Ամենատխուր սիրո պատմության մասին
Երեկ գիշեր ու էսօր գիտե՞ք, թե ինչ ֆիլմ էի նայում: 68 թվականի "Romeo & Juliet"-ը՝ Նինո Ռոտայի սաունդտրեկով: Է՜հ: Ամեն անգամ ուզում ես մտնել ֆիլմի կամ գրքի մեջ ու ինչ-որ բան փոխել. ֆիլմում խփել հայր Լորենցոյի նամակը տեղ հասցնող վանականի էշի տուտուզին, որ Բալտազարից շուտ տեղ հասնի, գրքում էլ օձիքից քաշքշել ու ասել, որ խելքից դուրս էս կողմ-էն կողմ չընկնի: Կամ ամբողջ ընթացքում մի տեսակ հույսդ չի կտրվում, որ այս անգամ վերջն ուրիշ կլինի, որ Ջուլիետը դամբարանում մի քիչ շուտ աչքերը կբացի:Էն էլ չի լինում: Ու պատմությունը մնում է էդպես տխուր ու սիրուն: Է՜հ: Իրական կյանքում էդպես չի լինում: Էդպես միանգամից, հապշտապ, անխելք ու ուժգին չի լինում: Ո՞վ է գժվել՝ բռնի ոչնչից սիրահարվի: Բա մինչև մարդու ներաշխարհը չճանաչես, չշփվես, սերը սեր չի, կասենք մենք: Է՜հ: Շատ էլ, թե կասենք: Մեկ է՝ հացուջրի (ընդհանրացված ասած) մինիմալ կարիքները հոգալուց հետո (երևի հետո, էլի) ամենակարևոր բանը գեղեցկությունը զգալն է...
... Մեկ էլ հումորը չկորցնելը:For never was a story of more woe
Than this of Juliet and her Romeo.
Հ.գ. of Juliet and her Romeo(և ոչ թե հակառակը. Շեքսպիրն էլ էր սրտի խորքում ֆեմինիստ՝ «խելքը գլխին» բոլոր հանճարեղ ու ոչ հանճարեղ մարդկանց նման)
Հ.հ.գ. Տեսնես՝ Դիսնեյը «Ռոմեո ու Ջուլիետ» չունի՞ նկարահանած:
Հ.հ.հ.գ.
Վերջ:
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
Էջանիշներ