User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Անուկապատում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր դասից որ տուն էի գալիս, դրսում սառնամանիք էր։ Ես էլ, չնայած վերարկու էի հագել, բայց գլխարկ ու ձեռնոցներ չէի վերցրել։ Գնալիս նորմալ էր, ոչինչ, բայց վերադառնալիս մի անտանելի ցուրտ էր, չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ էին ականջներս էդ ձևով սառել ու ցրտից ցավել։ Բայց քանի որ տանը տաք է, էդ զգացողությունը շատ արագ անցավ։ Ու մտածում եմ՝ բայց ինչ լավ բան ա տունը։ Իսկ հետո հիշեցի, որ մի քսան տարի առաջ էդ միտքը շատ հեռու կլիներ իրականությունից։ Էն ցուրտ տարիներին ձմռանը՝ մինչև վառարան դնելը, մեր տանը 3 աստիճան ցելսիուս էր։ Չեմ չափազանցնում։ Մեկ–մեկ 4–ի էր հասնում, բայց հիմնականում 3 էր։ Մեր շենքը պանելային էր, մեր պատուհանների մի մասն էլ կրկնակի ապակի չուներ, կոտրվել էին։ Մի ապակի ունեցող պատուհաններից որոշներն էլ տեղ–տեղ կոտրված, սկոչով կպցրած էին։ Իսկ դռների ու պատուհանների արանքներից սարսափելի փչում էր։ Տանն ինչքան փալաս–փուլուս կար, բամբակների հետ խցկում էինք էդ արանքները, բայց օգուտ չկար։ Էն ժամանակ դեռ շուշաբանդ էլ չէինք արել, ամբողջ տունը պատուհան էր, ամեն մեկը՝ մի ցրտի աղբյուր։

    Երեք–չորս սվիտեր էինք հագնում, որ դիմանայինք։ Բա որ զուգարան պիտի մտնեինք, եթե մինչև էդ մեկը մտած էր լինում, ուրախանում էինք, որ զուգարանակոնքն արդեն տաքացրած է լինելու ։ Իսկ գիշերն անկողին–սառցարան մտնելու հեռանկարը օրվա եզրափակիչ թոփ–սարսափն էր։ Անկողին մտնելու առաջին պահին մի հատ սուր ճիչ էինք արձակում, ապա՝ փորձում ընտելանալ սկզբում անտանելի թվացող սառնությանը։ Բայց փոխարենը որոշ ժամանակ անց միակ տեղն էր դառնում, որտեղ տաք է։ Հաջորդ փորձությունը առավոտյան էդ տաքուկ դրախտից սառնամանիքի գիրկն գնալն էր։ Հիշում եմ՝ ոնց էինք հնարավորինս երկարաձգում էդ ծանր պահը՝ փորձելով թեկուզ մի րոպե ավել մնալ տաքուկ անկողնում։ Հագնելուց առաջ շորերը մտցնում էինք անկողին, մի քիչ տաքացնում, հետո հագնում։ Երբեմն մի քանի փուլով էինք հագնվում, որ շատ սարսափելի չլիներ. անկողնում նստած՝ մի բան հագնում ու շտապ մտնում էինք վերմակի տակ, մի քիչ տաքանում, հետո մի բան էլ էինք հագնում, էլի մտնում հերթական լիցքավորումը ստանալու։ Ու էդպես մինչև վերջին շորը։ Իսկ դրանք շատ–շատ էին։ Երբ հանվում էիք քնելու, աթոռի վրա մի հսկայական շորակույտ էր գոյանում։ Նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ էդքանը մեզ վրա է եղել։

    Հիմա որ մտածում եմ, մեկ է, մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց էինք դիմանում...
    Մեկ–մեկ մտածում եմ՝ տեսնես՝ հիմա որ էդպես լիներ, կդիմանայի՞նք, ավելի հե՞շտ կտանեինք, թե՞ ավելի դժվար։ Մի կողմից թվում է՝ արդեն փորձված բան է, նորություն չի, պիտի որ ավելի հեշտ տանենք, բայց մյուս կողմից էլ արդեն էնքան հետ ենք սովորել էդպիսի պայմաններին։ Բացի դրանից, նաև էն հանգամանքը կա, որ դու էդ փուլն արդեն անցել ես ու համարում ես, որ էլ հետ չի գալու, ու նորից էդ ամենի միջով անցնելը շատ տխուր ու հուսահատեցնող պիտի որ լինի։ Չէ, չեմ ուզում իմանալ՝ հիմա ոնց կտանեի։

    Իսկ էս ամենից ավելի սարսափելին էն է, որ հիմա էլ կան էդպիսի պայմաններում ապրող ընտանիքներ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.11.2013, 06:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.11.2013), CactuSoul (20.11.2013), Claudia Mori (21.11.2013), enna (20.11.2013), Jarre (01.12.2013), keyboard (20.11.2013), Nadine (21.11.2013), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (21.11.2013), unknown (20.11.2013), Vardik! (08.12.2013), Արևհատիկ (20.11.2013), Դատարկություն (20.11.2013), Հայկօ (23.11.2013), Նաիրուհի (20.11.2013), Նուշություն (20.11.2013), Շինարար (20.11.2013), Ռուֆուս (20.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.11.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •