2010)

  23. #12
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցտեսություն

    Էհհ, ճամփորդությունը վերջացավ, ճամփորդական օրագիրն էլ հետը: Մնում է կամ վերնագիրը փոխել, կամ էլ փակել՝ ոչ այնքան հեռու ապագայում վերաբացելու հույսով:
    Հիմա ուզում եմ գրել վերադառնալուց կարճ ժամանակ անց, երբ դեռ երկկողմանի տպավորությունները թարմ են, իմ զգացածի ու մտքերի մասին: Շրջանցում եմ դեպի Երևան թռչող ինքաթիռը, Զվարթնոց օդանավակայանը, էլ չեմ ասում օդանավակայանից տուն տանող ճանապարհը և մասնավորապես՝ այն հիասքանչ տրանսպորտային միջոցը, որ գծում է այդ ճանապարհը: Իսկական վերադարձը սկսվում է քո տան դուռը բացելու պահից: Առաջին անհարմարությանը, որ բախվում ես՝ անջատիչների ու զուգարանակոնքի բարձրությանը վերահարմարվելու անհրաժեշտությունն է: Հետո բացում ես սենյակիդ դուռը, ու այդ պահից սկսած հաջորդ երկու օրն անցնում են 2 ամսվա բանգլադեշյան փոշու ու կեղտի մեջ թաղված սենյակդ՝ հատակից, պատերից ու կահույքից սկսած մինչև ամենամանր իրերդ (դիսկերս՝ հատիկ-հատիկ) մաքրելով: Բայց դե տրամադրությունը (դեռ) բարձր է, այդ ամենին թեթև, նույնիսկ ուրախ-զվարթ ու լավատեսորեն ես վերաբերվում: Էդպես ժամերն անցնում են մինչև վերսկսվում են առօրյա մարդկային շփումները: Հաստատ գիտեմ, նրանցից շատերը, ումից բողոքելու եմ, սա կարդալով կասեին. «Հըլը մի սրան, գնացել ա, զարգացել ա, եկել ա մեզնից ա բողոքում»: Չասեն էլ, հո կմտածեն: Բայց էդպես չի, ես գրեթե նույնն եմ մնացել, ուղղակի ինքս ինձ մի քիչ ավելի եմ հիմա հասկանում, մեկ էլ AC/DC-ի նկարով մի վերնաշապիկ ավել ունեմ:
    Ամբողջ գիտակից կյանքս ինձ էստեղ համարել եմ իրականում (էստեղ երևի ավելի դիպուկ կլիներ ասել՝ վիրտուալից դուրս) գրեթե չշփվող, ոչ մարդամոտ մարդ: Դրա համար էլ շատերը զարմանում են ինձ վիրտուալ ճանաչելուց հետո տեսնելով՝ հիմնականում նրա համար, թե ինչու եմ այդքան լուռ: Բայց դա այդպես չի: Հայդելբերգում հասկացա, որ ահավոր մարդամոտ եմ: Իսկ Հայաստանում չի ստացվում: Ինչու՞: Որովհետև սիրում եմ, երբ ինձ հարգում են ու սիրում եմ ուրիշներին (թե հին ծանոթներին, թե, առավել ևս քիչ ծանոթներին կամ անծանոթներին) հարգալից վերաբերվել, ու հատկապես սիրում եմ, երբ էդ երկուսն իրար հետ են լինում: Իսկ հարգանք կոչվածը նկատի չունեմ «արի-իմ-ախպեր-ես-քեզ-հարգում-եմ-բա-ոնց» հարգանքը, այլ սիրալիրությունը, ժպիտը, դիմացինին հասկանալու, բարի լինելու ընդունակությունը: Այո՛, ես ուզում եմ մոտենալ սուպերմարկետի աշխատողին, պարզապես ժպտալ նրան ու ասել «բարև Ձեզ», որովհետև հարգում եմ ու ուզում եմ էդ մի ժպիտով մի քիչ թեթևացնել երկուսիս օրն էլ: Ու ուզում եմ, որ նույն պատասխանը ստանամ: Ահա: Կամ ուզում եմ կուրսեցիներին, որոնց «ախպերության» այս կամ այն խմբավորման մեջ ես թեկուզ չեմ մտնում ու անկախ սեռից, մանավանդ երկար ժամանակ տեսած չլինելուց հետո տեսնելուց նույն անկեղծ ժպիտն ու «բարև»-ը ստանամ, ինչ որ ես եմ ամեն անգամ տալիս ու ամեն անգամ նույն պատասխանը չստանալուց հետո փոշմանում: Ինչի՞, ինչի՞ մարդիկ էնպիսին չեն էստեղ, ինչպիսին Հայդելբերգում էին: Ինչու՞ էնտեղ կարող էի կողքիս հարևանուհու հետ ինքս մեր հանրակացարանի ընդհանուր սենյակում փարթի կազմակերպել ու հրավիրել մարդկանց, որոնց ճանաչում եմ ընդամենը մեկ օր, բայց որոնք ինձ արդեն դուր են գալիս: Եթե ինձ երկու ամիս առաջ ասեին, որ ինքս նման բան եմ անելու, ազնիվ խոսք, չէի հավատա: Մանրուք է թվում, բայց էնտեղ նույնիսկ հասարակ տետրի թղթի վրա մատիտով, մեր ձեռագրով փոքրիկ հրավիրատոմսեր էինք գրել, որոնք ինքս բաժանում էի սրան-նրան: Դրանք ընդունվում էին ժպիտով ու շնորհակալությամբ: Իսկ ինչու՞ ընդհանրապես էնտեղ կարող էի ասել ասել «բարև» պարզապես անծանոթ մարդկանց (որոնք կարճ ժամանակ անց դառնում էին ծանոթներ), որոնք պարզապես ինձ դուր էին գալիս ու որոնց հաջորդ պահին առանց ձևականությունների կարող էի հրավիրել կինո, համերգ կամ պարզապես զբոսնելու: Ու կարևորն այն էր, որ այդ ամենը փոխադարձ էր: Էս անգամ դու ես բարևում, մյուս անգամ քեզ են բարևում: Դու հրավիրում ես, քեզ հրավիրում են: Դու ժպտում ես, քեզ ժպտում են: Դու մարդկանց սիրում ես, քեզ սիրում են: Դու ընկեր ես, քեզ ընկեր են... Ուզում եմ հարգանք լինի, ժպիտ լինի, ըհը, ուզում եմ մամաս վերջապես սովորի սենյակիս դուռը բացելուց առաջ դուռը ծեծել: Է՞լ ինչ եմ ուզում: Ուզում եմ մի տեղ լինի, որտեղ քարացած «ախպերություններ» չկան: Հա, ես շատ մարդամոտ եմ: Պարզապես էստեղ մարդիկ չեն սիրում իրենց հարգված զգալ, դրա համար էլ հաճախ մերժում ենք իրար՝ ես ու էս հասարակությունը:

    Անհամբեր սպասում եմ մեր նոր հանդիպմանը, Ճամփորդական օրագիր:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 09.09.2010, 19:59:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.09.2010), cold skin (10.09.2010), Yevuk (09.09.2010), Արշակ (10.09.2010), Դատարկություն (09.09.2010), Մանուլ (09.09.2010)

  25. #13
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անսպասելի հյուր

    Մեր տանն իմ ննջասենյակի պատուհանը բացվում է պատշգամբից դուրս: Իսկ պատշգամբում, ինչպես ենթադրվում է, որ պետք է լինի յուրաքանչյուր նորմալ պատշգամբում, լցված են հազար ու մի անպետք իրեր, դատարկ արկղեր. լիքը փոշի ու խառնաշփոթ. իսկական դրախտ վայրի աղավնիների համար, որոնք 2 տարի է, (մեր տեղափոխվելու օրվանից ի վեր) չեն վարանում ուղիղ պատուհանիս տակ բույն դնել ու իրենց ծլվլոցով գլուխս տանել:

    Այսօր դասից տուն եմ գալիս, սովորականի պես դուռը փակ է, տանը ոչ ոք չկա, մի կերպ բացում եմ (երևում է՝ կողպեքն էլի անսարք վիճակում է), հոգնած մտնում եմ սենյակս, պայուսակս շպրտում մի կողմ ու առաջին բանը, որ նկատում եմ, պատուհանի կողմից եկող թևերի աղմուկն է: Նայում եմ այդ ուղղությամբ, ու համենայն դեպս այդ պահին ինձ թվում է, թե պատուհանից դուրս նշմարում եմ թռչնի ուրվապատկերը: Մտածում եմ՝ երևի էլի աղավնիներն են, նորից բույն են հյուսում:

    Համակարգիչը միացնում եմ, գնում խոհանոց՝ ուտելու բան ճարելու, հետ եմ գալիս իմ սենյակ ու նկատում, որ էդ գրողի տարած թռչնակի հանած աղմուկն ինչ-որ սովորականից շատ է. եթե այսպես շարունակվի... Ճիշտ է, շատ ցավալի կլինի, բայց ստիպված եմ լինելու դրան իմ տարածքից դուրս անել: Էս մտքերով էի, երբ հանկարծ գլխի ընկա՝ աղմուկը ներսից է, ոչ թե դրսից: Ճնճղուկ էր ընկել սենյակս՝ ամենայն հավանականությամբ պատուհանի վերևի բաց հատվածից թռել էր ներս, հայտնվել ապակու, լուսամուտագոգի ու վարագույրի արանքում և չէր կարողանում դուրս գալ: Հեհե Բարև ձեզ: Մի երկու տարի առաջ լիներ, քեզ կբռնեի, մի քիչ հետդ կխաղայի, կսիրեի, ու եթե բախտդ բերեր՝ դեռ կենդանի մնայիր, նոր բաց կթողնեի: Իսկ հիմա՝ ոչ: Հիմա որոշում եմ լուսանկարել: Պատուհանագոգին չի ստացվում, վարագույրը մի կողմ եմ քաշում, դուրս է թռչում, ընկում սենյակովս մեկ՝ պատերին: Մի կերպ բռնացնում եմ՝



    Հետո պատուհանը լրիվ բացում, քշ-քշ-քշ... Բարով մնաս: Քո պատճառով բարեկամի համար գնված ֆոտոապարատի տուփը բացեցի, հերիք չի, մի հատ էլ ծրտել ես թղթերիս վրա:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.09.2010), cold skin (28.09.2010), kyahi (03.10.2010), Rhayader (28.09.2010), Yellow Raven (29.09.2010), Yevuk (10.10.2010), Արևածագ (29.09.2010), Արևհատիկ (29.09.2010), Դատարկություն (28.09.2010), Հայուհի (28.09.2010), Նաիրուհի (29.09.2010), Ֆրեյա (28.09.2010)

  27. #14
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու՜յս: Մեկ-մեկ ուզում եմ ուղղակի ասել «ու՜յս» ու ծիծաղել: Սրանց-նրանց սիրահարական, սենտիմենտալ զեղումների վրա: Կյանքում առիթ չեմ ունեցել մի քիչ էլ ես տենց ապուշ-ապուշ դուրս տամ: 7-րդ դասարանում մեկին թունդ սիրահարվել էի, էդպես մինչև տասներորդ: Ու վերջ, ոչ մի բան էլ չեղավ, օբյեկտիվորեն ոչ մի ռոմանտիկ դրվագ գոնե, եղածն էլ իմ էշ երևակայության արդյունքն էր: Հիմա քնքշանքի կամ կարոտի նշույլ էլ չեմ զգում գոնե էն զգացմունքի նկատմամբ, որ ունեցել եմ: Օբյեկտի մասին չեմ էլ ասում, որովհետև անկապ դեմք էր: Ճիշտ է, իմ ունեցած փոքր ընտրության հնարավորության սահմաններում բնավ վատագույն տարբերակը չէր, բայց առանձնապես մի հետաքրքիր երևույթ էլ չէր: Բեքստրիթ Բոյզի ֆանատ ու Դիփ Փարփլ լսող, բայց խմբին չիմացող տղան ի՞նչ պիտի լինի: Իրար հետ գնում էինք անգլերենի պարապմունքների: Մի քիչ իրան երևակայում էր, բայց դե իրականում շատ համեստ գիտելիքներ ուներ...

    Ուֆ, պատմեցի, մի քիչ սիրտս հանգստացավ: Ուղեղս պայթում ա, հա, ներսից տրաքում եմ էդ զեղումները կարդալիս: Յախք: Ռադ եղեք: Ոնց եմ նախանձում ձեզ: Ոչ ոք ինձ չի սիրում: Հա, ես սենց եմ, ահավոր թույն ու թարախ մեռնում եմ: Մոտս նեդատ*ա*ոզ չի, չէ: Ուղղակի սենց վատն եմ, շատ վատը: Հիստերիկ, անպետք ու տխուր: Մի սիրեք ինձ:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 02.10.2010, 23:46:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (05.10.2010), Rhayader (02.10.2010), Դատարկություն (05.10.2010), Հայկօ (03.10.2010), Շինարար (03.10.2010), Ռուֆուս (03.10.2010)

  29. #15
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա պետք է մտածել, թե ինչն է կարևոր, ինչն է նյութական, շոշափելի ու ինչ է ինձ պետք: Էս տարի պետական քննություններ ունեմ: Ի՞նչ եմ անելու, բռռռ: Տարեսկզբի բացականերիս պատճառով արդեն ահագին տուժել եմ, ֆրանսիացու լեկցիաներ եմ բաց թողել, որ ուրիշների նշումներով անհնար է հասկանալը: Իսկ կիսամյակային քննությունները դեկտեմբերին են: Տակն 2 ամիս բան մնաց: Պետք է ինձ կաղնու փայտի տեղ դնեմ:

    Գիտե՞ք, որ փոքր էի, ահավոր մեծ կամքի ուժ ունեի: Ու շատ պատասխանատու էի: Եղել է՝ ընդամենը մի օր տնային աշխատանքը չեմ կատարել, քունս ոչ մի վայրկյան չի տարել: Գիշերվա կեսին հելել գրել եմ ու հաջորդ օրը խիղճս հանգիստ գնացել դասի: Անին ժամանակին կարգին, խելացի, ուժեղ աղջիկ էր: Դպրոցում ամենալավն էր սովորում: Ու ինքը միշտ առաջինն էր ամեն ինչում, ինչ ձեռնարկում էր: Փոքր ժամանակ լողի էր գնում (դե, նշեմ, որ 90-ականներից մինչև 00-ների սկիզբը Գյումրիում, որ լսում էին լողի եմ գնում, աչքերը չռած նայում էին վրաս, չկար այդպիսի բան ), միակ աղջիկն ինքն էր խմբակում, բայց բոլորից արագ էր սովորում ու լավ էր լողում: Որ մարզիչը մկանները բացելու համար բավական դաժան էքսպերիմենտների էր ենթարկում մեզ, բոլոր տղաները ղժժում ու զռռում էին ցավից, իսկ ես չէ, բաաա: Իսկ հիմա ինչի՞ եմ նման: Նույնիսկ առաջին տասնյակում չկամ կուրսի ցուցակում, էն դեպքում, որ կարող եմ հենց առաջինը լինել: Ֆիզիկապես դառել եմ ահավոր թույլ ու նվազ մեկը: Սարսափելի եմ լողում: Մի հեծանիվի եղածն ինչ էր, էդպես էլ չսովորեցի: Թե ու՞ր կորավ էդ Անին, ես էլ չգիտեմ: Ուզում եմ գտնեմ իրան: Վերջ: Ու գտնելու եմ: Կամ առաջինն եմ լինելու, կամ չեմ լինելու:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  30. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (05.10.2010), kyahi (05.10.2010), Դատարկություն (05.10.2010), Հարդ (05.10.2010)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •