User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 341 հատից

Թեմա: Անուկապատում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի մտքերը գալիս են, գրեմ, թե չէ հետո էլ չեմ գրի երևի...

    Էս Հայաստանում ամեն ինչ ավելի գունավոր է, ավելի թունդ, ավելի կենդանի ու ավելի իսկական։ Միգուցե մենակ ես եմ էսպես ընկալում, չգիտեմ, ու միգուցե ուրիշների համար ճիշտ հակառակն է, բայց ինձ համար էդպես է։ Մարդիկ ավելի կենդանի են, ավելի էմոցիոնալ, ավելի իսկական՝ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։ Ուտելիքն ավելի համով է, ավելի բուրավետ, ավելի իսկական՝ էս մեկը միայն լավ իմաստով ։ Նույնիսկ քաղաքն է ավելի իսկական ու շնչող։ Ոչինչ, որ շնչածը հիմնականում փոշի է. էստեղի փոշին էլ է ավելի իսկական ։

    Նյու Յորքում, որը հայտնի է որպես ամենաակտիվ քաղաքներից մեկը, եթե ոչ ամենաակտիվը, ակտիվությունը լրիվ այլ բնույթի է՝ ռոբոտային։ Էնտեղ բոլորը զբաղված գնում–գալիս են՝ արագ–արագ, գործնական, բայց ամեն մեկն իր համար, մնացած ամեն ինչին անհաղորդ, անկենդան, անէմոցիա։ Իսկ էստեղ փողոցով քայլելիս մի տեսակ կյանք կա. գուցե էդ կյանքը ոչ միշտ ու ոչ բոլորի համար է լավը, բայց կյանք է՝ էդ բառի իմ պատկերացրած իմաստով։

    Երբ Հայաստանում էի, թեև հեռանալու ցանկություն ու մտադրություն երբևէ չեմ ունեցել, բայց միշտ սրտիս ինչ–որ անկյունում ծվարած միտք է եղել, որ Հայաստանն իմ երկիրը չի, որ որևէ այլ երկրում ես ավելի շատ ինձ իմ տեղում կզգամ։ Չգիտեմ՝ ուրիշ երկրներում ոնց կլիներ, ուրիշ տեղեր չեմ եղել, բայց ԱՄՆ–ում ապրելով՝ զգում եմ, որ ԱՄՆ–ն հաստատ իմ երկիրը չի, ու չնայած այն մի երկիր է, որտեղ բոլորն էլ սկզբում հյուր են լինում, հետո տանտեր դառնում, ես էնտեղ դժվար թե երբևէ ինձ տանտեր զգամ։ Նույնիսկ փողոցում քայլելիս ինձ հյուր եմ զգում։ Իսկ էստեղ՝ ճիշտ հակառակը։

    Տեսնես՝ էս անգամվա լիցքավորու՞մս ինչքան կհերիքի, որ էնտեղ կարոտից չցնդեմ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2011, 12:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.07.2011), Ariadna (22.07.2011), CactuSoul (22.07.2011), Claudia Mori (22.07.2011), Kita (22.07.2011), Nadine (22.07.2011), Sambitbaba (22.06.2014), Արևածագ (05.08.2011), Արևհատիկ (23.07.2011), Էլիզե (22.07.2011), Ժունդիայի (23.07.2011), Լուսաբեր (22.07.2011), Նաիրուհի (22.07.2011), Շինարար (22.07.2011), Ուրվական (22.07.2011), Ռուֆուս (22.07.2011), Ֆոտոն (05.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •