User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #16
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փակ աչքերով

    Չնայած վերնագիրն էժանագին է, բայց գրառումս էժանագին սիրային զեղում չէ:

    Որպես նախաբան ասեմ միայն, որ հիմար է այն մարդը, ով շուտ է հանձնվում: Հա, ու արի ու տես, որ սեփական հիմարությունս երբեմն կարմիր լույսի պես վառվում է ականջներիցս ուղիղ 2 սմ բարձրության վրա ու մոտավորապես շտապ օգնության մեքենայի ազդանշանի նման ծակող ձայն հանելով՝ առողջ բանականության ցանկացած կանչ խլեցնում:

    Այն, ինչը դեռ մի 10 օր առաջ անհնար էր թվում ու ինձ հուսահատության գիրկն էր նետել (այն աստիճան, որ լացելով ընկել էի սկայպ ու Արամուսին խնդրում էի, որ ինձ գոնե մի քիչ ոգևորի, ով էլ, ի դեպ, էդ խնդիրը փայլուն կերպով լուծեց), վերջին 2 օրը դարձել է իրականություն. արդեն կարողանում եմ առանց գրիֆին նայելու նվագել, համեստ, բայց միանշանակ առաջընթաց ցույց տվող արագությամբ փոխել հիմնական ակորդները: Առանց գրիֆին նայելու (աչքերս փակ!!!) G-ից անցնում եմ D, Dm, G-ից C և հակառակը, էլ չեմ ասում, որ A, Am, E, Em ու էլի մի քանի պուպուշ ակորդներ լրիվ խաղուպար են: Այս ամենը Neil Young-ի "Heart of Gold"-ի շնորհիվ: Ճիշտ է՝ առանց շրթհարմոնի շատ անշուք է հնչում (մանավանդ, երբ կիթառն էլ իմ կատարմամբ է), բայց դե տվյալ միսիայի իրականացման գործընթացում այդ փոքրիկ հանգամանքն առայժմ երկրորդական է: Վերջին օրերս անընդհատ դա եմ նվագում, կիթառն աչքիս դեմն եմ պահում, որ հենց մի րոպե ազատ ժամանակ ունենամ, ձեռքի հետ նվագեմ: Էս մեթոդն իմ դեպքում շատ արդյունավետ է աշխատում, որովհետև տարվում եմ սովորաբար, ու 1 րոպեն 40 րոպեից պակաս չի տևում: Սկզբից մտածում էի՝ ընդամենը մեկ ստեղծագործության վրա «լռվելը» ի՞նչ արդյուն պետք է տա որ, ի՞նչ օգուտ, բայց հիմա որ էդ ակորդներով տարբեր երգեր եմ փորձում, էլի շատ հեշտ են ստացվում!!! Է՜հ, վախենամ՝ քչերը հասկանան ինձ. նվագելու հետ երբեք չառնչված մարդիկ՝ ուղղակի իմաստով, իսկ փորձառու նվագողներն էլ, ավելի վատ, հիմա երևի քթների տակ վրաս ծիծաղում են: Հա, ծիծաղեք, ծիծաղեք: Իսկ հաջորդ շաբաթվա իմ միսիան լինելու է բարե սովորելը: Ավելի ճիշտ՝ առանձին արդեն կարողանում եմ պահել, բայց պետք է սովորեմ նվագելու ընթացքում արագ փոխել: Դրա համար հաջորդ 7 օրվա համար վերցնում ենք ստանդարտ, ծեծված, ոչինչ որ կաղնու փայտ, բայց դե փոխարենը լավ ծանոթ երգ, օրինակի համար էս՝

    Em D C
    So close no matter how far
    Em D C
    couldnt be much more from the heart
    Em D C
    forever trusting who we are
    G B7 Em
    and nothing else matters
    որն ունի մի հատ պուպուշ B7 ակորդ, ու անցնում ենք գործիիի, հիհիհիիի, հոհոհոոո, յեյեյե: :evil_smile

    Հ.գ. Վու՜յս.



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.10.2010), CactuSoul (07.10.2010), cold skin (09.10.2010), Rhayader (23.10.2010), Yeghoyan (07.10.2010), Yellow Raven (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Ժունդիայի (07.10.2010), Նաիրուհի (08.10.2010), Ներսես_AM (07.10.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •