User Tag List

Էջ 13 23-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #181
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդ ինչեր ասես որ չի սովորի հանուն երեխայի։ Նախկինում երբեք մտքովս չէր անցնի, որ կարող է մի օր կարողանամ լրիվ անձայն փռշտալ ։
    Իսկ հիմա սովորել եմ ամեն ինչ գլխիվայր նկարել ։ Էն մագնիսով նկարելու տախտակներից ունենք, տղաս հաճախ դնում է ծնկներիս ու դիմացս կանգնած՝ պատվիրում այս կամ այն բանը նկարել, դե, ես էլ, քանի որ իր համար եմ նկարում, պիտի էնպես նկարեմ, որ իր դիրքից ճիշտ երևա։ Հա, իհարկե, կարող եմ իրեն էլ կողքիս նստեցնել, որ երկուսիս համար էլ ճիշտ դիրքով լինի, բայց դե էդպես լրիվ ուղիղ իր դիմաց չի լինի։ Համ էլ ի՞նչ վատ է, որ էդ մի հմտությունն էլ ձեռք բերեմ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2013), Ariadna (12.10.2013), enna (02.09.2013), Kita (04.09.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (02.09.2013), Valentina (02.09.2013), Vardik! (02.11.2013), Նաիրուհի (03.09.2013), Վոլտերա (02.09.2013)

  3. #182
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե կա մի բան, որով Մանհեթընն ինձ դուր է գալիս, ապա դա նրա՝ ինձ ամեն անգամ զարմացնելու ունակությունն է, իսկ զարմանալ ես սիրում եմ, ճիշտն ասած։ Ամեն անգամ Մանհեթըն գնալիս անպայման ինչ–որ նոր ու արտասովոր բաներ եմ հայտնաբերում։ Ու նշանակություն չունի, որ հաճախ զարմանում եմ միևնույն բաների վրա, որովհետև եթե զարմանում եմ, ուրեմն դրանք ամեն անգամ նորովի են ներկայանում ինձ, կամ ես եմ ուրիշ լույսի տակ տեսնում, չգիտեմ։ Ու էլի ամեն անգամ մտածում եմ, որ ես ոչ մի դեպքում չէի ապրի էնտեղ՝ միաժամանակ մի տեսակ թեթևություն զգալով էն մտքից, որ դա ինձ չի էլ սպառնում՝ հաշվի առնելով, թե ինչ աստղաբաշխական գների են էնտեղի բնակարանները։ Ու ընդհանրապես իմ գլխում չի տեղավորվում, թե ոնց կարելի է ապրել կամ ցանկանալ ապրել մի տեղ, որտեղ փողոցներում ծառերը միայն ծաղկամանների մեջ են աճում, խոտերն ու ծաղիկներն էլ հիմնականում շենքերի տանիքներին, դե, արհեստական զբոսայգիները չհաշված։ Էլ չեմ ասում ամենուրեք երկու կողմից պահակների պես գլխիդ կանգնած երկնաքերների մասին, որոնք, ի դեպ, առաջին բաներից են, ինչի համար տանել չեմ կարողանում էս վայրը։ Մյուս կողմից էլ Մանհեթընը լավ է նաև նրանով, որ ամեն անգամ էնտեղ լինելուց հետո ավելի շատ եմ սիրում ու գնահատում էն հանգիստ քաղաքը, որում ապրում եմ։

    Կյանքումս էդքան մուրացկաններ ու բոմժեր տեսած չկայի, ինչքան էս անգամ Մանհեթընում։ Չգիտեմ՝ ոնց է ստացվել, որ Մանհեթընում էդքան եղել եմ, բայց մուրացկանների առատություն երբեք չեմ նկատել, իսկ հիմա նրանք ամեն քայլափոխի էին հանդիպում՝ ամենատարբեր հագուկապով, դիրքերով ու տրամադրություններով. մի մասը նստած էր, մի մասը՝ քայլում էր, մի մասն էլ քնած էր։ Մեկն, օրինակ, անկողնատիպ մի բան գետնին փռած՝ նստել, ինչ–որ բան էր գրոտում։ Առաջին բանը, որ մտքովս անցավ, էն էր, որ իր ծախսերը կամ պարտքերն է հաշվարկում, բայց հենց հաջորդ պահին էլ ծիծաղս եկավ մտածածիս վրա։ Մեկ ուրիշն էլ, ծխախոտը բերանում ամուր սեղմած, քնել էր։ Մի քանի ժամ անց նույն ճանապարհով հետ գալիս էլի հանդիպեցինք. արդեն արթնացել ու զբոսնում էր մոտակայքում։ Զարմանալի էր, որ էս անգամ մուրացկաններից ոչ մեկը հատուկ գրություն չուներ դիմացը դրած կամ ձեռքին պահած։ Դրանք հաճախ բավական յուրօրինակ ու հումորով են լինում։

    Հետաքրքիրն էն էր, որ լիքը փողոցներ կտրել–անցնելուց ու ամեն տեղ լիքը մուրացկանների տեսնելուց հետո մեկ էլ մի եկեղեցու դիմաց ի՞նչ տեսնենք՝ մուրացկանի արձան.




    Ինչ–որ զբոսայգու մոտով էինք անցնում, որտեղ ժամանակակից արվեստի մի բավական յուրօրինակ գործ տեսանք։ Արվեստի այդ տեսակը կոչվում է ինստալացիա, ինստալացիոն արվեստ։ Այն հաճախ տեղանքին հատուկ արվեստի գործ է լինում. ցուցադրվում է կոնկրետ դիրքով ու կոնկրետ վայրում տեղադրված ու դիտարկվում հենց տվյալ միջավայրում, ու որպես առանձին արվեստի գործ՝ կարող է և չնայվել։ Սույն ինստալացիան իրենից ներկայացնում էր բացառապես կարմիր ներկված պարաններից հյուսված մի «շինություն», կարելի է նույնիսկ ասել՝ ձևավոր պատ, որի պատրաստման համար, ըստ համապատասխան ցուցանակի, ծախսվել է 1.4 միլիոն ոտնաչափ ոլորված շերտավոր նավաստիական պարան և 3500 գալոն ներկ։ Ստեղծագործությունը, չգիտես ինչու, կոչվում է «Կարմիր, դեղին և կապույտ», չնայած նշված վերջին երկու գույներն ընդհանրապես բացակայում են։







    Ըստ իս, նմանատիպ գործերի հիմնական արժեքը յուրօրինակությունն է։ Գեղեցկություն՝ որպես այդպիսին, առանձնապես չեմ տեսնում, թեև հնարավոր է, որ ճաշակի հարց է։ Համենայնդեպս, տվյալ միջավայրում մի քիչ անկապ տեսք ունի, իմ կարծիքով։ Բայց ոչ ոք չի ժխտի, որ անմիջապես ուշադրություն է գրավում թե՛ վառ կարմիր գույնի, թե՛ չափի ու թե՛ ձևի շնորհիվ։ Ամեն դեպքում մի տեսակ վատ եմ զգում, երբ պատկերացնում եմ, որ էդքան պարան ու էդքան ներկ են վարի տվել մի ինչ–որ տձև գոյացություն ստեղծելու համար։ Բայց դե ինստալացիոն արվեստի գործերը հաճախ հենց էդպիսին էլ լինում են՝ հսկայական չափերի ու ահագին ռեսուրսներ խլող։ Ընդ որում՝ հեղինակը ամբողջ «պատը» պատրաստել է շուղերով հյուսելու սկզբունքով, այսինքն՝ էդ ամբողջն իր ձեռքով է հյուսել։ Էստեղ են ասել. երնեկ քո հավեսին ։


    Զբոսայգում մի ուրիշ բան էլ ուշադրությունս գրավեց։ Մի տղա դաշնամուր էր նվագում, երբեմն էլ երգում։ Կողքին էլ դույլ էր դրված՝ փող գցելու համար։ Դաշնամուրը սարսափելի հնամաշ էր. չի բացառվում, որ տատիկից ժառանգություն ստացած լիներ։ Բայց էնքան լավ էր նվագում, որ չափսոսացի դույլի մեջ մի դոլարանոց գցել։ Տեսնես՝ գիշերներն էդ դաշնամուրն ի՞նչ է անում։




    Առաջին անգամ գողացված հեծանիվ ենք տեսել, ավելի ճիշտ՝ հեծանիվը չկար, համապատասխան տեղում կողպեքով ամրացված միայն մի ակն էր մնացել, մնացածն, ըստ երևույթին, հանել–տարել էին։ Հիշեցի, որ ամուսինս մի անգամ ասել էր, որ իր կոլեգաներից մեկը հաճախ հեծանիվով է գալիս գործի, բայց կողպեքով ամրացնելիս ամեն անգամ մի ակը հանում, հետը բերում է ներս՝ մտածելով, որ առանց մի ակի դժվար թե գողանան։ Բայց, փաստորեն, էդպես էլ են անում. մտքներին տեղ լինի։ Իսկ հեծանվի տերը երևի վստահ էր, թե ապահով տեղ է թողել իր հեծանիվը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.10.2013), CactuSoul (05.09.2013), Peace (05.09.2013), Ruby Rue (04.09.2013), Sambitbaba (12.07.2014), Skeptic (04.09.2013), Smokie (11.10.2013), unknown (04.09.2013), Աթեիստ (04.09.2013), Արշակ (04.09.2013), Հարդ (04.09.2013), Նաիրուհի (04.09.2013), Շինարար (10.10.2013), Ռուֆուս (04.09.2013), Վոլտերա (04.09.2013)

  5. #183
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մոդերատորական աշխատանքում ինձ համար ամենածանր պարտականություններից մեկը «Իմ վերևի մարդը» թեմայում նույն մարդու մասին երկու հաջորդական գրառումներից մեկը ջնջելն է։ Հատկապես երբ տեսնում ես՝ երկար, խնամքով ու ոգևորությամբ արված գրառում է։ Իսկ կանոնադրությունը պահանջում է, որ անկախ գրառման բովանդակությունից՝ մի հարվածով ոչնչացնես դա... Հա, նման դեպքերում հաճախ գրառումը ջնջելուց առաջ, համենայնդեպս, պատճենում ու ուղարկում եմ հեղինակին, եթե գիտեմ, որ ում որ ուղղված էր, չի հասցրել կարդալ, բայց, մեկ է, դիսկոմֆորտը մնում է։ Քեզ մի տեսակ անսիրտ մեքենա ես զգում էդ պահերին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), CactuSoul (27.09.2013), E-la Via (28.09.2013), einnA (01.10.2013), Jarre (27.09.2013), Sambitbaba (27.09.2013), Smokie (28.09.2013), StrangeLittleGirl (27.09.2013), Vardik! (27.09.2013), Այբ (27.09.2013), Գալաթեա (27.09.2013), Հարդ (28.09.2013), Նաիրուհի (27.09.2013), Նարե91 (27.09.2013), Նիկեա (27.09.2013), Շինարար (27.09.2013), Վոլտերա (27.09.2013)

  7. #184
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում եմ՝ բա մարդ մի հատ վերևի հարևան չունենա՞ր, որ վերևից եկող էս բոլոր տարօրինակ ձայները վերագրեր էդ հարևանին ու հանգստանար...
    Փաստորեն, երկհարկանի առանձնատան երկրորդ հարկում ապրելն էլ չի փրկում վերևից եկող ձայներից...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.09.2013), CactuSoul (28.09.2013), Jarre (28.09.2013), Sambitbaba (12.07.2014), StrangeLittleGirl (27.09.2013), Հարդ (28.09.2013), Նաիրուհի (28.09.2013), Վոլտերա (27.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (28.09.2013)

  9. #185
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ԱՄՆ–ում ցանկացած ստից գործողության համար հատուկ դասընթացներ կան։ Օրինակ, երբ հղի էի, ինձ առաջարկում էին հաճախել կրծքով կերակրելու, նորածնին տակդիրներ հագցնել–հանելու և նմանատիպ այլ բարդագույն դասընթացների ։ Հիմա մտածում եմ՝ տեսնես՝ հատուկ դասընթացներ չկա՞ն, ասենք, բժիշկների ձեռագիրը կարդալ սովորելու համար։ Կասկածներ ունեմ, որ դեղատան աշխատողները նման դասընթացների հաճախում են աշխատանքի անցնելուց առաջ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.10.2013), CactuSoul (04.10.2013), Meme (04.10.2013), One_Way_Ticket (04.10.2013), Ruby Rue (04.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (04.10.2013), StrangeLittleGirl (05.10.2013), Tiger29 (04.10.2013), Այբ (04.10.2013), Նուշություն (04.10.2013), Շինարար (04.10.2013), Վոլտերա (04.10.2013)

  11. #186
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսում մի խումբ աչքովս ընկավ՝ New York Armenians։ Հայերի հետ էստեղ ռեալում շփվելու խղճուկ հույս կայծկլտաց մեջս։ Ասեցի՝ մտնեմ, նայեմ մի հատ. New York–ը լրիվ տեղում էր, Armenians–ը՝ չէ...
    Է՜հ, թե ասա՝ ի՞նչ հույս ունեիր, որ մտել էիր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.10.2013, 15:29:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.10.2013), CactuSoul (10.10.2013), Sambitbaba (12.07.2014), Vardik! (09.10.2013), Վոլտերա (14.10.2013)

  13. #187
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամենասարսափելի վիճակներից մեկն ա, երբ զզվում ես ամեն ինչից ու ինքդ քեզնից, ուզում ես մեջիցդ դուրս պրծնել ու փախչել գրողի ծոցը, որ ոչ մեկի ու ոչ մի բան չտեսնես, չլսես, չիմանաս ու չզգաս, ու էդ ամենով հանդերձ՝ չգիտես, թե հատկապես ինչից ես էդքան ահավոր զգում։ Մանր–մունր պատճառներ շատ կան, իհարկե, բայց մի՞թե դրանք միանալով՝ կարող էին էս աստիճանի խավարի կուտակում առաջացնել։

    Ինչ–որ գորշ շրջան ա սկսվել... Երբ ամեն արածդ գալիս ա ապացուցելու քո ոչնչությունը, երբ ամեն ինչում մենակ պարտություն ա պահ մտած, ու երկինքը գորշ ու անճոռնի կտորներով փուլ ա գալիս գլխիդ...

    Հ.Գ. Մեկ–մեկ էնքան եմ ուզում՝ մարդիկ իմանան, թե իրականում ինչ սարսափելի, անհնար անհավասարակշռված եմ ես, ու որ գոնե մի քիչ սիրեն ինձ հենց տենց զզվելի, ոչ թե ուղղակի հարգեն (էս բառից արդեն սիրտս սկսում ա մի տեսակ խառնել) գոյություն չունեցող ինչ–որ արժանիքի համար։

    Հ.Հ.Գ. Չէ, բան չի եղել իրականում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.10.2013, 19:47:

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.10.2013), Ariadna (12.10.2013), erexa (11.10.2013), Jarre (10.10.2013), Mephistopheles (10.10.2013), Ruby Rue (11.10.2013), Sagittarius (10.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (11.10.2013), Vardik! (31.10.2013), Այբ (10.10.2013), Նաիրուհի (10.10.2013), Նիկեա (13.10.2013)

  15. #188
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա էս «անավատար–անվարկանիշ–անկարգավիճակ–անստորագրություն» վիճակը։ Սկզբում, երբ նոր ես հանել էդ ամեն ինչը, ամեն անգամ, երբ գրառումներիցդ որևէ մեկն աչքովդ ա ընկնում, առաջին հայացքից չես ճանաչում. էն որ ահավոր լացած, չգիտեմ ինչ վիճակում մեկ–մեկ հայելու մեջ կամ այլ ողորկ մակերևույթի վրա պատահաբար ինքդ քո արտացոլանքը տեսնում, չես ճանաչում, էդ վիճակն ա լինում։ Հաջորդ պահին տեղն ես բերում ու մի տեսակ վեր ես թռնում ինքդ քո տեսքից. «էս սևազգեստ սգավորը ե՞ս եմ»։ Բայց հետո կամաց–կամաց սովորում ես էդ տեսքիդ, ու սկսում ա դուր գալ նույնիսկ։ Մի տեսակ հավես չեզոքություն ա ապահովում. ոնց որ ինքդ քեզ կողքից նայես անկողմնակալ հայացքով։ Ու հնարավոր ա, որ ուրիշներն էլ են գոնե առաջին հայացքից տենց տեսնում՝ առանց կանխակալ վերաբերմունքի՝ լավ կամ վատ։

    Մի խոսքով՝ ես էս պահին ինձ սենց լավ եմ զգում՝ անսովոր խաղաղ ու հարմարավետ։ Մի համոզեք էդ թաշախուստը շտապ հագնել։ Մի օր կհագնեմ։ Բայց հիմա սենց ինձ ավելի ներդաշնակ եմ զգում։ Նենց զգացողություն ա, ոնց որ տարիներով միացրած մի դռռացող սարք, որի աղմուկն արդեն վաղուց չէի ընկալում որպես էդպիսին, հանկարծ անջատվել ա...

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (12.10.2013), Ariadna (12.10.2013), boooooooom (13.10.2013), Jarre (12.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (19.10.2013), Նարե91 (12.10.2013), Նիկեա (13.10.2013)

  17. #189
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Թեմայից դուրս»–ում Չուկի գրառումը CD RW–ների մասին տեսա, բան հիշեցի։ Չորս տարի առաջ Բոստոնում MIT համալսարանի թանգարանում գիտության ոլորտի հնությունների շարքում նաև ֆլոպիներ տեսանք։ Մի տեսակ ծիծաղելի էր դրանք թանգարանում տեսնելը. դրանից ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում ֆլոպիները դեռ օգտագործվում էին, իսկ ԱՄՆ–ում արդեն թանգարանային նմուշ էին դարձել։
    Վերջերս էլ մեր տանը ինչ–որ խորխորատներից մի հատ ֆլոպի եմ գտել՝ լրիվ նոր, ըստ երևույթին, ինչ–որ սարքի հետ եկած, որ իսկի փաթեթավորումից հանված չէր։ Որոշեցի պահել որպես թանգարանային նմուշ։ Տարիներ հետո ցույց կտամ էրեխեքիս ու կպատմեմ, թե ինչ նախնադարյան մեթոդներով էինք մի ժամանակ ինֆորմացիա տեղափոխում կոմպից կոմպ, ու որ տեղափոխելու ընթացքում ֆլոպիի փչանալու հավանականությունը առնվազն նույնքան էր, ինչքան չփչանալունը, ու որ դրա պատճառով հաճախ նույն ինֆոն ապահովության համար մի քանի ֆլոպիի մեջ էինք գցում։ Իրենք էլ կզարմանան ու կմտածեն, թե ինչ անտիկ ու անհնար ժամանակներում ենք ապրել մենք։

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.10.2013), Ariadna (13.10.2013), CactuSoul (15.10.2013), Chuk (13.10.2013), E-la Via (13.10.2013), ivy (13.10.2013), Mephistopheles (13.10.2013), Ruby Rue (13.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (16.10.2013), Vardik! (13.10.2013), Հայկօ (13.10.2013), Նաիրուհի (13.10.2013), Նարե91 (13.10.2013), Նիկեա (13.10.2013), Ռուֆուս (13.10.2013)

  19. #190
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում պիտակներ երբեք չեմ օգտագործել՝ ոչ իմ, ոչ էլ ուրիշների բացած թեմաների համար, նույնիսկ չգիտեմ՝ դա տեխնիկապես ոնց է արվում։ Իսկի պիտակները նայելու ձևը չգիտեի մինչև հիմա։ «Օրագրեր» բաժինը նայելիս պատահաբար աչքս ընկավ իմ օրագրի անվան դիմաց երևացող պատկերակին, մկնիկը պահեցի վրան, տեսնեմ՝ գրված է. «ջերմ օրագիր»։ Փաստորեն, ինչ–որ մեկն իմ օրագիրն էդպես է պիտակել։ Ջերմացա մի տեսակ ։

    Պիտակի հեղինակ, որ խնդրեմ, կասե՞ս՝ դու ով ես, ուղղակի հետաքրքիր է։ Եթե ոչ հրապարակավ, ապա գոնե ականջիս ասա, հա՞ ։

  20. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (16.10.2013), Vardik! (14.10.2013), Նաիրուհի (14.10.2013), Նիկեա (14.10.2013), Շինարար (14.10.2013), Վոլտերա (14.10.2013)

  21. #191
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ սովորաբար իմ մեջ տպավորվում են իրենց էն տարիքում, որում ես ճանաչել եմ իրենց։ Էդ տարիքը մի տեսակ ոնց որ էդ մարդու կերպարին կպած, կերպարի մաս կազմող հաստատուն ինֆորմացիա լինի, որն ի սկզբանե տվյալ մարդու հետ «լուսանկարվում» է ու «սեյվ» լինում հիշողությանս ալբոմներում։ Սա հատկապես ակումբցիների դեպքում է անխափան գործում։ Էդ առումով, օրինակ, Բյուրն ինձ համար 19 տարեկան է, Chuk–ը՝ 21, Artgeo–ն՝ 20, Kita–ն՝ 17, և այլն։ Ու ամեն անգամ, երբ ուզում եմ տվյալ մարդու տարիքը հիշել, պիտի իմ մեջ տպավորված էդ «ելակետային» տարիքին ավելացնեմ համապատասխան տարիները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.10.2013), Arpine (25.10.2013), CactuSoul (24.10.2013), einnA (27.10.2013), enna (25.10.2013), Jarre (26.10.2013), Meme (24.10.2013), Sambitbaba (25.10.2013), Smokie (25.10.2013), Vardik! (25.10.2013), Այբ (24.10.2013), Նաիրուհի (24.10.2013), Նարե91 (24.10.2013), Շինարար (24.10.2013), Վոլտերա (25.10.2013)

  23. #192
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն «Բարև, Ակումբ, ես...» թեմայում որ կարդում եմ նորեկների ներկայանալու գրառումները, քիչ ա մնում՝ բռնեմ, ես էլ ներկայանամ համայն Ակումբին. Բարև ձեզ, ես էլ Ուլուանան եմ, ճիշտ ա, ես դինոզավրերի չափ հին եմ, բայց դե մեր ժամանակ սենց թեմա չկար, ներկայանալու առիթ չի եղել, իսկ ես շատ եմ ուզում ախր ։
    Չունեցանք, էլի, մենք տենց երջանիկ ակումբային մանկություն, որ գայինք, պուպուշ–պուպուշ ներկայանայինք, մեզ էլ սենց սիրով, շնորհակալություններով–բանով դիմավորեին, տեղավորեին։
    Մեկ–մեկ նենց եմ նախանձում նորեկներին ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.11.2013), CactuSoul (29.10.2013), Cassiopeia (29.10.2013), Chuk (29.10.2013), John (29.10.2013), Meme (29.10.2013), Ruby Rue (29.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (29.10.2013), Vardik! (29.10.2013), Այբ (29.10.2013), Նաիրուհի (29.10.2013), Նիկեա (29.10.2013), Շինարար (31.10.2013), Ռուֆուս (29.10.2013), Վահե-91 (29.10.2013)

  25. #193
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս գրավոր խոսքումս սկսել են աչքս ծակել որոշ մակաբույծ բառեր ու արտահայտություններ, որոնք չափից դուրս հաճախակի են խցկվում խոսքիս մեջ։ Հիմա որևէ բան գրելուց հետո հաճախ հատուկ կարդում եմ գրածս, որպեսզի «խուզեմ» բոլոր ավելորդ «մի տեսակ»–ները, «համենայնդեպս»–ները, «փաստորեն»–ները...

    Էսօր հին պատմվածքներս էի կարդում (իրականում բոլորն էլ հին են, էլի), ու ստիպված եղա ականջ սղոցող «մի տեսակ»–ների կոտորած անել։
    Հատկապես հին գրածներս որ կարդում եմ, ներվայնանում եմ ու պատկերացնում եմ, որ երևի ուրիշներն էլ են ներվայնացել ու ներվայնանում։

    Եթե «Ակումբցիների գրառումների ծաղրանկարները» թեմայում նորից որոշեք իմ գրառումների ծաղրանկարն անել, իմ ֆիրմային մակաբույծներին չմոռանաք։

    Հ.Գ. Մի ժամ ա՝ մտածում եմ՝ ինքս ինձ չդավաճանելու համար վերջում մի հատ «մի տեսակ»–ով նախադասություն գրեմ, բայց ոչ մի կերպ չի գալիս... Նեղացել ա ինձնից իմ «մի տեսակ»–ը ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.11.2013), CactuSoul (31.10.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (07.11.2013), Vardik! (31.10.2013), Արամ (31.10.2013), Նաիրուհի (01.11.2013), Նիկեա (31.10.2013), Ռուֆուս (31.10.2013)

  27. #194
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ փոքր երեխաների հետ դեռ վաղ դպրոցական տարիքից միշտ լավ եմ լեզու գտել։ Ցանկացած միջավայրում, որտեղ մինչև երկու–երեք տարեկան երեխաներ էին լինում, ես, որպես կանոն, իմ տարեկիցների փոխարեն նրանց հետ էի ժամանակ անցկացնում՝ խնամում, փաղաքշում, խաղացնում էի։ Իրենք էլ ինձ էին շատ բնական ու հեշտությամբ ընդունում ու կապվում։

    Բայց էդ ամենով հանդերձ՝ երբեք էլ չեմ ունեցել էն վերաբերմունքն ու ընկալումը, որ բոլոր երեխաներն անմեղ ու մաքուր էակներ են։ Գուցե ես աննորմալ եմ, բայց ցանկացած երեխայի հանդիպելիս միշտ ակամա պատկերացնում եմ նրան նաև մեծ տարիքում։ «Պատկերացնել» բառը նույնիսկ մի քիչ թույլ է նկատի ունեցածս արտահայտելու համար. ես ոչ թե ուղղակի պատկերացնում եմ, այլ, երբեմն վախենալու չափ հստակ, կարծես տեսնում եմ էդ երեխային մեծ ժամանակ՝ իր բնավորությամբ, հայացքներով, պահվածքով, նախասիրություններով ու մնացած ամեն ինչով։ Մի խոսքով՝ մի ամբողջական, լիարժեք կերպար։ Ու պատկերը, բնականաբար, ոչ միշտ է հաճելի ու խոստումնալից լինում։ Դրա համար, ի տարբերություն շատերի, ես չեմ կարող ասել, թե բոլոր երեխաներին անխտիր շատ եմ սիրում. մեկ–մեկ անդուր մեծահասակի կերպարն էնքան հստակ ու գերիշխող է լինում, որ երեխային կարծես «կորցնում եմ» նրա մեջ։ Վատ չեմ վերաբերվում, իհարկե, ոչ մի դեպքում, ինչպես որ վատ չեմ վերաբերվում իմ չսիրած մեծահասակներին, խոսքը զուտ ներքին զգացման մասին է, որը հսկողության ենթակա չի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.11.2013), CactuSoul (12.11.2013), Ruby Rue (01.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (07.11.2013), Vardik! (02.11.2013), Այբ (07.11.2013), Արևհատիկ (01.11.2013), Նաիրուհի (01.11.2013), Նիկեա (01.11.2013), Շինարար (01.11.2013), Ռուֆուս (01.11.2013)

  29. #195
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս քանի օրը տղաս հելոուինային տրամադրությունների մեջ է։ Դե, մենք Հելոուին չենք նշում. ոչ որևէ միջոցառման ենք գնացել, ոչ էլ երեխայի հետ տնետուն ընկած “trick or treat” ենք արել։ Բայց էստեղ Հելոուինի հետ կապված թաշախուստը դեռ մի երկու ամիս առաջվանից արդեն ողողում է ամբողջ քաղաքը. խանութները լցվում են բազմապիսի ուժաստիկ կերպարներով՝ գանգեր, կմախքներ, խրտվիլակներ, զոմբիներ, փորագրված մռութներով հելոուինային տիպիկ դդումներ։ Մարդկանց տները թե՛ ներսից, թե՛ դրսից զարդարվում են ամեն տեսակ հելոուինային կերպարներով, երբեմն իրականից գրեթե չտարբերվող, զարհուրելի տեսարաններով։ Ու էդ բոլորն, իհարկե, չէր կարող տղայիս աչքից վրիպել։ Սկզբում վախենում էր, հետո քիչ–քիչ սկսեց հետաքրքրություն ցուցաբերել։ Էս քանի օրն էլ լրիվ տարվել է էդ կերպարներով։ Տնից ինչքան սպիտակ քըրչի կտոր գտնի՝ ուրվական է անվանում ու համապատասխանաբար դերավորում ։ Գանգերով էլ էր ահագին տարվել, ամուսինս էլ ինտերնետից գանգ էր տպել, տվել իրեն, ահագին զբաղվեց։

    Մի հատ ծածկոց ունի, որ նորածին ժամանակվանից գցում էինք վրան, հետո՝ մոտ մի տարեկան էր, երբ էդ ծածկոցի նկատմամբ սկսեց խիստ քնքուշ զգացմունքներ տածել. ծածկոցը դադարեց իր ավանդական դերը կատարելուց ու արդեն ծառայում էր որպես մի առարկա, առանց որի տղաս կյանք չուներ. պիտի գրկեր, մռութին սեղմեր, նոր քներ։ Ձեռքից բաց չէր թողնում։ Հետո սկսեց նաև անկողնուց դուրս էլ հետը տանել։ Երեկվանից էլ ինքն իրեն խրտվիլակ է հռչակել ու էդ ծածկոցը, որ իր սիրատոչոր վերաբերմունքից արդեն լրիվ «դասական» ցնցոտիի է վերածվել, գցում է վրան ու էդպես իրենից գոհ ման գալիս՝ պարբերաբար մեզ հիշեցնելով, որ ինքը խրտվիլակ է. «խրտվիլակը գնում ա խաղալու», «խրտվիլակը ջուր ա ուզում», «խրտվիլակը խնձոր ա ուտում», «խրտվիլակի ոտքը ցավեց» ։

    Երեկ իր համար մի հատ հելոուինային դդում ու ուրվական էի սարքել սպունգանման նյութից, էսօր էլ՝ խրտվիլակ։ Ու հիմա արդեն մեր «խրտվիլակը» խրտվիլակի հետ է քնում ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.11.2013), Ariadna (12.11.2013), CactuSoul (12.11.2013), erexa (07.11.2013), John (07.11.2013), Peace (08.11.2013), Ruby Rue (07.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (07.11.2013), Այբ (07.11.2013), Արամ (07.11.2013), Արևհատիկ (07.11.2013), Գալաթեա (07.11.2013), Նաիրուհի (07.11.2013), Ներսես_AM (07.11.2013), Շինարար (07.11.2013), Ռուֆուս (07.11.2013)

Էջ 13 23-ից ԱռաջինԱռաջին ... 391011121314151617 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •