User Tag List

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Սեքս, թմրանյութեր և Rock & Roll

  1. #1
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սեքս, թմրանյութեր և Rock & Roll

    Disclaimer Այս անձնական օրագրում դուք ոչ սեքս կգտնեք, ոչ էլ թմրանյութեր, սակայն Rock & Roll-ին դեռ կանդրադառնանք
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (02.09.2010), Moonwalker (08.03.2013), Բարեկամ (11.06.2010)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմային համաշունչ մի երգ դնեմ, նոր անցնենք առաջ

    Ian Dury - Sex & Drugs & Rock & Roll

    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Quyr Qery (26.04.2011), Renata (06.10.2011), Ներսես_AM (24.05.2010)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երևանը՝ հասարակական զուգարան

    Էս վերջերս նկատել եմ, որ Երևանը Դելի է դարձել, մարդիկ որտեղ ուզենան, իրենց բնական կարիքները կհոգան...

    Մի շաբաթ առաջ Իմփրեշնի հետ Մանկական Երկաթուղում էինք: Երկաթուղու կայարանի մոտ մի քանի տղամարդ նստած նարդի էին խաղում: Մեկը վեր կացավ, մոտեցավ մեզ ամենամոտ ծառին, շալվարն իջացրեց ու սկսեց միզել: Ստիպված էդ ծառի հակառակ կողմում սպասեցինք, մինչև գործը վերջացներ, նոր շարժվեցինք: Ի դեպ տարածքում լիքը մարդ կար, բայց դե էդ մարդը թքած ուներ դրա վրա:

    Մի ժամ առաջ Կոմիտասով էի քայլում, մի մարդ մոտեցավ մայթի ու փողոցի արանքն ընկած ծառերից մեկին, շալվարն արձակեց ու սկսեց միզել... Դիմացից ավտոներ էին անցնում, հետևից լիքը մարդ, իր հեչ պետքն էլ չէր...

    Դեռ լավ ա, որ մյուս կարիքներն էլ հենց փողոցի մեջտեղում չեն հոգում... Զզվելի է, գոնե էնպիսի տեղեր անեն, որ մարդկանց աչքից հեռու լինի, վերջիվերջո տհաճ ա
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (26.05.2010), Gayl (12.06.2010), Jarre (02.09.2010), My World My Space (07.06.2010), Renata (06.10.2011), Smokie (15.03.2012), Yellow Raven (24.05.2010), Zhor(ARM) (27.10.2010), Ինչուիկ (25.07.2010), Հայուհի (07.06.2010), Մանուլ (11.06.2010), Շինարար (23.05.2010), Ուլուանա (24.05.2010)

  7. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած գիշերվա ժամը չորսն էր, բայց օդանավակայանի ժամանման սրահում տոթ էր, շնչելու օդ չկար: Ականջակալները ականջներս խրած երաժշտություն էի լսում ու հետևում կողքս տեղի ունեցող անցուդարձին: Դիմավորողները հավաքվել էի ելքի ապակու մոտ ու ծաղկեփնջերով, փուչիկներով, անհանգիստ հայացքներով հետևում էին դուրս եկող մարդկանց: Գրկախառնություններ, համբույրներ, քրտինքի հոտ, լաց, նորից գրկախառնություններ, ժպիտներ, համբույրներ, քրտինքի հոտ, ջերմություն....

    Ցուցանակը ձեռքիս սպասում էի երկու բելգիացի ոստիկաններին, ում պետք ա դիմավորեի ու ուղեկցեի մինչև հյուրանոց: Հերթով ուսումնասիրում էի դուրս եկող մարդկանց, բայց բելգիացիները ոնց որ թե չկային: Սպասասրահում մարդիկ սկսեցին քչանալ, ցուցանակը արդեն ճմռթվել էլ, ականջներումս հնչող Under Pressure երգը ճնշում էր, արդեն մի կերպ էի ոտքի վրա կանգնում... Արդեն երկու ժամ ա անցել, ժամանող մարդկանց հոսքը դադարեց... Զանգում եմ հյուրանոց, որպեսզի ճշտեմ, կարո՞ղ ա ինձ չեն տեսել ու ինքնուրույն են հասել հյուրանոց: Օթել Էուղոպ (չգիտեմ ինչ), Մաղինե ա թելեֆո՞ն.... չէ, ոչ ոք չի եկել, միգուցե ձեզ սխա՞լ տեղեկություններ են ասել:

    ՍՄՍ եմ գրում, պատասխանը երկար սպասեցնել չի տալիս. բայց մենք վաղն ենք ժամանալու, ինչու՞ եք այսօր գնացել օդանավակայան:
    Պարզվում ա թյուրիմածություն ա եղել, պարզվում ա, հունիսի յոթին ոչ թե վայրէջքն ա լինելու, այլ թռիչքը, ժամանալու են ութին... Ինչևէ, պատասխանում եմ, կներեք որ արթնացրի, կհանդիպենք վաղը Պատասխանում են. ինձ էլ կներեք, որ անհանգստություն պատճառեցի

    Արդեն լուսաբաց էր: Տաքսիի մեջ մի կերպ դիմադրում էի, որ չքնեի, սակայն միանգամից սթափվեցի, երբ լսեցի թե ինչքան պետք ա վճարեմ Ա, դե փախաք բոլորդ, հավես չունեմ կռիվ անելու, քունս տանում ա....
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (07.06.2010), ars83 (08.06.2010), Chuk (07.06.2010), Gayl (12.06.2010), helium (12.06.2010), impression (11.06.2010), Jarre (02.09.2010), My World My Space (07.06.2010), Norton (07.06.2010), One_Way_Ticket (11.06.2010), Quyr Qery (15.04.2011), Renata (06.10.2011), Smokie (05.05.2011), Sona_Yar (11.06.2010), Valentina (20.08.2010), Yevuk (17.06.2010), Zhor(ARM) (27.10.2010), Արշակ (12.06.2010), Արևհատիկ (12.06.2010), Բարեկամ (11.06.2010), Դատարկություն (02.07.2010), Երվանդ (12.06.2010), Էլիզե (07.06.2010), Ժունդիայի (07.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Լուսաբեր (12.06.2010), Հայուհի (07.06.2010), Մանուլ (11.06.2010)

  9. #5
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած գիշերվա ժամը չորսն էր, բայց օդանավակայանի ժամանման սրահում տոթ էր, շնչելու օդ չկար: Ականջակալները ականջներս խրած երաժշտություն էի լսում ու հետևում կողքս տեղի ունեցող անցուդարձին: Դիմավորողները հավաքվել էի ելքի ապակու մոտ ու ծաղկեփնջերով, փուչիկներով, անհանգիստ հայացքներով հետևում էին դուրս եկող մարդկանց: Գրկախառնություններ, համբույրներ, քրտինքի հոտ, լաց, նորից գրկախառնություններ, ժպիտներ, համբույրներ, քրտինքի հոտ, ջերմություն....

    Ցուցանակը ձեռքիս սպասում էի երկու բելգիացի ոստիկաններին, ում պետք ա դիմավորեի ու ուղեկցեի մինչև հյուրանոց: Հերթով ուսումնասիրում էի դուրս եկող մարդկանց, սմս է գալիս. «Մենք արդեն ժամանել ենք, շուտով դուրս կգանք»: Արտասահմանցիների համար շատ եմ թարգմանություններ արել, գիդ եմ աշխատել, չնայած լիցենզիա չունեմ: Սովորաբար հաճելի մարդիկ են լինում, փորձում եմ Հայաստանը լավագույն կողմից ներկայացնել, վատ կողմերի մասին շատ չխոսել, որպեսզի իրենց մոտ սխալ տպավորություններ չստեղծվեն: Հյուրերին հրաժեշտ տալուց առաջ միշտ փոխանակվում էի email-ներով, խոստանում էինք իրար գրել ու կապ պահպանել իրար հետ, սակայն դրանից հետո իմ ուղարկած նամակները միշտ անպատասխան էին մնում: Կարծում էի, որ բելգիացների հետ էլ նույն կերպ կլինի, բայց երբ իրենց առաջին անգամ տեսա հասկացա, որ իրենք ուրիշ են:

    Դիրկը տարիքով ավելի մեծ էր (հիսուն տարեկան), բարձրահասակ, նիհար, բայց ֆորմայի մեջ: Շատ քաղաքավարի ու բարի մարդ էր երևում, զգացվում էր, որ շատ կարդացած ու խելացի մարդ է: Յոհանը Դիրկի հակապատկերն էր, բարձրահասակ, մկանուտ (հայ եզ թիկնապահները կերազեին էդպիսի մկաններ ունենալ), խոլերիկ էր, տեղում չէր կարողանում երկար մնալ, նման անհանգիստ ու կենսուրախ մարդու կողքին դու էլ ես կենսուրախ դառնում...

    Զանգում եմ տաքսի սերվիս, տաքսի չունեն: Գրողը տանի, պարզվում ա բոլոր տաքսի սերվիսները մեքենա չունեն, ամենաշուտը մեկ ժամից կուղարկեն: Գիշերվա վեցն է, երեքս էլ հոգնած ենք, պետք է տաքսի ճարենք: Առաջարկում եմ օդանավակայանի տաքսիներից օգտվել, բելգիացիներին ասում եմ, որ գնի մասին նախօրոք կպայմանավորվեմ: Տերմինալից դուրս գալուց տաքսու վարորդները սոված շների պես հարձակվում են մեր վրա, ամեն մեկը պայուսակներից մեկն է բռնում ու քաշում դեպի ավտոմեքենան, ասում եմ, որ հանգիստ թողնեն, տաքսի պետք չի: Մի փոքր հեռանում ենք մի մարդ ա գալիս, առաջարկում ա տաքսիով տանել, առաջարկում եմ 3500դրամ, համաձայնվում է: Մոտենում ենք տաքսուն, ողբալի վիճակում գտնվող կանաչ գույնի լադա է: Բելգիացիներին առաջարկում եմ ուրիշ տաքսի վերցնել, սակայն հրաժարվում են, ասում են այս տաքսին նորմալ ա: Ինչ արած, նստում ենք տաքսի:

    Օդանավակայանից տարածքից դուրս գալուց հետո տաքսու վարորդը սկսում է իրենց բիզնեսի մանրամասները բացատրել, սիրտս սկսում է վատ բան գուշակել.
    - Բա տղա ջան, հազար հինգը տալիս եմ էնտեղը մլիցուն, հինգ հարյուրը տալիս եմ կտրոնի համար, բա ինձ տակը մի կոպեկ չմնա՞: Ես ձեզ հինգ հազարով կտանեմ:
    Արյունը խփում ա գլխիս.
    - Մենք երեք ու կեսով ենք պայմանավորվել, հենց հիմա կանգնիր, մենք իջնում ենք, ուրիշ տաքսիով կգնանք:
    - Էլ չես կարա իջնես, երկու հազար պտի տաս, բա էդքան փող եմ արդեն տվել...
    - Կտա՜մ, էն էլ ոնց հենց հիմա կանգնիր:
    Յոհանը հարցնում ա, թե ինչ ա կատարվում, բացատրում եմ, որ տաքսիստը գինը բարձրացրել ա: Յոհանն ասում ա, ամեն ինչ նորմալ ա, հինգ հազար կտանք, բայց թող ստացական տա, որ էսքան գումար ենք վճարել:
    Տաքսիստին պահանջները ներկայացնում եմ, համաձայնվում ա: Արդեն մտել ենք քաղաք, տաքսիստը սկսում ա ուրիշ երգ երգել, բա գիտես տուն ունեմ, կնիկ ունեմ, երեխեք ունեմ, բա օգնիր մեզ տղա ջան, էդ թղթի մեջ 5000դրամի տեղը 20 եվրո գրիր, եղած չեղածը երկու հազար դրամ ա ավել, էդ իրենց համար ոչ մի բան ա: Արյունը էլի խփում ա գլխիս:
    - Ձե՞ռ ես առնում, ի՞նչ 20 եվրո, հերիք չի՞ մի անգամ գինը թանկացրիր: Էլ ի՞նչ ես ուզում, գրում եմ հինգ հազար ու վերջ, էդ էլ ա քո համար շատ

    Հասնում ենք հյուրանոց, տաքսիստը ստորագրում ա թուղթը, ասում եմ, որ դրսում սպասի, հետո կվճարեմ ու ինձ տուն կտանի: Check In լինելուց հետո բարի գիշեր եմ մաղթում Յոհանին ու Դիրկին, պայմանավորվում, որ վաղ առավոտյան պետք է գնանք Երևանի քաղմասերից մեկը ու բարի գիշեր մաղթում: Տաքսու վարորդը կատաղած ինձ էր սպասում, հենց տաքսի նստեցի, սկսվեց մեղադրանքների տեղատարափը... Ականջակալներս դրեցի ականջներս, որպեսզի չլսեմ սկիզբ ու վերջ չունեցող բողոքները, չարչիական մտածելակերպի աննման գոհարները... Հասանք, գումարը դրեցի նստատեղին ու առանց բարի գիշեր մաղթելու դուրս եկա տաքսուց:

    Ես դեռ չգիտեի, որ սա ընդամենը ծաղիկներ էին, դրանից հետո բեթար էր լինելու....
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2010), ars83 (11.06.2010), Chuk (11.06.2010), EgoBrain (12.06.2010), Gayl (12.06.2010), helium (12.06.2010), impression (11.06.2010), Jarre (02.09.2010), My World My Space (12.06.2010), Norton (11.06.2010), Quyr Qery (15.04.2011), Rammstein (27.07.2010), Renata (06.10.2011), Rhayader (11.06.2010), Smokie (05.05.2011), Sona_Yar (11.06.2010), Valentina (20.08.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (12.06.2010), Բարեկամ (11.06.2010), Երվանդ (12.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (11.06.2010), Միքո (12.06.2010)

  11. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաջորդ օրը Երևանի քաղմասերից մեկում...

    Բելգիացիները իրենց հայաստանյան գործընկերոջը նվերներ էին բերել, գործընկերը (եկեք նրան տանք Վարդան անունը), շատ շնորհակալ էր, մի քանի կարևոր և ոչ այնքան կարևոր հարցեր քննարկեցինք, բելգիացիները որոշում տվեցին Վարդանին, որը անգլերենից պետք է թարգմանվեր հայերեն: Վարդանն ասաց, որ այդ մեկ էջանոց որոշումը թարգմանելու համար իրենց մեկ օր ժամանակ է պետք Ապշել կարելի է, ես այդ որոշումը տասը րոպեում էլ կթարգմանեի, բայց ինչևէ, դա իմ գործը չէ, շնորհակալություն ենք հայտնում ընդունելության համար ու դուրս գալիս:

    Բելգիացիները հետ են վերադառնում հյուրանոց հանգստանալու, երեկոյան քաղաքի հետ եմ ծանոթացնում, շատ հիացած են Երևանով: Դիրկին հետաքրքրում էր Հայաստանի պատմությունը, մշակույթը, սոցիալական ու քաղաքական իրավիճակը: Դիրկը բավականին տեղեկացված էր, ահագին բան գիտեր մեր մասին ու շատ խելացի մտքեր էր արտահայտում: Յոհանին այդ ամենը չէր հետաքրքրում, իրեն մենակ հայ աղջիկներն էին հետաքրքրում - մեծ կրծքերով աղջիկներ, սիրուն տուտուզներով աղջիկներ, դեկոլտե տեսնելիս հավասարակշռությունը կորցնում էր, կարճ շրջազգեստներից աչքերը կլորանում էին, բարձրակրունկ կոշիկներից քիչ էր մնում ուշաթափվեր: Ամբողջ օրը փոքրիկ ֆոտոապարատը ձեռքը գաղտագողի նկարում էր հայ աղջիկներին ու հետո հիանում նկարներով: Բարեբախտաբար (թե դժբախտաբար ) այս մի քանի օրվա ընթացքում ոչ մի հայ աղջիկ կարմիր խնձորիկը չկորցրեց, որովհետև Յոհանը հոլանդուհի ընկերուհի ունի, ում շատ է սիրում ու երբեք նրան չի դավաճանի: Իրեն պարզապես շատ են դուր գալիս աղջիկները
    I may be paranoid but no android!

  12. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2010), Chuk (11.06.2010), EgoBrain (12.06.2010), Gayl (12.06.2010), helium (12.06.2010), impression (11.06.2010), Jarre (02.09.2010), Kita (12.06.2010), My World My Space (12.06.2010), NetX (13.06.2010), Norton (11.06.2010), One_Way_Ticket (11.06.2010), Quyr Qery (15.04.2011), Rammstein (27.07.2010), Rhayader (11.06.2010), Smokie (05.05.2011), Sona_Yar (11.06.2010), Valentina (20.08.2010), Yevuk (17.06.2010), Արամ (04.10.2010), Արշակ (12.06.2010), Բարեկամ (11.06.2010), Երվանդ (12.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (11.06.2010), Միքո (12.06.2010), Նարե (21.06.2010), Ուլուանա (11.06.2010), Չամիչ (21.06.2010)

  13. #7
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ օր անց վաղ առավոտ Երևանի նույն քաղմասում:

    Արդեն երրորդ գիշերն է նորմալ չեմ կարողացել քնել, երեկոյան գնացել էինք Տեխաս բար, տուն գնացինք շատ ուշ: Հաճելի ժամանակ անցկացրինք, լիքը ալկոհոլ, ու դեռ մի բան էլ պարզվում ա բելգիացիները հրաշալի հումորի զգացում ունեն (չնայած իրենց բոլոր հումորները ինտիմ ուղղվածություն ունեին ): Հա, ինչ էի ասում, քաղմասում էինք, պարզվում ա, էդ մի կտոր թուղթը դեռ չեն թարգմանել, ստիպված ինքս եմ թարգմանում: Պետք է որոշակի գործողություններ անեինք, գտնեինք գողացված գույքը և առգրավեինք: Դրա համար մի թուղթ էր պետք (ստորագրություն ու պեչատ), խնդրեցին մի փոքր սպասել: Սպասեցինք, մի ժամ... Վարդանը խնդրեց սպասել պետի սենյակում, պետը ուզում էր ավելի մոտիկից ծանոթանալ բելգիացի գործընկերների հետ: Ականատես եղանք հայկական չարչիական ապրելաձևի հերթական աննման գոհարներին: Պետի սենյակը շատ փոքր էր, ներսում աղբը ավելի շատ էր քան օգտակար բաները: Պատից կախված էր Armani կոստյումը, սեղանին՝ թանկարժեք նոթբուքը ու iPhone-ը ու մերսեդեսի բանալին, իսկ պետը բողոքում էր, որ իր աշխատավարձը չափից դուրս ցածր ա... Պետը դուրս եկավ ու մեզ թողեց մենակ: Բելգիացիները ինձ ասեցին, որ իրենք ոչ Armani են կրում, ոչ էլ Մերսեդես են վարում, կյանքից էլ շատ գոհ են Սպասեցինք երկու ժամ, երեք ժամ, չորս ժամ.... Վերջապես թղթերը պատրաստ են, գնում ենք մեկ այլ քաղմաս, էնտեղի քննիչներին բացատրում ենք, թե ինչի համար ենք եկել, տեղյակ չեն.... Խնդրում եմ, որ ավելի օպերատիվ աշխատեն, ամոթ է վերջիվերջո: Սպասում ենք մի ժամ, երկու ժամ...

    Բելգիացիները ապշած են, Հայաստանում ամեն ի՞նչն ա էսպես լինում: Դիրկն ասում է, որ եթե Բելգիայում լինեինք այս ամբողջը մաքսիմում կես ժամ կտևեր... Ինչևէ, սա Բելգիան չէ, սա Հայաստանն է:

    Վերջապես թղթերը պատրաստ են, հայ քննիչների հետ գտնում ենք գործարանը, բարեհաջող կերպով գտնում գողացված սարքավորումները, առգրավում, արձանագրություն կազմում և վերջ, միսիան ավարտված է: Մինչև բելգիացիների հայրենիք վերադառնալը մեկ ու կես օր ունենք:

    Երեկոյան հայկական ռեստորաններից մեկում ընթրելուց հետո նորից գնացինք Տեխաս բար, Յոհանին բարը շատ էր դուր եկել (աղջիկները շատ են ):

    Salsa Night էր, բարում գժական տրամադրություն էր, բարձր երաժշտություն, բոլորը պարում էին... Լույսերը անջատվեց, երևի էլցանցում վթար էր եղել, քանի դեռ մատուցողուհին մոմերն էր վառում, յուրաքանչյուր սեղան բարձրաձայն մի երգ էր երգում: Դվիժոկը միացրին, երաժշտությունը նորից սկսեց նվագել: Տեխասի ծխով լի կիսախավարում իսկական գժանոց էր, սեղանների մոտ ոչ ոք չկար նստած, բոլորը ուս ուսի տված սերտակի էին պարում...

    Հոգնեցինք, վերադարձանք սեղանի մոտ: Դիրկը գոհ հայացքով սիգար էր ծխում ու հայկական սառը գարեջուրն էր վայելում, Յոհանը աղջիկներին էր հերթով ուսումնասիրում ու աչքով անում:

    Ինձ ծաղրածուի դերում էի զգում, ափսոս, որ չգիտեն, ես էդ պահին պետք է մեկ ուրիշ վայրում լինեմ, ուրիշ մարդկանց հետ: Ափսոս, որ չգիտեն, որ չնայած ժպտում եմ, բայց ուրախանալու բան առանձնապես չկա: Ավելի լավ, որ չգիտեն, հետո կասեմ....

    Գիշերվա երեքն ա, արդեն տանն եմ, էլի գիշերը նորմալ չեմ քնելու, առավոտյան պետք է գնամ քաղմաս թղթերի պատճենները վերցնելու
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 11.06.2010, 17:28:
    I may be paranoid but no android!

  14. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (11.06.2010), Ariadna (21.06.2010), ars83 (11.06.2010), EgoBrain (12.06.2010), Gayl (12.06.2010), helium (12.06.2010), impression (11.06.2010), Jarre (02.09.2010), My World My Space (12.06.2010), NetX (13.06.2010), Quyr Qery (15.04.2011), Rammstein (27.07.2010), Rhayader (11.06.2010), Smokie (05.05.2011), Sona_Yar (11.06.2010), Valentina (20.08.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (12.06.2010), Արևածագ (12.06.2010), Բարեկամ (11.06.2010), Երվանդ (12.06.2010), Ժունդիայի (11.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (11.06.2010), Միքո (12.06.2010), Նարե (21.06.2010), Ուլուանա (11.06.2010)

  15. #8
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    (Նախա)վերջին առավոտը նույն քաղմասում

    Առավոտյան ժամը 8:00-ին Դիրկն սմս է գրում, խնդրում է առանց իրենց քաղմաս գնալ, ուզում են քնել: 8:30-ին Վարդանն է զանգում, խնդրում է 9:30 քաղմասում լինել, որովհետև ամբողջ քաղմասի աշխատակազմը մեռելտուն է գնալու: Գլխացավից մեռնում էի, մի քանի օր գրեթե չէի քնել: Այդ նույն օրերի ընթացքում օգտագործած ալկոհոլի ահռելի քանակից մոտս մշտական սրտխառնոց էր առաջացել, եթե արյունս ստուգեին արյան ու ալկոհոլի հարաբերակցությունը երևի թե 50/50 կլիներ, իսկ նիկոտինի հոտը այնպես էր կպել մարմնիցս, որ նույնիսկ լողանալուց հետո չէր անցնում: Քաղմասում նույն հայկական բյուրոկրատիան էր, իրենք չգիտեին թե ինչ պետք ա անեին արձանագրության հետ: Վարդանը թարգամնչի վրա գոռում էր, որ պետք ա հնարավորինս չափ շուտ այն թարգմանվեր անգլերեն, թարգմանիչը բողոքում էր, որ չգիտի, թե ինչպես պետք է թարգմանի այնտեղ նշված շուրջ 25 տարբեր տեսակի հաստոցների անունները անգլերեն: Արդեն չդիմացա, ասացի, որ թարգմանել պետք չի, այդ թուղթը հայերեն պետք է ուղարկվի Բելգիա, իրենք հայերենից կթարգմանեն ֆլամանդերեն: Վարդանը խնդրում է, որ զանգեմ Դիրկին ու ճշտեմ, արդյո՞ք թարգմանելը պարտադիր չէ:

    Ատում եմ, երբ մարդիկ ինձ զանգում են ու քնից արթնացնում, Դիրկը քնաթաթախ ձայնով ասում է, որ թարգմանել պետք չի, իրենց հայերեն տարբերակն էլ է բավարար: Վարդանը խնդրում է սպասել մի այլ սենյակում: Մի ժամ անց գալիս ու հայտնում է, որ հիմա էլ ուղեկցական նամակ են գրում, որը թարգմանիչը կթարգմանի անգլերեն: Ասում եմ, որ ուղեկցական նամակի կարիք չկա, ընդամենը հարկավոր է արձանագրության պատճենը: Եվս մեկ զանգ Դիրկին ու էլի նույն քնաթաթախ ձայնը՝ նամակի կարիք չկա, ընդամենը պատճենը տվեք: Էլի եմ սպասում, տանում են թուղթը պատճենելու, հիմա էլ պարզվում է թուղթ չունեն: Մի խոսքով, ժամը 12:00-ին վերջապես ստանում եմ պատճենը:

    Գնում ենք Էջմիածին Հայաստանի պատմամշակութային կոթողներին ծանոթանալու համար: Յոհանին Էջմիածինը չի հետաքրքրում, խաչքարները նրա համար ընդամենը քարի կտոր են, եկեղեցիները՝ մռայլ շինություններ, իսկ մեր պատմությունը՝ շատ երկար է ու ձանձրալի: Փոխարենը մեծ հետաքրքրությամբ տնտղում էր եկեղեցի այցելող աղջիկները (տնաշենները նույնիսկ եկեղեցի այցելելիս նորմալ չեն հագնվում ): Դիրկին շատ է հետաքրքրում մեր պատմությունը, մեծ ուշադրությամբ լսում էր մեր հաղթանակների ու պարտությունների մասին: Մայր Տաճարի գանձարանում ցույց եմ տալիս Սուրբ Գեղարդը, Յոհանը կասկածում է դրա իսկության մեջ, հարցնում է, իսկ ստուգե՞լ են, արդյո՞ք գեղարդը իրոք այդքան հին է: Ցույց եմ տալիս Սբ. Թադևոս Առաքյալի մասունքները, նորից նույն թերահավատ դեմքի արտահայտությունը: Հոգ չէ, ես նույնպես չեմ կարծում, որ դրանք իսկական են:

    Զվարթնոցում Յոհանին հետաքրքրեց միայն մեկ մետրանոց ֆալլոսը: Սակայն երկար զննելուց հետո ասաց, որ իր սեփականն ավելի մեծ է, քան դա (մեծամիտ բելգիացի, դու դեռ իմ Մեծամորյան ֆոտոսեսիան չես տեսել ):

    Վերադարձանք Երևան...
    I may be paranoid but no android!

  16. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2010), EgoBrain (12.06.2010), Freeman (03.10.2010), helium (12.06.2010), Jarre (02.09.2010), Kita (12.06.2010), My World My Space (12.06.2010), NetX (13.06.2010), Norton (12.06.2010), Quyr Qery (15.04.2011), Sona_Yar (14.06.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (12.06.2010), Արևածագ (12.06.2010), Բարեկամ (12.06.2010), Երվանդ (12.06.2010), Ժունդիայի (12.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (22.06.2010), Միքո (12.06.2010), Ուլուանա (12.06.2010)

  17. #9
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երևանի Զբոսաշրջիկների Տեղեկատվական Կենտրոնում ենք, իմ նախկին աշխատավայրը, եկել ենք բացիկներ գնելու: Կենտրոնի բոլոր աշխատողները պոլիգլոտներ են ու չնայած սովորաբար զբոսաշրջիկներին անգլերեն, ռուսերեն ու հայերեն են սպասարկում, եթե աշխատողներից որևէ մեկը գիտի այցելուի մայրենի լեզուն, վերջում մի իրենց լեզվով մի նախադասություն է ասում: Ու սկսվեց, սովորաբար զբոսաշրջիկը զարմանում է, հետո շատ ուրախանում, որ կորած մոլորած երկրի մի բնակիչ ժամանակ է ծախսել ու իր երկրի լեզուն է սովորել: Մեզ սպասարկող աղջիկը՝ Լիլիթը հրաժեշտ տալուց առաջ հոլանդերեն ինչ-որ բան ասեց, Դիրկն ու Յոհանը ապշած նայեցին նրա վրա. «Դուք ֆլանմանդերեն էլ գիտե՞ք»: Մոտ տաս րոպե զրուցեցին իրար հետ, ես ոչ մի բառ չէի հասկանում, սակայն զգում էի, Լիլիթը շատ վարժ էր խոսում: Հետո Դիրկն ինձ ասա, որ Լիլիթի քույրը Նիդեռլանդներում է բնակվում, Լիլիթը ինքնուրույն է սովորել հոլանդերեն ու հիմա շատ վարժ է խոսում: Մի տարի առաջ այցելել էր Նիդեռլանդներ ու Բելգիա, իսկ հիմա ուզում է մշտապես այնտեղ բնակվել: Յոհանն ասում է, որ նա Նիդեռլանդներում շատ լավ աշխատանք կկարողանա գտնել, լեզվի իմացությունը արդեն իսկ մեծ առավելություն է:

    Գնում ենք Ակումբ Ռեստորան (The Club), ինձ միշտ հիացրել է Ակումբի յուրօրինակ մթնոլորտը, կարծես թե ուրիշ աշխարհ լինի: Մատուցողին տեղավորում է, բերում մենյուները, հետո ասում.
    - Ես ձեզ ինչ-որ տեղից գիտեմ, երեքիդ ինչ-որ մի տեղ հաստատ տեսել եմ.... ...Կարո՞ղ ա երկու օր առաջ Տեխաս բարում էիք:
    Հիշեցի, մեր դիմացի սեղանին էր նստած ընկերուհիների հետ: Յոհանը անունն է հարցնում. Աննա: Աննան գեղեցիկ չէր, բայց շատ կանացի էր ու հաճելի արտաքին ուներ: Միակ թերությունը թերևս հայկական կոտրված քիթն էր: Յոհանը բացատրում է, որ աղջկա արտաքինը իր համար կարևոր է, սակայն կատարյալ գեղեցկություն ունեցող աղջիկներն իրեն այդքան էլ դուր չեն գալիս: Աղջկա արտաքինի մեջ ինչ-որ մի բան պետք է լիներ, որն իրեն յուրահատուկ կդարձներ, Աննայի դեպքում դա քիթն էր:

    Մի փոքր ուշ պարզվեց, որ մեր դիմացի սեղանին նստած զբոսաշրջիկները նույնպես բելգիացիներ են, իսկ նրանցից մեկը Յոհանի ու Դիրկի ծանոթներից է: Իսկ մեր կողքի սեղանին նստած էին շվեյցարացի պապիկ, տատիկներ: Հարցուփորձ արեցի շվեյցարացիների գիդին, պարզվեց շվեյցարացի պապիկ/տատիկներին մի շվեդուհի տատիկ էր հրավիրել Հայաստան: Շվեդուհին ավելի քան տասնհինգ տարի է ապրում է Հայաստանում, այստեղ բարեգործական ընկերություն է հիմնել, իսկ հիմա համոզում է հարուստ շվեյցարացիներին, որպեսզի գումար նվիրաբերեն բարեգործության համար: Ավելի ուշ պարզվեց, որ այսօր շվեյցարացի պապիկներից մեկի ծնունդն էր, լույսերը հանգցրեցին ու փոքրիկ թխվածք բերեցին մոմերով, պապիկը գլուխը ցնցելով մի կերպ կարողացավ հանգցնել մոմը: Յոհանը կատակեց, որ սա թերևս պապիկի վերջին ճանապարհորդությունն էր և վերջին ծննդյան օրը: Չնայած ծիծաղում էի, բայց մի փոքր տխրեցի, պապիկին մեղքս տվեց: Շատ բարի մարդ էր երևում, գոնե թող հասցներ բարեգործություն աներ, նոր մեռներ...

    Ակումբից հետո պետք է ևս մեկ անգամ գնայինք Տեխաս, այսօր խեցգետնի օրն էր, ուզում էինք հրաժեշտը մի քանի բաժակ գարեջրով նշել: Յոհանը մի փոքր ուշ եկավ, պարզվեց, ժամադրվել էր Աննայի հետ, մի ժամ հետո նորից վերադառնալու էր Ակումբ միասին մի բաժակ գինի խմելու:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (12.06.2010), helium (12.06.2010), Jarre (02.09.2010), Kita (12.06.2010), My World My Space (12.06.2010), NetX (13.06.2010), Smokie (18.03.2012), Sona_Yar (14.06.2010), Valentina (20.08.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (14.06.2010), Էլիզե (12.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (22.06.2010), Միքո (12.06.2010)

  19. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեխաս բարում ենք, Լիանան մեր համար սեղան էր պահել: Տեխասի մշտական հաճախորդները արդեն ճանաչում էին մեզ բարևում, ժպտում: Խեցգետինները Դիրկին շատ դուր եկան, մի հսկայական ափսե կերևամ: Մի քանի կենաց խմեցինք, ալկոհոլը նորից տվեց գլխիս, ոչինչ հարբածությունը ինձ չէր խանգարի: Յոհանը մեզ լքեց, հետ վերադարձավ Ակումբ Աննայի հետ մի բաժակ խմելու, մի փոքր ուշ ես ու Դիրկը վերադարձանք հյուրանոց: Դիրկը պետք է վճարեր թարգմանության համար, մենք նախապես պայմանավորվել էինք, որ ինձ վճարելու էին միայն գործնական թարգմանությունների համար, իսկ մնացած ամեն ինչը անելու էի անվճար: Դե եթե գիդի ու էսկորտի գումարն էլ հաշվեինք, ինձ պետք է տասնապատիկ ավելի վճարեին, բայց հոգ չէ, ինձ այսքանն էլ ա բավարարում: Դիրկը վճարեց նշված գումարից ավելի շատ, լավ թարգմանության համար:

    Դիրկին հրաժեշտ տվեցի ու հետ գնացի Ակումբ, Յոհանը ինձ էր սպասում: Ակումբն արդեն փակվել էր, Յոհանը տխուր նստած էր մայթին: Առաջարկեց ևս մեկ անգամ գնալ Տեխաս ու մի գավաթ գարեջուր խմել: Ճանապարհին չէինք խոսում, Տեխասում էլի նույն դեմքերն էին, ուրախ էին, որ վերադարձել ենք: Հարցրեցի Աննայի հետ ժամադրության մասին, Յոհանը խոստովանեց, որ սխալ բան էր արել: Աննան բողոքել էր կյանքից, ասել էր, որ Հայաստանում ամեն ինչ սարսափելի վատ է, ուզում է Հայաստանից հնարավորինս շուտ հեռանալ: Վերջում էլ Յոհանին email-ն էր տվել ու խնդրել էր, որ գրեր: Յոհանը գրպանից հանեց այցեքարտը, որի վրա հասցեն էր, պատռեց ու նետեց գետնին: Աննան Յոհանից նամակ չի ստանա, հարգեցի Յոհանին... Չի կարելի աղջկա զգացմունքների հետ խաղալ, չի կարելի թեկուզ և չնչին հույս տալ, իսկ հետո կոտրել նրա սիրտը: Վստահ եմ, որ մի շաբաթից Աննան արդեն կմոռանա Յոհանի մասին ու կյանքում դեռ կգտնի իր տեղը:

    Վերադառնում ենք հյուրանոց, արդեն գիշերվա 1:30-ն ա: Սպասում եմ սպասասրահում, մինչև 2:15 որպեսզի օդանավակայան գնանք: Արդեն վիճակս անտանելի ա, նստածս տեղը քնում եմ: Հիշում եմ, որ երկու օր առաջ My World My Space-ը Ակումբում պատմվածք էր գրել, որը չէի հասցրել կարդալ: Հեռախոսով մտնում եմ Ակումբ, կարդում եմ, ինչ լավն էր Scroll down - Ձոն Ռուֆուսին, բարձրաձայն ծիծաղում եմ Ինչ լավ ա քունս փախավ, գոնե մինչև օդանավակայան կդիմանամ:
    I may be paranoid but no android!

  20. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2010), Gayl (13.06.2010), helium (12.06.2010), Jarre (02.09.2010), Kita (12.06.2010), My World My Space (12.06.2010), NetX (13.06.2010), Norton (13.06.2010), Smokie (18.03.2012), Sona_Yar (14.06.2010), Valentina (20.08.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (14.06.2010), Էլիզե (12.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Մանուլ (22.06.2010), Միքո (12.06.2010)

  21. #11
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոհանն արդեն հյուրանոցի սպասրահում է, սպասում ենք, թե երբ Դիրկը կարթնանա ու կգնանք օդանավակայան: Յոհանին ասում եմ, որ Վարդանը ինձ վաղը քաղմաս է կանչել, ինչ-որ բան պետք է ասի:
    - Միգուցե փո՞ղ է ուզում վերցնել:
    - Չէ, չեմ կարծում, որ նման բան անի: Վերջիվերջո քեռուս աղջիկն էլ է իր հետ աշխատում, չի համարձակվի քեռուս աղջկա ներկայությամբ ինձանից կաշառք պահանջել: Երևի մի քանի բան է ուզում հարցուփորձ անել:
    - Չգիտեմ, ամեն դեպքում եթե հանկարծ փող ուզի, չտաս: Ինչու՞ պետք է նրան փող տաս, որ փոխանակ գործ անի որ ամբողջ օրը նստած է իր կաբինետում ու սրա-նրա վրա՞ է գոռում:
    - Լավ, պայմանավորվեցինք, բայց միևնույնն է, չեմ կարծում, որ փող կուզի: Երևի ինչ-որ բան է ուզում հետս ճշտել:

    Դիրկն էլ իջավ, հյուրանոցի ադմինիստրատորը տաքսի է կանչել: Տաքսիստի հետ պայմանվորվում եմ, որ օդանավակայանում սպասի ու ինձ տանի տուն: Ասում է, որ օդանավակայան հասնելուց հետո կգնա գազալիցքավորման, 15 րոպեից կվերադառնա ու ինձ հետ կտանի: Հասնում ենք օդանավակայան, ճանապարհին քնել էի: Արթնացա այն պահին, երբ տաքսիստը ստացականն էր լրացնում, ստորագրում և տալիս է ինձ: Երբ գինը տեսա, աչքերս թռան ճակատս - 7500դրամ+20%ԱԱՀ=9000դրամ:
    - Ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ գին ա
    - Ստանդարդ գին ա, մենք բոլոր հյուրանոցների հետ սենց ենք աշխատում:
    - Հիմա որ դու ինձ տուն տանես էլի էսքա՞ն ես վերցնելու
    - Չէ հա, այ ախպեր, քեզանից 2000դրամ եմ վերցնելու, մենք հյուրանոցի հետ սենց ենք աշխատում, հյուրանոցում չեն զգուշացրե՞լ:
    Չգիտեմ, ադմինիստրատորը ինձ գին չի ասել, հյուրերի հետ է խոսել: Էդ պահին Դիրկը հարցնում ա, թե ինչքան պետք ա վճարեն: Ասում եմ, որ տաքսիստը 9000դրամ է ուզում, ինչը ծիծաղելի ա, նման գնով երեք անգամ կարող եք օդանավակայան գնալ: Խնդրում են, որ տաքսուց իջնեմ ու կռիվ չանեմ, 10.000 դրամանոց են տալիս տաքսու վարորդին, վարորդը 1000 դրամ հետ է տալիս ու գնում լիցքավորման:

    Ես դեռ ուշքի չեմ եկել կատարվածից, հարցնում եմ, ինչու՞ էիք հյուրանոցից այդքան թանկ տաքսի վերցրել, ասում են, որ հյուրանոցում ասել էին, որ տաքսու գինը 5000դրամ էր: Իրենք չէին սպասում, որ էսքան թանկ կլինի: Խնդրում են մոռանալ միջադեպի մասին, ինչ եղել, եղել ա...

    Հրաժեշտի պահը բավականին հուզիչ էր: Ընդհանրապես արտասահմանցիները շատ անկեղծ են լինում հրաժեշտի պահին, երբեք չեն խոստանում այնպիսի բաներ, ինչպիսիք չեն կարողանա անել: Օրինակ շատերը պարզապես շնորհակալություն են հայտնում ու հրաժեշտ տալիս, ոմանք ասում են, որ ուրախ կլինեն էլի հանդիպել: Որոշները ասում են, որ եթե իրենց քաղաքը այցելեք, մի գավաթ գարեջուր ըմպելու կհրավիրեն և այլն: Մի խոսքով, եթե հրաժեշտի պահին իրենք մի բան խոստացան, ուրեմն հենց այդպես էլ կլինի, ոչ մի բան ավել կամ պակաս Դիրկն ընդամենը ասաց, որ եթե երևէ Անտվերպեն այցելեմ, ուրախ կլինի ընտանիքով հանդերձ ինձ որևէ տեղ ընթրելու հրավիրել (ուշադրություն դարձրեք, որ ինձ տուն չի հրավիրում ): Յոհանն ավելի առատաձեռն էր, ասաց, որ իր տանը միշտ տեղ ունեմ, եթե մի օրով, մի շաբաթով, կամ էլ մի ամսով այցելեմ Անտվերպեն, կարող եմ իր տանը մնալ: Վերջում ինձ օդը բարձրացրեց ու այնպես ուժեղ գրկախառնվեց, որ թոքերս բերանս եկան

    Հոգնածությունից օրորվելով դուրս եկա օդանավակայանից: Էն հույսով էի, որ տաքսու վարորդը իր արածից կամաչեր ու ինձ չէր սպասի: Գրողը տանի, կանգնած ինձ ա սպասում Նստեցի տաքսի մի փոքր անտրամադիր, միևնույնն ա, վերջում սիրուն բան չստացվեց:
    - Լսի, շատ ջղայնացա՞ն:
    - Հա, բա ի՞նչ արեցին, հյուրանոցում 5000դրամ էին ասել, ինչի՞ 9000դրամ վերցրիր:
    - Այ ախպեր ջան, 9000դրամ ո՞վ ա վերցրել:
    Ծիծաղում ա...
    - Դու չտեսա՞ր վերջում 5000դրամ զդաչի տվեցի:
    Սիրտս խառնեց, էս մարդն իրո՞ք էս աստիճանի տականք ա
    - Չէ, ես շատ լավ տեսա, որ վերջում 1000դրամ տվեցիր:
    - Չէ, այ ախպեր ջան, 5000դրամ եմ տվել, էդ թղթի վրա էլ 9000դրամ էի գրել հաշվապահության համար: Այ ախպեր ջան, ընդամենը 5000դրամ եմ վերցրել, ինչի՞ ես տենց նայում վրես...
    Չէ, սա տականք չէ, անասու՜ն, է իրավունք չունի մարդ կոչվելու: Նույնիսկ ամոթ չունի, էսքան բանից հետո փորձում է արդարանալ, բայց ոչինչ, ինքը դեռ իր գլխի գալիքը չգիտի: Հասնում ենք տուն, փողը տալիս եմ ու դուրս եմ գալիս, ճշտում եմ ավտոյի համարը, ու անմիջապես զանգում հյուրանոց, պատմում միջադեպի մասին: Ասում եմ, որ հարցը 4000դրամը չի, այլ ստախոսությունը, որը շատ վատ ազդեցություն է թողնում թե հյուրանոցի, թե Հայաստանի վարկանիշի վրա: Հյուրանոցի ադմինիստրատորը նույնպես ապշած է, ասում է, որ այս հարցը կլուծեն, վարորդն էդ ավել փողը հենց այնպես չի մարսի:

    Պառկում եմ քնելու, գրողը տանի տաքսիստին էլ, Վարդանին էլ, բոլորին էլ հետը: Քնելու եմ այնքան ինչքան ուզում եմ:
    I may be paranoid but no android!

  22. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.06.2010), Ariadna (21.06.2010), helium (14.06.2010), Jarre (02.09.2010), Kita (13.06.2010), My World My Space (14.06.2010), Norton (13.06.2010), Rammstein (27.07.2010), Smokie (05.05.2011), Sona_Yar (14.06.2010), Valentina (20.08.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (14.06.2010), Արևածագ (21.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Լուսաբեր (13.06.2010), Մանուլ (22.06.2010), Միքո (13.06.2010), Ներսես_AM (14.06.2010), Ուլուանա (13.06.2010)

  23. #12
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին օրը քաղմասում...

    Առավոտյան 10:00 հեռախոսս զանգում ա, չեմ վերցնում: Մի փոքր անց, էլի է զանգում, ինչ աներեսն են: Մի կերպ ձեռքս մեկնում եմ ու վերցնում, Վարդանն ա, ասում ա ինչքան կարող եմ շուտ քաղմաս գնամ: Ասում եմ, որ հոգնած մեռնում եմ, ժամը 12:00-ին նոր կգնամ, ասում ա, որ խիստ շտապում ա, գոնե մի 45 րոպեից էնտեղ լինեմ: Մի կերպ վեր եմ կենում, մի ժամ անց քաղմասի մոտ եմ: Զանգում եմ Վարդանին, խնդրում է իր մոտ չբարձրանալ, ինքը հիմա կիջնի, շտապում ա, ճանապարհին կխոսենք: Արդեն պատկերացնում եմ ինչի մասին կլինի խոսակցությունը, ինչ միամիտն էի, հուսանք, սխալվում եմ

    - Ո՞նց էին հյուրերը, գոհ գնացի՞ն:
    - Հա, շատ գոհ էին ամեն ինչից:
    - Թարգմանության համար վճարեցի՞ն:
    - Այո:
    - Ինչքա՞ն տվեցին:
    - Ինչքան որ պետք էր, բողոքներ չունեմ:
    - Դե հիմա նայիր, ինչ եմ ասում, Հայկ ջան....
    Չէ, փաստորեն չեմ սխալվում
    - ... ես քեզ դիտմամբ վերև չկանչեցի, որ Ելենան (քեռուս աղջիկը) մեզ չտեսնի:
    Ու էդ պահին մուրացկանի պես դեպի ինձ է մեկնում ձեռքը.
    - Ուրեմն հիմա դու ինձ xx.xxxդրամ ես տալիս, սրանից հետո եթե էլի թարգմանության կարիք լինի, ես քեզ կկանչեմ:
    Էդ պահին միակ ցանկությունս էր թքել դրա քաչալ ճակատին, ամբողջ գումարը շպրտել դեմքին ու հեռանալ: Հարցը գումարը չափի մեջ չէր, այլ ինձ վերին աստիճանի տհաճություն պատճառող երևույթի, եթե ամբողջ կյանքումս աշխատել եմ ազնիվ ապրել, առանց կաշառք տալու կամ ստանալու, ապա հիմա էլ չպետք է սկզբունքներիս դավաճանեմ, մանավանդ, որ Յոհանին խոսք եմ տվել:
    Նայեցի ուղիղ աչքերի մեջ, մի կերպ արտաբերեցի.
    - Կներեք, բայց չեմ կարող ոչնչով օգնել: Ցտեսություն:
    Ու արագ հեռացա:

    Ամբողջ օրը հայ մուրացկանները գլխիցս դուրս չէին գալիս, թե քննիչների տեսքով, թե տաքսու վարորդների: Կոռուպցիան ամենուր է, ստախոսությունը դարձել է ազգին բնորոշ գիծ, փախնել է պետք էս երկրից ինչքան շուտ ու ինչքան հեռու, էդքան լավ: Կոռուպցիան ժանտախտի պես տարածվում է ամբողջ երկրով մեկ, մի օր ուզես, թե չուզես, քեզ էլ կանցնի:

    Ելենային (քեռուս աղջկան) ոչ մի բան չասացի միջադեպի մասին, պետք չի: Ելենային շատ եմ սիրում ու հարգում, սակայն չեմ կարող վստահ լինել իր մասին, նեխած համակարգում աշխատող մարդը սովորաբար իր կամքին հակառակ ինքն էլ է նեխում: Ելենան կարող ա չհասկանար իմ արարքը, ավելի լավ ա հուսանք, որ նեխածությունը դեռևս իրեն չի անցել:

    Յոհանին ու Դիրկին նամակ եմ գրել, երկու օր է անցել, դեռ չեն պատասխանել: Երևի նամակը դեռ չեն տեսել: Իրականում այդքան էլ վստահ չեմ, որ կպատասխանեն, միգուցե իրենք էլ մյուս արտասահմանցիների նման ինձ կմոռանան, բայց հոգ չէ, ծանր չեմ տանում: Կարծում եմ, որ մենք բաժանվեցինք իբրև ընկերներ ու ուրախ կլինեմ, եթե գրեն
    I may be paranoid but no android!

  24. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (21.06.2010), ars83 (14.06.2010), Freeman (03.10.2010), Gayl (14.06.2010), helium (14.06.2010), impression (14.06.2010), Jarre (02.09.2010), Kita (14.06.2010), My World My Space (14.06.2010), Norton (14.06.2010), Rammstein (27.07.2010), Smokie (29.03.2013), Sona_Yar (14.06.2010), SSS (14.06.2010), Valentina (20.08.2010), Yeghoyan (14.06.2010), Yevuk (17.06.2010), Արշակ (14.06.2010), Արևածագ (14.06.2010), Դարք (14.06.2010), Էլիզե (17.06.2010), Ժունդիայի (14.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Լուսաբեր (14.06.2010), Մանուլ (22.06.2010), Նարե (21.06.2010), Ֆոտոն (14.06.2010), Ֆրեյա (17.06.2010)

  25. #13
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք մի քիչ էլ Rock & Roll-ից զրուցենք

    Էնքան եմ ափսոսում, որ գրելու ձիրք չունեմ, թե չէ երաժշտական քննադատ կդառնայի Կայֆ ա, չէ՞, երգ ես լսում, քո տպավորությունների մասին ես գրում ու դրանով փող աշխատում

    Երբ ինտերնետիս վիճակը լավ ա լինում, տրվում եմ իմ սիրած զբաղմունքին - նոր, հետաքրքիր երաժշտություն եմ փնտրում ու սովորաբար փնտրտուքներս լավ արդյունքների են բերում, մեկ մեկ էլ իսկական գանձեր եմ գտնում: Ձեզ հետ էլ ա լինում, չէ՞, երբ մի նոր, անծանոթ երգ ես լսում ու հենց առաջին նոտաներից հասկանում ես, որ էս երաժշտությունը հենց քոնն ա ու նույնիսկ ափսոսում ես, որ ավելի շուտ դրա մասին չգիտեիր

    Երեկ մի գանձ գտա, կոչվում ա Fever Ray





    Fever Ray-ը իրականում խումբ չի, այլ մի գիժ շվեդուհու անհատական սոլո պրոյեկտն է, գժի անունն էլ Կարին Դրեյեր Անդերսսոն: Last.fm-ում կարդում էի 2009թ-ի ամենաշատ լսված ալբոմների մասին, պարզվեց 32-րդ տեղում հենց Fever Ray-ի նույնանուն ալբոմն ա: Երաժշտության ոճն էլ հետաքրքրեց - էլեկտրոնային, ամբիենտ, մռայլ...

    Յութուբում որոնում կատարելիս առաջինը When I Grow Up երգը բերեց, միացրեցի ու



    Կլիպը արտակարգ լավն ա, իսկ երգը.... Չգիտեմ ոնց բնութագրեմ: Ոնց որ վերցնենք Բյորքի գժությունը, դրան ավելացնենք Քեյթ Բուշի էքսցենտրիկությունը, մի փոքր Դիփեշ Մոդյան մռայլ էլեկտրոնիկա, մի փոքր էլ Ռադիոհեդի համարձակություն, այս բոլոր բաղադրիչները միացնում ենք իրար, մի քանի ամիս պահում սկանդինավյան մութ ձյունածածկ փշատերև անտառում, վերջում համեմում հյուսիս ամերիկյան հուդուով ու կարիբյան վուդուով և վերջ, ճաշատեսակը պատրաստ է, ծանոթացեք՝ Fever Ray...

    Fever Ray-ի բոլոր երգերը մի քանի անգամ իրար հետևից լսեցի ու այս ընթացքում ամեն տեսակի զգացմունքներ ունեցա բացի հաճույքից: Հա, իրոք էդքան էլ հաճելի չի լսելը, մի տեսակ սարսուռ ու վախ առաջացնող արվեստ է, ցանկացած պահին քեզ թվում ա, թե երգչուհին մի սարսափելի գաղտնիք կբացահայտի, մի զարհուրելի նոտա կհնչի, կամ էլ այնպիսի ձայներ կհանի, որ մարմինդ կփշաքաղվի: Ու իրոք էդպես է, որ կա: Երևի դեռ շատ ժամանակ է պետք, որպեսզի բանականությունս հաշտվի այս մտքի հետ ու սկսի հաճույք ստանալ այս երաժշտությունից, բայց փաստը մնում ա փաստ, անընդհատ, ամեն րոպե ու ամեն վայրկյան էլի ու էլի Fever Ray եմ ուզում լսել ու լսելուց հետո էլի չեմ կշտանում:

    Դե լավ, հերիք ա, ինչքան բլթցրեցի, պարզապես փորձեք «վայելել» այս տարօրինակ, բայց հոգուց բխող երաժշտությունը:







    Վերջում մի հատ էլ նկար



    Հ.Գ. Ճիշտն ասած չգիտեմ, թե ինչի էս գրառումը Երաժշտություն բաժնում չկատարեցի
    I may be paranoid but no android!

  26. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.06.2010), Kita (17.06.2010), My World My Space (17.06.2010), Quyr Qery (26.04.2011), Renata (06.10.2011), Smokie (22.03.2012), VisTolog (19.06.2010), Yellow Raven (18.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Հայկօ (17.06.2010), Չամիչ (21.06.2010), Ֆոտոն (17.06.2010)

  27. #14
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը ինչ հիշում եմ սառնությունն էր, աչքերս բացեցի. կիսամերկ փռված էի լոգարանի հատակին: Գլուխս ահավոր ցավում էր, երևի ընկնելուց գլուխս վաննային էի խփել: Չեմ հիշում ինչքան ժամանակ էի ընկած մնացել, մի ժա՞մ, թե մի րոպե: Մի կերպ սողոսկելով դուրս եկա լոգարանից, մտա անկողին: Առավոտյան ժամը 8:15 է, ես մի փոքր առաջ էի տուն հասել, չէ փաստորեն երկար պառկած չեմ եղել: Երեք շաբաթվա անքնությունն ու էմոցիոնալ ապրումները հյուծել էին թե գիտակցությունս, թե օրգանիզմս: Փորձում եմ վերհիշել, թե ինչ էր կատարվել գիշերը: Հիշում եմ տաքսին, որն ինձ բերեց տուն, օդանավակայանը, հյուրանոցը....

    Օդանավակայանում ծանոթացա պառավ իսպանուհու հետ: Մի կերպ ի մի հավաքեցի իսպաներենի ողջ գիտելիքներս.
    - Ես Հայկն եմ, Անայի եղբայրը, մի փոքր իսպաներեն եմ խոսում:
    - Ես Ռոսին եմ, քո մասին շատ եմ լսել, մոտեցիր, համբուրիր ծեր կնոջը, - ծխախոտի ծխից խռպոտված ձայնով ասաց իսպանուհին լայն ժպիտը դեմքին:
    Ռոսին մոտ 60 տարեկան է, գեր, մազերը շեկ ներկած: Մոտեցա, պինդ սեղմեց կրծքին, երեք անգամ համբուրվեցինք, ինչպես ընդունված է Իսպանիայում: Ռոսիից թանկարժեք օծանելիքի ու ծխախոտի թունդ բույր էր գալիս: Անկեղծ ասած չէի սպասում, որ նորաթուխ ազգականս այդքան ջերմ կլիներ իմ հանդեպ:

    Ավտոբուսում 45 հոգի միասին բարձրաձայն բացականչեցին.
    - Hola, Hayk, nice to meet you!
    Իսկ ես փորձում էի հիշել նրանցից գոնե մի քանիսի անունները՝ Ռոսի, Էռնեստո, Լու, Ալեքս, Էֆի, Պաբլո, Խոսե Իգնասիո, Մարի Կարմեն, Չավի, Լուսիա, չէ, հնարավոր չի էսքանը հիշել Ամենակարևորը Ռոսին ու Էռնեստոն են, մնացածների անունները պարտադիր չէ հիշել:

    Արևն արդեն լուսավորել էր Երևանը, ես ու Ռոսին կանգնած էինք հյուրանոցի դիմաց, Ռոսին անդադար իսպաներեն էր խոսում, իսկ ես փորձում էի հասկանալ իրեն: Երբեմն հասկանում էի ամբողջ նախադասությունը, երբեմն նախադասությունից հասկանում էի մի երկու բառ, երբեմն էլ ինձ թվում էր, թե ինչ-որ անծանոթ ու անհասկանալի լեզվով է խոսում: Վերջապես Ռոսիին հրաժեշտ եմ տալիս ու վերադառնում եմ տուն: Իսկ հետո հիշում եմ սառնությունը, լոգարանի հատակը, գլխացավը:


    Չէ, հետս ոչ մի լուրջ բան չի պատահել, պարզապես հանկարծակիորեն օրգանիզմս տեղի տվեց ու պաշտպանական ռեակցիա միացրեց: Գիտակցությունս ցանկանում էր գոնե կարճ ժամկետով մոռացության տար վատ մտքերը, ուստի կարճաժամկետ ամնեզիայից հետո պոզիտիվը վերհիշելով մի պահ մոռացել էի նեգատիվի մասին, սակայն նեգատիվը իրեն շատ սպասեցնել չտվեց: Երանի էս ամենը վատ երազ լիներ, մղձավանջ, երանի երազումս կիսատկլոր արթնանայի լոգարանի հատակին ու հետո պարզվեր, որ իրականում ոչ մի բան էլ չի եղել, ընդամենը վատ երազ էր, մղձավանջ, բոլորի հետ էլ պատահում է, չէ՞:

    Սակայն սա երազ չէր, իրականություն էր, իրոք անգիտակից փռված էի լոգարանի հատակին, իսկ գլխիս հարվածը վաննային ու գլխացավը չափից դուրս իրական էր: Փաստորեն պոզիտիվը դեռ այդքան ուժ չուներ, որպեսզի պայքարեր նեգատիվի դեմ:

    Պառավ իսպանուհուց յուրահատուկ ջերմություն ու լույս էր ճառագայթում:

    Ամեն ինչ լավ ա լինելու:
    I may be paranoid but no android!

  28. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (21.06.2010), Ariadna (21.06.2010), ars83 (21.06.2010), cold skin (23.06.2010), helium (21.06.2010), Kita (21.06.2010), My World My Space (20.06.2010), Norton (21.06.2010), Quyr Qery (26.04.2011), Smokie (22.03.2012), StrangeLittleGirl (21.06.2010), Yevuk (20.06.2010), Արշակ (21.06.2010), Արևածագ (21.06.2010), Ժունդիայի (21.06.2010), Ինչուիկ (25.07.2010), Լուսաբեր (21.06.2010), Հայկօ (21.06.2010), Մանուլ (23.06.2010), Նարե (21.06.2010), Չամիչ (21.06.2010)

  29. #15
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մեկը սարսափ ֆիլմերի շարքից ա

    Երկու օր առաջ մնացել էի անձրևի տակ, բոտասներս ծերից ծեր թրջվել էին, հանել դրսում էի դրել, որ չորանամ: Գործից տուն եկա, բոտասներս հանեցի, մեկ էլ տեսնեմ սպիտակ գուլպայիս ծայրին չորացած արյուն էր: Ոտնաթաթս չէր ցավում, չգիտեի ինչից կարող էր լինել: Գուլպաս հանեցի, տեսնեմ բութ մատիս ծայրին տարօրինակ վերք էր առաջացել, չորացած արյուն էր, բայց վերք չկար, ավելի շուտ նման էր արյունխեղդ վերքի: Մի խոսքով ամբողջ ընտանիքով քննարկում էինք, թե ինչից կարող էր վերք առաջանալ, ոտքս ոչ մի բանի չէի խփել, կոշիկս ոտքս չէր սեղմում, ի վերջո եկանք այն եզրակացության, որ կոշիկիս մեջ ինչ-որ բան կա, որի պատճառով վերք էր առաջացել: Ձեռքս մտցրեցի կոշիկի մեջ, ոնց որ թե ամեն ինչ նորմալ էր, հարթ էր, խորդուբուրդ բաներ չկային, մի քիչ էլ շոշափեցի, ինչ-որ մի բան գտա, բռնեցի, դուրս քաշեցի ու

    Սատկած բլոճի դիակ էր Մի խոսքով էլ չպատմեմ, թե ինչ արագությամբ ու ինչ զզվանքով վազեցի զուգարան: Մի կերպ հանգստացա, սկսեցի ոտքս լվանալ, անտեր արարածի արյունը էնպես էր ներծծվել մաշկիս մեջ, որ նույնիսկ կես ժամ լվանալուց հետո չանցավ

    Հիմա էլ երբ հիշում եմ, որ բութ մատիս ծայրին սատկած բլոճի արյուն կա, էլի սիրտս խառնում ա

    Էսօրվանից մոտս նոր ֆոբիա է առաջացել կոշիկների նկատմամբ, մինչև լավ թափ չտամ, չհամոզվեմ, որ մեջը զզվելի արարածներ չկան, չեմ հագնում
    I may be paranoid but no android!

  30. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (21.06.2010), einnA (23.06.2010), Freeman (03.10.2010), Hda (21.06.2010), Kita (21.06.2010), My World My Space (21.06.2010), Smokie (22.03.2012), VisTolog (10.08.2010), Դատարկություն (02.07.2010), Երկնային (10.08.2010), Էլիզե (21.06.2010), Հայկօ (21.06.2010), Մանուլ (23.06.2010), Ֆրեյա (21.06.2010)

Էջ 1 4-ից 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խմբակային սեքս
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 15.02.2017, 18:48
  2. Ձմերու՞կ, թե՞ սեքս
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 23
    Վերջինը: 17.08.2015, 10:23
  3. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •