User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Sunday, July 18, 2010
    Մի բանի մասին, որ ուղեղիցս դուրս չի գալիս

    Այսօր վերջապես եկանք Ստրասբուրգ: Ինչի՞ եմ ասում «վերջապես», ես էլ հաստատ չգիտեմ: Բայց էս նշանավոր, ներկայումս միջազգային հանրության համար մի շարք կարևորագույն ինստիտուտներ հյուրընկալող, իր վրա պատմական կարևորագույն իրադարձությունների բազմաթիվ հետքեր կրող, Եվրոպայում, կարծում եմ, գեղեցկագույն քաղաքներից մեկը թերևս ամենաշատն էր դուրս եկել, ու մի տեսակ կարոտել էի, սպասում էի էսօրվան: Բայց սպասելուս պատճառը միայն քաղաքը չէր. վերջապես քրոջս համակարգիչն ընկավ ձեռքս (ուխա՜յ): Չնայած խեղճի՝ հազիվ շնչող, տրաքած վիճակին, իտալերեն Windows XP-ին, մյուս բոլոր ծրագրերի հին տարբերակներին՝ ես երջանիկ եմ. ունեմ մարդավարի հայերեն գրելու հնարավորություն, լաստ.ֆմ-ի սկրոբլեր, ականջակալներ, սարսափելի արագ ինտերնետ և դրանից մի քիչ շատ օգտվելու հնարավորություն: Ափսոս էս անպետքի դիսկավոդը ձայնագրող չի....



    Ստրասբուրգ միշտ մեքենայով ենք գալիս: Մի չորս ժամվա ճանապարհ է: Էսօր ճանապարհի կեսը փորձեցի քնել հետևի նստարանին՝ անհարմար, անբնական դիրքով պառկած, իսկ մյուս կեսին որոշեցի շարունակել Թրևոր Դաննի գրքի ընթերցումը: Ու՜ֆ, կյանքիս կեսը գնա՜ց. դեռ կեսն եմ հասել գրքի, ու արդեն թվում է՝ մինչև վերջ չեմ ձգի՝ ընթացքում իմ ստացած շոկերից, ուղեղի արգելակումներից ու միկրոինֆարկտներից: Էնքա՜ն սիրեցի գիրքը: Գիտե՞ք որն է ամենահաճելին այն կարդալիս. այն, որ կարդալու ընթացքում սիրտդ թփրտում է սպասումից, թե հաջորդ էջին էլի ի՞նչ մի անսպասելի բան ես իմանալու, հաջորդ անգամ ո՞նց ես զարմանքից ապշելու, թե ինչքա՜ն նեղ է աշխարհը, հաջորդ անգամ քո սիրելի ո՞ր մի երաժշտին ես հանկարծակի բախվելու ու ի՞նչ կապ ես բացահայտելու նրա ու Դրեյքի միջև, հեհ: Չեմ դիմանում, ամեն անգամ երկար դադար եմ տալիս, նայում եմ պատուհանի կողքով սահող ծառերին, դեղին ու կանաչ, սանտիմետրի ճշգրտությամբ չափած-ձևած բելգիական, լյուքսեմբուրգյան կամ էլ երևի արդեն ֆրանսիական դաշտերին ու փորձում ուշքի գալ հենց նոր կարդացածից ու մտքերս մի քիչ դասավորել. ո՜նց եմ հասկանում Ռոբին Ֆրեդերիկին և հատկապես the way she fell in love with Drake: Sandy Grey? John Martyn-ի «London Conversation»-ի՞ց. երգ Ռոբինից՝ նվիրված Դրեյքի՞ն. ախր ինչքա՜ն էի հավանել այդ երգը ու շատ եմ լսել այս գարնանը, բայց դե գաղափար չունեի... Կամ՝ Ջերեմի Մեյսոն, ինչքա՜ն է խոսվում Դրեյքի այս ընկերոջ մասին, և պարզապես "three hours from sundown Jeremy flies"... )) Կամ էլ, ասենք, ընդամենը տասնութ տարեկան Նիք Դրեյք, ով միանգամայն պատահաբար հանդիպում է ռոլինգներին ինչ-որ էժանագին ռեստորանում ու նվագում Միք Ջագգերի ու Կիտ Ռիչարդսի համար, վերջում էլ տնեցիներին պարզապես պատմում, որ «բավական հետաքրքիր էր այդ ամենը»... Էհհհ, չգիտեմ, հիմա էլ նստած եմ մթության մեջ, լսում եմ Դրեյքի ֆավորիտներից The Graham Bond Organization-ի առաջին ալբոմը՝ «The Sound of 65», ու ի՜նչ լավն է, իմ ֆավորիտներից էլ դարձավ. պետք է անշուշտ Գրահամ Բոնդին ավելի շատ ուսումնասիրել:

    Հայաստանում արդեն գիշերվա երեքն անց կես է, ու ոչ ոք ընկերներից հետս չատ չի անում: Մեկը գնաց «ծակվելու», հետ չեկավ, մյուսներն էլ երևի քնած են:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.07.2010), kyahi (22.07.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Yevuk (19.07.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (19.07.2010), Ժունդիայի (19.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •