Էս վերջերս նկատել եմ, որ Երևանը Դելի է դարձել, մարդիկ որտեղ ուզենան, իրենց բնական կարիքները կհոգան...
Մի շաբաթ առաջ Իմփրեշնի հետ Մանկական Երկաթուղում էինք: Երկաթուղու կայարանի մոտ մի քանի տղամարդ նստած նարդի էին խաղում: Մեկը վեր կացավ, մոտեցավ մեզ ամենամոտ ծառին, շալվարն իջացրեց ու սկսեց միզել:Ստիպված էդ ծառի հակառակ կողմում սպասեցինք, մինչև գործը վերջացներ, նոր շարժվեցինք: Ի դեպ տարածքում լիքը մարդ կար, բայց դե էդ մարդը թքած ուներ դրա վրա:
Մի ժամ առաջ Կոմիտասով էի քայլում, մի մարդ մոտեցավ մայթի ու փողոցի արանքն ընկած ծառերից մեկին, շալվարն արձակեց ու սկսեց միզել...Դիմացից ավտոներ էին անցնում, հետևից լիքը մարդ, իր հեչ պետքն էլ չէր...
Դեռ լավ ա, որ մյուս կարիքներն էլ հենց փողոցի մեջտեղում չեն հոգում...Զզվելի է, գոնե էնպիսի տեղեր անեն, որ մարդկանց աչքից հեռու լինի, վերջիվերջո տհաճ ա
![]()
Էջանիշներ