Մի երևույթ եմ նկատել վաղուց, բայց կարծեմ ոչ մի անգամ չեմ խոսել դրա մասին։
Երբ ինչ–որ մեկին հակակրում եմ, բավական է, որ հակակրանքը հասնի իր առավելագույն աստիճանին, մեկ էլ կտրուկ վերածվում է խղճահարության, կարեկցանքի։ Սա էն վերևից նայելով, արհամարհական խղճահարությունը չի, երբ կատաղությունից (հաճախ՝ նաև անզորությունից) պայթելով՝ դիմացինի դեմքին շպրտում են, թե խղճում են նրան, բայց իրականում բոլորովին էլ չեն խղճում, այլ պարզապես ատում են։ Իմ նկատի ունեցած դեպքում խոսքը լրիվ անկեղծ, իսկական խղճահարության ու կարեկցանքի մասին է, ու էդ դեպքում հաստատ դիմացինին դրա մասին հայտնելու ցանկություն էլ չես ունենում։ Ուղղակի կարծես «առաստաղին» խփվելուց հետո մարդը միանգամայն բնականորեն ընկնում է ցած և անօգնական ու խղճալի փռվում հատակին։ Մեկ էլ հանկարծ սկսում եմ կարծես մոտիկից ու խոշոր պլանով տեսնել էդ մարդու՝ էդպիսի լինելու հնարավոր պատճառները ու ցավ եմ զգում եմ իր համար։ Մտածում եմ՝ էդ աստիճանի փոքրանալու համար մարդը պիտի որ ահագին «ինքն իր վրայով անցած» լինի, իսկ «իր վրայով անցնելը» դժվար թե որևէ մեկի համար հեշտ կամ հաճելի լինի։




Մեջբերել
։ Գնալով փոքրանում եմ...
։
։ Կամ՝ երբ իմանում է, որ մեկը պիտի գնումների գնա, դե, նման դեպքերում ցուցակ ենք գրում, որոշում է, որ ինքը պիտի գրի ցուցակը, ու գնվելիք ապրանքը ներկայացնող յուրաքանչյուր կետի դիմաց նաև նկարում է տվյալ ապրանքը

Էջանիշներ