User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: *աստերիքս*

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    *աստերիքս*

    Զզվում եմ, զզվում եմ, զզվում եմ օրագիր բացելուց: Ուֆ: Մեկ է` էլի մոռանալու եմ, կորչի-գնա: Կյանքում օրագիր վառած կա՞ք: Ես՝ հա: Ա՛յ էսպես` մանր-մանր պոկոտել եմ (էնքան էլ պինդ էր, ձեռքերս ցավում էին վերջում) ու հատիկ-հատիկ վառել: Ուֆ: Էնքան ուրիշ բաներից եմ զզվում: Օրինակ՝ էսօր հայտնաբերեցի, որ Ռորի Գալահերը մահացել է հունիսի 14-ին: Հիմա նույնիսկ սեփական ծննդյան օրվանից էլ եմ սկսելու զզվել: Ինչ վատ է: Մյուս կողմից էլ՝ երբեք չեմ մոռանա էդ օրը (հուսով եմ, իսկապես հուսով եմ, որ չեմ մոռանա): Էնքան կուզենայի գնալ Իռլանդիա: Կգնայի Քորք քաղաք: Կգնայի Ռորիի գերեզմանաքարին մի հատ ծաղիկ կդնեի: Հետո էլ կգնայի Անգլիա, Բիրմինգհեմ, ձեռքի հետ էլ կթեքվեի Թենուորթ-ին-Արդեն: էհ, 8 ժամից քննությունս սկսվում է: Նման ռոմանտիկ մտքերով տարվելն ինձ ուղղակի անհրաժեշտ է հիմա, այօ: Երանի «Անառակաբարո գործողություններն» ընկի: Ա՛յ թե մի լավ կստեղծագործեմ:

    *[CLiCK]Ցույց տալ գրառումը[/CLiCK]*
    *Հմ: Էդքան էլ վատ չի նայվում որպես օրագրային առաջին գրառում, կարծում եմ ստացվեց բավական բառադի տպավորություն թողնել, ի՞նչ կասես:*
    *Հմ, դե ոչինչ, շատ օրիգինալ էլ չի, բայց դե ակումբային չափանիշներով անձնական օրագրային միջին որակի գրառում է էլի:*
    *Հա էլի, գինով կուտվի: *
    *Դե որ տենց ա, next step> [CLICK]Ստեղծել նոր թեմա[/CLiCK]*
    *Սպասի, մոռացար.

    *

    *Էն տօօտօօզ գիտառը վերջն ա, հըլը ինչքան քրքրված ա: *
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), kyahi (24.05.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (01.06.2010), Yeghoyan (24.05.2010), Yevuk (24.05.2010), Դատարկություն (24.05.2010), Հայուհի (24.05.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

  3. #2
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան եմ մտածել, ինչ էս օրագիրը բացել եմ: Չնայած, որ մի քանի ժամ հազիվ է անցել, ինչ բացել եմ: Ահամ: Բացել եմ ու մտածում եմ՝ տեսնես ո՞րն է լավ՝ օրագիր, որի կարդալու հնարավորություն ունեն բոլորը, թե՞ օրագիր, որի գոյության մասին միայն դու գիտես: Ամենաճիշտ պատասխանն էլ երևի էն կլինի, որ ամեն ինչ իր տեղն ունի: Ահամ: Բայց դե մի-երկու ընթերցող ունենալը միշտ էլ անասելի հաճուք է պատճառում: Ասենք, Բարեթի կամ Դրեյքի նման. մելանխոլիկ կմեռնենք, բայց դե մեզ հանդիսատես հո պետք է: Ինչևէ, նման հրապարակային օրագիրն ամեն դեպքում մտքերդ շրջանակի մեջ կարող է դնել. օրինակ չես կարող այսպիսի մի բան գրել. «Բլին, ինձ թվում էր, թե մինչև 45 տարեկանս կույս եմ մնալու, իսկ երեկ արդեն սեքս արեցի: 19... Հմմ... Բլին, ինչքան նայում ես վիճակագրական տվյալները, ամենանորմալ տարիքն ա, բալին, բալին, բալին, ինչի՞ եմ ես ընդհանրապես մեծանում նոռմալ («նոռմալ»-ն անպայման կատաղած «ռ»-ով) մարդու նման... Ինչ ջղայնացնող է նոռմալ մարդու նման մեծանալը»:

    Դե հիշեցնեմ, որ վերոգրյալն, իհարկե, ինձ չէր վերաբերում. իրականում ես չեմ կարծում, թե լրիվ նորմալ մարդու պես է կյանքս ընթանում. տեսնես՝ ինչքան աննորմալ պիտի լինի մարդ, որ կյանքն ընթանա լրիվ նորմալ մարդու նման: Կամ էլ ասենք ուրիշ բան. իրականում, եթե դա ինձ վերաբերեր, իհարկե չէի գրի, որովհետև մարդիկ, որոնք թեկուզ միայն ակումբի շրջանակներում ինձ համարում են անիմաստություն, դատարկ, տափակ ու անկապ, հնարավորություն կունենային իրենց ոչ այնքան դրական կարծիքը փթթեցնել՝ նորանոր դրույթներ ամրագրելով անձիս վերաբերյալ, ինչը, ստիպված եմ խոստովանել, այդքան էլ հաճելի չէր լինի, կամ էլ կդառնար այդպիսին՝ սեփական ես-ի հետ որոշակի հոգեբանական թերապիա (այն է՝ աշխարհայացքի ուղղում, վերանայում, պոֆիգիստ վիճակի էլ ավելի արմատացում) անցկացնելուց հետո: Սա ընդամենը աբստրակտ մի օրինակ էր, թե ինչպիսի գրառումներ սովորաբար չեն արվում նմանատիպ օրագրերում, բայց և խիստ անձնականներում կարելի է հազարներով գտնել:

    Տեսնես՝ մարդիկ մնացե՞լ են, որոնք մեր օրերում պահում են թղթից (ահամ, իսկական, շոշափելի, ֆիզիկապես գոյություն ունեցող թղթից) օրագրեր:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (25.05.2010), kyahi (24.05.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (01.06.2010), Whyspher Whisper (13.06.2010), Yellow Raven (24.05.2010), Yevuk (24.05.2010), Հայուհի (24.05.2010), Նիկեա (18.10.2014)

  5. #3
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հմ, փաստորեն սենց.





    this is լրիվ ֆրենկ զապպա ստայլ:

    Աաաաա՜ աաաաաաա՜ աաաաաաաաաաաաաա՜ Եկել եմ՝ մի քիչ ղժժամ, գնամ

    Yeah, n GAY METAL rooleZzz

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (28.05.2010), Rhayader (01.06.2010), Yeghoyan (15.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Ռուֆուս (28.05.2010)

  7. #4
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչքան շուտ են բայց մարդիկ հոգնում իրարից:
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (02.10.2010), kyahi (12.06.2010), Rhayader (01.06.2010), Whyspher Whisper (12.06.2010), Հայուհի (12.06.2010), Մանուլ (01.06.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014)

  9. #5
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արվեստի մարդիկ սովորաբար առանձնանում են իրենց զգացմունքայնությամբ: Արդյո՞ք հնարավոր է նրանց ճանաչել իրենց ստեղծագործությունների միջոցով: Արդյո՞ք վերջիններս արտացոլում են այն, ինչ նրանք զգում էին դրանք ստեղծելիս: Երբեմն թվում է, թե ամեն մի երգ, որ ես լսում եմ, պարզապես միջոց է՝ լցնելու մեջս եղած ահռելի, սարսափելի դատարկությունը: Ոչինչ չկա: Զրօ: Ուրեմն և դրանք գրվել են ոչնչությունը ծածկելու համար: Գրված ամեն մի երգ արհեստականորեն ծածկում է այն բոլոր զգացմունքները, որ չի ունեցել դրա հեղինակը: Ինչ տաղտկալի և դատարկ կլինեին իմ ստեծագործությունները, եթե դրանք արտահայտեին այն, ինչ զգում եմ: Ախր ոչինչ: Չլինի՞ քո հետ էլ էր սենց, Ռորի: Մի բան ասա, իմանամ: Ինչքա՞ն դատարկ ես եղել դու:

    ---------- Ավելացվել է՝ 13.06.2010 00:09 ---------- Սկզբնական գրառումը՝ 12.06.2010 23:56 ----------

    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kyahi (12.06.2010), Quyr Qery (26.04.2011), Rhayader (22.07.2010), Դատարկություն (12.06.2010), Նիկեա (18.10.2014)

  11. #6
    Green colour blind AniwaR-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.09.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,650
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Thursday, July 8, 2010
    5.40 AM (Apparently I Am Travelling Abroad)

    Բարև, բլոգ: Նոր եմ տուն մտել: Էս ի՜նչ շոգ էր, ֆու՜հ: Վերջապես անասելի ալարկոտությունս հաղթահարելով` հասա համալսարան, գիրքս բարեհաջող հանձնեցի (էդպես էլ չկարդացի «Պինոկիո»-ն ֆրանսերենով), դիմումս տվեցի, որ սեպտեմբերին առաջիկա բացականերս հարգելի համարեն, հետո մի քանի անհրաժեշտ գնումներ կատարեցի (ամենակարևորը՝ լիքը դատարկ դիսկեր առա. անցած տարի Ստրասբուրգում դրանց համար 10 անգամ թանկ եմ վճարել, քան այստեղ!!): Կարծես թե ամեն ինչ տեղում է, մնաց միայն այդ ամենը ճխտել ճամպրուկի մեջ. 10 ժամից պետք է օդանավակայանում լինեմ:


    Անցած տարի գրեթե հենց այս նույն ժամանակահատվածում էր, որ էլի պետք է գնայի քրոջս մոտ: Ու էնքա՜ն ուրախ էի, չեք պատկերացնի, անհամբերությամբ սպասում էի. առաջին անգամն էր, որ պետք է Հայաստանից դուրս ինչ-որ տեղ գնայի, առաջին անգամ ինքնաթիռ պետք է նստեի. անընդհատ մտածում էի՝ տեսնես կվախենա՞մ քրոջս նման (ինքը սարսափելի ֆոբիաներ ունի ինքնաթիռներից, ասեմ՝ իմանաք), թե՞ չէ: Վերջում պարզվեց՝ ահավոր կայֆ էր: Մանավանդ երբ սկսում էր օդի մեջ ցնցվել, յի՜յ: Հետո այնտեղ անցկացրածս օրերն էլ եմ հաճույքով հիշում: Հունիսի 25-ին, երբ առաջին անգամ տեսա Հյուսիսային ծովը (մինչ այդ նույնիսկ Սևանում չէի եղել), նույնիսկ կարող եմ կյանքիս ամենաերջանիկ օրը համարել. աննկարագրելի զգացողություն է, երբ աչքերդ միանգամից բացում ես, ու գլուխդ սկսում է պտտվել այդ անվերջանալիորեն կապտականաչավուն, մի տեսակ տարօրինակ, փսիխոդելիկ տեսարանից, ու ականջներդ ճնշող խշշոցից, ինչպես նաև նրանից, որ չես կարողանում կողմորոշվել՝ երկինքը որտեղ է. աչքերդ հիացմունքից արցունքոտվում են, ու բացառված չի, որ սկսես երեխայի նման տզզալ =) : Մի խոսքով, առաջին անգամ հասուն տարիքում ծովը տեսնող մարդու ռեակցիան ճիշտ և ճիշտ էկրանավորված է "Knockin' on Heaven's Door" ֆիլմում, երբ հերոսները վերջապես հայտնվում են Հյուսիսային ծովի (այո՛, այո՛, Հյուսիսային ափին: Համենայն դեպս ինձ մոտ, որ այդպես էր, դեռ ավելի ուժեղ: Դրա համար ֆիլմն այդքան էլ չէի հավանել, քանի որ նայեցի այդ օրվանից որոշ ժամանակ անց, ու մի տեսակ թույլ թվաց...



    Էհ... Թեմայից շատ եմ շեղվում... Ասածս այն է՝ էնքա՜ն լավ էր: Իսկ այս տարի մի տեսակ չեմ ուզում գնալ: Ավելի ճիշտ՝ ուզում եմ: Բայց ուզում եմ նաև մնալ: Մի 55%-ով ուզում եմ գնալ, 45-ով՝ մնալ: Էս տարի լավ էր, երեխեք, ձեզ հետ: Կարոտելու եմ: :*) Էս բլոգումս էլ կաշխատեմ որքան հնարավոր է հաճախ պատմել Եվրոպայում իմ ունեցած փոքրիկ արկածների ու տրամադրության մասին: Չեմ խոստանում, որ կլինի "Eurotrip" ֆիլմի նման հետաքրքիր կամ էրոտիկ դրվագներով լի, բայց դե... Տեսնենք՝ ինչքանին կհերիքեն համեստ հնարավորություններս:


    Բռռռ... Լավ, գնամ խուրջինս կապեմ, ընկերներ, լավ մնացե՜ք:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում


    ---------- Ավելացվել է՝ 02:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:29 ----------

    Sunday, July 11, 2010
    Darker than the Deepest Sea
    Երբ պատրաստվում էի ճանապարհ ընկնել, դեռևս նախորդ գրառումն անելիս, ազնիվ-ազնիվ խոսք, դեռ ոչինչ չգիտեի... Բրյուսելի օդանավակայանից հոգնած դուրս եմ գալիս. գրողը տանի, ավելի շուտ եմ տեղ հասել, քան ինձ դիմավորողները: Ինչ արած, սպասում եմ, շուտով գալիս են, նստում ենք մեքենան, մի քիչ խոսում ենք, ի՞նչ նորություն և այլն... Ու փորձում եմ մեքենայի մեջ գոնե մի փոքր քնով անցնել մինչ կհասնենք Նամյուղ:

    Մի ժամից ավել էր անցել, իջնում ենք մեքենայից. ծո՜վ... ծո՞վ... Ի՞նչ գործ ունենք ծովի ափին Քույրիկենքս անակնկալ էին պատրաստել. 1 շաբաթ ծովի ափին:


    Դեռ ավելին. տեսեք՝ ի՜նչ նվեր եմ ստացել էսօ՜ր.



    Փորձեք պատկերացնել ուրախությանս չափը, աաաա՜հհհ, գրքից եմ պեղել.


    p.s. Դուհ, հոգնեցի էս ստեղնաշարով գրելուց, կոմպիս կարոտել եմ:

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում

    ---------- Ավելացվել է՝ 02:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 02:32 ----------

    Wednesday, July 14, 2010
    "Welcome to Belgium!" trollface.jpg

    Ինձ բախտ վիճակվեց ամբողջ 2 օր զարմանալ այն բանի վրա, որ 25^C ցրտի պայմաններում ու քամոտ եղանակին Լա Պան (La Panne) քաղաքի ողջ բնակչությունը՝ իր բազմաթիվ այցելուներով հանդերձ, լողազգեստները հագին (ոմանք նույնիսկ առանց կրծկալի) վազում են լողափ: "Welcome to Belgium! XD",- եղավ քրոջս ամուսնու «Բարի լույս»-ը, երբ երրորդ օրն առավոտյան աչքերս տրորելով պատուհանից նայում էի մոխրագույն երկնքին ու է՛լ ավելի մոխրագույն ծովին և վերջապես այդ երկուսին կապող ջրի հաստ շերտին. երբեմն նույնիսկ կասկածելի էր դառնում, թե որ ուղղությամբ է թափվում անձրևը…



    Ինչևէ, արդեն հարմարվել եմ բելգիական տիպիկ եղանակին. օրվա կեսն անձրև, կեսն էլ արև ու քամի: Չնայած դրան՝ հաճելի բաներ էլ կան. օրինակ այն, որ 15 տարեկանից բարձր բոլոր բելգիացի կանայք առնվազն իմ 2 քաշն ունեն /ընդ որում, բարձրահասակ էլ չեն առանձնապես/, ու այստեղ լողազգեստով ինձ իսկական սուպերմոդել եմ զգում:

    Դե իսկ ինչպե՞ս են անցնում օրերս: Ասեմ. արթուն եղած ժամանակ օրվա 10 տոկոսն անցնում է Նիք Դրեյքի բիոն կարդալով, իսկ մնացած 90 տոկոսը՝ կարդացածիս մասին մտածելով. բոլոր պատկերացումներս, սեփական երևակայությամբ լցրած չիմացածս անցքերը կաշայի պես խառնվում են իրար... Դե իսկ քնած ժամանակ նույն սյուժեով երազներ եմ տեսնում: Արանքում էլ զբոսնում ենք էստեղ-էնտեղ… Էսօր, օրինակ, գնացել էինք Բրյուժ (Brugge). շատ սիրուն քաղաք էր, նավակով պտտվեցինք քաղաքի ջրանցքներով, սիրուն էր. միջնադարյան շինություններ, կամուրջներ, ինչպես նաև լիքը կարապներ ու բադիկներ…

    Օրիգինալ գրառումը՝ իմ բլոգում
    «Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:

  12. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.07.2010), Ariadna (22.07.2010), kyahi (15.07.2010), Rhayader (22.07.2010), Yeghoyan (15.07.2010), Yellow Raven (15.07.2010), Yevuk (19.07.2010), Արշակ (10.09.2010), Արևհատիկ (21.07.2010), Դատարկություն (15.07.2010), Ժունդիայի (15.07.2010), Հարդ (15.07.2010), Նաիրուհի (29.09.2010), Նիկեա (18.10.2014), Ուլուանա (15.07.2010), Ֆրեյա (15.07.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •