User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: Սիլվիա Փլաթ 1932-1963

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Դիմորդը

    Նախ, մեր տիպի մարդ ե՞ք։
    Ունե՞ք
    Ապակյա աչք, կեղծ ատամնե՞ր, հենա՞կ,
    Կեռի՞կ կամ ուսակա՞պ,
    Ռետինե կո՞ւրծք կամ շե՞ք,

    Կարե՞ր, որ պակաս մի բան ցույց տան։ Չէ՞, չէ՞։ Այդ դեպքում
    Ինչպե՞ս կարող ենք տալ ձեզ բան։
    Հերիք լացեք։
    Ձեռքը ձեր բացեք։
    Դատա՞րկ է։ Դատա՛րկ։ Ահա ձեզ ձեռք,

    Որ այն լցնի ու պատրաստ լինի
    Բերել բաժակը թեյի ու գլխացավը տանել
    Ու անել ինչ էլ որ չասեք։
    Կառնե՞ք դրան կին։
    Հաստատաբար

    Աչքերը ձեր մատներով կկոփի վերջում,
    Եվ սուգից կլուծվի։
    Նոր պաշարները մենք աղից ենք լրացնում։
    Նկատեցի, որ լրիվ մերկ եք,
    Այս կոստյումին ի՞նչ կասեք․

    Կոշտ է ու սև, բայց վատ չի նստում ամենևին։
    Դրան կառնե՞ք կին։
    Անջրանցիկ է, անկոտրում, անխոցելի
    Կրակից ու կտուրի միջով ներխուժող ռումբից։
    Հավատացեք ինձ․ թաղվելուց էլ կլինի դա ձեր հագին։

    Հիմա գլուխը ձեր, ներեք ինձ, դատարկ է։
    Ունեմ տոմսը դրա։
    Եկ այստեղ, քաղցրս, պահարանից դուրս,
    Հը՞ն, ի՞նչ կասեք դրան։
    Սկզբում մերկ է թղթի նման,

    Բայց քսանհինգ տարուց կլինի արծաթ,
    Հիսունից՝ ոսկի,
    Կենդանի տիկնիկ է, ուր էլ աչքներդ որ չդիպչի։
    Գիտի կարել ու եփել,
    Եվ գիտի խոսել, խոսել ու խոսել։

    Գործում է, մեջը չկա սխալ բան։
    Վերք ունեք՝ թրջոցալաթ է,
    Աչք ունեք՝ նկար։
    Տղաս, վերջին հնարքդ է,
    Կառնե՞ս դրան կին, կառնե՞ս դրան, կառնե՛ս դրան։

    Բնօրինակը՝
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Հեղինակի ըներցումը
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 30.11.2019, 07:57:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (30.11.2019), LisBeth (01.12.2019), Sambitbaba (30.11.2019), Varzor (30.11.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •