User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Սեքս, թմրանյութեր և Rock & Roll

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #31
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ, երբ աշխատում էի Զբոսաշրջության զարգացման գործակալությունում, ամեն անգամ, երբ մեր գործակալությունը գնում էր որևէ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի, էդ ցուցահանդեսի բոլոր մասնակիցներից mailing list էինք հավաքում ու բոլորին էլեկտրոնային փոստով Spam ուղարկում (Այսինչ օրը այսինչ վայրում հրավիրում ենք ձեզ այցելել Հայաստանի տաղավարը, բլա-բլա-բլա): Ուրեմն էդ mailing list հավաքելը ամենաջանջալ ու ամենաձանձրալի գործն էր Մտնում էինք ցուցահանդեսի պաշտոնական կայք, էնտեղ ցուցահանդեսի մասնակիցների էջը ու քանի որ անվտանգության նկատառումներով մասնակիցների էլ. հասցեները կայքում դրած չէր, ստիպված գտնում էինք յուրաքանչյուր մասնակցի պաշտոնական կայքը ու այնտեղ փնտրում որևէ էլեկտրոնային հասցե Ու քանի որ ցուցահանդեսները շատ մեծ էին ու սովորաբար մի քանի հազար մասնակից էր լինում, պատկերացրեք 5 հոգով երկու շաբաթում ինչքան շատ կայքեր էինք այցելում ու ինչքան էլ. հասցե էինք գտնում

    Ուրեմն մի անգամ հերթական mailing list-ը կազմելիս մոտս միտք հղացավ... Պարզվեց որոշ կայքերում կարող ես տարբեր promotion-ների մասնակցել, գրում ես հասցեդ ու իրենք քեզ տարբեր զիզիբիզի բաներ են ուղարկում, ասենք փոքրիկ սուվենիր, գիրք, ամսագիր, բրոշյուր ու այլ մակուլատուրա: Ես էլ հենց էդպիսի բան էի տեսնում, անպայման հասցես գրում էի, մարդ ես, կարող ա մի հետաքրքիր բան ուղարկեն: Ու մի քանի ամիս տարբեր երկրներից տարբեր մեծության ու հաստության զիբիլ եկավ, հետո էլ ոչ ոք ինձ ոչ մի բան չուղարկեց... բացի մեկից: Չգիտեմ ոնց էր ստացվել, բայց հարմարացրել էի հասցես տալ գերմանական ինչ-որ հրատարակչության, որը զբաղվում է էրոտիկ գրքերի, ալբոմների ու ամսագրերի տպագրմամբ ու արդեն 5 տարի ա, մի քանի ամիսը մեկ իրենց պարտքն են համարում իրենց ժուռնալը ինձ ուղարկել Ու հինգ տարի ա ամեն անգամ մամաս հերթական ժուռնալը բերում դնում ա դիմացս, հարցական հայացքով նայում վրես ու ասում.
    - Էս քեզ են ուղարկել

    Դե հիմա արի բացատրի, թե դա ինչ ա, ով ա ուղարկում ու ինչի Մյուս կողմից էլ բախտս բերել ա, որ ընդամենը էրոտիկա է, կարող էր ավելի վատ լինել
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.11.2010), Arpine (31.05.2013), ars83 (26.10.2010), Chilly (17.11.2010), einnA (27.10.2010), Freeman (12.07.2011), Gayl (09.11.2010), impression (26.10.2010), Kita (26.10.2010), Moonwalker (12.07.2011), Quyr Qery (26.04.2011), Rhayader (26.10.2010), Smokie (06.04.2013), SSS (17.11.2010), StrangeLittleGirl (06.12.2011), VisTolog (20.12.2010), zanazan (12.07.2011), Ամպ (09.03.2011), Արևածագ (26.10.2010), Արևհատիկ (27.10.2010), Դեկադա (02.11.2010), Երվանդ (27.10.2010), Լուսաբեր (27.10.2010), Հարդ (26.10.2010), Մանուլ (13.11.2010), Նաիրուհի (17.11.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խմբակային սեքս
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Սեռական կյանք, ինտիմ անկյուն
    Գրառումներ: 93
    Վերջինը: 15.02.2017, 18:48
  2. Ձմերու՞կ, թե՞ սեքս
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 23
    Վերջինը: 17.08.2015, 10:23
  3. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •