User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուսումնական

    Այսօր՝ քննությունից հետո, երբ համակուրսեցիներիս հետ խոսակցության ընթացքում ինձ հիշեցրեցին, որ մենք հնարավորություն ունենք նույնիսկ սեփական ցանկության դեպքում (եթե անցողիկ գնահատական ենք ստացել, բայց այնուամենայնիվ մեզ չի բավարարում) վերաքննություն հանձնել, լարվածությունս ահագին մեղմացավ: Բանն այն է, որ այդ հնարավորությունն առկա է բոլոր կուրսերում, սակայն անգամ մեկ նմանատիպ վերաքննության (էլ չեմ խոսում՝ կտրվելու դեպքում վերաքննության) առկայության դեպքում զրկվում ես հաջորդ տարի անվճար կամ զեղչով տեղից: Իսկ ինձ համար ծնողներիս ուսից ուսման վարձի բեռը հանելու հարցը, որքան էլ, որ ճիշտ չի, առաջնային նշանակություն ունի: Դաս սովորելիս, պարապելիս ես առաջին հերթին մտածում եմ ոչ թե գիտելիք ստանալու, այլ դրա մասին: Ու չեք պատկերացնի, թե ի՜նչ թեթևություն զգացի նրանից, որ վերջին՝ չորրորդ կուրսում այդ հանգամանքն այլևս բացակայում է. հաջորդ տարի չի լինելու, որ մտահոգվեմ ուսման վարձի մասին, պլյուս դրան՝ վերաքննություն հանձնելու փաստը ոչ մի կերպ չի արտացոլվում դիպլոմի մեջ:

    Մի անգամ ես ու սլովենացի ընկերուհիս, որի հետ ծանոթացել էի Հայդելբերգում, զրուցում էինք մեր հայրենական համալսարանական կյանքի մասին, և ինձ համար սկզբից անսպասելի էր այն փաստը, որ նա չգիտեր, թե իր առաջադիմության արդյունքներով կուրսում որ տեղն է զբաղեցնում: Հետո հասկացա, որ նորմալը հենց դա է, աննորմալը՝ մերը: Նրանց մոտ գնահատականները փակ են, յուրաքանչյուր ուսանող գիտի միայն իր գնահատակններն ու վերջ: Ինչու՞: Որովհետև Սլովենիայում բարձրագույն կրթությունն անվճար է ինչպես Սլովենիայի քաղաքացիների, այնպես էլ ամբողջ Եվրամիության քաղաքացիների համար:

    Մտածում եմ՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ լիներ նման որոշակիություն. կամ բարձրագույն կրթությունը լիներ ամբողջությամբ անվճար, կամ եթե պետությունն ի վիճակի չէ նման քանակությամբ միջոցներ տրամադրել համալսարաններին, ապա ամբողջությամբ վճարովի՝ բոլորի համար, զեղչերն էլ հատկացնեին միայն սոցիալական չափանիշներից ելնելով, ու դա լիներ կայուն այդ զեղչից օգտվողների համար: Մենք էլ իմանայինք մեր ֆինանսական հաշիվները. կամ խիղճներս հանգիստ անվճար սովորեինք, կամ էլ խիղճներս հանգիստ մեր փողը դիզեինք, նոր անցնեինք սովորելուն: ՍՈՎՈՐԵԼՈՒՆ: Այս մրցակցային համակարգը ոչ մի մոտիվացիա էլ չի տալիս, միայն ավելացնում է լարվածությունը, ստրեսը, խորացնում դեպրեսիաները, հանգեցնում սուիցիդալ մտքերի նյութականացման:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.12.2010), Chuk (15.12.2010), Farfalla (15.12.2010), Quyr Qery (24.04.2011), Rhayader (15.12.2010), Yeghoyan (15.12.2010), Yevuk (17.12.2010), Արևհատիկ (19.12.2010), Դատարկություն (15.12.2010), Հայկօ (15.12.2010), Հայուհի (15.12.2010), Հարդ (15.12.2010), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (18.12.2010)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օ՜ֆ: Հոգնել եմ մի տեսակ: Նույնիսկ էն մարդկանցից, ում ընկեր եմ համարում: Լցվել է մի տեսակ: Ուզում եմ մենակ մնալ: Որոշ ժամանակով: Հանգիստ թողնել նույնիսկ էն մարդկանց, ում ընկեր եմ համարում:

    Դրա համար պոմիդորները պետք չի էնքան պահել, որ լխկել-չլխկելու հարց առաջանա: Իրանց հարկավոր է միանգամից ուտել վայելել ու նորը գնել: Կամ էլ սեզոնի հետ ուրիշ բանջարեղեն: Մանավանդ ձմեռը ինչ-որ պոմիդորի սեզոն չի:

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.12.2010), Farfalla (17.12.2010), Kita (17.12.2010), murmushka (17.12.2010), Quyr Qery (24.04.2011), Yevuk (17.12.2010), Հայուհի (27.04.2011), Նիկեա (18.10.2014)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ծայրահեղական եմ: Ու մտածում եմ, որ հավասարակշռվածությունս պահպանելու համար ինչքան տեսանելի ու անտեսանելի ակնարկներից, կծոցներից ու ապտակներից եմ ընկճվում (թեկուզ դրանք միայն իմ հիվանդ երևակայության արդյունքը հանդիսանան), մի էդքան էլ պետք է տոնուս ստանամ հետս կատարվող թեկուզև փոքրաթիվ դրական երևույթներից:

    Երեկ ժամը իննի կողմերն էր, արդեն Արամին սկայպով հաջող էի անում ու պատրաստվում էի գնալ քնելու, երբ Ալեքսն անսպասելիորեն գրեց.

    - Ուզու՞մ ես միկրոֆոնով խոսենք: Ես կարող եմ քեզ համար երգ նվագել:
    - Շատ կուզենայի, բայց չեմ կարող, միկրոֆոնս փչացել է,- պատասխանում եմ այն, ինչ կա:

    Ուղիղ 14 րոպե պատասխան չկա: Շարունակում եմ Արամի հետ խոսել ու հետն էլ մտածում եմ՝ չլինի՞ մտածեց, թե սուտ եմ ասում, չեմ ուզում իր հետ խոսել, ու նեղացավ:

    14 րոպե անց.

    - Լավ, բայց ես պատրաստվում եմ քեզ համար երգ նվագել: Անկախ դրանից:

    Զանգն եկավ: Ու ես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ լսում էի, թե ինչպես է ամերիկյան անդրգրաունդ հիփ-հոփ-փսիխո-պանկ ապագա լեգենդը (որի մեջ մի տեսակ էնքան համոզված եմ ու սնահավատ չլինելով հանդերձ՝ մատներս խաչ եմ անում իր համար) հաջորդաբար ինձ համար նվագում Descendents, The Ramones ու Neil Diamond` համարձակ վոկալով, ու արտակարգ նվագելով դիստորշնով ակուստիկ կիթառը:

    Ալեքս, շնորհակալ եմ, դու պուպուշ, տաղանդավոր մարդ ես ու շիտակ ու անկեղծ ընկեր: Եթե ես ստիպված լինեի ընտրել մարդու մի մոդել, ըստ որի կծնվեին աշխարհի մնացած բոլոր մարդիկ, ապա դա հաստատ դու կլինեիր: Գոնե այսօր:

    Վերջին խմբագրող՝ AniwaR: 17.12.2010, 17:46:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahit96 (27.04.2011), Chuk (17.12.2010), Kita (17.12.2010), Quyr Qery (24.04.2011), Smokie (14.11.2014), Արշակ (13.01.2011), Դատարկություն (17.12.2010), Նաիրուհի (17.12.2010), Նիկեա (18.10.2014), Ռուֆուս (19.12.2010)

  7. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Paradise Lost-ի "Believe in Nothing" ալբոմն եմ լսում: Ոնց որ ք*ք լինի: Լրիվ անտաղանդ, անճաշակ, կոմերցիալ, գոմիկ, զիբիլ... Ինչ-որ ալտերնատիվ, լինկին-պարկոտ ապուշություն ա, անունը դրել են գոթիկ մետալ: Շուտվանից սենց երաժշտական զզվանք չէի ապրել: Կարծում եմ՝ հասկանում եմ՝ ինչ ես զգում իմ հանդեպ: Իսկ ես, ինչ-ինչ, իմ նկատմամբ անգամ չնչին նեգատիվ տրամադրվածություն ունեցող մարդկանց երբեք չեմ կարողացել կողքս պահել: Երբեք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի մենակ կատվի մասին

    Well, there's a hellcat, loose cat, hear it wail,
    It can stop you down the street, you cannot get away,
    Well it's gonna get to you, got the demon power,
    You got to run, run, brother you know your soul's on fire....

    Rory Gallagher


    Մոտավորապես մի ամիս առաջ մեր շենքում՝ հենց մեր հարկի կողմերը, 2 օր անընդմեջ ժամանակ առ ժամանակ փիսիկի մլավոց էր գալիս: Մեկ-մեկ տան դուռը բացում էի, սկսում էի կանչել՝ փս-փս, բայց ռեակցիա չկար, փիսոն չէր երևում: 2-րդ օրն էլ չդիմացա, դուրս եկա աստիճանների վրա ու սկսեցի ձայնի ուղղությանը հետևելով (ինչը ինձ մոտ, պետք է խոստովանել, որ սարսափելի վատ է ստացվում՝ իմ մոնաուրալ լսողության պատճառով) ու փս-փս կանչելով փիսոյին փնտրել: Վերջը մեյդան ելավ: Ներքևում՝ աստիճանների հետևում էր թաքնված: Եկավ մեր դռան մոտ: Շատ սիրուն փիսո էր. դատելով տեսքից՝ մի տարեկանից մի երկու ամիս մեծ կլիներ, կլորիկ, թմբլիկ, մուգ շեկ, տեղ-տեղ՝ գորշ մազերով: Թմբլիկությունն ու մարդամոտությունը մատնում էին, որ տան կատու է եղել, դուրս են արել ամենայն հավանականությամբ... Սկսեց ինձ նայել, քսմսվել, մռլտալ: Երևում էր՝ սոված էր, մի քիչ հաց տվեցի, շոյեցի: Էդպես մի որոշ ժամանակ անց կատվին նայելուց ու մտքերի մեջ ընկնելուց հետո մտա ներս, դուռը փակեցի ու սկսեցի դիտանցքից նայել, թե ինչ է անում... Հետո... Հետո չգիտեմ՝ ինչ եղավ, աննպատակ մլավելուց հոգնեց ու գնաց:

    Այսօր
    Տուն գալուց հենց ոտքս դրեցի մուտքի աստիճաններին, հանկարծակի մլավոց լսվեց: Տեսնեմ՝ էլի նույն փիսոն. աստիճանավանդակի կողքից դուրս եկավ, նույն ձևի սկսեց ինձ նայել ու մռլտալ: Էդ պահին մի պճնված տոտա (ինչ էլ չի բռնում «պճնված» բառը սույն գրվածքի մյուս բառերի հետ... >_> Բայց ի՞նչ անեմ, տոտան իսկապես պճնված էր) շենքից դուրս եկավ, ճանապարհ տվեցի, սպասեցի մինչև անհետանա տեսահորիզոնից, իսկ հետո, երբ փիսոյի հետ նորից մենակ մնացի, կռացա, ճակատի մեջտեղը մատով մի քիչ տրորեցի (կատուները սովորաբար սիրում են, ու հա, ես փողոցի կատուներին չեմ վախենաում ձեռք տալ), էլի նայեցի, ու... ու թողեցի, բարձրացա տուն:

    Փիսո եմ ուզում: Ուզում եմ իրան բերեմ տուն, պահեմ:



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (22.04.2011), Claudia Mori (22.04.2011), helium (13.01.2011), Quyr Qery (24.04.2011), Smokie (14.11.2014), Ամպ (13.01.2011), Դատարկություն (13.01.2011), Նիկեա (18.10.2014)

  10. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ չէ առաջին օրը էս օրագիրն էի կարդում: >_> Գրելուց ինձ միշտ թվում է, թե անհետաքրքիր է գրածս, բայց պարզվում է՝ լավ էլ հետաքրքիր էր: Մեկ-մեկ զարմանում էի նույնիսկ կարդալուց: Պարզվում է նույնիսկ՝ զառանցանք չի, ու բոլոր տիպի զառանցանքները տաղտուկից փրկող բավական հետաքրքիր սյուժետային գծեր կան գրառումների մեջ: Հասկանում եմ՝ խի մարդամեկը ժամանակին ջղայնացավ բլոգսպոթից ջնջելուս վրա: Լավ է, որ կա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.05.2013), Quyr Qery (24.04.2011), Smokie (14.11.2014), Նիկեա (18.10.2014)

  12. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    River Crombie

    Գրառում մի շատ լավ բանի մասին, որ կուզենամ` ինչքան հնարավոր է, շատերը գնահատեն:

    Մինչև այժմ իմ ամենաարժեքավոր յութուբյան գտածոն: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ փնտրում էի Ջեքսոն Սի Ֆրենկի երգերի հաջողված քավրներ, որոնք կարող էի ուսումնասիրել ու նվագելը վիզուալ տեսնելով՝ ավելի հեշտ սովորել:



    Առաջինը սա չէր, Just Like Anything-ն էր, որը մի քանի օր առաջ River Crombie-ն նոր տարբերակով էր ձայնագրել՝ կիթառի մեջ վարիացիաներ մտցնելով նախկին տարբերակի համեմատ: Հրաշք էր ստացվել ուղղակի: Կատարման որակը՝ գեր-գերազանց: Սակայն այսօր իր վիդեոների տակ իմ քոմենթներին ի պատասխան անձնական նամակ գրեց Յութուբում՝ ասելով, որ ինչ-որ պրոբլեմ կար հեղինակային իրավունքների հետ կապված, ու ստիպված էր ջնջել (սենց ա էլի, որ մի բանը լավ են անում, վռազ վրա են տալիս լավ անողի գլխին Էդքան շըթ քավրներ կան (իմը ներառյալ ), ոչ մեկի տանձին չի):

    Ինչևէ, բայց կարևորը ոչ թե սրանք են, այլ River-ի սեփական ստեղծագործությունները: Իսկական հրաշք: Ինքը արդեն մի ֆանատ առնվազն ունի՝ ի դեմս ինձ: Իր նամակում նշել էր, որ պատրաստվում է մոտ ժամանակներս նոր ալբոմ թողարկել, ու ինձ տեղյակ կպահի, հենց պատրաստ լինի:

    Մի՛ անտեսեք, մարդի՛կ, գնահատե՛ք ձեր մեջ եղած տաղանդավոր մարդկանց, հասարակ, մեզ նման, տաղանդավոր մարդկանց, լսե՛ք իրանց, փլի՜զ: :-( Ու թող որ իրանք Նիք Դրեյքին հիշեցնեն մենակ իրանց գերտաղանդավոր լինելով: :-(

    River Crombie - Time Beyond Me (իմ ամենասիրածը )



    River Crombie - Where It Will Be (տեսահոլովակը՝ «սիրողական» նկարահանված մի հատ ահավոր մռութ վիդեո)



    River Crombie - Cold Winter Morning (Live)



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (27.04.2011), Claudia Mori (27.04.2011), Jarre (27.04.2011), Նիկեա (18.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •