Ինչքան շուտ են բայց մարդիկ հոգնում իրարից:![]()
Ինչքան շուտ են բայց մարդիկ հոգնում իրարից:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Արվեստի մարդիկ սովորաբար առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ: Արդյո՞ք հնարավոր է նրանց ճանաչել իրենց ստեղծագործությունների միջոցով: Արդյո՞ք վերջիններս արտացոլում են այն, ինչ նրանք զգում էին դրանք ստեղծելիս: Երբեմն թվում է, թե ամեն մի երգ, որ ես լսում եմ, պարզապես միջոց է՝ լցնելու մեջս եղած ահռելի, սարսափելի դատարկությունը: Ոչինչ չկա: Զրօ: Ուրեմն և դրանք գրվել են ոչնչությունը ծածկելու համար: Գրված ամեն մի երգ արհեստականորեն ծածկում է այն բոլոր զգացմունքները, որ չի ունեցել դրա հեղինակը: Ինչ տաղտկալի և դատարկ կլինեին իմ ստեծագործությունները, եթե դրանք արտահայտեին այն, ինչ զգում եմ: Ախր ոչինչ:Չլինի՞ քո հետ էլ էր սենց, Ռորի: Մի բան ասա, իմանամ: Ինչքա՞ն դատարկ ես եղել դու:
---------- Ավելացվել է՝ 13.06.2010 00:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 12.06.2010 23:56 ----------
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
kyahi (12.06.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Դատարկություն (12.06.2010), Նիկեա (18.10.2014)
Thursday, July 8, 2010
5.40 AM (Apparently I Am Travelling Abroad)
Բարև, բլոգ:Նոր եմ տուն մտել: Էս ի՜նչ շոգ էր, ֆու՜հ: Վերջապես անասելի ալարկոտությունս հաղթահարելով` հասա համալսարան, գիրքս բարեհաջող հանձնեցի (էդպես էլ չկարդացի «Պինոկիո»-ն ֆրանսերենով
), դիմումս տվեցի, որ սեպտեմբերին առաջիկա բացականերս հարգելի համարեն, հետո մի քանի անհրաժեշտ գնումներ կատարեցի (ամենակարևորը՝ լիքը դատարկ դիսկեր առա. անցած տարի Ստրասբուրգում դրանց համար 10 անգամ թանկ եմ վճարել, քան այստեղ!!): Կարծես թե ամեն ինչ տեղում է, մնաց միայն այդ ամենը ճխտել ճամպրուկի մեջ. 10 ժամից պետք է օդանավակայանում լինեմ:
Անցած տարի գրեթե հենց այս նույն ժամանակահատվածում էր, որ էլի պետք է գնայի քրոջս մոտ: Ու էնքա՜ն ուրախ էի, չեք պատկերացնի, անհամբերությամբ սպասում էի. առաջին անգամն էր, որ պետք է Հայաստանից դուրս ինչ-որ տեղ գնայի, առաջին անգամ ինքնաթիռ պետք է նստեի. անընդհատ մտածում էի՝ տեսնես կվախենա՞մ քրոջս նման (ինքը սարսափելի ֆոբիաներ ունի ինքնաթիռներից, ասեմ՝ իմանաք), թե՞ չէ: Վերջում պարզվեց՝ ահավոր կայֆ էր:Մանավանդ երբ սկսում էր օդի մեջ ցնցվել, յի՜յ:
Հետո այնտեղ անցկացրածս օրերն էլ եմ հաճույքով հիշում: Հունիսի 25-ին, երբ առաջին անգամ տեսա Հյուսիսային ծովը (մինչ այդ նույնիսկ Սևանում չէի եղել), նույնիսկ կարող եմ կյանքիս ամենաերջանիկ օրը համարել. աննկարագրելի զգացողություն է, երբ աչքերդ միանգամից բացում ես, ու գլուխդ սկսում է պտտվել այդ անվերջանալիորեն կապտականաչավուն, մի տեսակ տարօրինակ, փսիխոդելիկ տեսարանից, ու ականջներդ ճնշող խշշոցից, ինչպես նաև նրանից, որ չես կարողանում կողմորոշվել՝ երկինքը որտեղ է. աչքերդ հիացմունքից արցունքոտվում են, ու բացառված չի, որ սկսես երեխայի նման տզզալ =) : Մի խոսքով, առաջին անգամ հասուն տարիքում ծովը տեսնող մարդու ռեակցիան ճիշտ և ճիշտ էկրանավորված է "Knockin' on Heaven's Door" ֆիլմում, երբ հերոսները վերջապես հայտնվում են Հյուսիսային ծովի (այո՛, այո՛, Հյուսիսային
ափին: Համենայն դեպս ինձ մոտ, որ այդպես էր, դեռ ավելի ուժեղ: Դրա համար ֆիլմն այդքան էլ չէի հավանել, քանի որ նայեցի այդ օրվանից որոշ ժամանակ անց, ու մի տեսակ թույլ թվաց...
Էհ... Թեմայից շատ եմ շեղվում... Ասածս այն է՝ էնքա՜ն լավ էր: Իսկ այս տարի մի տեսակ չեմ ուզում գնալ: Ավելի ճիշտ՝ ուզում եմ: Բայց ուզում եմ նաև մնալ:Մի 55%-ով ուզում եմ գնալ, 45-ով՝ մնալ: Էս տարի լավ էր, երեխեք, ձեզ հետ: Կարոտելու եմ: :*) Էս բլոգումս էլ կաշխատեմ որքան հնարավոր է հաճախ պատմել Եվրոպայում իմ ունեցած փոքրիկ արկածների ու տրամադրության մասին: Չեմ խոստանում, որ կլինի "Eurotrip" ֆիլմի նման հետաքրքիր կամ էրոտիկ դրվագներով լի, բայց դե...
Տեսնենք՝ ինչքանին կհերիքեն համեստ հնարավորություններս:
Բռռռ... Լավ, գնամ խուրջինս կապեմ, ընկերներ, լավ մնացե՜ք:
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
---------- Ավելացվել է՝ 02:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------
Sunday, July 11, 2010
Darker than the Deepest Sea
Երբ պատրաստվում էի ճանապարհ ընկնել, դեռևս նախորդ գրառումն անելիս, ազնիվ-ազնիվ խոսք, դեռ ոչինչ չգիտեի... Բրյուսելի օդանավակայանից հոգնած դուրս եմ գալիս. գրողը տանի, ավելի շուտ եմ տեղ հասել, քան ինձ դիմավորողները: Ինչ արած, սպասում եմ, շուտով գալիս են, նստում ենք մեքենան, մի քիչ խոսում ենք, ի՞նչ նորություն և այլն... Ու փորձում եմ մեքենայի մեջ գոնե մի փոքր քնով անցնել մինչ կհասնենք Նամյուղ:
Մի ժամից ավել էր անցել, իջնում ենք մեքենայից. ծո՜վ... ծո՞վ... Ի՞նչ գործ ունենք ծովի ափին Քույրիկենքս անակնկալ էին պատրաստել. 1 շաբաթ ծովի ափին:
Դեռ ավելին. տեսեք՝ ի՜նչ նվեր եմ ստացել էսօ՜ր.
Փորձեք պատկերացնել ուրախությանս չափը, աաաա՜հհհ, գրքից եմ պեղել.
p.s. Դուհ, հոգնեցի էս ստեղնաշարով գրելուց, կոմպիս կարոտել եմ:![]()
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
---------- Ավելացվել է՝ 02:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------
Wednesday, July 14, 2010
"Welcome to Belgium!" trollface.jpg
Ինձ բախտ վիճակվեց ամբողջ 2 օր զարմանալ այն բանի վրա, որ 25^C ցրտի պայմաններում ու քամոտ եղանակին Լա Պան (La Panne) քաղաքի ողջ բնակչությունը՝ իր բազմաթիվ այցելուներով հանդերձ, լողազգեստները հագին (ոմանք նույնիսկ առանց կրծկալի) վազում են լողափ: "Welcome to Belgium! XD",- եղավ քրոջս ամուսնու «Բարի լույս»-ը, երբ երրորդ օրն առավոտյան աչքերս տրորելով պատուհանից նայում էի մոխրագույն երկնքին ու է՛լ ավելի մոխրագույն ծովին և վերջապես այդ երկուսին կապող ջրի հաստ շերտին. երբեմն նույնիսկ կասկածելի էր դառնում, թե որ ուղղությամբ է թափվում անձրևը…
Ինչևէ, արդեն հարմարվել եմ բելգիական տիպիկ եղանակին. օրվա կեսն անձրև, կեսն էլ արև ու քամի: Չնայած դրան՝ հաճելի բաներ էլ կան. օրինակ այն, որ 15 տարեկանից բարձր բոլոր բելգիացի կանայք առնվազն իմ 2 քաշն ունեն /ընդ որում, բարձրահասակ էլ չեն առանձնապես/, ու այստեղ լողազգեստով ինձ իսկական սուպերմոդել եմ զգում:
Դե իսկ ինչպե՞ս են անցնում օրերս: Ասեմ. արթուն եղած ժամանակ օրվա 10 տոկոսն անցնում է Նիք Դրեյքի բիոն կարդալով, իսկ մնացած 90 տոկոսը՝ կարդացածիս մասին մտածելով. բոլոր պատկերացումներս, սեփական երևակայությամբ լցրած չիմացածս անցքերը կաշայի պես խառնվում են իրար... Դե իսկ քնած ժամանակ նույն սյուժեով երազներ եմ տեսնում: Արանքում էլ զբոսնում ենք էստեղ-էնտեղ… Էսօր, օրինակ, գնացել էինք Բրյուժ (Brugge). շատ սիրուն քաղաք էր, նավակով պտտվեցինք քաղաքի ջրանցքներով, սիրուն էր. միջնադարյան շինություններ, կամուրջներ, ինչպես նաև լիքը կարապներ ու բադիկներ…![]()
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Agni (19.07.2010), Ariadna (22.07.2010), kyahi (15.07.2010), Rhayader (22.07.2010), Yeghoyan (15.07.2010), Yellow Raven (15.07.2010), Yevuk (19.07.2010), Արշակ (10.09.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (15.07.2010), Ժունդիայի (15.07.2010), Հարդ (15.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (15.07.2010), Ֆրեյա (15.07.2010)
Sunday, July 18, 2010
Մի բանի մասին, որ ուղեղիցս դուրս չի գալիս
Այսօր վերջապես եկանք Ստրասբուրգ: Ինչի՞ եմ ասում «վերջապես», ես էլ հաստատ չգիտեմ: Բայց էս նշանավոր, ներկայումս միջազգային հանրության համար մի շարք կարևորագույն ինստիտուտներ հյուրընկալող, իր վրա պատմական կարևորագույն իրադարձությունների բազմաթիվ հետքեր կրող, Եվրոպայում, կարծում եմ, գեղեցկագույն քաղաքներից մեկը թերևս ամենաշատն էր դուրս եկել, ու մի տեսակ կարոտել էի, սպասում էի էսօրվան:Բայց սպասելուս պատճառը միայն քաղաքը չէր. վերջապես քրոջս համակարգիչն ընկավ ձեռքս (ուխա՜յ): Չնայած խեղճի՝ հազիվ շնչող, տրաքած վիճակին, իտալերեն Windows XP-ին, մյուս բոլոր ծրագրերի հին տարբերակներին՝ ես երջանիկ եմ. ունեմ մարդավարի հայերեն գրելու հնարավորություն, լաստ.ֆմ-ի սկրոբլեր, ականջակալներ, սարսափելի արագ ինտերնետ և դրանից մի քիչ շատ օգտվելու հնարավորություն: Ափսոս էս անպետքի դիսկավոդը ձայնագրող չի....
Ստրասբուրգ միշտ մեքենայով ենք գալիս: Մի չորս ժամվա ճանապարհ է: Էսօր ճանապարհի կեսը փորձեցի քնել հետևի նստարանին՝ անհարմար, անբնական դիրքով պառկած, իսկ մյուս կեսին որոշեցի շարունակել Թրևոր Դաննի գրքի ընթերցումը: Ու՜ֆ, կյանքիս կեսը գնա՜ց. դեռ կեսն եմ հասել գրքի, ու արդեն թվում է՝ մինչև վերջ չեմ ձգի՝ ընթացքում իմ ստացած շոկերից, ուղեղի արգելակումներից ու միկրոինֆարկտներից: Էնքա՜ն սիրեցի գիրքը: Գիտե՞ք որն է ամենահաճելին այն կարդալիս. այն, որ կարդալու ընթացքում սիրտդ թփրտում է սպասումից, թե հաջորդ էջին էլի ի՞նչ մի անսպասելի բան ես իմանալու, հաջորդ անգամ ո՞նց ես զարմանքից ապշելու, թե ինչքա՜ն նեղ է աշխարհը, հաջորդ անգամ քո սիրելի ո՞ր մի երաժշտին ես հանկարծակի բախվելու ու ի՞նչ կապ ես բացահայտելու նրա ու Դրեյքի միջև, հեհ: Չեմ դիմանում, ամեն անգամ երկար դադար եմ տալիս, նայում եմ պատուհանի կողքով սահող ծառերին, դեղին ու կանաչ, սանտիմետրի ճշգրտությամբ չափած-ձևած բելգիական, լյուքսեմբուրգյան կամ էլ երևի արդեն ֆրանսիական դաշտերին ու փորձում ուշքի գալ հենց նոր կարդացածից ու մտքերս մի քիչ դասավորել. ո՜նց եմ հասկանում Ռոբին Ֆրեդերիկին և հատկապես the way she fell in love with Drake: Sandy Grey? John Martyn-ի «London Conversation»-ի՞ց. երգ Ռոբինից՝ նվիրված Դրեյքի՞ն. ախր ինչքա՜ն էի հավանել այդ երգը ու շատ եմ լսել այս գարնանը, բայց դե գաղափար չունեի... Կամ՝ Ջերեմի Մեյսոն, ինչքա՜ն է խոսվում Դրեյքի այս ընկերոջ մասին, և պարզապես "three hours from sundown Jeremy flies"... )) Կամ էլ, ասենք, ընդամենը տասնութ տարեկան Նիք Դրեյք, ով միանգամայն պատահաբար հանդիպում է ռոլինգներին ինչ-որ էժանագին ռեստորանում ու նվագում Միք Ջագգերի ու Կիտ Ռիչարդսի համար, վերջում էլ տնեցիներին պարզապես պատմում, որ «բավական հետաքրքիր էր այդ ամենը»... Էհհհ, չգիտեմ, հիմա էլ նստած եմ մթության մեջ, լսում եմ Դրեյքի ֆավորիտներից The Graham Bond Organization-ի առաջին ալբոմը՝ «The Sound of 65», ու ի՜նչ լավն է, իմ ֆավորիտներից էլ դարձավ. պետք է անշուշտ Գրահամ Բոնդին ավելի շատ ուսումնասիրել:
Հայաստանում արդեն գիշերվա երեքն անց կես է, ու ոչ ոք ընկերներից հետս չատ չի անում:Մեկը գնաց «ծակվելու», հետ չեկավ, մյուսներն էլ երևի քնած են:
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Լինում է մեկ-մեկ, ահավոր սարսափելի զգացողություն է, արցունքները կանգնում են կոկորդիդ, ու ուզում ես շրխկացնես դեմքին ու ընենց գոռաս, որ ատում ես իրեն քեզ օգտագործելու համար, ու ինչքան շատ ես ճանաչում, էնքան նողկում ես իրենից ու ափսոսում դրա համար! Էնքա՛ն ուժեղ գոռաս, որ խլանա, ու ականջներում խշշոցի պես անընդհատ, օրուգիշեռռռ, գիշերներով էդ նախադասությունը կրկնվի մենակ:
Բայց չեմ անում, որովհետև ամեն ինչ անցողիկ է, ու հիմա քեզ զգում եմ քամուն տված փոշու պես... Հաա՜ հա՜ հափ-չի՜ *ROFL*
Հ.գ. Ես լավն եմ: Ընենց եմ ինձ սիրում:
---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------
Մոռացա ասեմ.
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
Վերջին խմբագրող՝ AniwaR: 22.07.2010, 16:33:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Փսիխոդելիա
Գիտե՞ք ինչն եմ սիրում: Էն որ աչքերդ փակում ես, հանգիստ, հավասարաչափ շնչում ես, ու մթության մեջ տարբեր գույներ են սկսում վառվել, մեծանալ, փոքրանալ, հեռանալ, մոտենալ, սահել, վազվզել՝ արձագանքների պես... Ինձ մոտ հիմնականում գերակշռում են մուգ կապույտ, վառ, մուգ կարմիր, նարնջագույն ու դեղին գույները: Սիրուն ա, չէ՞:
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Անասելի հաջող գնումներ և ճամփա ընկնելու մասին
Անասելի հաջող գնումները
Էսօր էլի իջել էի քաղաքի կենտրոն՝ ինձ մի երկու պակաս-պռատ շորիկներ առնելու: Հիմա այստեղ զեղչերի սեզոնն է, որը սակայն վերջանում է, վերջին օրերն են, ու բոլոր քիչ թե շատ նորմալ շորերն արդեն հնձված են:Մի խոսքով, ոչ մի բան չհավանեցի, ինչ էլ հավանում էի, նոր հավաքածուներից էին, իսկ ես՝ ժլատս, ինչպես միշտ, ափսոսում եմ փող ծախսել, այն էլ՝ զեղչի սեզոնին սկզբնական գնով գնել, չէ մի: Երեք ժամ ապարդյուն ջանքերից հետո՝ գտնելու հարմար ինչ-որ բան, ջղայնացա, քայլերս արագ-արագ ուղղեցի ուղիղ Fnac, շտապել էր պետք. շուտով ժամը յոթն է դառնում, ու տասնհինգ րոպեից խանութը փակում են: Վազելով ներս մտա, առանց երկար-բարակ մտածելու ճանկեցի Bryter Layter-ն ու Pink Moon-ը, գնացի կասսայի մոտ՝ վճարելու, ու էդտեղ...
Ինձանից առաջ կանգնած մի մարդ՝ մոտ երեսունհինգ-քառասուն տարեկան սիրունատես տղամարդ էր, տեսավ ձեռքիս CD-ները, ֆրանսերեն ինչ-որ բան բլբլաց արագ-արագ, լավ չլսեցի՝ ինչ էր ասում, միայն այն հասկացա, որ ուզում է դրանք տեսնել: Bryter Layter-ը ձեռքիցս վերցրեց (զուսպ ֆրանսիացիների համար բավական անսպասելի պահվածք էր), շուռումուռ տվեց, նայեց, ժպտաց. "C'est de bons souvenirs, ah!" Վերադարձրեց ինձ, ես էլ պարզապես ժպտացի իրեն, վճարեցի ու շտապ դուրս եկա, նստելու տեղ ճարեցի, անհամբեր սկսեցի պատառոտել Pink Moon-ի վրայի ցելոֆանե թաղանթը, հանեցի լրացուցիչ շապիկը, որով այն պատված էր (Դրեյքի դիմանկարն էր վրան), ու ինձ «ծիկ» արեց հոլանդական պանրից մորեգույն լուսինը: Հատկապես ուրախացրեց ներդիրը: Դրեյքի ձեռագրով գրված երգերի բառերի լուսանկարները կային: Ի դեպ, ինձ թվաց՝ մի քիչ ինձ նման է գրում: Բայց ոչ թե իմ անգլերեն, այլ հայերեն ձեռագրին նման. արագ-արագ շարված, միջին չափի տառեր, մի քիչ ավելի պարզեցված, քան իրականում իրենք կան, անտարբեր՝ դրանց ձևի նկատմամբ, էնքան որ գրելիքդ գրես: )))
Այ էսպես, գոհ եմ էսօր, իսկական հաջող գնումներն էսպիսին պիտի լինեն. որ խանութից դուրս գաս ու ուրախությունից պարես:
Ճամփա ընկնելու մասին
Շաբաթ օրը գլխավոր միսիայիս մեկնարկն է ()՝ այստեղ գալուս պատճառն ընդհանրապես: Գնում եմ Հայդելբերգ, Գերմանիա: Դեռ չգիտեմ ոնց կլինի, բայց ամենայն հավանականությամբ էլ հնարավորություն չեմ ունենա բլոգում հաճախ գրառումներ կատարել: Տանն ինտերնետ չեմ ունենալու:
Ուրեմն հիմիկվանից ինձ հաջողություն մաղթեք: Հուսով եմ՝ համալսարանական գործունեությունս հաջող կանցնի, ես դեպրեսիաների մեջ չեմ լինի, ծուլություն չեմ անի, ու ոչինչ չեմ ձախողի:
![]()
Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
ars83 (30.07.2010), CactuSoul (30.07.2010), kyahi (30.07.2010), Yeghoyan (30.07.2010), Yellow Raven (30.07.2010), Yevuk (01.09.2010), Արշակ (10.09.2010), Դատարկություն (30.07.2010), Դեկադա (31.07.2010), Մանուլ (31.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ