Բայց էս Բլոգնյուզն ինչ ախմախ ու անճաշակ կայք ա։ Ժամանակ առ ժամանակ ծիկրակում ա մարդկանց բլոգները, լրիվ յաբախտի ինչ–որ գրառումներ առնում, տանում, իր մոտ հրապարակում։ Էսօր հերթական անգամ բլոգումս «կասկածելի քոմենթ» կոչվող «կափարիչը» բարձրացնելով՝ տակը Բլոգնյուզիկին հայտնաբերեցի, ու պարզվեց՝ հերթական անգամ ոչնչով աչքի չընկնող, սուտի գրառումս առել–թռել ա, ու հպարտ–հպարտ տեղեկացնում ա ինձ էդ մասին։ Այ մարդ, տանելիս գոնե էն հետաքրքիրներից տարեք, էլի, ես երբեմն հետաքրքիր գրառումներ էլ եմ անում, ինչի՞ դրանց ժամանակ չեք հայտնվում։ Ոնց որ մարդ իր տանը գործ անելիս քթի տակ հավեսի համար երգի, կողքից մեկը թաքուն ձայնագրի, տանի, ինչ–որ համերգի ժամանակ միացնի։ Ձեզ ո՞վ ա թույլ տվել իմ խալաթով գրառումները բեմ հանել։
Հ.Գ. Սենց անեծք դեռ չկա՞. «Բլոգնյուզը քեզ տանի, հա՜»։
Էջանիշներ