Վերջին օրերին մեզ մոտ լավ առատ ձյուն է եկել։ Մենք էլ երեկ որոշեցինք նորից ձնեմարդ սարքել՝ էս անգամ հենց մեր տան դիմաց։ Եղանակը տաք էր ու պայծառ, ձյունն էլ ընտիր կպնում էր։ Մի խոսքով՝ իսկը ձնեմարդ սարքելու օր։ Արեգն ասում է, որ «ծյոծյա ձնեմարդ» է ստացվել, այլ կերպ ասած՝ ձնեկին։ Ի տարբերություն մի քանի գրառում վերևում ներկայացված իր խեղճուկրակ նախնու, մեր նոր ձնոն բավական պատկառելի տեսք ունի՝ շարֆով, կոճակներով ու նույնիսկ մազերով։ Էլի շատ մեծ չի։ Ավելի ճիշտ՝ ես չգիտեմ, թե միջին վիճակագրական ձնեմարդն ինչ բոյ է ունենում, քանի որ իրականում շատ չեմ տեսել, իսկ նկարներ նայելով մեծ մասամբ բոյի մասին պատկերացում չես կազմում։ Բայց կարծում եմ՝ գոնե միջին չափի ստացվել է. Արեգը վկա.
![]()
Էջանիշներ