User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

  1. #16
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փակ աչքերով

    Չնայած վերնագիրն էժանագին է, բայց գրառումս էժանագին սիրային զեղում չէ:

    Որպես նախաբան ասեմ միայն, որ հիմար է այն մարդը, ով շուտ է հանձնվում: Հա, ու արի ու տես, որ սեփական հիմարությունս երբեմն կարմիր լույսի պես վառվում է ականջներիցս ուղիղ 2 սմ բարձրության վրա ու մոտավորապես շտապ օգնության մեքենայի ազդանշանի նման ծակող ձայն հանելով՝ առողջ բանականության ցանկացած կանչ խլեցնում:

    Այն, ինչը դեռ մի 10 օր առաջ անհնար էր թվում ու ինձ հուսահատության գիրկն էր նետել (այն աստիճան, որ լացելով ընկել էի սկայպ ու Արամուսին խնդրում էի, որ ինձ գոնե մի քիչ ոգևորի, ով էլ, ի դեպ, էդ խնդիրը փայլուն կերպով լուծեց), վերջին 2 օրը դարձել է իրականություն. արդեն կարողանում եմ առանց գրիֆին նայելու նվագել, համեստ, բայց միանշանակ առաջընթաց ցույց տվող արագությամբ փոխել հիմնական ակորդները: Առանց գրիֆին նայելու (աչքերս փակ!!!) G-ից անցնում եմ D, Dm, G-ից C և հակառակը, էլ չեմ ասում, որ A, Am, E, Em ու էլի մի քանի պուպուշ ակորդներ լրիվ խաղուպար են: Այս ամենը Neil Young-ի "Heart of Gold"-ի շնորհիվ: Ճիշտ է՝ առանց շրթհարմոնի շատ անշուք է հնչում (մանավանդ, երբ կիթառն էլ իմ կատարմամբ է), բայց դե տվյալ միսիայի իրականացման գործընթացում այդ փոքրիկ հանգամանքն առայժմ երկրորդական է: Վերջին օրերս անընդհատ դա եմ նվագում, կիթառն աչքիս դեմն եմ պահում, որ հենց մի րոպե ազատ ժամանակ ունենամ, ձեռքի հետ նվագեմ: Էս մեթոդն իմ դեպքում շատ արդյունավետ է աշխատում, որովհետև տարվում եմ սովորաբար, ու 1 րոպեն 40 րոպեից պակաս չի տևում: Սկզբից մտածում էի՝ ընդամենը մեկ ստեղծագործության վրա «լռվելը» ի՞նչ արդյուն պետք է տա որ, ի՞նչ օգուտ, բայց հիմա որ էդ ակորդներով տարբեր երգեր եմ փորձում, էլի շատ հեշտ են ստացվում!!! Է՜հ, վախենամ՝ քչերը հասկանան ինձ. նվագելու հետ երբեք չառնչված մարդիկ՝ ուղղակի իմաստով, իսկ փորձառու նվագողներն էլ, ավելի վատ, հիմա երևի քթների տակ վրաս ծիծաղում են: Հա, ծիծաղեք, ծիծաղեք: Իսկ հաջորդ շաբաթվա իմ միսիան լինելու է բարե սովորելը: Ավելի ճիշտ՝ առանձին արդեն կարողանում եմ պահել, բայց պետք է սովորեմ նվագելու ընթացքում արագ փոխել: Դրա համար հաջորդ 7 օրվա համար վերցնում ենք ստանդարտ, ծեծված, ոչինչ որ կաղնու փայտ, բայց դե փոխարենը լավ ծանոթ երգ, օրինակի համար էս՝

    Em D C
    So close no matter how far
    Em D C
    couldnt be much more from the heart
    Em D C
    forever trusting who we are
    G B7 Em
    and nothing else matters
    որն ունի մի հատ պուպուշ B7 ակորդ, ու անցնում ենք գործիիի, հիհիհիիի, հոհոհոոո, յեյեյե: :evil_smile

    Հ.գ. Վու՜յս.



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.10.2010), CactuSoul (07.10.2010), cold skin (09.10.2010), Rhayader (23.10.2010), Yeghoyan (07.10.2010), Yellow Raven (07.10.2010), Դատարկություն (07.10.2010), Ժունդիայի (07.10.2010), Նաիրուհի (08.10.2010), Ներսես_AM (07.10.2010)

  3. #17
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենատխուր սիրո պատմության մասին

    Երեկ գիշեր ու էսօր գիտե՞ք, թե ինչ ֆիլմ էի նայում: 68 թվականի "Romeo & Juliet"-ը՝ Նինո Ռոտայի սաունդտրեկով: Է՜հ: Ամեն անգամ ուզում ես մտնել ֆիլմի կամ գրքի մեջ ու ինչ-որ բան փոխել. ֆիլմում խփել հայր Լորենցոյի նամակը տեղ հասցնող վանականի էշի տուտուզին, որ Բալտազարից շուտ տեղ հասնի, գրքում էլ օձիքից քաշքշել ու ասել, որ խելքից դուրս էս կողմ-էն կողմ չընկնի: Կամ ամբողջ ընթացքում մի տեսակ հույսդ չի կտրվում, որ այս անգամ վերջն ուրիշ կլինի, որ Ջուլիետը դամբարանում մի քիչ շուտ աչքերը կբացի: Էն էլ չի լինում: Ու պատմությունը մնում է էդպես տխուր ու սիրուն: Է՜հ: Իրական կյանքում էդպես չի լինում: Էդպես միանգամից, հապշտապ, անխելք ու ուժգին չի լինում: Ո՞վ է գժվել՝ բռնի ոչնչից սիրահարվի: Բա մինչև մարդու ներաշխարհը չճանաչես, չշփվես, սերը սեր չի, կասենք մենք: Է՜հ: Շատ էլ, թե կասենք: Մեկ է՝ հացուջրի (ընդհանրացված ասած) մինիմալ կարիքները հոգալուց հետո (երևի հետո, էլի) ամենակարևոր բանը գեղեցկությունը զգալն է...
    For never was a story of more woe
    Than this of Juliet and her Romeo.
    ... Մեկ էլ հումորը չկորցնելը:

    Հ.գ. of Juliet and her Romeo (և ոչ թե հակառակը. Շեքսպիրն էլ էր սրտի խորքում ֆեմինիստ՝ «խելքը գլխին» բոլոր հանճարեղ ու ոչ հանճարեղ մարդկանց նման)

    Հ.հ.գ. Տեսնես՝ Դիսնեյը «Ռոմեո ու Ջուլիետ» չունի՞ նկարահանած:

    Հ.հ.հ.գ.


    Վերջ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.10.2010), cold skin (09.10.2010), Yeghoyan (08.10.2010), Yevuk (10.10.2010), Հարդ (08.10.2010), Նաիրուհի (08.10.2010), Ռուֆուս (08.10.2010)

  5. #18
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զզվում եմ ինձանից: Ոնց որ կյանքում երաժշտություն լսած չլինեմ: Փուչ ու դատարկ գլուխ եմ: Լուրջ, էնքան քիչ ա լսածս, չգիտեմ ինչ անեմ: Անընդհատ ուզում եմ նորը լսեմ, նորը, նոր կատարողների, ստեղծագործողների, նոր երաժիշտների, այնինչ պարզվում է, որ ունեցածս-չունեցածս էլ նորմալ չգիտեմ: Ու՛ֆ, ու՛ֆ: Հետո էլ կասե՜ն բլա-բլաաա: Էն օրը ֆրանսի ժամին ասեցի՝ հա, ես կուզեի, որ երկրագնդի վրա թեկուզ միակ անմահը լինեի: Եթե հետս մի զույգ էլ լիներ, վատ չէր լինի: Ու բոլորը ապշած ինձ նայեցին. բլա-բլա-բլա-բլաաա: Բա որ անմահ չլինես, էդքանը ո՞նց հասցնես լսես: Իիիիի՜նչ կարճ ա կյանքը, ոււււ՜ֆ: Վերջ: Մինչև last.fm-ի պրոֆիլումս ամեն մի արտիստի դիմաց առնվազն 10,000 լսում չհայտնվի, որոնցից առնվազն 9,000-ը ուշի-ուշով, խելքս գլխիս լսած կլինեմ, մարդ չեմ դառնա:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.10.2010), VisTolog (21.10.2010), Yellow Raven (12.10.2010), Դատարկություն (21.10.2010), Հարդ (10.10.2010)

  7. #19
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գիշերային մտորումներ



    Արդեն գիշերվա ժամը 2-ն է: Նստած եմ համակարգչի դիմաց, սկայպով ընկերոջ հետ եմ խոսում ու լսում եմ Robin Williamson-ին, որը նախևառաջ հայտնի է որպես The Incredible String Band շոտլանդական փսիխոդելիկ ֆոլկ խմբի հիմնադիրներից մեկը: Բայց հրաշալի սոլո աշխատանքներ ունի ու ընդհանրապես ֆոլկի ասպարեզում շատ կարևոր դեմք է: Լսում էի իրեն, շատ սիրուն է <3, ու մտածում էի՝ բլոգումս գրառում անեմ այն մասին, թե ինչքան լավն է, որ ես իրականում սկայպով խոսակցությունն ինքս ինձ համար պատրվակ եմ սարքում, որ մի քիչ էլ նստած մնամ, չգնամ քնելու (չնայած ՊԻՏԻ գնամ, անելիքներ ունեմ վաղը, դաս սովորել և այլն), որ մի քիչ էլ իրեն լսեմ:

    Հանկարծ էլի ծանոթ ոտնաձայները, զուգարանի ջուրը քաշեց, ու սենյակիս դուռը սովորության համաձայն հրեց, ես էլ սովորության համաձայն ներսից փակել էի.

    - Անի, ի՞նչ ես անում:
    - Հեչ, մամ:
    - Նախ էդ անջատի,- խոստովանում եմ, ինքս սխալ էի, մոռացել էի ձայնն իջացնել, բայց դե սարսափելի բարձր էլ չէր, երաժշտությունն էլ հանգիստ է,- եթե սենց շարունակես, բժիշկ եմ կանչելու:



    Հետո քայլերն ուղղվում են խոհանոց, ու շարունակվում է ինչ-որ ագրեսիվ մենախոսություն, դժգոհություններ, փնթփնթոցը մեղմ է ասված: Գիտեմ, շատ լավ գիտեմ, ծանոթ եմ, 20 տարի է՝ նման բաներ եմ լսում:



    Ընկերներ, ասացե՛ք: Ես հոգեկան հիվա՞նդ եմ: Իմ վարքն իսկապես չափից դուրս աննորմա՞լ է: Գուցե ձեր մեջ մեկը կա, որ գիշերվա 2-ին երաժշտություն է լսում, բայց համոզված է, որ շիզոֆրենիայի որևէ տեսակով չի տառապում:

    Հոգնել եմ: Էլ չեմ ուզում:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.10.2010), kyahi (12.10.2010), Rhayader (11.10.2010), VisTolog (21.10.2010), Yellow Raven (12.10.2010), Հայուհի (21.10.2010), Հարդ (11.10.2010), Նաիրուհի (18.10.2010)

  9. #20
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խատուտիկներ պղպջակների մեջ

    Էս շաբաթ ընդհանրապես տանից դուրս չեմ եկել, այսինքն՝ միայն դասի-տուն, դասի-տուն: Վերջին անգամ դուրս գալու առիթը եղավ անցած շաբաթ օրը՝ Արամի հետ կինո գնալը: Էնպես չի, որ դա անսովոր բան է ինձ համար: Չէ: Մի շաբաթն ի՞նչ է որ: Ամիսներ եմ էսպես ապրել: Ու ոչ մի անգամ: Բայց հիմա մի տեսակ խեղդվում եմ դրանից: Ու մեջս ահավոր ագրեսիա կա կուտակված կոնկրետ ուղղվածությամբ, որը խառնվում ա լիքը ուրիշ տեսակ զգացմունքների ու զգացողությունների հետ: Ինչևէ, էսօր էլ էի հիմնականում ժամավաճառությամբ զբաղված, բայց և այնպես կարողացա ինձ ստիպել մի քանի ժամ հատկացնել աշխատանքային օրենսգիրք կարդալու տաղտկալի զբաղմունքին: Ընթացքում լիքը-լիքը Բերթ Յանշ եմ լսել: Ուշադրությունս հատկապես գրավեց մի ստեղծագործություն.



    Carnival

    Հա, Ջեքսոն Սի Ֆրենկից է քավր արել: Շատ սիրուն է: Հիշեցրեց, ու սկսեցի Ֆրենկին լսել. իրեն բնորոշ անսահման տխրությունն ու ինքնամփոփությունը փոխանցելով՝ մի տեսակ լվանում է ագրեսիան: Իրեն բնորոշ անսահման գեղեցկությամբ ու անկեղծությամբ հոգիդ պարուրում: Ընդհանրապես սիրում եմ էս ինքնամփոփությունը. ինքը շատ ջերմ բան ա. ոնց որ դու խատուտիկի բմբուլ լինես, իսկ ինքը պղպջակի պես քեզ առնի իր մեջ, ու մեղմ քամու հետ պտտելով բարձրանաք վերև՝ վու՜ վու՜ վու՜, շշշշշ՜ շշշ՜...

    Milk and Honey



    My Name Is Carnival



    I Want to Be Alone (Dialogue)



    Just Like Anything



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 18.10.2010, 00:40:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (18.10.2010), Հարդ (18.10.2010), Նաիրուհի (18.10.2010)

  11. #21
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոււււււււււֆ:

    Ուզում եմ համալսարանից դուրս գամ:

    Մեռնել եմ ուզում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (21.10.2010)

  13. #22
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաբեցի, էլ չեմ ուզում:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (22.10.2010), VisTolog (21.10.2010), Yellow Raven (21.10.2010), Yevuk (21.10.2010), Արամ (19.10.2014), Հայուհի (21.10.2010), Հարդ (21.10.2010), Նաիրուհի (24.10.2010)

  15. #23
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Scarborough Fair

    Էս օրը հաստատ արժի նրան, որ գրանցվի իմ օրագրում կարմիր գույնով:

    Բայանդուրի բլոկ-ֆլեյտան ամառվանից ինձ մոտ է: Հետս տարել էի Եվրոպա՝ ման ածացնելու (փաստորեն), որովհետև այդպես էլ չհաջողվեց ժամանակ հատկացնել՝ պարապելու: Ընդամենը մի-երկու օր եմ ծնգծնգացրել՝ տնեցիների զահլան տանելով: Հետ գալուցս հետո մի շաբաթ - երկու շաբաթ ռեժիմով պարապում էի՝ ինքնուսույցով, հետո Բայանի ծնունդին իր համար "Happy Birthday to You"-ն նվագեցի, ու էլ ձեռքս չէի առել դրանից հետո՝ մինչև երեկ: Հանեցի դարակից, շուռումուռ տվեցի, մեկ-երկու անգամ ծնգծնգացրի, ու մտածեցի, որ հավես կլիներ Scarborough Fair-ը նվագել սրա վրա: Ի միջի այլոց էլ Բայանին գրեցի, ինքն էլ ասեց, թե բա նվագի: Ահամ: Էսօր դասից եկա, էլի աչքովս ընկավ էդ անտերը, ու ասեցի վերջ!! Ինչի՞ չէ որ: Մի խոսքով, ջահելներ ջան, եկավ պատմական պահը. այսօր առաջին անգամ լսողությամբ, ԻՆՔՍ!!, պատկերացնու՞մ եք, կատարյալ անտաղանդս, Scarborough Fair-ը տեղափոխել եմ բլոկ-ֆկեյտայի վրա (գրվեց կարմիր գույնով, ինչպես և պլանավորված էր): Ահա՝

    http://jump.fm/UQIRX

    Ճիշտ է, սարսափելի անվարժ եմ նվագում, գիտեմ, (դե, հաշվի առեք, երկու շաբաթ հազիվ կարգին պարապած լինեմ, էն էլ ինքնուրույն), պլյուս դրան՝ ձայնն ահավոր ցածր է (windows movie maker-ով ու ականջակալների միկրոֆոնով եմ ձայնագրել), բայց կարծում եմ, այնուամենայնիվ, ինչ-որ բան հիշեցնում է: :/

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (23.10.2010), Yellow Raven (25.10.2010), Դատարկություն (23.10.2010), Հարդ (23.10.2010), Նաիրուհի (24.10.2010)

  17. #24
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հ.գ. Ֆայլը ներբեռնելու համար բացվող էջի ամենաներքևում սեղմեք Save file to your PC: click here
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (23.10.2010), Դատարկություն (23.10.2010)

  19. #25
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երգ գրելու իռլանդական բաղադրատոմս

    Այսօր բացահայտեցի, թե ինչպես կարելի է գրել գեղեցկագույն բալլադ՝ իռլանդական կամ շոտլանդական ժողովրդական երաժշտության ոճով *էստեղ մի հազար հատ սրտիկ*: Բաղադրատոմսը հետևյալն է. առաջին հերթին վերցնում ենք ինչ-որ հարազատ, կարոտելի (երբեմն խիստ չսիրված և ատելի), մի խոսքով՝ այնպիսի մի բնակավայրի կամ տեղանքի (դա կարող է լինել ինչ-որ գետի, լճի ափ, անտառներ, դաշտեր, սարեր-ձորեր և այլն) անուն, որի հետ մեզ կապում են անցյալի հիշողությունները: Այդ անունը պատրաստի պահում ենք, ու ավելացնում գրվելիք երգի ամեն մի տան վերջում: Դե իսկ հաջորդ քայլով այդ տեղանքի հետ կապում ենք մեր ջահել օրերի առաջին և միակ, քնքուշ ու անկեղծ սիրո պատմությունը, որը վերջում անպայման ունենում է տխուր վերջաբան (մահ, բաժանում): Գլխավոր երեք բաղադրիչները սրանք էին: Մնում է կարգին թխել իմանաք ու երևակայությանը մի փոքր զոռ տաք:

    Ահա ընդամենը մի քանի գեղեցկագույն օրինակ՝

    The Banks of the Lee` Silly Wizard-ի կատարմամբ.



    (Յութուբում վերնագրի մեջ սխալ է նշված, երգն ակնհայտորեն իռլանդական է: )

    Lowlands of Holland` Sandy Denny-ի կատարմամբ (միայն վոկալային կատարում BBC-ի եթերում, հրաշալի ձայն ունի).



    Եթե երբևէ ձեռքներդ ընկնի Steeleye Span-ի կատարմամբ (ինչը ամենևին դժվար չի, ուղղակի Յութուբում Հայաստանի համար հասանելի չի հենց այդ երգը, որ դնեմ, անպայման լսեք, շատ սիրուն է:

    Spancil Hill՝

    The Dubliners-ի կատարմամբ.



    Christy Moore-ի (հայտնի է որպես իռլանդական Planxty խմբի հիմնադիրներից մեկը) կատարմամբ.



    Ինչևէ, երգերի նման բովանդակությունը կարծում եմ հեչ պատահական չի: Լրիվ բնորոշ են էդ երկրների պատմությանը: Օրինակ՝ Lowlands of Holland-ը պատմում է նրա մասին, թե ինչպես են երիտասարդ ծովագնացին (և նրա նման շատերին) իր հարսանիքի օրով տանում պատերազմ, ու նա զոհվում է հոլանդական դաշտերում կռվի ժամանակ կամ ըստ մեկ այլ տարբերակի՝ խորտակվում ծովում իր նավի հետ: Իսկ Spancil Hill-ը պատմում է Կալիֆորնիա ներգաղթած իռլանդացի իմիգրանտի մասին, ով իր երազում նավ է նստում ու գնում հայրենի Իռլանդիա՝ Սպանսիլ Հիլ, տեսնում է իր հին ընկերներին, բարեկամներին, ծերերին մահացած գտնում, իսկ ջահելներին ծերացած, վերջում էլ հայտնվում է իր առաջին և միակ (ասել եմ, չէ՞) սիրո մոտ, համբուրում նրան ու աքլորի կանչից արթնանում Կալիֆորնիայում՝ Սպանսիլ Հիլից շատ մղոններ այն կողմ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 25.10.2010, 20:59:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (14.11.2010)

  21. #26
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բացում եմ օրագիրս, ավելի ճիշտ Վինդոուզի բլոկնոտը, 15 րոպե բաց եմ պահում ու հերթով գրում գլխումս թափառող մտքերը.

    1. Բլին, վիզս ցավում ա: Դաժը տնական պայմաններում հեդբենգին չի դիմանում:
    2. Էրվու՜մ եմ, էրվու՜մ, բլահ-բլահ-բլահ, զռռռ հա զռռռ: Կատարյալ անճաշակություն: Հայկական ֆոլկը խոշոր հաշվով տուֆտում ա: Ես հեչ հպարտ չեմ իմ հայրենիքով ու ազգով: Բայց որ իռլանդացի լինեի, հպարտ կլինեի: Ու ինչ անհարմար կլիներ դա իռլանդացուն ասել: Ուֆ: Մեզ կյանք տվող ուժը հեչ դեմոկրատ չի: Ու՞ր կորավ մեր ընտրության իրավունքը, հը՞ն: Ինձ ոչ ոք չի հարցրել էստեղ ծնվցնելուց առաջ:
    3. Աաաախ: Ներքուստ ինձ ճնշող զգացողություններից մեկը էն ա, որ ես արդեն ջահել չեմ: Որ 20 տարին շատ-շատ ա արդեն: Ու ի միջի այլոց՝ ջահել չլինելու էն ամենավատ տարբերակից, որ արդեն եքա էշ ա ու ոչ մի բան չի հասցրել անի: Ահամ: Բա էլ ոնց պիտի լիներ, երբ որ համեմատության եզրեր ես անցկացնում Թիմ Բաքլիի հետ, ոււււֆ: Թե չէ իրանից բացի էլ ու՞մ ունես:
    4. Լուրջ եմ ասում. ես հիմա մարդամեկին սպանելու հնարավորություն ունեմ՝ դրա տեղն ամենաշատը 8 տարի նստելով: Հըլը ջահել եմ, ընդամենը 20 տարեկան, առաջին անգամ եմ հանցագործություն կատարելու, ու շատ մեղմ եմ վարվել զոհի հետ (ոչ տանջել եմ ուզում, ոչ ցուցադրական սպանել, մենակ վերացնել), խոստովանելու եմ, զղջալու եմ արածիս համար, նախնական քննության ժամանակ օգնելու եմ գործի հանգամանքների բացահայտմանը: Մնում ա սպանելու մեթոդ գտնեմ: Մի հատ էլ ապօրինի զենք ձեռք բերելու համար պատասխանատվություն կրելու հավաս չունեմ: Դրան վերացնելու համար էս քաք կյանքիցս ութը տարի կտամ, լրիվ արժի:
    5. Ոնց եմ ամեն անգամ մռխկում Ջո Կոկերի թեման կարդալուց: Խի՞ պետք ա ես հնարավորություն չունենայի մամայիս տանելու իրա համերգին: Ֆ.Յու.
    6. Մարդ միշտ թաքուն հույսեր ա կապում մի բան հետ էն դեպքում, երբ էդ բանը իսկապես սիրում ա: Տողերի իմաստն ախր էդ էր: Ով ինչ սարուձոր ասես չէր ընկել: Չեմ սիրում թեմայից դուրս շարադրություններ: Իսկ իմը լեզվի տեսանկյունից լրիվ շպրտելու բան էր: Փոխարենը անկեղծ էր ու խելքը գլխին: :Պ
    7. other bands play - man-o-war kill!!
    other bands play - Man O' War kill!!
    8. Նույնիսկ չեմ կարողանում կողմնորոշվել «մազեր ներկե՞լ, թե՞ չներկել» հարցում: Կապույտ ներկ եմ ուզում!!!

    Վերջ, հիմա ես տկլոր եմ: Ֆիգյուրըթիվլի ասած: Դեն նետեցի առեղծվածայինի դիմակը: Մայ հեդ իզ ֆուլ ըվ բուլշիթ: Լայֆ իզ բիգ շըըըթ:

    Գրածիցս սիրտս խառնեց:
    Վերջին խմբագրող՝ AniwaR: 27.10.2010, 20:22:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (28.10.2010), Rhayader (28.10.2010), VisTolog (27.10.2010)

  23. #27
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հասկանում եմ, որ ինձ հետ շատ հաճախ ահավոր ձանձրալի է:
    Բայց մի՞թե դա պատճառ է ինձ ստեր ասելու:
    Էհ: Մի կարգին ընկեր էլ չունեցանք:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (14.11.2010), VisTolog (14.11.2010), Շինարար (14.11.2010)

  25. #28
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտեցավ պատուհանին, վարագույրը դեն քաշեց, և սենյակը լցվեց լուսադեմի սառը, կաթնագույն լույսով: Ապա նստեց մահճակալիս հակառակ ծայրին՝ պատուհանի տակ, ու կարծես նվագելու պատրաստ դիրքով գրկեց կիթառը.

    - Գիտե՞ս, կիթառիս չորրորդ լարը երկրորդ ֆրեթին հպվելու հատվածում մաշվում է:

    Լռություն:

    - Սկզբից նկատեցի, թե նեյլոնի վրա փաթաթված մետաղալարից ինչպես է մի մազ դուրս պրծել, հետո մետաղալարը սկսեց հետ պտտվել, իսկ հիմա նեյլոնե միջուկը, ա՛յ, տե՛ս՝ ոնց է բացվել, փոս ընկել:

    Սենյակի ցուրտն իրեն զգացնել տվեց. ոտքերս ծալեցի դնչիս տակ ու վերմակը թեթևակի քաշեցի վրաս:

    - Կտրվելու է,- ասացի ես:
    - Գիտեմ... Այնպես եմ ափսոսում:
    - Հասկանում եմ:
    - Գիտե՞ս,- ասաց նա,- մի նոր բան եմ սովորել: Ճիշտ է՝ շատ պարզ է, բայց կարևորը դա չէ: Միայն լսի՛ր:

    Ասաց ու «ռե»-ն իջեցրեց մեկ կիսատոն. ինն անընդմեջ հարված չորրորդ լարին:



    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (16.11.2010), Yellow Raven (19.11.2010), Հարդ (16.11.2010)

  27. #29
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես հիշում եմ, բա

    Վերջերս մանկությունիցս հիշողության գիրկը թաղված դրվագներ եմ սկսել վերհիշել: Դրանցից մեկը կապված է հորս հետ: Կլինեի մոտ 3-4-5 տարեկան: Հիշում եմ՝ ոնց էր ինձ հեքիաթներ պատմում: Հիշում եմ՝ աշխատում էր ու միաժամանակ պատմում: Գուցե քնելուս ժամանակ էլ էր պատմում, հաստատ չեմ հիշում: Բայց ամենակարևորն այն է, որ դրանք սովորական հեքիաթներ չէին: Հեքիաթներ էին, որ պատմվում էին մի անգամ ու միայն ինձ համար: Ինքն էր տեղում հորինում ու պատմում: Դրանցից մեկը հատկապես տպավորվել է՝ ափսոս, որ շատ աղոտ ու ընդհանուր գծերով: Հեքիաթ էր կապույտ, կարմիր, կանաչ ու դեղին մոլորակների մասին: Հիշում եմ ինձ՝ ահավոր կլանված լսելիս: Ու կարևոր չէ, թե հեքիաթի հերոսներն ովքեր էին, միևնույն է՝ այդ մոլորակներով ճանապարհորդողը ես էի: Հիշում եմ, որ ամեն մի մոլորակ լիովին համապատասխանում էր իր անվանը: Կապույտ մոլորակում ամե՜ն-ամե՜նը մուգ կապույտ գույն ուներ՝ լույսը, օդը, հողը, ծաղիկները, բնակիչները, նույնիսկ ինքս էի կապտում՝ այնտեղ հայտնվելով: Ու հայրս ասում էր, որ իմ ամենասիրելի մոլորակը հենց Կապույտն էր, միշտ խնդրում էի հենց նրա մասին պատմել: Ինքս էլ հիշում եմ, որ մյուս գույնի մոլորակներում ինձ անհանգիստ էի զգում, «ոչ իմ ափսեի մեջ» ու անհամբեր սպասում, թե երբ ենք նորից հասնելու Կապույտ: Է՜հ, հիասքանչ Կապույտ մոլորակ: Կար ժամանակ, որ ես ապրում էի քեզ վրա. չլինի՞ հիմա էլ դու ես որոշել ապրել իմ մեջ:


    Հ.գ. «Կապույտ» բառի հետ կողմնակի ասոցիացիաներ կազմող հարգարժան ընթերցողներին խնդրվում է շտապ կարգով գնալ ֆռֆռալ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.11.2010), Rhayader (19.11.2010), Yevuk (20.11.2010), Հարդ (19.11.2010), Նաիրուհի (19.11.2010), Ռուֆուս (19.11.2010)

  29. #30
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ արթնանալդ չի գալիս

    Այսօր տասներկուսն անց կես քնիցս արթնացա, համակարգիչը միացրեցի, տեսա "La Belle Personne"-ը լրիվ ներբեռնել է, ուրախացա, ասեցի մի հատ տեսնեմ էստեղ-էնտեղ ինչ նորություն կա (դե ֆբ, լաստ.ֆմ, ակումբ, մեյլ և այլն), հետո կինոն կնայեմ:

    Լաստ.ֆմ-ում մի բրիտանացի էր նամակ գրել՝ նկատելով, որ նույն մեդիադարանում ես ունեմ John Renbourn և Mayhem, և թե ինչքան հրաշալի է դա: Ես էլ մտա մեր բրիտանացու պրոֆիլը ուսումնասիրելու ու տեսա, որ ինքն էլ նվագում է ինչ-որ "Ask the Dust" կոչվող խմբում: Բացեցի այդ խմբի Մայսպեյսի էջը, լսում էի ու մտածում, որ վոկալը չհաշված՝ հեչ վատիկը չի, պատրաստվում էի տպավորություններս գրել, մեկ էլ էդ պահին... Լույսերն անջատեցին:


    Ես էլ ջղայնացա ու նորից մտա տեղերս: Ասեցի՝ մի քիչ պառկեմ ուղղակի, բայց նորից քնով անցա: Դեռ ավելին: Երազ տեսա: Ահամ: Ինչ-որ մարդաշատ համերգային դահլիճում եմ՝ համերգն սկսվելուց առաջ: Մոտս անհանգիստ, սպասողական վիճակ էր: Քանի որ դահլիճի այդքան էլ հաջող հատվածում չէի, տեղ էի փնտրում, որտեղից համեմատաբար ավելի լավ կերևար բեմը՝ երաժիշտներով հանդերձ: Որքան էլ զարմանալի է, գտա այդ տեղը, նստեցի ու քիչ անց... Թիմ Բաքլին բեմ ելավ՝ երիտասարդ, խուճուճ մազերով, իրեն հատուկ երազկոտ ժպիտը դեմքին, կապույտ վերնաշապիկով, շագանակագույն տաբատով և իհարկե իր տասներկուլարանի ակուստիկ կիթառը գրկած: Սկսեց նվագել...

    Քնիցս արթնացա: Համոզված եմ՝ շատերս ենք ունեցել այն զգացողությունը, երբ արթնանում ես ու մի տեսակ երազն ու իրականությունը խառնում ես իրար, շշմած ես լինում, ու մինչև գիտակցում ես, որ տեսածդ երազ էր, ահագին ժամանակ է անցնում: Այդպես՝ մի երկու րոպե դեռ շշմած վիճակի մեջ էի, մինչև հստակ ընկալեցի, որ տեսածս ընդամենը երազ էր: Բայց և մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի միտք է: Վա՛յ, ի՜նչ լավ կլիներ... Չէ, հաստատ կլինի. իրեն կանչենք՝ գա Մարզահամերգայինում համերգ տա: <3 Է՜հ, բայց ի՜նչ լավ էր, երազումս ջահել էր, հիմա արդեն ծերա...

    Ուֆ, լրիվ ֆազերս գցել եմ:

    Վեր կացա, տեսա՝ լույսերը դեռ չեն տվել, կիթառը վերցրի ու չգիտես որտեղից-որտեղ սկսեցի երգ հորինել: o.O Լավ էլ սիրուն է՝ մեր մեջ ասած: Մնում է կարգին նվագել կարողանամ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  30. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (21.11.2010), Հարդ (20.11.2010)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •