User Tag List

Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #61
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սուպերմարկետից դուրս գալով՝ նստեցինք խանութի պատի տակ գտնվող նստարանին, որ հաց ուտենք։ Մի գզգզված ծիտիկ հայտնվեց ու սկսեց ցատկոտել նստարանի մոտակայքում՝ անընդհատ մեզ նայելով։
    – Ոնց որ թե մեծ հույսեր ունի,– ասաց ամուսինս։
    – Հա... Սոված ա երևում։
    Համարյա ոտքերիս մոտ էր հասել։ Երբեք չեմ տեսել, որ ճնճղուկն էդքան մոտենա մարդուն. ուրեմն ինչ աստիճանի սոված էր խեղճը, որ վախը հաղթահարել, էդքան մոտեցել էր...
    Հանկարծ հիշեցի, որ մենք ախր հենց նոր խանութից հաց ենք առել։ Ինչ լավ է, ծիտոյին էլ կկերակրենք։ Բացեցի հացի տոպրակը, մի հացից կտորներ պոկեցի ու փշրելով լցրեցի նստարանից քիչ էն կողմ։ Ծիտոն միանգամից վրա տվեց, ախորժակով սկսեց ռնդել հացի պատառիկները։ Երևում էր՝ շատ սոված էր, որովհետև անասելի արագությամբ էր ոչնչացնում գլխից մեծ կտորները։ Բայց ընդամենը մի քանի վայրկյան անց մեկ էլ թռավ–գնաց...
    – Յա, է՞ս էր սրա ուտելը,– զարմացավ ամուսինս։
    – Հլը սպասի, աչքիս՝ մեր ծիտոն գնացել ա հետը մարդ–մուրդ ծիտ–միտ բերելու։

    Մինչ մենք մեր կերակուրն էինք ուտում, մեկ էլ մեր ծանոթ ծիտոն վերադարձավ՝ մի ուրիշ սոված ծիտ հետևից գցած։ Երկուսով սկսեցին ախորժակով ուտել, բայց էս անգամ էլ երկրորդ ծիտը մի քանի վայրկյան անց թռավ–գնաց...
    – Ըհը, երևի սա էլ գնաց՝ իր ծանոթներին խաբարը տանի։

    Էս ընթացքում մեր հին ծանոթ ծիտոն էլի սպասողական–խնդրող հայացքով վիզը թեքել էր իմ ուղղությամբ, էլի հաց փշրեցի, էլի սկսեց ուտել։ Մեկ էլ տեսնենք՝ էն երկրորդ ծիտը վերադարձավ մի ահագին շքախմբով։ Ես էլ էդ ծտային բազմությունը տեսնելուն պես ոգևորված սկսեցի տարբեր կողմեր նոր փշուրներ ցանել, որ ծիտոները մի լավ քեֆ անեն։ Մենակ ափսոս, որ էդ մասով երբեմն մարդիկ էին անցնում–գնում՝ խեղճ ծիտոների ճաշը պարբերաբար հարամելով։ Ամեն անգամ վախենում էի՝ չլինի՞ թե մարդկանց տեսնելով՝ ծիտոները թռչեն–գնան, էլ հետ չգան՝ հացկերույթն ավարտելու, բայց չէ, լավ էր, հետո հետ էին գալիս ու շարունակում ուտելը։ Մեկ էլ վախենում էի, որ սուպերմարկետի աշխատողները կարող է դուրս գային ու ինձ անպատվեին տեղանքն աղտոտելու համար։ Բայց բարեբախտաբար ոչ մի նման բան չեղավ։ Ծիտոները բարով–խերով կերան–կշտացան , մենք էլ ուրախ–ուրախ, մեզնից գոհ տուն գնացինք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.07.2010, 04:19:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 28 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (15.08.2010), Chuk (14.07.2010), Claudia Mori (06.04.2011), einnA (21.09.2010), helium (14.07.2010), Kuk (17.08.2010), murmushka (14.07.2010), My World My Space (15.07.2010), Norton (14.07.2010), Rhayader (15.08.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (20.06.2014), Smokie (11.05.2020), Tig (23.07.2010), unknown (14.07.2010), Աբելյան (22.12.2010), Արևածագ (14.07.2010), Արևհատիկ (23.07.2010), Դատարկություն (14.07.2010), Երվանդ (14.07.2010), Զաքար (17.08.2015), Ժունդիայի (14.07.2010), Լուսաբեր (14.07.2010), Մանուլ (19.08.2010), ՆանՍ (11.11.2010), Ռուֆուս (14.07.2010), Ֆոտոն (14.06.2011), Ֆրեյա (14.07.2010)

  3. #62
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի պատասխան նվերներ, ի պատասխան լավություն, ի պատասխան հաճոյախոսություններ, ի պատասխան գովասանք, ի պատասխան հիացական խոսքեր, ի պատասխան հակակրանք, ի պատասխան ծաղր, ի պատասխան հեգնանք, ի պատասխան շնորհակալություններ, ի պատասխան վարկանիշներ...

    Չսիրեցի ես էդ «ի պատասխանը»՝ ոչ դրական, ոչ էլ բացասական։
    Լավ, մի՞թե մարդն ավելին չի, քան ուրիշի՝ իր նկատմամբ վերաբերմունքը...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.07.2010), E-la Via (15.08.2010), Jarre (20.12.2010), My World My Space (15.07.2010), Sambitbaba (20.06.2014), SSS (15.07.2010), StrangeLittleGirl (17.07.2010), Tig (23.07.2010), Tiger29 (16.05.2020), Արշակ (15.07.2010), Արևհատիկ (23.07.2010), Զաքար (17.08.2015), Մանուլ (23.07.2010), Նաիրուհի (26.07.2010), Ռուֆուս (15.07.2010), Ֆոտոն (14.06.2011)

  5. #63
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է, ես էլ էի ուզում կրոնական անհանդուրժողականության մասին գրառում անել էստեղ, բայց մինչ կկողմնորոշվեի, թե ոնց արտահայտեմ մտքերս, որպեսզի անհանդուրժողականության դրսևորում չստացվի, մեկ էլ տեսա՝ երկու հոգի արդեն իրենց օրագրերում գրել են էդ թեմայով։ Իհարկե, ես մի քիչ ուրիշ բան էի ուզում գրել... Ուզում էի ասել, որ կարծես սկսում եմ համաձայնել Ֆրեյայի էս գրառմանը.
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանդուրժող եմ ցանկացած դավանանք ունեցողի հանդեպ, քանի դեռ նա չի փորձում ինձ քարոզել իր կրոնը, համոզել...

    Կարծում եմ, կրոնական հանդուրժողականություն և ընդհանրապես գաղափարական հանդուրժողականություն չի կարող գոյություն ունենալ, որովհետև ցանկացած մարդ երբ մի բանի հավատում է, կարիք ունի այդ գաղափարը մեկի հետ կիսելու եւ գերագույն հաճույք է զգում, երբ իր գաղափարի շուրջ կարողանում է մարդկանց հավաքել: Սկսում է խոսել իր կրոնի, իր գաղափարների մասին, սկսում է քարոզել, վախեցնել, սպառնալ, անմահություն խոստանալ Իսկ դա արդեն հակազդեցություն է առաջացնում:
    Ուստի՝ կարծում եմ հանդուրժողականությունը կարող է արտահայտվել միայն՝ ինձ մի ձեռք տվեք, ես էլ ձեզ ձեռք չեմ տալիս սկզբունքով: Այլապես՝ պատերազմ
    Կրոնական հանդուրժողականությունը մաքուր ձևով երևի իսկապես անհնար բան է, քանի որ էդ հասկացությունն արդեն իսկ ներքին հակասություն է պարունակում, եթե, իհարկե, հանդուրժողականություն ասելով՝ չենք հասկանում պարզապես ուրիշի՝ այլ կրոնական համոզմունքներ ունենալու հանգամանքը թեթև տանելը, դրա մասին սեփական նախաձեռնությամբ չարտահայտվելը, կարծիք չհայտնելը, դրան խոչընդոտելու ակնհայտ փորձեր չանելը։ Եթե դա է հանդուրժողականությունը, ուրեմն ես ինձ ընդհանուր առմամբ էդպիսին եմ համարում։ Համոզված եմ, որ բոլոր կրոնների դավանորդներն էլ, անհավատներն էլ տեսականորեն կարող են ճիշտ ուղու վրա լինել, ապրել բարեպաշտ ու ազնիվ կյանքով, արժանի լինել լավագույնին, քանի որ համոզված եմ, որ բոլոր կրոնների հիմքում էլ նույն ճշմարտություններն են ընկած, իսկ չհամընկնումներն արհեստածին են ու անէական։ Հենց դրանց վրա կենտրոնանալն ու դրանք դրոշակ դարձնելն էլ անձամբ ես մոլություն եմ համարում, ու դա էլ հենց ծնում է էն երևույթը, որն ընդունված է անհանդուրժողականություն համարել, ու որը, որպես կանոն, դրսևորվում է ագրեսիվության ու դոգմատիկ մտքերով ուրիշների գլուխները հարթուկելու, երբեմն՝ ավելին՝ «կացնահարելու», այլախոհներին մոլորյալ պիտակելու տեսքով։ Հիմա ասեք, նման պահվածքին ի պատասխան հնարավո՞ր է գոնե մտքում չասել՝ մոլորյալը դու ես։ Կարող ես ընդամենը նրբանկատ ու խելամիտ գտնվել՝ որոշելով չմասնակցել ի սկզբանե դատապարտված այդ «բանավեճին», այսպես ասած՝ ուղղակի գլուխ չդնել ու անտեսել, բայց մտքումդ հո կմտածես, որ դիմացինդ մոլորյալ է, կաղապարված, կուրացած, տրամաբանելու ու դիմացինի տեսակետը գոնե ընկալել փորձելու անընդունակ մոլագար։

    Ստացվում է, որ չկան կրոնապես հանդուրժող մարդիկ, կան միայն իրենց անհանդուրժողականությունն ի ցույց դնող և ի ցույց չդնող մարդիկ, ու վերջիններիս էլ ընդունված է համարել հանդուրժողներ։

    Իհարկե, շատ հեշտ է հանդուրժող երևալը, երբ չունես հստակ համոզմունքներ, քանի որ էդ դեպքում հանդուրժելու կամ չհանդուրժելու բան էլ՝ որպես այդպիսին, չունես։

    Շատ բան էի ուզում գրել... Շատ բան կգրեի... Բայց զգում եմ, որ անհնար է անկեղծ ու միաժամանակ կանոնադրությունը չխախտելով գրել էդ մասին... Իսկ կիսատ–պռատ, մտքերս անդամահատելով գրել չեմ ուզում... Փաստորեն, հանդուրժողականություն խաղալու հերթական ժամանակն է։

    Հ.Գ. Ուռա՜, հաջողվեց գրառումն անել՝ առանց որևէ կրոնի անուն տալու։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.07.2010, 05:47:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.07.2010), Chuk (23.07.2010), E-la Via (15.08.2010), My World My Space (23.07.2010), Sambitbaba (20.06.2014), Tig (23.07.2010), Արևածագ (23.07.2010), Արևհատիկ (23.07.2010), Լուսաբեր (23.07.2010), ՆանՍ (11.11.2010), Ռուֆուս (23.07.2010)

  7. #64
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխա ժամանակ, երբ անկողնումս պառկած էի լինում, ու մամաս կողքիս կանգնած կամ ուղղակի անկողնուս մոտով անցնելիս էր լինում, սիրում էի մոտիկ եղած պահին փեշի ծայրից աննկատ բռնել, որ երբ փորձեր հեռանալ, բռնածս հետ պահեր, ինքն էլ հանկարծ նկատեր, որ բռնել եմ, հետ նայեր, ու միասին ծիծաղեինք։ Էնքան էի սիրում էդ պահը։ Մինչև հիմա էլ սիրում եմ։ Մեծ ժամանակ էլ էի երբեմն անում էդպես, եթե մամաս բախտի բերմամբ փեշով էր լինում, ոչ թե տաբատով։ Դե, էն թվերին կանայք հիմնականում շրջազգեստ էին հագնում, հազվադեպ էին տաբատ կրում, ոչ թե հիմիկվա պես. հիմիկվա երեխաները, փաստորեն, իրենց մամաների փեշերից քաշելու հնարավորություն էլ շատ չունեն. խեղճ էրեխեք։

    Վերջերս հիշել էի էս «նախասիրությունս», ու մտածում եմ՝ երևի դա ասոցիացվում է շատ փոքր տարիքի էն զգացողության հետ, երբ կանգնած վիճակում բոյս մամայի փեշը բռնելուն էր «հերիքում», իսկ մաման էնքան մեծ ու բոյով էր, չնայած նրան, որ, ինչպես մեծանալուց հետո պարզվեց՝ իրականում ահագին ցածրահասակ մամա ունեմ ։

    Ընդհանուր առմամբ ես իմ մանկությունը չեմ սիրում ու չեմ կարոտում (գլուխ գովել չլինի, բայց իրականում հազվագյուտ մարդիկ են իրենց մանկությունը հիշում էնքան հստակ ու մանրամասն, ինչքան ես), բայց որոշ հանգամանքներ, դրվագներ կամ պարզապես զգացողություններ ահավոր թանկ են ու քաղցր։ Ու մամայի փեշը ցածրից բռնելը դրանցից մեկն է ինձ համար. մի տեսակ ապահովության ու պաշտպանվածության հետ է ասոցիացվում, զգացողություն, որ ունենում են հատկապես փոքր տարիքի երեխաները իրենց մամաների կողքին գտնվելիս ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 15.08.2010, 00:58:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.11.2010), Ariadna (15.08.2010), CactuSoul (16.08.2010), Chuk (15.08.2010), Claudia Mori (06.04.2011), cold skin (16.08.2010), E-la Via (15.08.2010), helium (15.08.2010), Kita (15.08.2010), Kuk (17.08.2010), murmushka (15.08.2010), My World My Space (15.08.2010), Sambitbaba (20.06.2014), Արևածագ (15.08.2010), Արևհատիկ (15.08.2010), Դատարկություն (21.08.2010), Ժունդիայի (15.08.2010), ԿԳԴ (12.11.2010), Հայկօ (15.08.2010), Մանուլ (16.08.2010), Մարկիզ (15.08.2010), Նաիրուհի (26.09.2010), Ռուֆուս (15.08.2010), Ֆոտոն (17.08.2010)

  9. #65
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, որոնց կյանքի իմաստը կարծես կյանքի անիմաստությունը բացահայտելը լինի, դրանում ամեն անգամ համոզվելն ու հաճախ ուրիշներին էլ անուղղակիորեն համոզել փորձելը։ Ամեն անգամ՝ կյանքի հերթական հաջող շրջանից հետո, նրանք հերթական անգամ հանգում են իրենց համար արդեն հարազատ դարձած համոզմունքին՝ կյանքի անիմաստության, փուչ լինելու գաղափարին։ Էդ համոզմունքը կարծես նրանց գլխավոր հարմարավետությունը լինի էս կյանքում, որի մեջ թաղվելու մարմաջն անխուսափելիորեն հետևում է հերթական կարճատև «լավատեսական դադարին», որն էլ ի վերջո նրանց կողմից որակվում է որպես ակնթարթային մոլորություն («Ախր ինչպե՞ս կարող էի ինձ թույլ տալ թեկուզ մի վայրկյան հավատալու, որ կյանքն ինչ–որ իմաստ ունի... Ինչպիսի՜ մոլորություն... Բա ինձ պե՞տք էր հազար տարի»)։

    Ինձ որ հարցնեք՝ էս կյանքում ամեն ինչից էլ լիուլի կա՝ թե՛ իմաստ, թե՛ անիմաստություն։ Եթե իմաստ ես փնտրում, շուրջդ եղած ամեն մանրուքի մեջ էլ կգտնես, եթե անիմաստություն՝ էլի ամեն մանրուքի մեջ կարելի է գտնել. ինչպես ասում են՝ մարդու մտքին տեղ լինի։ Երևի ամեն ինչ կախված է նրանից, թե դրանցից որն է քեզ ավելի շատ հարմարավետություն պարգևում։ Ինչքան էլ տարօրինակ լինի, մարդկանց մի մասն, իմ կարծիքով, հենց անիմաստության գիտակցման մեջ է էդ հարմարավետությունը գտնում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.09.2010), CactuSoul (17.08.2010), Jarre (20.12.2010), Sambitbaba (20.06.2014), Արշակ (17.08.2010), Արևածագ (17.08.2010), Արևհատիկ (21.08.2010), Ժունդիայի (17.08.2010), Մանուլ (19.08.2010), Ռուֆուս (17.08.2010), Ֆոտոն (17.08.2010)

  11. #66
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատս էսօր 85 տարեկան դարձավ։ Իր տարիքի համեմատ զարմանալի շարժուն ու աշխատունակ է, թո՛ւ–թո՛ւ–թո՛ւ։ Ամբողջ օրը զբաղված է տան ու այգու գործերով ու հեչ էլ դժգոհ չի դրանից։ Ֆիզիկական աշխատանքը տատիս տարերքն է եղել միշտ։ Ինձ համար, օրինակ, դժվար է պատկերացնել, թե մարդ ոնց կարող է էդքան հաճույքով ամբողջ օրը ֆիզիկական աշխատանք անել, էն էլ էդ տարիքին։ Բանն այն է, որ տատս իրեն վատ է զգում մենակ էն ժամանակ, երբ հանգիստ նստած կամ պառկած է լինում, աշխատելիս լրիվ առույգ է, արագաշարժ, ոչ մի բողոք չունի, բայց հենց նստեց, ցավերն ու անհանգստությունները բռնում են։ Ու միշտ է էդպես եղել։ Ինքն էլ հաճախ է սիրում ասել, որ եթե ֆիզիկական աշխատանքը չլիներ, վաղուց ոտքից–ձեռքից ընկած կլիներ, ու որ իրեն էդ է պահում։ Ուրիշների դեպքում գուցե դժվար պատկերացնեի, բայց տատիս դեպքում հաստատ էդպես է։ Տարիներ առաջ, երբ ձեռքը կոտրել էր, որոշ ժամանակ ստիպված էր հանգիստ նստել՝ առանց գործ անելու։ Դրանից ավելի մեծ դիսկոմֆորտ դժվար էր պատկերացնել տատիս համար. սիրտը պայթում էր նրանից, որ ինքը պարապ նստած է։ Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ Նոր տարվա հաջորդ օրը պատմում էր, որ Նոր տարվա գիշերը հանկարծ իրեն վատ է զգացել, չեմ հիշում՝ ճնշումն էր բարձրացել, թե սիրտն էր վատացել, մի խոսքով՝ ասեց. «Դե, ես էլ վեր կացա, պոլերը լվացի, անցավ»։ Էդ դեպքը մեր ընտանիքում անեկդոտ էր դառել, որ տատիկը հենց վատ է լինում, պոլերը լվանում է ու միանգամից դզվում ։ Էսօր էլ, երբ զանգել էի ծնունդը շնորհավորելու, առողջությունից հարցրի, ասեց, որ վատ չի, մենակ թե գլխապտույտներ է ունենում, մեկ էլ քանի ամիս է՝ մեջքն է ցավում, բայց դե չի դժգոհում, կարողանում է ինքն իր գլուխը պահել։ Մեկ էլ նշեց, որ մեջքի ցավը բռնում է մենակ էն ժամանակ, երբ նստում կամ պառկում է, իսկ գործ անելիս՝ ոչ մի ցավ։ Էլի լավ է, որ էդ օրինաչափությունը շարունակում է գործել, հատկապես որ ինքը հազվադեպ է նստում կամ պառկում։ Էլ ի՞նչ է պետք մարդուն իրեն լավ զգալու համար ։ Երանի էդպես գործ անելով դեռ երկար ապրի ։ Կարոտում եմ տատիկիս...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.08.2010, 02:53:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.09.2010), CactuSoul (23.08.2010), Chuk (21.08.2010), cold skin (22.08.2010), Jarre (20.12.2010), Monk (21.08.2010), Sambitbaba (20.06.2014), Աբելյան (22.12.2010), Արևածագ (14.09.2010), Արևհատիկ (21.08.2010), Դատարկություն (21.08.2010), Էլիզե (21.08.2010), Ժունդիայի (21.08.2010), Լուսաբեր (21.08.2010), Նաիրուհի (15.09.2010), ՆանՍ (11.11.2010), Շինարար (21.08.2010), Ռուֆուս (21.08.2010), Ֆոտոն (21.08.2010)

  13. #67
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ մտածել եմ, որ մարդ պիտի կարողանա ճիշտ ժամանակին հեռանալ էն ոլորտից, էն միջավայրից, որում իրեն արդեն սպառել է։ Գիտեմ, որ շատ դեպքերում դժվար է գիտակցել, ինքդ քեզ խոստովանել, որ դու տվյալ ոլորտում, տվյալ տեղում այլևս ոչինչ կամ գրեթե ոչինչ չունես տալու, հիմնականում՝ նաև ստանալու, քանի որ էս երկուսը սովորաբար փոխկապակցված են լինում։ Բայց երևի շատ ավելի դժվար է գիտակցելուց հետո մեջդ ուժ ու վճռականություն գտնել էդ քայլն անելու՝ հեռանալու, որովետև դա մեծ մասամբ վերջ է թվում կամ գոնե պարտություն...

    Էս երևույթն ամենաակնառու կերպով երևի արվեստի ու մշակույթի գործիչների դեպքում է նկատվում։ Ինչքան երգիչներ, դերասաններ կան, որ թե՛ ստեղծագործական, թե՛ կատարողական տեսակետից իրենց վաղուց սպառած լինելով հանդերձ՝ չեն կարողանում այսպես ասած, ժամանակին հեռանալ, էնպես, որ հասարակությունն իրենց հիշի իրենց արժեքավոր ստեղծածով, իրենց ծաղկման շրջանում, ոչ թե քայլ առ քայլ հետևի իրենց սպառմանը, տեսնի, թե ոնց են հաճախ բառացիորեն բեմի վրա ոչնչանում ու վերջանում որպես տվյալ ոլորտի գործիչ... Ժամանակին կանգ առնելն իսկապես լուրջ կամք ու գիտակցություն է պահանջում, մինչդեռ շատերն ընտրում են ինքնախաբեության հեշտ ուղին՝ կառչելով անցյալի փառքի մասին հուշերից՝ էդ նույն փառքի փշրանքները մինչև վերջ սպառելով... Ու չեն հասկանում, որ ավելի լավ է հեռանալ ու մարդկանց հիշողության մեջ մնալ որպես հզոր ու սիրված կերպար, քան թույլ տալ, որ էդ նույն մարդիկ քայլ առ քայլ քո անկման ականատեսը լինեն...

    Կարծում եմ՝ եթե մարդն իրեն սպառել է ինչ–որ ոլորտում, ինչ–որ միջավայրում, ու դեռ կենդանի է, նշանակում է հաստատ կա նաև առնվազն մի ոլորտ, մի միջավայր, որում ինքը դեռ նոր պիտի ծաղկի, որում դեռ տալիք, ստեղծելիք ու, ինչու՞ չէ, նաև ստանալիք ունի։ Ու խոսքը միայն աշխատանքի, մասնագիտության մասին չէ, այլ ցանկացած միջավայրի ու ոլորտի։ Պարզապես պետք է սեփական անձի հետ ազնիվ լինել ու նաև աչքաբաց՝ հինը բաց թողնելու ու նոր ոլորտը, միջավայրը տեսնելու, գտնելու համար։ Ի վերջո, կյանքի բնականոն ընթացքն է էդպիսին. ամեն ինչ իր ժամանակն ունի, ոչինչ հավերժ չէ, ու շատ դեպքերում էդպես նույնիսկ ճիշտ է։ Սա պետք է հանգիստ ընդունել որպես օրինաչափություն ու միշտ հիշել, որ ցանկացած վերջ ինչ–որ նորի սկիզբ է։ Ուղղակի գտնել է պետք էդ սկիզբը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.09.2010, 22:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (14.09.2010), Jarre (20.12.2010), ministr (15.01.2011), Monk (15.09.2010), murmushka (14.09.2010), Sambitbaba (20.06.2014), Արևածագ (14.09.2010), Բարեկամ (15.09.2010), Դեկադա (14.09.2010), Նաիրուհի (15.09.2010), Ռուֆուս (15.09.2010)

  15. #68
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեք օր ինտերնետ չունեինք... Հինգշաբթի օրը տեղի ունեցած ուժեղ փոթորիկի հետևանքով մեր ինտերնետի սպասարկման կենտրոնը լուրջ վնասներ էր կրել, ու վերականգնելու համար մի քանի օր պահանջվեց։ Հաշվի առնելով, որ փոխարենը կարող էինք պարզապես մեռնել փոթորիկի հետևանքով գլխներիս ընկած ծառերի հսկայական ճյուղերի հարվածից, որոնք փոթորիկից հետո կարելի էր տեսնել ամեն քայլափոխի, ու որոնցից մեկի հարվածից մեր կողքի շենքի մոտ կանգնած մի մեքենայի հետնամասը պատուհանի հետ միասին ամբողջությամբ ջախջախվել էր, պետք է համարել, որ ահագին լավ ենք պրծել. ընդամենը ինտերնետից ենք զրկվել։

    Երբ ինտերնետն անջատվում է, առաջին ռեակցիան, որպես կանոն, նյարդայնացումն է, հանկարծակի վրա հասած անտանելի դիսկոմֆորտի զգացողությունը, երբ կարծես տեղդ չես գտնում, որին էլ հաջորդում է այն արդարացի ինքնամխիթարանքը, որ ինտերնետի բացակայության պայմաններում կարելի է որոշ բաներ անել, որոնք չէիր անի, եթե ինտերնետ լիներ։ Ճիշտ է, հիմա էնքան շատ չեմ նստում կոմպի դիմաց, ինչքան առաջ, բայց ամեն դեպքում ինտերնետ չլինելու հազվագյուտ պահերի մեջ միշտ էլ կարելի է պլյուսներ գտնել։

    Էդպես էլ արեցի։ Որոշ գործեր ձեռնարկեցի, բայց պարզվում է՝ նույնիսկ ինտերնետի հետ կարծես բոլորովին կապ չունեցող գործեր անելիս ինչ–որ պահերի կարիք ես ունենում էնպիսի ինֆորմացիայի, որը միայն ինտերնետի միջոցով կարող ես ձեռք բերել։ Ու նորից էդ անհարմարավետության զգացողությունը... Ախր ընդամենը մեկ–երկու րոպեով էր ինտերնետը պետք, շատ չէ... Բայց չկա...

    Դաս եմ կարդում. ճարտարապետական ինչ–որ դետալներ են նկարագրվում՝ ինչ–որ բառեր, որոնք ինձ ոչինչ չեն ասում, նույնիսկ բառարանում եղած նկարագրությունը չի օգնում, որ հստակ պատկերացում կազմեմ, թե ինչ տեսք ունի տվյալ դետալը։ «Մի հատ image search անեմ»,– ավտոմատ անցնում է մտքովս, ու քիչ է մնում նետվեմ դեպի համակարգիչը, երբ հիշում եմ, որ ինտերնետ չկա...
    Մի երկու օր առաջ ինտերնետով թելեր էի առել՝ գորգ գործելու համար, ու հիմա անհամբեր սպասում եմ, թե երբ պիտի տեղ հասնեն։ «Մի հատ tracking number–ով նայեմ, տեսնեմ՝ ուր են հասել, երբ տեղ կհասնեն»։ Գրողը տանի. ախր ինտերնետ չկա...
    Բժշկի պիտի գնանք առավոտվա ժամը իննին։ Ամուսնուս ասում եմ. «Մի հատ նայի՝ էդ ժամերին գնացք ե՞րբ կա», ու էլի մոռացել եմ, որ ախր էդ անիծյալ ինտերնետը չկա...

    Ա՛յ մարդ, լավ, էս ի՞նչ կյանք է, սենց բա՞ն կլինի. առանց ինտերնետի՝ ինչպես անձեռ, անոտ, անլեզու, կույր ու խուլ... Տեսնես՝ նախկինում ո՞նց էինք ապրում առանց դրա...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.09.2010), Jarre (21.09.2010), Sambitbaba (20.06.2014), Tornado (23.12.2010), Աբելյան (22.12.2010), Արևածագ (21.09.2010), Դատարկություն (21.09.2010), Մանուլ (21.09.2010), Շինարար (21.09.2010), Ռուֆուս (21.09.2010)

  17. #69
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ինտերնետային հասարակության շրջանում էսպիսի օրինաչափություն եմ նկատել. հիմա գրեթե բոլորի սիրած մուլտերն են «Գտնված երազն» ու «Ежик в тумане»–ն, սիրած գրքերի մեջ համարյա միշտ մտնում են «Փոքրիկ Իշխանը», «Catcher in the rye»–ը։ Մի ժամանակ համարյա բոլորը հիանում էին Կոելյոյով, իսկ հիմա կարծես հակառակ միտումն է զարգանում։ Պակաս տարածված, բայց վերջին տարիներին համեմատաբար լայն թափ առած միտում է նաև Սևակ չսիրելը։ Ցուցակը թերևս կարելի է շարունակել, բայց նկատածս ամենատարածված նախասիրությունները հիմնականում սրանք են։

    Հա, չմոռանամ նշել, որ վերը թվարկվածը քննադատություն չէ, այլ ուղղակի բազմաթիվ փաստերի վրա հիմնված դիտարկում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.09.2010), Chuk (24.09.2010), ivy (23.09.2010), Jarre (20.12.2010), Rhayader (24.09.2010), Sambitbaba (20.06.2014), StrangeLittleGirl (23.09.2010), Yeghoyan (16.11.2010), Աբելյան (22.12.2010), Արևածագ (23.09.2010), Հարդ (24.09.2010), Մանուլ (23.09.2010), Նաիրուհի (26.09.2010), Շինարար (23.09.2010), Ռուֆուս (23.09.2010)

  19. #70
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս հաճախ եմ ուզում մտնել էստեղ ու մի նվնվան գրառում անել՝ երկար, մանրամասն, միգուցե նաև հուզիչ, բայց ամեն անգամ հիշում եմ, որ ես ախր նվնվան գրառումներ անող աղջիկ չեմ. ուրիշների նվնվան գրառումները չեմ սիրում կարդալ, հետևաբար ինքս էլ փորձում եմ գոնե հրապարակավ չնվնվալ, ու եղած ամբողջ նվնվոցն արդյունքում ուղղվում է միայն մի հոգու ականջներին:
    Լավ, քանի շուտ է՝ գնամ էս թեմայից, թե չէ կարող է, ինքս էլ չնկատելով, սահուն կերպով անցնեմ նվնվալուն:
    Հա, մեկ էլ... Չէ, լավ, էս արդեն նվնվոց ա, անցանք :

  20. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.11.2010), Jarre (11.11.2010), Kita (11.11.2010), Kuk (26.01.2011), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (20.06.2014), SSS (11.11.2010), Արևածագ (11.11.2010), Զաքար (17.08.2015), Ժունդիայի (12.11.2010), Հայկօ (11.11.2010), Մանուլ (11.11.2010), Նաիրուհի (11.11.2010), ՆանՍ (11.11.2010), Շինարար (11.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  21. #71
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    SSS-ի էս գրառումը կարդացի, հիշեցի, որ մոտ մի տարի առաջ ամուսինս կենդանիների վարքի վերաբերյալ մի գիրք էր կարդում, որտեղ շան ու կատվի վարքագծերը համեմատելիս նշված էր, որ շներին կարելի է ցանկալի պահվածքի մղել թե՛ խրախուսանքի, թե՛ պատժի միջոցով, այսինքն՝ երկուսն էլ հավասարապես արդյունավետ գործում են, մինչդեռ կատուների դեպքում միայն խրախուսանքն է գործում: Ու մտածեցի՝ մարդիկ էլ են էդ առումով բաժանվում «շների» ու «կատուների»: Ու կատուների հետ բարդ է:

  22. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.11.2010), Amaru (15.01.2011), Ariadna (16.11.2010), Chuk (12.11.2010), einnA (12.11.2010), Jarre (20.12.2010), Kita (12.11.2010), Monk (19.12.2010), Norton (12.11.2010), Rhayader (12.11.2010), Sambitbaba (20.06.2014), SSS (12.11.2010), StrangeLittleGirl (12.11.2010), Զաքար (17.08.2015), Ժունդիայի (12.11.2010), Հայկօ (12.11.2010), Մանուլ (16.11.2010), Նաիրուհի (12.11.2010), ՆանՍ (15.01.2011), Ռուֆուս (12.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  23. #72
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն ավելի քան երեք տարի է՝ ԱՄՆ-ում եմ բնակվում, բայց մինչև հիմա էլ, երբ խոսք է լինում Հայաստանում ու ԱՄՆ-ում եղած ինչ-որ բաների համեմատության մասին, որպես կանոն, Հայաստանի մասին խոսելիս, անկախ ինձնից, ասում եմ՝ էստեղ, ԱՄՆ-ի մասին խոսելիս՝ Ամերիկայում: Փաստորեն, դեռ Հայաստանում եմ «ապրում»: Այսինքն՝ Հայաստանում ապրում եմ, ԱՄՆ-ում՝ բնակվում: ԱՄՆ-ն էդպես էլ «էստեղ» չի դարձել, ու շատ հուսով եմ, որ չի էլ հասցնի դառնալ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2010, 19:20:

  24. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (16.11.2010), Amaru (15.01.2011), Ariadna (16.11.2010), E-la Via (03.02.2011), einnA (17.11.2010), Jarre (20.12.2010), Kita (16.11.2010), Monk (19.12.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (20.06.2014), SSS (17.11.2010), Արշակ (17.11.2010), Արևածագ (16.11.2010), Արևհատիկ (16.11.2010), Զաքար (17.08.2015), Ժունդիայի (16.11.2010), Ինչուիկ (16.11.2010), Լուսաբեր (17.11.2010), Հարդ (16.11.2010), Մանուլ (16.11.2010), Նաիրուհի (16.11.2010), ՆանՍ (15.01.2011), Ռուֆուս (16.11.2010), Ֆոտոն (17.11.2010)

  25. #73
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սոցիալական կյանքում Հայաստանի ու ԱՄՆ–ի միջև եղած ակնառու տարբերություններից մեկն այն է, որ ԱՄՆ–ում, կարելի է ասել, բացակայում է «անսպասելի հյուր» կամ «անկոչ հյուր» հասկացությունը։ Բացի հազվադեպ հայտնվող տարբեր հասարակական ծառայությունների աշխատողներից, ուրիշ ոչ ոք չի կարող անսպասելի այցելել տունդ։ Եթե ինքդ նախօրոք՝ մեկից երկու շաբաթ առաջ, պայմանավորվելով հատուկ չհրավիրես, կարող է տարիներով դուռդ ծեծող չլինի։

    Հիշում եմ՝ Հայաստանում ինչքան հաճախ կարող էինք նյարդայնանալ անպատեհ պահերի տուն ներխուժած ու մոտ ապագայում հեռանալու նշաններ ցույց չտվող աներես հարևաններից կամ անհարմար զգալ լրիվ թարս պահի այցելած հեռավոր ազգականի այցելությունից։ Իսկ հիմա երբեմն մի տեսակ երանությամբ եմ հիշում էդ անկոչ այցելությունները։ Մեկ–մեկ ասում եմ՝ այ մարդ, բա մեկը հիմա անսպասելի դուռը չծեծե՞ր, մի քիչ անակնկալի գայինք, մի քիչ չպլանավորված, բնական, ինքնաբուխ ջերմություն զգայինք, ուրախանայինք, որ էսինչ մարդը մեզ պարզապես հիշել է, կարոտել է ու պահի տակ որոշել է մի հատ «անցնել», ինչպես ասում են։ Չէ, էստեղ էդպիսի անակնկալներ չեն լինում։ Նույնիսկ հարևանդ չի կարող անսպասելի դուռդ ծեծել։ Գոնե մեկը գար, մի հատ թել ուզեր, որովհետև հանկարծ ինչ–որ երանգի թել է պետք եկել, ու տանն էդ պահին չունի, մի ձու ուզեր, որովհետև թխվածք էր սարքում, բայց տանը եղած ձուն հանկարծ քչություն արեց, մի գործիք ուզեր, որովհետև դրանից չունի, երբեք չի ունեցել ու չի էլ պատրաստվում ունենալ (էս մեր Երևանի տան հարևանների հետ կապված նոստալգիկ դրվագներից էր)։

    Նմանատիպ ձևով կարոտում եմ նաև էն, որ կարող էիր պահի տակ զանգել ընկեր–ընկերուհիների, առաջարկել միասին դուրս գալ քաղաք՝ զբոսնելու կամ ինչ–որ տեղ գնալու։ Հատկապես հիշում եմ, որ Ակումբի հանդիպումներն էին մի շրջան էդպիսին. պահի տակ մեկը զանգում էր լիքը մարդկանց ու առաջարկում կես ժամից հանդիպել էսինչի արձանի մոտ, ու բոլորս եթե ոչ կես, ապա գոնե մի ժամում () հավաքվում էինք նշված վայրում։ ԱՄՆ–ում սա բացարձակապես անհնար սցենար է (ուշանալու պահը նկատի չունեմ, բնականաբար
    Չէ, էստեղ ամեն ինչ նախապես պլանավորված պիտի լինի. մարդիկ կարծես մի հսկայական մեխանիզմի անբաժան փոքրիկ դետալներ լինեն, ու ամեն մեկի ոչ հաշվարկված քայլից մեխանիզմը կարող է քիչ թե շատ խախտվել։
    Իրականում ոչ Հայաստանին դրվածքն է մի բան, ոչ էլ ԱՄՆ–ինը. մեկում անձնական տարածքդ շատ են ներխուժում, մյուսում էդ տարածքդ էնքան լայն է ու անմարդաբնակ, որ ջերմության պակասից մեջը տապակվում ես։ Ինչ–որ միջանկյալ վիճակ կուզենայի։ Տեսնես որևէ տեղ կա՞ էդ միջանկյալը, թե՞ էդպես ուղղակի չի կարող լինել ։
    Ամեն դեպքում կարոտում եմ ջերմության ինքնաբուխ, չպլանավորած դրսևորումները։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.12.2010, 15:06:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (15.01.2011), E-la Via (03.02.2011), Jarre (20.12.2010), Monk (19.12.2010), murmushka (19.12.2010), My World My Space (19.12.2010), Norton (19.12.2010), Rammstein (19.12.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (20.06.2014), StrangeLittleGirl (19.12.2010), Yevuk (19.12.2010), Արևածագ (19.12.2010), Դեկադա (19.12.2010), Մանուլ (14.01.2011), Նաիրուհի (19.12.2010), ՆանՍ (15.01.2011), Շինարար (19.12.2010), Չամիչ (19.12.2010), Ռուֆուս (19.12.2010), Ֆոտոն (04.02.2011)

  27. #74
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ էլ ես անցած տարվա ամփոփում անեմ, հատկապես որ տարին միանգամայն արժանի էր դրան։

    Ընդհանրապես տարին դեռ չավարտված՝ այն ամփոփելուց միշտ էլ մի տեսակ խուսափել եմ՝ հաշվի առնելով, որ մինչև ավարտվելը, նույնիսկ վերջին մի քանի օրերին ինչեր ասես կարող են լինել, նույնիսկ տարվա ամբողջ որակն ու նշանակությունը փոխող իրադարձություններ, հետևաբար նախօրոք տարին գնահատելն ի վերջո կարող է լրիվ անիմաստ գործ դուրս գալ։ Իսկ հատկապես ինձ համար էս տարին պիտի հաստատ ավարտվելուց հետո ամփոփվեր, քանի որ տարվա հենց վերջին օրվա վերջին ժամերին տեղի ունեցավ ինձ համար տարվա մեծագույն ու լավագույն իրադարձությունը՝ ծնվեց իմ առաջին բալիկը՝ Արեգը։ Ու նույնիսկ եթե ուրիշ ոչ մի առումով էլ տարին աչքի չընկներ, անկասկած, հենց միայն սա բավական կլիներ տարին արտակարգ հաջող համարելու համար, բայց տվյալ դեպքում ուրիշ առումներով էլ էր տարին ինձ համար հաջող ու հիշարժան։ Այդ առումով կարող եմ առանձնացնել մի քանի գլխավոր կետ.

    1. Նախ բախտ ունեցա ավելի քան երկու տարի Հայաստանից բացակայելուց հետո 2010–ի Նոր տարին դիմավորել Հայաստանում՝ ընտանիքիս հետ։ Հանդիպեցի ընկերներիս, ծանոթներիս, վիրտուալից ռեալի վերածեցի որոշ հարազատ դարձած մարդկանց հետ ծանոթությունս։

    2. Ընդունվեցի քոլեջ՝ ինձ հոգեհարազատ՝ ստեղծագործական բնույթի մասնագիտությամբ, որի համար շնորհակալ եմ ամուսնուցս, որովհետև եթե ինքն ինձ համառորեն չհամոզեր էդ քայլին դիմել, ես իմ նախաձեռնությամբ ընդունվողը չէի, իսկ հիմա անչափ գոհ եմ, որ շատ չէի դիմադրել ու էդ կարևոր քայլն արել էի։

    3. Եվ վերջում՝ ինչպես արդեն ասացի, մայրիկ դարձա։ Մի խոսքով՝ կարևոր դրական իրադարձություններով լի տարին հաջողությամբ եզրափակվեց ամենակարևոր իրադարձությամբ։

    Նույնիսկ մտածում եմ՝ 2010–ը երևի մինչև հիմա ապրածս կյանքի ամենահաջող տարին էր։ Թեթև չէր, բայց որոշակիորեն ձեռքբերումների տարի էր։

    Ինչ լավ կլիներ՝ բոլոր տարիներն էսպիսի դրական իրադարձություններով հագեցած լինեին։ Թեթև լինելու մասին արդեն չեմ երազում (վերջապես գլուխս մտել է, որ դա ուղղակի լինելու բան չի), բայց հաջողի հույսեր փայփայում եմ։

    Ու վերջում՝ ուշացումով շնորհավոր բոլորի Նոր տարին (ի՞նչ անեմ, ես էս տարի ուշացած եմ

    Ի դեպ, էս տարի կյանքումս առաջին անգամ Նոր տարին դիմավորեցի հիվանդանոցում։ Էս տարի Նոր տարվա սեղան չեմ տեսել ոչ մեր, ոչ էլ ուրիշ որևէ մեկի տանը։ Մի խոսքով՝ բոլոր առումներով արտասովոր Նոր տարի էր։ Իսկ ամենաարտասովորն, իհարկե, Նոր տարվա գլխավոր նվերն էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.01.2011), Ariadna (15.01.2011), CactuSoul (15.01.2011), cold skin (15.01.2011), E-la Via (16.01.2011), einnA (15.01.2011), helium (15.01.2011), My World My Space (15.01.2011), Nadine (26.01.2011), Sambitbaba (20.06.2014), StrangeLittleGirl (16.01.2011), Yevuk (03.02.2011), Արշակ (15.01.2011), Արևածագ (15.01.2011), Արևհատիկ (23.01.2011), Դատարկություն (15.01.2011), Դեկադա (15.01.2011), Երվանդ (15.01.2011), Էլիզե (15.01.2011), Հայկօ (15.01.2011), Մանուլ (26.01.2011), Նաիրուհի (15.01.2011), ՆանՍ (15.01.2011), Շինարար (15.01.2011), Ռուֆուս (15.01.2011), Ֆոտոն (04.02.2011)

  29. #75
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի երազ ունեմ, որ պարբերաբար տեսնում եմ։ Իբր ինստիտուտը դեռ չեմ ավարտել։ Արդեն պետականներն են, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ վերջին պահին բարձրագույն մաթեմատիկայի պետական քննություն են մտցրել, ու բոլորս, բնականաբար, խուճապի մեջ ենք։ Ո՞վ էր լսել Բրյուսովում մաթեմատիկա, էն էլ պետական, էդ էլ հերիք չի՝ դրա մասին մեզ տեղյակ են պահում քննությունից ընդամենը մի քանի օր առաջ... Ճիշտ է, մաթեմատիկայից դպրոցում վատ չեմ եղել, թեև չեմ էլ փայլել, բայց տասներորդ դասարանում, երբ բոլոր ուժերս կենտրոնացրել էի անգլերենի ու հայերենի վրա ու պարապում էի ընդունելության քննությունների համար, հատկապես երկրորդ կիսամյակում մաթեմատիկան լրիվ աչքաթող էի արել ու շատ բան բաց թողել։

    Համանման երազ մայրս էլ էր տասնյակ տարիներ շարունակ պարբերաբար տեսնում (ինքն էլ է Բրյուսովն ավարտել)։Մի քանի տարի առաջ հանգամանքների բերումով ստիպված եղավ նոր մանկավարժական մասնագիտություն ստանալ, սկսեց բարձրագույն մաթեմատիկա անցնել ու... մաթեմատիկայից պետական քննություն հանձնեց։ Հանձնելուց հետո չարաբաստիկ երազն այլևս չի տեսնում։

    Էս սեմեստր, քանի որ նորածին երեխա ունեմ, որոշեցի քոլեջում միայն մի առարկա վերցնել։ Էնպես ստացվեց, որ օրերի, ժամերի ու էլի որոշ այլ առումներով ամենահարմարը տվյալ պահին մաթեմատիկան էր։ Թեև էս մասնագիտությանս հետ էլ մաթեմատիկան կարծես առանձնապես կապ չունի, բայց էստեղ այն բոլոր մասնագիտությունների դեպքում էլ պարտադիր առարկա է, ու վաղ թե ուշ պիտի վերցնեի։ Փաստորեն, իմ մղձավանջ–երազն էլ հիմա իր բարեհաջող ավարտը գտնելու հնարավորություն ունի։ Մի երկու օրից դասի եմ։ Հուսով եմ՝ քննությունը հանձնելուց հետո իմ երազացանկն էլ հաճելիորեն կթեթևանա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (26.01.2011), Chuk (26.01.2011), E-la Via (03.02.2011), Kita (26.01.2011), Kuk (26.01.2011), murmushka (26.01.2011), My World My Space (26.01.2011), Nadine (26.01.2011), Sambitbaba (20.06.2014), Smokie (26.04.2013), Արշակ (26.01.2011), Արևհատիկ (26.01.2011), Ձայնալար (26.01.2011), Մանուլ (26.01.2011), Նաիրուհի (25.03.2011), Ռուֆուս (26.01.2011), Ֆոտոն (04.02.2011)

Էջ 5 23-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •