Ես ընդհանրապես ժամանակի զգացում չունեմ։ Դեռ չեմ հանդիպել էնպիսի մեկին, որն էդ առումով իմ չափ խայտառակ վիճակում լինի։ Ամեն անգամ ապշում եմ, թե ինչ աստիճանի կարող է հասնել էդ անկարողությունը։ Ու ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ոնց կարող է մարդը էդքան անգամ նույն իրավիճակում հայտնվելով՝ ոչ մի դաս չառնի դրանից, ոչ մի գրամ չփոխվի դեպի լավը։ Քանի՞ անգամ կարելի է ենթադրել, որ տասը րոպեից պատրաստ կլինես տնից դուրս գալու, բայց լավագույն դեպքում մի ժամից նոր պատրաստ լինել, քանի՞ անգամ կարելի է ակնկալել, որ էն ստեղծագործական աշխատանքը, որով էդ պահին զբաղվում ես, կավարտես մաքսիմում կես ժամից, բայց 5-6 ժամում մի կերպ ավարտել, կամ՝ երբ օրեր շարունակ վրան աշխատելուց հետո համոզվում ես, որ, այ, էսօր հաստատ կավարտես, այնինչ պարզվում է՝ դեռ մի շաբաթ պիտի աշխատես, որ ավարտես։ Ու ամեն անգամ ես իսկապես հավատում եմ, չէ, ի՞նչ հավատալ, էնքան վստահ եմ լինում, որ հենց էդքան է տևելու, դե լավ, գուցե մի՜ քիչ ավել։ Բայց չէ, իմ պատկերացրածն ախր նույնիսկ շփման եզրեր չի ունենում իրականության հետ։
Ընդհանրապես չեմ տիրապետում ժամանակին։ Մեկ–մեկ ինձ թվում է՝ անօգնական թպրտում եմ ժամանակի մեջ։ Լիքը բաներ չեմ հասցնում, լիքը բաներ կուտակվում են, ծանրանում խղճիս վրա։
Վերջերս էլ ինքնապաշտպանական մեխանիզմը մեջս շատ ուժեղ է գործում։ Երբ գիտեմ, որ լիքը անելիքներ ունեմ, չեմ հասցնում, չգիտեմ՝ որն անել, որը թողնել, ու էդ բեռի տակ ճզմված եմ ինձ զգում, մեկ էլ ինչ–որ պահից սկսած՝ կարծես մոռանում եմ էդ բոլորի մասին ու թեթևանում, կարծես ինչ–որ մեկն էդ բեռը վերցրած լինի ուսերիցս։ Ու երբ որոշ ժամանակ ինչ–որ տարօրինակ հանգստությամբ անգործության մատնված լինելուց հետո ինձ այցելում է էն բնական միտքը, որ ինչ–որ բան էն չի, ես պիտի որ ինչ–որ գործեր ունենայի անելու, պարզվում է՝ ես դեռ պիտի փորձեմ հիշել, թե էդ ինչ գործեր էին, որ չեմ անում։ Հետո քիչ–քիչ սկսում եմ մտաբերել, որոշ բաներ անել։ Ու էդպես մինչև հաջորդ ինքնապաշտպանական «անջատումը»։ Երևի ենթագիտակցությունս գիտի, որ եթե չազատի ինձ էդ բեռից, ես կարող է խելագարվեմ էդքան գործեր ունենալու ու դրանք չանելու ծանր գիտակցումից։
Էս ուղղությամբ աշխատել է պետք։ Շատ լրջորեն ու հրատապ։
Վերջերս մտածում էի. ի՞նչ է ինձ պետք լիարժեք երջանիկ լինելու համար, ու հասկացա, որ ամենաշատը պետք է, որ ինքս ինձնից գոհ լինեմ։ Ոնց նայում եմ, տվյալ դեպքում ինձ հենց դա է պակասում։ Երբ քեզնից դժգոհ ես լինում, ուրիշ ոչ ոք ու ոչինչ չի կարող էդ բացը լրացնել։ Ուղղակի պիտի էնպես անես, որ գոհ լինես։ Պիտի արժանանաս քո էդ վերաբերմունքին։ Ումից կամ ինչից էլ որ դժգոհ եմ, համարում եմ, որ հիմնականում ինքս ինձնից դժգոհ լինելու հետևանք է։ Համոզված եմ։ Համարյա ամեն ինչ ինձնից է կախված։ Սա օդից չեմ ասում, սեփական փորձից գիտեմ. ի վերջո, միշտ չի, որ էսքան դժգոհ եմ լինում. եղել են շրջաններ, ի դեպ, բավական երկարատև, երբ ընդհանուր առմամբ ինքս ինձնից գոհ եմ եղել, ու սեփական անձի հետ էդ ներդաշնակության զգացողությունն իսկապես ամեն ինչ է։ Դրանից դուրս համարյա ամեն ինչ մանրուք է ու կառավարելի։


Մեջբերել
։ Որ վեր կացա, գնացի մարդկանց հագածները տեսնելու, մեկ էլ մի քանի հոգի ժպտալով մոտեցան, թե՝ հիպպի եք ներկայացնում, չէ՞, շատ սիրուն է։ Ծիծաղելով ասեցի՝ շնորհակալ եմ, բայց սա հելոուինային հանդերձանք չի, իմ հագուստն է։ Իրենք էլ, թե՝ հա՞, բայց իրոք շատ սիրուն է։ Լանչի ժամին էլ մի տղա մոտեցավ, թե՝ ի դեպ, շատ սիրուն Պոկահոնտասի հանդերձանք է, շատ կրեատիվ։ Էլի շնորհակալություն հայտնեցի ու նրա համար բացահայտեցի «դաժան» իրականությունը։ Նա էլ, թե՝ բայց շատ–շատ սիրուն է։
։ Հագել էր բարձրակրունկ սև կոշիկներ, սև կալգոտկի՝ ծակ–ծակ նախշերով, սև կարճ շրջազգեստ՝ վրայից կախված մի քիչ ցնցոտիանման կտորներով, վերևն էլ դեկոլտե (մարդը խնամքով թրաշել էր կրծքավանդակը
։ Մեր դեպքում էդ արարողությունը հատկապես անհեթեթ է էն պատճառով, որ հավաքված քաղցրավենիքը մեր տանը ոչ ոք չի ուտելու։ Տղաս դրանցով խաղում է, մինչև մի օր շպրտում ենք, գնում են։ Բայց էդ դռնեդուռ կոնֆետ հավաքելու պրոցեսը շատ ոգևորիչ է տղայիս համար, սիրում է, մենք էլ տանում ենք։ Ու կապ չունի, որ ում դուռն էլ ծեծում ես, որպես կանոն, խիստ բարեհամբույր ու սիրալիր տատիկ–պապիկներ են հիմնականում բացում («հիմնականում»–ը տատիկ–պապիկներին ա վերաբերում, ոչ թե սիրալիր ու բարեհամբույրին. վերջինս ոչ թե հիմնականում ա, այլ միշտ) ու սիրով առաջարկում արդեն նախօրոք պատրաստած կոնֆետները։ Մեկ է, մենակ էդ դուռը զանգել/ծեծելու պահն ու սպասելը, մինչև բացեն, արդեն էնքան դիսկոմֆորտ է պարունակում, չէ, ավելին՝ մենակ դրա մասին մտածելն արդեն իսկ դիսկոմֆորտ է։ Ու չնայած դեռ դեպք չի եղել, որ նկարագրածս ձևով չդիմավորեն դուռը բացողները, մեկ ա, միշտ մտածում ես՝ բա որ հանկարծ էս մեկը սիրալիր չլինի։ Ամուսինս ասում է՝ եթե մարդիկ չուզենան, ուղղակի դուռը չեն բացի, էլի, ինչի՞ ես մտածում։ Ու իրոք կան մարդիկ, որ դուռը չեն բացում, զգում ես, որ տանն են, բայց չեն բացում, թողնում, գնում ես (թեթևացած
։ Ու ճանապարհին էլ, ի դեպ, տեսանք մոտավորապես էդ տարիքի էրեխեքի, ճիշտ է, առանց ծնողների էին, մի քանի հոգով։ Մտածում եմ՝ Հայաստանում էդ տարիքի էրեխեքը հաստատ կամաչեին տենց բանի գնալ, հատկապես հաշվի առնելով բնակիչների ռեակցիաների անկանխատեսելիությունը։
։
»։ «Էդ կարմրությունը քիչ–քիչ կանցնի, դու էլ էիր սենց կարմիր, երբ նոր էր ծնվել, հետո անցավ»։ Բայց «քիչ–քիչ»–ն, ըստ երևույթին, Արեգը շատ լավատեսորեն էր հասկացել. նույն օրը մեկ էլ եկավ, նայեց եղբորն ու էլի հիասթափված բացականչեց. «Դեռ կարմիր ա...»։ Էդ օրը մի անգամ էլ եկավ ստուգելու ու անհամբեր–դժգոհ տոնով ասեց, որ կարմրության անցնելը շատ է ուշանում։ Ես էլ ասեցի, որ անընդհատ ստուգելն իմաստ չունի, էդքան շուտ չի անցնի, պիտի մի քիչ ժամանակ անցնի, որ գույնը փոխվի։ Դրանից հետո կարմրության առնվազն ակնհայտ ստուգումներ կարծեմ չեն եղել Արեգի կողմից։ Սկզբում, երբ դեռ քրոջս ընտանիքը մեր տանն էր, այսինքն՝ մինչև մի քանի օր առաջ, Արեգը հիմնականում տարված էր քրոջս աղջկա հետ խաղալով ու ապերիկով առանձնապես չէր հետաքրքրվում, բայց հիմա սկսել է հետաքրքրվել, հաճախ մոտենում է, ջերմություն է ցուցաբերում, փաղաքշելու ցանկություն է հայտնում, փորձում է ինչ–որ բանով ուշադրությունը գրավել։
Հա, ես շատ բկլիկ եմ դարձել։

Էջանիշներ