User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Անուկապատում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆեյսբուքում շատ պասիվ եմ։ Թեև ամբողջ օրը Ֆեյսբուքի էջը մյուս բոլոր կայքերի պես բաց վիճակում է կոմպիս մեջ, բայց շատ քիչ եմ մտնում, մտնելիս էլ սովորաբար ուղղակի թեթև աչքի եմ անցկացնում էդ պահին երևացող ժապավենը, ինքս ստատուսներ հատուկ չեմ գրում գրեթե երբեք, միայն մեկ–մեկ կարող է ինչ–որ մեկի ստատուսը շեյր անեմ կարևոր կամ հետաքրքիր լինելու դեպքում, հիմնական գործունեությունս Ֆեյսբուքում սահմանափակվում է ուրիշների նկարները, երբեմն էլ ստատուսները լայք անելով։ Լուրերի հղումները գրեթե երբեք չեմ սեղմում ու չեմ կարդում, միայն հազվագյուտ դեպքերում։ Ու ընդհանրապես ես լուրեր չեմ կարդում։ Մեր էսօրվա կյանքի պայմաններում կարևոր նորությունները չուզենալու դեպքում էլ կիմանաս, իսկ մնացածները կամ նույն լուրի ամենատարբեր մեկնաբանություններն էդքան արժե՞ն, որ ես իմ թանկագին ժամանակը, էլ չեմ ասում՝ նյարդերը նվիրեմ դրանք կարդալուն։ Լրատվական կայքեր հատուկ չեմ մտնում երբեք, նկատի ունեմ՝ բառացիորեն ԵՐԲԵՔ։ Եթե երբևէ լուրեր կարդում եմ, ապա դա լինում է կամ այն հազվագյուտ դեպքերից, երբ Ֆեյսբուքի ընկերներիցս որևէ մեկի դրած հոդվածի հղումն էնքան հետաքրքիր կամ կարևոր է թվում, որ սեղմում եմ հղումը, կամ բլոգի ընկերներիս էջը աչքի անցկացնելիս, երբ վերնագիրը կամ գրառման առաջին տողերն էնքան են գրավում ուշադրությունս, որ որոշում եմ բացառություն անել։ Բայց թե՛ ֆեյսբուքի, թե՛ բլոգի դեպքում հիմնականում վերնագիրն արդեն բավական է լինում, որ պատկերացնեմ՝ ինչի մասին է, ավելին՝ որ հասկանամ, որ տվյալ հոդվածը կարդալը ո՛չ իմ, ո՛չ էլ ուրիշ որևէ մեկի կյանքը մազաչափ անգամ ավելի լավը չի դարձնելու։ Իսկ արժե՞ խոսել էն մասին, թե ինչ վնասներ կարող է տալ։ Փորձեմ ուղղակի համառոտ թվարկել միայն հնարավոր ակնհայտ վնասները. ժամանակի կորուստ, նյարդերի քայքայում, ուղեղի անտեղի ծանրաբեռնում, ապակողմնորոշում... Եվ այս ամենը կողմնակալ կամ անլուրջ կամ անհետաքրքիր կամ անօգուտ կամ «Կյանքը զարհուրելի է» համոզմունքն ամրապնդող հոդվածներով։ Ես էլ՝ զբաղված, գերզգայուն արարած. բոլոր պատճառներն ունեմ «լուրեր» կոչվող արհավիրքից հնարավորինս հեռու մնալու համար։ Ոչինչ, թող մի քիչ էլ անտեղյակ լինեմ աշխարհի անցուդարձից։ Դրանից շատ ավելի կարևոր բաներ կան կյանքում։ Իսկ ընդհանրապես կարծում եմ՝ գոնե որոշ չափով հեռու մնալ ամեն դեպքում արժե, բոլորի համար։

    Քիչ առաջ էլ ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում մի հոդվածի հղում էր դրել։ Վերնագիրը գրավեց, համ էլ հղումը տեղադրողի խոսքերը`"a must read article" դեր ունեցան, որ հոդվածը կարդամ, հատկապես հաշվի առնելով, որ հղումը տեղադրողը լուրջ մարդ է ու հենց էնպես նման ձևով չէր ներկայացնի հոդվածը։ Հոդվածի վերնագիրն էր՝ "News is bad for you – and giving up reading it will make you happier"։ Կարդացի. լրիվ սրտիցս էր։ Իմ նշած բացասական ազդեցություններից բացի, մի քանի ուրիշ ազդեցություններ էլ էին նշված, որոնցից մեկը, որ հատուկ ուշադրությունս գրավեց, լուրերի՝ մարդու ստեղծագործականության վրա ունեցած բացասական ազդեցությունն էր։ Ինձ որ բավական համոզիչ թվաց, չգիտեմ։

    Մենք իսկապես չափից դուրս շատ ենք մեզ ծանրաբեռնում ավելորդ ինֆորմացիայով՝ չգիտակցելով, թե դրանք ինչքան էներգիա ու այլ կարևոր բաներ են մեզնից խլում իրականում։ Ես էլ, ցավոք, բացառություն չեմ, քանի որ ավելորդ ինֆորմացիան միայն լուրերով չես ստանում, օրինակ՝ ֆեյսբուքի մի շարք ստատուսներ, Ակումբի ու բլոգի մի շարք գրառումներ։ Չգիտեմ ինչու, շատ դեպքերում ինձ մի տեսակ պարտավորված եմ զգում կարդալու էս կամ էն գրառումը կամ ստատուսը, բայց որ խորանում եմ, դրանց զգալի մասը հանգիստ խղճով կարող եմ չկարդալ, ու դրանից ոչ ոք չի տուժի, իսկ ես նույնիսկ կշահեմ։ Մաքրվել է պետք համատարած մտավոր աղբից։ Ուղղակի ցանկացած բան կարդալուց առաջ ինքդ քեզ հարց պիտի տաս. որքա՞ն է հավանականությունը, որ սա չկարդալու պատճառով ես կամ մեկ ուրիշն ինչ–որ բան կկորցնենք։ Ճնշող մեծամասնության դեպքում, համոզված եմ, զրոյական։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (24.06.2013), CactuSoul (24.06.2013), enna (28.08.2013), Jarre (24.06.2013), Ruby Rue (24.06.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (24.06.2013), Արևհատիկ (06.07.2013), Լուսաբեր (24.06.2013), Մինա (24.06.2013), Նաիրուհի (24.06.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •