Երբ արթնանալդ չի գալիս
Այսօր տասներկուսն անց կես քնիցս արթնացա, համակարգիչը միացրեցի, տեսա "La Belle Personne"-ը լրիվ ներբեռնել է, ուրախացա, ասեցի մի հատ տեսնեմ էստեղ-էնտեղ ինչ նորություն կա (դե ֆբ, լաստ.ֆմ, ակումբ, մեյլ և այլն), հետո կինոն կնայեմ:
Լաստ.ֆմ-ում մի բրիտանացի էր նամակ գրել՝ նկատելով, որ նույն մեդիադարանում ես ունեմ John Renbourn և Mayhem, և թե ինչքան հրաշալի է դա: Ես էլ մտա մեր բրիտանացու պրոֆիլը ուսումնասիրելու ու տեսա, որ ինքն էլ նվագում է ինչ-որ "Ask the Dust" կոչվող խմբում: Բացեցի այդ խմբի Մայսպեյսի էջը, լսում էի ու մտածում, որ վոկալը չհաշված՝ հեչ վատիկը չի, պատրաստվում էի տպավորություններս գրել, մեկ էլ էդ պահին... Լույսերն անջատեցին:
Ես էլ ջղայնացա ու նորից մտա տեղերս:Ասեցի՝ մի քիչ պառկեմ ուղղակի, բայց նորից քնով անցա: Դեռ ավելին: Երազ տեսա:
Ահամ: Ինչ-որ մարդաշատ համերգային դահլիճում եմ՝ համերգն սկսվելուց առաջ: Մոտս անհանգիստ, սպասողական վիճակ էր: Քանի որ դահլիճի այդքան էլ հաջող հատվածում չէի, տեղ էի փնտրում, որտեղից համեմատաբար ավելի լավ կերևար բեմը՝ երաժիշտներով հանդերձ: Որքան էլ զարմանալի է, գտա այդ տեղը, նստեցի ու քիչ անց... Թիմ Բաքլին բեմ ելավ՝ երիտասարդ, խուճուճ մազերով, իրեն հատուկ երազկոտ ժպիտը դեմքին, կապույտ վերնաշապիկով, շագանակագույն տաբատով և իհարկե իր տասներկուլարանի ակուստիկ կիթառը գրկած: Սկսեց նվագել...
Քնիցս արթնացա: Համոզված եմ՝ շատերս ենք ունեցել այն զգացողությունը, երբ արթնանում ես ու մի տեսակ երազն ու իրականությունը խառնում ես իրար, շշմած ես լինում, ու մինչև գիտակցում ես, որ տեսածդ երազ էր, ահագին ժամանակ է անցնում: Այդպես՝ մի երկու րոպե դեռ շշմած վիճակի մեջ էի, մինչև հստակ ընկալեցի, որ տեսածս ընդամենը երազ էր: Բայց և մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի միտք է: Վա՛յ, ի՜նչ լավ կլիներ... Չէ, հաստատ կլինի. իրեն կանչենք՝ գա Մարզահամերգայինում համերգ տա: <3 Է՜հ, բայց ի՜նչ լավ էր, երազումս ջահել էր, հիմա արդեն ծերա...
Ուֆ, լրիվ ֆազերս գցել եմ:
Վեր կացա, տեսա՝ լույսերը դեռ չեն տվել, կիթառը վերցրի ու չգիտես որտեղից-որտեղ սկսեցի երգ հորինել: o.O Լավ էլ սիրուն է՝ մեր մեջ ասած: Մնում է կարգին նվագել կարողանամ:
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
Էջանիշներ