Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես։
Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով։
Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։
Այ քեզ բան։
Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել...
Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել...
Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։
Լեղաճաք եղա...
Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։
Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել...
Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։
Էջանիշներ