User Tag List

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #46
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև հիմա բոլոր եղանակներն էլ սիրում եմ, բայց դե ամառն ուրիշ է, ինչ ուզում եք՝ ասեք։ Ոչ մի եղանակ ամառվա պայծառությունն ու ջերմությունը չունի։ Ու թքած շոգի վրա։ Հենց մենակ արևն իր լույսով ու կենարարությամբ արդեն ամեն ինչ արժե։ Ես նույնիսկ սիրում եմ, երբ արևն աչքերիս է ընկնում։ Հատկապես եթե աչքերս փակելու հնարավորություն ունեմ, փակում եմ ու վայելում արևի դեղնակարմիր ծակծկան խուտուտը։





    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (16.06.2010), Chuk (16.06.2010), cold skin (16.06.2010), einnA (17.06.2010), Enigmatic (16.06.2010), Norton (16.06.2010), Sambitbaba (19.06.2014), Tig (16.06.2010), unknown (16.06.2010), Yeghoyan (16.06.2010), Արևածագ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Դատարկություն (24.06.2010), Ժունդիայի (16.06.2010), Լուսաբեր (17.06.2010), Մանուլ (26.06.2010), Նաիրուհի (16.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆոտոն (16.06.2010)

  3. #47
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շենքի շքամուտքում՝ վերելակի մոտ, տեսա՝ ինչ–որ հայտարարություն է փակցված, վրան՝ լուսանկար։ Մոտեցա, որ կարդամ. մեր հարևանուհիներից մեկի մահվան մասին ազդագիր էր, հարևանուհի, որի հետ էսքան տարիների ընթացքում մեր շփումը չեմ հիշում, որ բարև–բարլուսից էն կողմ անցած լիներ, բայց դե ամեն դեպքում հին հարևան էր։ Լուսանկարում բավական ջահել էր, բայց էլի չաղ. ինչ նրան հիշում եմ՝ միշտ էլ չաղ էր եղել. էն որ նայում ես ու զարմանում, թե ոնց է կարողանում է շարժվել։ Ի դեպ, լավ էլ շարժվում էր, համենայնդեպս, բավական հեռու էր դանդալոշ կոչվելու վիճակից՝ չնայած իր զանգվածեղ մարմնին։ Մահվան ազդագրում մի գլուխ տվյալներ էին նշված՝ մահացածի տարիքը, աշխատավայրը ու էլի լիքը բաներ, որոնք մտքիցս թռել են, բայց ամենաուշագրավը զանազան իրավունքների սահմանափակման ու դրանցից շատերից զրկման վերաբերյալ ահռելի ցուցակն էր, սահմանափակումներ ու զրկանքներ, որոնք, ըստ գրվածի, հանգուցյալին «սպառնում էին» մահվանից հետո... Պարզվում է՝ համաձայն նշված կետերի՝ խեղճ հանգուցյալն այլևս իրավունք չուներ օգտվելու մի շարք հասարակական վայրերից, ինչպես նաև բազմաթիվ հասարակական ու կենցաղային ծառայություններից։ Հիմա չեմ հիշում, թե կոնկրետ ինչ ծառայություններ ու վայրեր էին, բայց հիշում եմ, որ խոսքը քաղաքակիրթ աշխարհում ապրող մարդու համար առաջին անհրաժեշտության ծառայությունների մասին էր։ Այ քեզ բան...

    Տեսնես ի՞նչ հանցանք է գործել էս խեղճը, որ նման դաժան զրկանքների է արժանացել... Չէ, բայց էդ էլ հեչ. տեսնես ինչու՞ է էդ ամենը սահմանվել հետմահու, երբ մարդը, մեղմ ասած, իր շենքի ամենավերին հարկից (որում էլ, ի դեպ, բնակվում էր մինչև մահանալը) խորապես թքած ունի էդ բոլոր սահմանափակումների ու զրկանքների վրա։ Էս ի՞նչ անհեթեթություն է... Ո՞վ է հորինել...

    Բայց ամենաուժեղն էն էր, որ բոլոր հարևանները, կարդալով ազդագիրը, իսկույն կենտրոնանում էին նշված սարսափելի սահմանափակումների վրա ու ապշած–այլայլված դեմքերով անկեղծ կարեկցանք հայտնում դրանց կապակցությամբ... Ըստ երևույթին, իրավունքների սահմանափակումների ցնցող ցուցակի ֆոնի վրա հանգուցյալի մեռնելու հանգամանքը խիստ խամրել էր ու լրիվ հետին պլան մղվել։ Կարծես ոչ ոքի չէր հուզում, որ մարդը մահացել է, կարևորն այն էր, թե ոնց պիտի նա այսուհետև յոլա գնա այդպիսի աննախադեպ, դաժան սահմանափակումների պայմաններում...

    Չգիտեմ՝ էս աբսուրդն ինչ զարգացում կունենար, եթե հանգամանքների բերումով քնից չարթնանայի... Հա, պարզվեց՝ երազ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (17.06.2010), A.r.p.i. (16.06.2010), Agni (16.06.2010), Chuk (16.06.2010), KiLa (29.06.2010), Norton (16.06.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (17.06.2010), unknown (16.06.2010), Արևածագ (16.06.2010), Արևհատիկ (16.06.2010), Դատարկություն (24.06.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (16.06.2010), Մանուլ (26.06.2010), Շինարար (16.06.2010), Ռուֆուս (16.06.2010), Ֆրեյա (16.06.2010)

  5. #48
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեև վերը նկարագրածս երազում գործողությունները տեղի էին ունենում Հայաստանում՝ մերոնց շենքում, բայց էսօր հասկացա, որ, ըստ երևույթին, երազիս հիմքում ընկած էր հետևյալ ամերիկյան զավեշտը, իսկ ավելի ճիշտ՝ դրա կաղապարը.

    ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին տուգանեցին 300 հազար դոլարով

    Օրերս Նյու-Յորքի գիտական գրադարան է վերադարձել մի գիրք, որը 1789թ. հոկտեմբերի 5-ին կարդալու նպատակով վերցրել էր ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը։ «Պետության օրենքը» վերնագրով գիրքը վերադարձրել են նախագահ Վաշինգտոնի տուն-թանգարանի աշխատակիցները (Մաունթ Վեռնոն, Վիրջինիա նահանգ)։ Գրքի վերադարձը մոտ երկու դար ուշացնելու համար սահմանվել է 300 հազար դոլարի տուգանք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.06.2010), Norton (12.07.2010), Sambitbaba (19.06.2014), Yeghoyan (24.06.2010), Արշակ (25.06.2010), Արևածագ (17.06.2010)

  7. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անջատվածություն


    Փոքր ժամանակվանից միշտ բացառիկ անջատված դեմք եմ եղել։ Երբ մայրս ինձ մի սենյակից մյուսն էր ուղարկում՝ էսինչ տեղում դրված էսինչ բանը բերելու, սկզբում գնում, մի քիչ անջատված, մտացրիվ կանգնում էի սենյակում, հետո հանկարծ հիշում, որ ինչ–որ բան պիտի բերեի, այնուհետև փորձում էի հիշել, թե ինչ, ու հիշելու անհաջող փորձից հետո հետ գնում մորս մոտ՝ պարզելու, ապա նորից էի ուղևորվում մյուս սենյակ, բայց տեղ հասնելուն պես հայտնաբերում, որ չգիտեմ, թե տվյալ իրը կոնկրետ որտեղ է դրված... Մի խոսքով՝ մինչև ես մի քանի անգամ անջատված գնում–գալիս էի, էդ ընթացքում ինձնից չորս տարով փոքր քույրս արդեն գտած–բերած էր լինում ինչ որ պետք էր։

    Միշտ բոլորի աչքին սիրահարված էի երևում, երբ որ իսկի չգիտեի էլ սիրահարվելն ինչ է։ Ուղղակի մարդիկ դժվարությամբ էին պատկերացնում, որ մարդ կարող է առանց սիրահարված լինելու՝ հենց էդպես բնածին էդ աստիճանի անջատված լինել։ Իսկ երբ առաջին անգամ սիրահարվեցի, անջատվածությունս հասավ իր խայտառակ գագաթնակետին... Հիշում եմ՝ սեղանը հավաքելիս ամանները կարող էի խոհանոցի փոխարեն տանել ննջասենյակ կամ նույնիսկ զուգարան...

    Մեկ էլ մի դեպք է տպավորվել, որը մեր տանը վերածվել էր անեկդոտի։ Արդեն ուսանող էի, մի օր հայրս ասաց, որ թեյնիկը դնեմ էլեկտրասալիկին, թեյ խմի։ Դրեցի։ Մեկ էլ մի կես ժամ հետո.
    – Բալիկ ջան, էն թեյն ի՞նչ եղավ։ Որ ասել էի՝ դնես պլիտային, դրե՞լ էիր։
    – Հա,– հանգիստ պատասխանում եմ (բայց, իսկապես, տեսնես ի՞նչ եղավ... )
    – Բա ինչի՞ եռալու ձայն չի գալիս էն կողմերից։
    Մեկ էլ էդ պահին մայրս մի տեսակ գործին տեղյակի տոնով մեջ մտավ.
    – Իսկ դու որ ասել ես՝ թեյնիկը դնի պլիտային, ասե՞լ ես, որ համ էլ պլիտան միացնի։
    Ախր իրոք չէր ասել։ Ինձ ընդամենը ասել էին՝ թեյնիկը դիր պլիտային, ես էլ դրել էի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.06.2010, 05:18:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (17.06.2010), Agni (23.06.2010), Ariadna (23.06.2010), cold skin (17.06.2010), helium (17.06.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (19.06.2014), Tig (17.06.2010), unknown (23.06.2010), Yeghoyan (24.06.2010), Արևածագ (17.06.2010), Արևհատիկ (17.06.2010), Երկնային (23.06.2010), Էլիզե (19.06.2010), Ժունդիայի (17.06.2010), Հայկօ (17.06.2010), Մանուլ (22.06.2010), Շինարար (17.06.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (17.06.2010), Ֆոտոն (18.06.2010)

  9. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս օրագրերն էնքան են շատացել, որ հերիք է՝ մի օր չգրես, արդեն թեմադ նահանջում է մինչև հաջորդ էջ։

    Հետաքրքիր զուգադիպություն եղավ էսօր...
    Ամուսինս ինչ–որ ֆիլմ էր նայում, որին ես կողքից մեկ–մեկ զուտ աչքի պոչով էի հետևում, բայց վերջում նստեցի ու սկսեցի նորմալ նայել։ Հարցը ֆիլմը չի, ու կարևոր էլ չի, թե ինչ ֆիլմ էր, քանի որ դրա փոխարեն կարող էր ցանկացած ուրիշը լինել, ուղղակի նայելիս, երբ կռվի թունդ տեսարաններ էին, ինչպես միշտ, ներսս ամեն ինչ խառնվեց, հուզվեցի, մի քիչ էլ՝ ու կլացեի։ Չէ, առանձնապես հուզիչ էլ չէր, պատկերացրեք։ Ու էդ ընթացքում մի պահ մտքերս ֆիլմից շեղվեցին, ու սկսեցի մտածել էն մասին, թե ինչի եմ ես ընդհանրապես ամեն ստից բանից էսքան հուզվում, սրտիս մոտ ընդունում, բառացիորեն ամեն ինչից՝ մի ստից երգից, մի լացի տեսարանից ու ընդհանրապես որևէ հույզ արտահայտող գրեթե ցանկացած տեսարանից, հաճախ էնպիսի բաներից, որոնց մասին եթե ինձ հարցնեին՝ հուզիչ են, թե չէ, օբյեկտիվորեն կհամարեի, որ չէ։ Հաճախ երբեմն նույնիսկ ծիծաղս է գալիս ինձ վրա, որ ամեն մի սուտի տեսարան կարող է ինձ էմոցիոնալ առումով լրիվ «հունից հանել»։ Հաճախ իսկապես ինքս իմ առաջ էլ ամաչում եմ տվյալ բանից հուզվելու համար, էնքան որ սուտի եմ համարում։

    Իրականում միշտ էլ ինչ–որ չափով էդպիսին եմ եղել։ Օրինակ, դեռ մի քանի տարեկանում, հիշում եմ, փողոցում ինչ–որ խեղճուկրակ ծերուկ կամ տատիկ տեսնելը, երեխաների կողմից հալածվող շուտ կամ կատու տեսնելը ու էլի նման բաներ, որ առօրյայում ամեն քայլափոխի հանդիպում են ու կարծես սովորական երևույթ են, հերիք էր, որ ժամերով կամ նույնիսկ օրերով դրա մասին մտածեի, աչքիս ուրիշ ոչ մի բան չերևար, աշխարհը գլխիս մթներ... Մինչև ինչ–որ հրաշքով էդ տեսարանը մտքումս խամրեր՝ ինձ ազատելով հետագա տառապանքներից... Ճիշտ է, դրա մասին հաճախ ոչ ոք էլ չէր իմանում, ու ոչ ոք չէր հասկանում, թե ինչի՞ ես միշտ էդքան լուրջ, մռայլ ու դարդոտված տեսք ունեմ։ Դե, մարդիկ մտածում են՝ էս մի մատ էրեխեն ի՞նչ մի դարդ պիտի ունենա, որ էսպիսի տեսք ունենա, ու ուրիշ պատճառ չգտնելով՝ դա սովորաբար վերագրում էին պարզապես մռայլ, սառը, չշփվող բնավորությանը։ Հատկապես փոքր ժամանակ իմ էմոցիաները հազվադեպ էին իմ մեջից դուրս գալիս։ Բոլորի աչքում ես ընդամենը մռայլ ու անհաղորդ մեկն էի. ես ու՜ր, էմոցիան՝ ուր...

    ԱՄՆ տեղափոխվելուց հետո կարծես ավելի է սրվել մեջս հուզվելու հակումը, ավելի դյուրազգաց եմ դարձել. ոնց որ լրիվ բաց նյարդերով ապրեմ. բոլոր հույզերս կարծես «բացօթյա» շարված լինեն վրաս, ու ով կամ ինչ պատահի, կարող է տրորել՝ կամա թե ակամա... Իսկ դա, նույնիսկ հոգեկանը մի կողմ, առողջությանս վրա էլ առանձնապես լավ չի ազդում... Դրա համար արդեն աշխատում եմ խուսափել արվեստի ու գրականության չափազանց հոգեցունց գործերից, եթե նախապես իմանում եմ դրանց՝ էդպիսին լինելու մասին, դե, ողբերգականների մասին էլ չեմ ասում։ Հնարավոր է, որ դրանով շատ բան եմ կորցնում գեղագիտական առումով, բայց կարծում եմ՝ առողջությունիցս ոչ ավելի թանկ։

    Էսքանն ինչի՞ պատմեցի. հետաքրքիրն էն էր, որ հենց էսօր՝ հերթական անգամ էս մտորումներն ունենալուց անմիջապես հետո, մտնում եմ Ակումբ, ու ի՞նչ տեսնեմ. «Իմ վերևի մարդը» թեմայում ինձ բնորոշել են որպես ոչ էմոցիոնալ մարդ։ Եթե միայն դա գրողն իմանար, թե իրականում ինչքան կուզենայի իր նկարագրածի գոնե կեսի չափով ոչ էմոցիոնալ լինել։ Կյանքս ինչքան կհեշտանար... Բայց դե ու՞ր էր ինձ էդպիսի բախտ...

    Մյուս կողմից էլ երևի լավ է, որ էդքան էմոցիոնալ լինելով հանդերձ՝ հաջողացրել եմ լիքը մարդկանց մեջ լրիվ հակառակ տպավորությունը ձևավորել։ Ուրեմն երևի էնքան էլ անհույս հուզագար չեմ (էս բառն էլ տեղում հորինեցի
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.06.2010, 05:00:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (20.06.2010), Ariadna (23.06.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (19.06.2014), Sona_Yar (20.06.2010), unknown (23.06.2010), Արևածագ (20.06.2010), Էլիզե (20.06.2010), Ժունդիայի (20.06.2010), Լուսաբեր (20.06.2010), Հայկօ (23.06.2010), Մանուլ (22.06.2010), Ռուֆուս (20.06.2010), Ֆոտոն (20.06.2010)

  11. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց լավ բան է անձնական օրագիրը։ Քո տունն է։ Հետո՞ ինչ, որ պատերը թափանցիկ են, ու բոլորն էլ կարող են տեսնել, թե ինչ ես անում մեջը։ Չգիտեմ՝ ում համար ոնց է, բայց ինձ համար, օրինակ, «Անկապ օրագրում» գրելը միշտ մի տեսակ ասոցիացվել է բեմ դուրս գալու ու բազմության առաջ՝ վրադ հառված բազմաթիվ հայացքների ներքո ելույթ ունենալու հետ... Ճիշտ է, շատերի համար դա ավելի քան նորմալ է, ինչպես որ նորմալ է բեմի վրա ելույթ ունենալը, պարզապես ես բնույթով բեմի մարդ չեմ, ու դրանով երևի ամեն ինչ ասված է։ Էնտեղ «ելույթ ունենալիս» էդ հայացքների ճնշումը, որոնցից որոշների ծանրության աստիճանը գուցեև իմ հիվանդ երևակայության արդյունքն է, հաճախ էր ստիպում չգրել... Ինչևէ, ուրախ եմ, որ վերջապես ես էլ էստեղ իմ բնակարանն ունեմ։ Ու ոչինչ, որ բեմում ելույթ ունենալու դեպքում ծաղիկներ ստանալու հավանականությունն ավելի մեծ է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (23.06.2010), My World My Space (23.06.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (23.06.2010), unknown (23.06.2010), Արևհատիկ (23.06.2010), Դատարկություն (23.06.2010), Երկնային (23.06.2010), Ժունդիայի (23.06.2010), Լուսաբեր (24.06.2010), Մանուլ (23.06.2010), Մարկիզ (23.06.2010), Ռուֆուս (23.06.2010), Ֆոտոն (25.06.2010)

  13. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնական արխիվից

    Իմ մանկության օղակները


    Չգիտեմ՝ իմ ծնվելուց առաջ էր, թե հետո, որ հայրս մեր հյուրասենյակի առաստաղից մարզական օղակներ կախեց, համենայնեպս, ինչ ինձ հիշում եմ՝ էդ օղակները եղել են։ Հետո ավելացան նաև պարանով աստիճանն ու պարանը, բայց դրանք ընդամենը մի քանի տարի մնացին իրենց տեղում։ Օղակներն ամեն դեպքում ամենամեծ ժողովրդականությունն էին վայելում։ Ոտքերս մտցնելով օղակների մեջ՝ նստած ճոճվում էի, ոտքերից կախվում դեպի ներքև, սկզբում՝ երկու ձեռքով օղակներից բռնած, հետո՝ մի ձեռքով, իսկ մի քիչ մեծանալուց հետո՝ արդեն առանց բռնելու՝ միայն ոտքերով։





    Չգիտեմ՝ ես որ տարիքից եմ հայտնվել օղակների վրա, բայց քույրս ու եղբայրս մի տարեկանից արդեն «քշում էին» , բնականաբար, ծնողներիս հսկողությամբ։

    Մեր տուն առաջին անգամ ոտք դնողների ռեակցիան միշտ նույնն էր. սկզբում անսպասելիությունից ցնցվում էին, հետո հետաքրքրված մոտենում և ապա՝ վախվխելով փորձարկում. «Էս չի՞ պոկվի... »։ «Չէ–չէ»,– վստահաբար պնդում էր հայրս, ու բոլորս էլ գիտեինք, որ մեր օղակներն ամենադիմացկուն են. ով էլ կախվի, չեն պոկվի։ Ընդհանրապես ցանկացած երեխայի համար մեր տունն առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում, որովհետև մեր տանը կար էնպիսի բան, որ իրենցից ոչ մեկի տանը չկար։ Ճիշտ է, մեր տանն էլ բացակայում էին մի շարք իրեր ու սարքեր, որոնք համարյա բոլորի տներում կային, բայց դե մեր օղակներն ամեն ինչ արժեին, գոնե երեխաների համար։

    Մյուս կողմից էլ, իհարկե, գրեթե բոլոր մեծահասակների համար խիստ տարօրինակ ու անհասկանալի էր մեր օղակների առկայությունը. ինչպե՞ս կարելի է տան, այն էլ հյուրասենյակի տեսքը փչացնել էնպիսի հակագեղագիտական ու հատկապես հակահյուրասենյակային տեսարանով, ինչպիսին առաստաղից մի մետր ներքև կախված օղակներն են, ընդ որում՝ ոչ թե սենյակի մի անկյունում կամ ծայրին, այլ համարյա կենտրոնում՝ հետնամասին ավելի մոտ։ Դե, ճոճվելու համար տարածք էր պետք, չէ՞։ Օղակները հո մենակ ձգվելու համա՞ր չէին։ Ճիշտ է, չափից դուրս մեծ թափով ճոճվելու դեպքում հյուրասենյակի ջահին «հագնելու» վտանգ կար, բայց դե մենք զգույշ էինք, ու նման վթարներ, բարեբախտաբար, չեն գրանցվել։

    Հիշում եմ՝ հատկապես ուսանող ժամանակ շատ էի սիրում միացնել իմ սիրած երգերը և օղակներին նստած ճոճվել։ Էդ մի առանձնահատուկ հաճույք էր, որ ոչ մի բանի հետ չէր համեմատվի...



    Հետո, երբ դաշնամուր առանք, մամաս պատճառ գտավ օղակները հանելու համար։ Ճոճվելիս կարող է ոտքով խփեինք դաշնամուրին ու վնասեինք։ Ճիշտն ասած՝ հիմա որ մտածում եմ, մի տեսակ դժվարանում եմ պատկերացնել, թե ոնց պիտի դա տեղի ունենար, բայց էն ժամանակ, ըստ երևույթին, մամային հաջողվել էր մեզ դրանում համոզել։ Մի խոսքով՝ օղակները հանեցինք ու մի քանի տարի մնացինք առանց դրանց... Հետո, երբ հերթական անգամ տան կահույքն էինք վերադասավորում (մենք դա հաճախ էինք անում), էնպես ստացվեց, որ մեր սիրելի օղակներին վերադարձրինք իրենց վեհ ու պատվավոր տեղը։ Ու էդպես մնացին, մինչև որ մի քանի տարի առաջ վերանորոգման ժամանակ արդեն անվերադարձ լքեցին մեզ, քանի որ էս անգամ դրանց հիմքը հանդիսացող՝ առաստաղին ամրացված երկաթը նույնպես հեռացվեց առաստաղից։ Ու սենյակը դարձավ ստանդարտ գեղատեսիլ հյուրասենյակ, ինչպես բոլոր նորմալ մարդկանց մոտ...

    Կարոտում եմ մեր օղակները... Նույնիսկ հիմա, երբ արդեն մի քանի տարի է, ինչ դրանց ձեռք չեմ տվել, երբեմն ռեֆլեքսորեն ուզում եմ ձեռքերս բարձրացնել ու օղակներից կախվելով՝ մի լավ ձգվել ամբողջ մարմնով... Մեկ–մեկ էդ պահանջն էնքան ուժեղ ու ակնթարթորեն է առաջանում, որ չեմ հասցնում գիտակցել, որ տանը չկան էդ օղակները, ակամա սկսում եմ օղակներ փնտրել, որ բռնեմ ու ձգվեմ։ Ու նույնիսկ էն հանգամանքը, որ ես հիմա իմ հայրական տանը չեմ ապրում, ավելին՝ իսկի Հայաստանում էլ չեմ, չի ազդում դրա վրա։ Երևի ամեն դեպքում դժվար է մոտ 25 տարվա ռեֆլեքսից ազատվելը։ Վերջիվերջո, համարյա ամբողջ կյանքս էդ օղակների հետ եմ ապրել։

    Ոչինչ, հուսով եմ՝ մի օր դեռ կունենամ էդպիսի օղակներ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.06.2010), Ariadna (23.06.2010), cold skin (24.06.2010), einnA (30.06.2010), helium (24.06.2010), Kuk (17.08.2010), My World My Space (24.06.2010), Norton (12.07.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (19.06.2014), Smokie (19.02.2013), unknown (23.06.2010), Yeghoyan (24.06.2010), Արևհատիկ (20.02.2013), Դատարկություն (23.06.2010), Երկնային (23.06.2010), Էլիզե (23.06.2010), Ժունդիայի (23.06.2010), Լուսաբեր (24.06.2010), Հայկօ (23.06.2010), Մանուլ (23.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (23.06.2010), Ռուֆուս (23.06.2010), Ֆոտոն (25.06.2010)

  15. #53
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակին գրառում էի արել ամերիկացիների հագուկապի մասին։ Ու հիմա ինձ թվում էր, թե էդ ոլորտում արդեն էնքան բան եմ տեսել, որ էլ ոչ մի բանից չեմ զարմանա։ Բայց պարզվեց՝ դեռ զարմանալու տեղ մնացել է... Ուրեմն պատկերացրեք, միջին տարիքի մի տղամարդ, հագին՝ պիջակ (հայերեն ասած՝ կոստ ), ամառային շորտիկ ու «մատով» չստեր (flip-flop) ։ Մի խոսքով՝ Տեսարան էր։ Լիակատար «ներդաշնակության» համար մենակ դիպլոմատն էր պակասում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.06.2010), cold skin (24.06.2010), My World My Space (24.06.2010), Sambitbaba (19.06.2014), Tig (24.06.2010), Արևհատիկ (24.06.2010), Դատարկություն (24.06.2010), Էլիզե (24.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (24.06.2010), Ռուֆուս (24.06.2010), Ֆոտոն (25.06.2010)

  17. #54
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնական արխիվից

    Մեր հեռուստացույցների անհավանական արկածները


    Ինչ ինձ հիշում եմ, մեր տանը միշտ հեռուստացույցի խնդիր կար։ Էն որ ասում են՝ էշին փալան չեկավ, մեզ էլ՝ հեռուստացույց, լրիվ էդ դեպքն էր։ Մեր առաջին հեռուստացույցը գունավոր ու մեծ ստանդարտ սովետական հեռուստացույց էր։ Չեմ հիշում՝ քանի տարի մեզ ծառայեց որպես նորմալ, «առողջ» հեռուստացույց, բայց հաստատ դեռ դպրոցի ցածր դասարաններում էի սովորում, երբ ի հայտ եկան խարխլման առաջին նշանները։ Ժամանակ առ ժամանակ սկսում էր աստիճանաբար վատ ցույց տալ, ու երբ դանակը հասնում էր ոսկորին՝ պատկերների զանազանումն այլևս անհնար էր դառնում, պապայիս՝ հեռուստացույց սարքող ընկերներին էինք դիմում, որ գան, սարքեն։ Արդեն ամաչում էլ էինք դիմել, մտածում էինք՝ երևի ամեն անգամ մտքների մեջ ասում են՝ օֆ, դե սրանք էլ ե՞րբ պիտի մի նորմալ հեռուստացույց առնեն, իրենք էլ պրծնեն, մենք էլ։ Երկու հոգով էին գալիս միշտ։ Մի երկու ժամ բզբզում էին, հեռուստացույցը սկսում էր ընտիր ցույց տալ։ Ամեն անգամ, երբ հարցնում էինք՝ ինչքան կդիմանա, ասում էին՝ դե, մինչև հաջորդ փչանալը։ Էդպես էլ ապրում էինք։

    Մեր հեռուստացույցը մի տարօրինակ առանձնահատկություն էլ ուներ. եթե առավոտից միացրած էր լինում, ուրեմն երեկոյան պարտադիր պիտի շունչը փչեր։ Իսկ հաջորդ առավոտյան՝ որոշակի ժամեր հանգստանալուց հետո, նորից ուշքի էր գալիս։ Միշտ էդպես էր. մի ամբողջ օր անընդմեջ չէր ձգում։ Ում ասում էինք, զարմանում էր, ոչ ոք նման բան չէր լսել. բոլորն էլ ամբողջ օրը միացրած նայում էին, ու դրանից ոչինչ չէր փոխվում։ Նույնիսկ հեռուստացույց սարքողներն էին շվարած ուսները թափ տալիս, երբ էդ հարցը տալիս էինք։ Բոլորի կարծիքով, էդպիսի բան ուղղակի չէր կարող լինել։

    Խնդիրն այն էր, որ հաճախ փչանալուց բավական երկար ժամանակ անց նոր մերոնք կանչում էին հեռուստացույց սարքողներին։ Ու մինչև էդ ահագին ժամանակ առանց հեռուստացույց էինք մնում։ Նույնիսկ Նոր տարվա օրեր ենք էդպես անցկացրել։ Հատկապես Նոր տարուն առանց հեռուստացույցի նստելն, իհարկե, տխուր էր որոշ չափով, բայց դե...

    Հիշում եմ՝ մի անգամ, երբ հետևից դզմզելուց մի պահ անտենան պատահաբար հանեցի, պարզվեց, որ առանց դրա անհամեմատ ավելի լավ է ցույց տալիս։ Դրանից հետո անտենան հանեցինք։ Բայց որոշ ժամանակ անց էլի սկսեց վատ ցույց տալ՝ թքած ունենալով անտենայի առկայության կամ բացակայության վրա։ Հաճախ անտենան որոշակի դիրքերում պահելով էինք ստանում մեր ուզած որակը, բայց դրա համար երբեմն որևէ մեկը ստիպված էր լինում անտենան անշարժ բռնած կանգնել հեռուստացույցի կողքին, որ մյուսները վայելեին պատկերը։ Երբեմն հեռուստացույցին ուշքի էինք բերում գլխին կամ կողերին հարվածելու օգնությամբ։ Հիշում եմ՝ մեկ–մեկ էնքան ուժեղ էի խփում, որ դաստակներս ցավում էին։ Սկզբում հարվածները բավական արդյունավետ էին, միանգամից խելոքանում էր, նորմալ ցույց տալիս, բայց ժամանակի ընթացքում դրանց արդյունավետությունը տխուր կերպով նվազում էր, մինչև որ հասավ զրոյի... Դաստակների ցավն էր մնում մենակ։

    Ժամանակի ընթացքում մեր հոգնած հեռուստացույցը սկսեց զրկվել որոշ գույներից։ Կարմիր գույնն աստիճանաբար անհետացավ, փոխարենը ամեն ինչ կանաչավուն երանգ էր ձեռք բերել։ Բայց դե քանի դեռ քիչ թե շատ հստակ էր ցույց տալիս, էլի գոհ էինք։ Բայց հետո էկրանը սկսեց քիչ–քիչ մթնել։ Մոտ կես տարում էն օրի հասավ, որ վերջում արդեն խավարի մեջ հազիվ էինք զանազանում պատկերները, մինչև որ լրիվ սևացավ։ Բայց մենք իրեն մինչև վերջ «քամեցինք». քանի դեռ սև ֆոնի վրա ուրիշ նշույլ էլ էր զանազանվում, համառորեն նայում էինք։ Արդեն համարյա բան չէինք տեսնում, բայց, մեկ է, նայում էինք։ Երբ էկրանի խավարը վերջնականապես կուլ տվեց լույսի վերջին նշույլները, հերթական անգամ կանչեցինք պապայի ընկերներին։ Պարզվեց՝ էս անգամ այլևս «բուժման» հույս չկար. մեր զառամյալն արդեն հոգին ավանդել էր վերջնականապես... Մի կողմից, իհարկե, տխրեցինք, մյուս կողմից էլ ուրախացանք, որ ազատվեցինք էդ խարխլվածքից՝ մտածելով, որ հիմա գոնե ստիպված կլինենք նորը գնել, չնայած էդ պահին նորը գնելու ոչ մի ռեալ հույս չկար՝ հաշվի առնելով մեր ծանր ֆինանսական վիճակը։

    Որոշ ժամանակ առանց հեռուստացույց ապրեցինք, մինչև որ մեր հարևաններից մեկն իր հին հեռուստացույցը մեզ տվեց։ Վերջինս գրեթե ոչնչով չէր տարբերվում մեր հանգուցյալից, էնքան, որ նույնիսկ հարազատության զգացումներ էր արթնացնում մեր մեջ։ Բայց սա ավելի շուտ հոգին ավանդեց ու կարճ ժամանակ անց վերածվեց պատի տակ դրված աթոռասեղանատիպ մի բանի։ Հետո մեր մյուս հարևանը նոր՝ արտասահմանյան հեռուստացույց գնեց ու իրենց սովետական սևուսպիտակ հեռուստացույցը նվիրեց մեզ։ Ահագին ուրախացանք. համ էլ էս անգամ գույների փչացման վտանգ չկար։ Նորմալ ցույց էր տալիս՝ իր համեստ գույների սահմաններում։ Հետո մի քիչ վատացավ, բայց էլի գոհ էինք։ Մեկ էլ մի օր բռնեց ու... համրացավ... Առանց պատճառի, ուղղակի հանկարծ ձայնը կորավ ու կորավ... Ոչ մի կերպ չհաջողվեց պարզել պատճառը։ Էս երևի միակ դեպքն էր, որ աստիճանաբար չեղավ։ Շոկի մեջ էինք։ Բայց դրա հնարն էլ գտանք, դե, որոշ չափով։ Մագնիտոֆոնի ռադիոյի միջոցով մի երկու ալիքի ձայներ բռնեցի, ճիշտ է, որոշները մեծ դժվարությամբ էին բռնվում։ Օրինակ, Россия–ն լրիվ հանգիստ բռնվում էր, խնդիր չկար, հետո մի կերպ կարծեմ OPT–ն էլ բռնեցի, բայց հաճախ կորում էր։ Ճիշտն ասած՝ մեզ Հ1-ն էր շատ պետք, որովհետև էդ ալիքով սերիալ էինք նայում էդ շրջանում։ Գտնելու ոչ մի հույս չունեի, բայց անհույս որոնումներից մեկի ժամանակ լրիվ անսպասելիորեն բռնեցի... Էդպես ռադիոն սկսեց սատարել մեր առաջին կարգի հաշմանդամ հեռուստացույցին։ Հիշում եմ՝ մի օր պապայիս ընկերներից մեկը ներս մտավ, մենք էլ նստած սերիալ էինք նայում, մեկ էլ դեմքի չջոկող արտահայտությամբ շշմած մեկ հեռուստացույցին է նայում, մեկ էլ շուրջբոլորը՝ փորձելով գտնել, թե որտեղից է գալիս մեր հեռուստացույցի ձայնը։ Մենք էլ սկզբից չէինք հասկանում, թե ինչից է էս մարդն էդպես զարմացել, դե, մենք արդեն սովորել էինք, որ մեր հեռուստացույցի պատկերն ու ձայնը տարբեր տեղերից են մատակարարվում։ Հետո շվարած ասեց. «Չհասկացա... Էս ձայնը որտեղի՞ց ա գալիս »։ Եվ մենք պատմեցինք նրան մեր հեռուստացույցի անհավանական արկածները։

    Հետաքրքիր է, որ մի բան ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել. վերջը էդ հեռուստացույցն էլ վախճանվեց, դրա համա՞ր նորն առանք, թե՞ ուղղակի արդեն մեզ ֆինանսապես կարող էինք թույլ տալ հեռուստացույց առնել։ Բայց ինձ թվում է՝ աղոտ հիշում եմ, որ ինչ–որ պահի, գուցե կարճ ժամանակով, մենակ ռադիոյից եկող ձայնն էինք լսում, իսկ համապատասխան պատկերները միայն պատկերացնում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.06.2010, 19:49:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.06.2010), cold skin (25.06.2010), helium (24.06.2010), KiLa (29.06.2010), murmushka (25.06.2010), Norton (12.07.2010), Sambitbaba (19.06.2014), Sona_Yar (25.06.2010), unknown (27.06.2010), Yeghoyan (27.06.2010), Արևածագ (24.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Հայկօ (24.06.2010), Մանուլ (26.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Ռուֆուս (24.06.2010)

  19. #55
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամերիկացիների մաքրասիրական ընկալումների և բտվելու հակումների մասին

    Ամերիկացիներ մաքրասիրության ընկալումների մասին կարծեմ գրառում չեմ արել, թեև տարբեր առիթներով որոշ առանձին բաներ գրել եմ։ Էստեղ էդ թեմայի հետ մեկտեղ որոշ չափով կգրեմ նաև նրանց ուտելու հակման, ազգային խնդիր դարձած ավելորդ քաշի ու, ըստ իս, դրան նպաստող հանգամանքների մասին անձնական դիտարկումներս։

    Ամերիկացիները հատուկ վերաբերմունք ունեն անձնական հիգիենայի նկատմամբ. ամեն օր առնվազն մեկ անգամ լողանալը իրեն հարգող յուրաքանչյուր ամերիկացու սրբազան պարտքն է։ Ինչ խոսք լրիվ նորմալ է, ու, մեր մեջ ասած, բոլորովին վատ չէր լինի, եթե հայերի համար էլ դա նույնքան սովորական երևույթ լիներ, ոչ թե լողանալուց հետո իրենց լավ զգային, հատկապես առաջին մի շաբաթը։ Հիշում եմ՝ ամուսինս պատմում էր, որ ուսանող ժամանակ իր սենյակակիցներից (roommate) մեկին մի առիթով ասել էր, որ մենք՝ հայերս, հատուկ մաղթանքի պես խոսք ունենք նոր լողացած մարդուն ասելու համար ու մոտավորապես թարգմանել էր «բաղնիքդ անուշ»–ը (թեև էդ արտահայտությունն անգլերեն կարգին թարգմանել էլ հնարավոր չի), էս ամերիկացին էլ ահագին զարմացել էր. «Բայց լողանալն ի՞նչ մի առանձնահատուկ բան է, որ մի հատ էլ դրա համար հատուկ բարեմաղթանք լինի »։ Դե, եթե ինքն ապրեր, ասենք, հատկապես 90–ականների Հայաստանում, էդ ժամանակ նոր կհասկանար, թե լողանալը երբեմն ինչ առանձնահատուկ բան կամ նույնիսկ տոն կարող է լինել։

    Սեփական հիգիենայի նկատմամբ բծախնդիր ու պահանջկոտ լինելով հանդերձ՝ հասարակական վայրերում ամերիկացիներին, մեղմ ասած, մաքրասեր չես անվանի։ Ավելին՝ ես կասեի՝ հայերն իրենց հետևից թափելու ու շրջակայքն ապականելու իրենց սովորությամբ ամերիկացիներին չեն հասնի։ Պարզապես վերին աստիճանի լավ կազմակերպված հավաքման, մաքրման ծառայությունների շնորհիվ էստեղ վերջնական պատկերը զգալիորեն տարբեր է լինում Հայաստանինից, այսինքն՝ հիմնականում համապատասխան մարմինները թափողի հետևից էնքան արագ են հավաքում ու մաքրում, որ կարճ ժամանակ անց ամեն ինչ նորից մաքուր է լինում։ Իհարկե, ոչ միշտ ու ոչ ամեն տեղ, բայց ընդհանուր առմամբ էդպես է։ Օրինակ՝ Հայաստանում չեմ հիշում, որ, ասենք, ավտոբուսի մեջ կոլայի կամ որևէ ըմպելիքի շիշ՝ դատարկ կամ կիսադատարկ, ուտելիքի մնացորդներ և այլն տեսած լինեմ, իսկ էստեղ դրանք սովորական երևույթ են, որ ցանկացած ավտոբուսի ու գնացքի մեջ պարտադիր կհանդիպես, էն էլ լիքը։ Հաճախ պարունակությունն էլ թափված է լինում նստատեղին կամ հատակին... Մի խոսքով՝ ամերիկացիները որտեղ ինչ ուտեն կամ խմեն, մնացորդներն էնտեղ էլ թողնում ու գնում են, կարծես էդպես էլ պիտի լիներ։ Երևի արխային են, որ հետևներից հավաքող կա։ Բայց որ հաջորդ նստողներին կարող են անհարմարություն պատճառել՝ ոչ ոքի չի հուզում կարծես։

    Իսկ կինոթատրոններն էդ տեսակետից մի առանձին պատմություն են... Էնտեղի խոզությունը ոչ մի բանի հետ համեմատելի չի։ Առաջին անգամ որ գնացել էինք, ցնցվել էի ուղղակի... Ուղեղիս մեջ չէր տեղավորվում, որ հասարակական վայրում կարելի է էդ աստիճանի անփույթ խոզություն դրսևորել... Էն, որ կինոթատրոնի դուռը բացելուն պես ինչ–որ զզվելի կարագով բոված պոպ–կոռնի հոտը պարտադիր միանգամից տալիս է քթիս, ու սրտխառնոցին մի կերպ եմ դիմանում, էդ դեռ ոչինչ։ Տհաճ է, բայց խոզության հետ կապ չունի։ Դե հիմա իրենք էլ պոպ–կոռնը էդպես են սիրում ուտել, ո՞վ ի՞նչ կարող է ասել։ Համենայնդեպս, Հայաստանում պոպ–կոռնից երբեք էդպիսի զզվելի հոտ առած չկամ։ Մինչև տոմսն առնում ենք, նայում եմ շուրջբոլորս, ու էնպիսի տպավորություն է, որ մարդիկ եկել են էստեղ ոչ թե ֆիլմ դիտելու, այլ հերթական անգամ հիմնովին բտվելու համար... Մեկ էլ տեսնում ես՝ մարդիկ ընտանյոք հանդերձ գնում են ներս՝ ուտելիքներով ու ըմպելիքներով էն աստիճանի բեռնավորված, որ քիչ է մնում մոտենաս, ասես. «Թույլ տվեք օգնեմ, ծանր կլինի»։ Համարյա իրենց չափ տոպրակներով պոպ–կոռն, հսկայական շշերով կոլա կամ նմանատիպ ըմպելիքներ ու էլի լիքը բաներ հետները մի կերպ, ճկռած տանում են ներս։ Իսկ դրանից հետո միայն պատկերացնել է պետք, թե ներսում ինչ կկատարվի էդ ամբողջ թաշախուստի ներկրման հետևանքով... Դե, պոպ–կոռնի ու սուրճի հոտը (երկուսն էլ տանել չեմ կարողանում), բնականաբար, դահլիճում էլ է տարածված լինում, ընդ որում՝ էնտեղ հազվագյուտ մարդկանց կարելի է տեսնել, որոնք հետները ուտելիք ու խմելիք չեն վերցրել։ Նստատեղերի շարքերով անցնելու ընթացքում, որպես կանոն ոտքդ հանդիպում է կոլայի շշերի՝ կանգնած կամ շուռ եկած ու պարունակությունը թափված վիճակում, պոպ–կոռնի շուռ եկած տոպրակների, որոնց պարունակությունը ցրիվ է եկած բավական մեծ ծավալով, ու եթե հաջողացնում ես առանց շիրայի մեջ լռվելու հասնել վերջնակետին, կարող ես համարել, որ բախտդ ահագին բերեց։ Համենայնդեպս, ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ շիրայի մեջ ընկնելու, իսկ մի անգամ հենց իմ նստատեղի դիմաց հատակն էն աստիճանի շիրայոտ էր, որ չգիտեի՝ ոտքս ոնց պահեի՝ շիրայի մեջ չդնելու համար։

    Դե հիմա ասեք՝ ո՞վ էդքան բտվի, որ չճարպակալի։ Եթե բոլոր հասարակական վայրերում «ի վերուստ» ամեն ինչ հարմարեցված լինի մարդկանց՝ հնարավորինս շատ ուտելուն ու խմելուն, պարզ չի՞, որ կճարպակալեն կամ առնվազն ավելորդ քաշ ձեռք կբերեն։ Կամ եթե սնվելու համար նախատեսված վայրերում սննդի ստանդարտ բաժինն էնքան է, որ Հայաստանում էդքանը մարդիկ դնում են սեղանի կենտրոնում՝ համընդհանուր օգտվելու համար, դա չի՞ նշանակում արդյոք, որ էս երկրում կարծես ամեն ինչ արվում է մարդկանց հնարավորինս շատ բտելու համար։

    Վերջերս իմացա, որ էստեղ նույնիսկ կենդանիների շրջանում արդեն վաղուց կա ավելորդ քաշի խնդիրը... Իսկ կենդանիներն իրենք իրենցով դժվար թե էդ օրն ընկնեին... Խոսքը, բնականաբար, ընտանի կենդանիների մասին է, որոնք էստեղ անտեր ու փողոցային ուղղակի չեն լինում, այսինքն՝ տերերն են էնքան բտում, որ խեղճերն ի վերջո դառնում են իրենց նման... Հայաստանում կյանքում ճարպակալած շուն կամ կատու չեմ տեսել։ Էստեղ չաղլիկ կատուներ բավական հաճախ են հանդիպում, իսկ մի անգամ շուն տեսա՝ ճարպերը վրայից կախ ընկած... Դժվարությամբ էլ շարժվում էր... Էդպիսի բան տեսած չկայի... Զարմացել էի, բայց հետո հայացքս ընկավ տիրոջ վրա, որը թոկը բռնած՝ քայլում էր շան հետևից, ու ամեն ինչ պարզ դարձավ... Մի ճարպակալածն էլ նա էր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.06.2010, 01:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.07.2010), cold skin (06.07.2010), helium (27.06.2010), KiLa (29.06.2010), Sambitbaba (19.06.2014), unknown (27.06.2010), Yeghoyan (27.06.2010), Արևածագ (27.06.2010), Արևհատիկ (26.06.2010), Դատարկություն (26.06.2010), Ժունդիայի (07.07.2010), Մանուլ (26.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (26.06.2010), Ռուֆուս (27.06.2010)

  21. #56
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էլի անձնական արխիվից

    Երկար մազերի ու մորուքների մասին


    Փոքր ժամանակ երկար մազերն ինձ համար կանացի գեղեցկության առաջին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ միակ չափանիշն էին... Գրեթե պաշտամունք։ Եթե աղջիկը երկար մազերով էր, ուրեմն ինձ համար արդեն գեղեցկուհի էր՝ անկախ մնացած բոլոր արտաքին տվյալներից, ընդ որում՝ մազերն ինչքան երկար լինեին, էնքան ավելի գեղեցկուհի էր։ Երկար մազերի առկայության դեպքում հերիք էր, որ աղջիկը արտառոց անճոռնի դիմագծեր չունենար, դիմագծերն արդեն աչքիս չէին երևում. ուղղակի բառացիորեն դադարում էի դրանք ընկալելուց։ Նմանապես, երկար մազերը կարճ կտրելուց հետո աղջիկը կամ կինը դադարում էր ինձ գեղեցիկ թվալուց, նույնիսկ եթե դիմագծերով իսկապես գեղեցկուհի լիներ։ Այնուամենայնիվ, տարիներ հետո բազմիցս ապշել եմ՝ արդեն բոլորովին այլ հայացքով նայելով այն երկարամազ աղջիկներին ու կանանց, որոնց մանուկ հասակում գեղեցկուհի էի համարել։ Ախր նրանցից ոմանք ոչ միայն գեղեցիկ չէին, այլև որոշակիորեն տգեղ էին... Թե ես ո՞նց դա նախկինում բացարձակապես չէի նկատել...

    Բնական է, ինքս էլ դեռ վաղ մանկուց միշտ երազում էի երկար մազեր ունենալ, բայց ծնողներս ամեն տարի՝ ամռանը, ինչ–որ կերպ հաջողացնում էին ինձ համոզել, որ մազերս կտրեն։ Ու էդպես ամեն անգամ, մինչ ես երազում էի մազերս երկարացնելու մասին, դաժանորեն վրա էր հասնում մազակտրման հերթական անիծյալ սեզոնը, և հույսերս հերթական անգամ ի դերև էին ելնում...

    Հիշում եմ՝ 6–րդ դասարանն էի ավարտել, երբ կյանքումս առաջին անգամ եկավ այն ամառը, որի ընթացքում մազերս չկտրվեցին... Վերջապես իմ երազած երկար մազերն ունենալու հնարավորություն ստացա։ Բայց դե ժամանակի ընթացքում պարզվեց, որ երկար մազերից զատ, ես նաև փոփոխություն եմ շատ սիրում, ու հենց վերջինս էլ ստիպեց, որ 1-ին կուրսում հրաժեշտ տամ 5 տարի փայփայած ու արդեն գոտկատեղիս հասնող երկար մազերս։ Իսկ դրանից հետո արդեն դժվար է ասել՝ որն ավելի շատ եղավ՝ երկար մազերը, թե փոփոխությունը, քանի որ երկուսն էլ, մեկը մյուսին հերթ չտալով, մշտապես հաջորդել են իրար։

    Մորուքն էլ մի առանձին պատմություն է... Չէ, սխալ բաներ չմտածեք. մորուք ունենալու մասին երբեք չեմ երազել։ Էս մեկն ինձ հետ կապ չունի։

    Հայրս միշտ մորուքով է եղել, համենայնդեպս, իմ հայրը դառնալուց ավելի առաջվանից արդեն մորուք էր պահում, ու դրա հետևանքով էնպես էր ստացվել, որ ինձ համար մորուքը և պապան սերտորեն միահյուսված ու միանգամայն անբաժանելի հասկացություններ էին։ Էնքան դժվար էր ուրիշ երեխաների պապաներին որպես իրենց պապա ընկալելը, եթե մորուք չունեին։ Իսկ մորուքն էնպիսի բան էր, որ շատ քչերն ունեին, հատկապես էն ժամանակներում։ Մորուքավոր մարդիկ ինձ համար որոշակիորեն ասոցիացվում էին պապայիս հետ։ Բոլոր մորուքավոր մարդիկ աչքիս իրար շատ նման էին երևում, իսկ ավելի ճիշտ՝ պապայիս էին նման, ու անհնար էր, որ իրենք վատ՝ անազնիվ կամ չար մարդ լինեին։ Եթե մարդը մորուք ուներ, ուրեմն արդեն լավն էր, ուրիշ տարբերակ չկար։

    Իսկ հետո հայտնվեցին բոբո ահաբեկիչները և ջախջախեցին իմ մանկության բյուրեղյա պատկերացումները վեհանձն մորուքների ու մորուքավորների մասին։ Լավ, չէ, մի քիչ խաբեցի. մորուքային պատկերացումներս դեռ մինչև էդ էին հասցրել խարխլվել տարբեր առիթներով, իսկ ահաբեկիչներն ուղղակի անարդարացիորեն խայտառակեցին մորուք հասկացությունը։

    Բայց դե, մեկ է, լավն են մորուքով մարդիկ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.06.2010, 02:25:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.06.2010), Ariadna (07.07.2010), helium (28.06.2010), Rhayader (12.07.2010), Sambitbaba (19.06.2014), unknown (28.06.2010), Արևածագ (28.06.2010), Արևհատիկ (28.06.2010), Դատարկություն (28.06.2010), Ժունդիայի (07.07.2010), Լուսաբեր (28.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Ներսես_AM (28.06.2010), Ռուֆուս (28.06.2010)

  23. #57
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ լավ է, որ Ակումբում «Դժգոհի անկյուն» անունով թեմա կա։ Սկզբում, երբ Չուկը նոր էր բացել էդ թեման, ահագին ջղայնացել էի, իսկ հիմա շատ գոհ եմ, որ իմ չսիրած բնույթի գրառումների զգալի մասը միանգամից էնտեղ է կուտակվում, ու ընդամենը էդ թեմա չմտնելով՝ կարողանում եմ խուսափել բացասական լիցքերով հագեցած գրառումներ կարդալուց։ Ճիշտ է, առաջին մի քանի օրը, հետաքրքրությունից դրդված, կարդում էի գրառումները, որից հետո ևս մեկ անգամ համոզվեցի, որ բոլոր դժգոհ գրառումները զարմանալիորեն նման են իրար, իսկ ես դժգոհ գրառումներ արդեն հասցրել եմ բավականաչափ կարդալ ու գիտեմ, թե սովորաբար ինչի մասին են դրանք լինում, էնպես որ չկարդալով՝ դժվար թե ինչ–որ բան կորցնեմ... Միայն ափսոս, որ երբեմն էնտեղից որոշ գրառումներ մեջբերում են այս կամ այն թեմայում։ Փաստորեն, դրանցից լիակատար պրծում ամեն դեպքում չկա։ Բայց դե ոչինչ, էլի վատ չի. դրան մի կերպ կդիմանանք։

    Իսկ լավատեսի անկյունը, չգիտես ինչու, շարունակում է անտեսված մնալ... Երանի էդ անկյունն էլ նույնքան թեժ դառնար, որքան դժգոհինը... Մտածում եմ՝ երևի, այնուամենայնիվ, մարդիկ իրենք էլ չեն սիրում իրենց դժգոհ գրառումները, որովհետև, ինչքան նկատել եմ, սեփական օրագիր ունենալու դեպքում էլ շատերը գրում են «Դժգոհի անկյունում», բայց, օրինակ, լավատեսական գրառումները սովորաբար ոչ թե «Լավատեսի անկյունում» են անում, այլ սեփական օրագրերում։ Էսքանը նկատել եմ ընդամենը սեփական օրագիր ունեցող որոշ ակումբցիների մականունները «Դժգոհի անկյուն» թեմայի վերջին գրառման հեղինակի դերում տեսնելով։

    Հ. Գ. Հուսով եմ՝ «Դժգոհի անկյան» այցելուներն ինձ չեն ատի էս գրառմանս համար։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (07.07.2010), My World My Space (28.06.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (29.06.2010), unknown (29.06.2010), Արևհատիկ (06.07.2010), Լուսաբեր (28.06.2010), Ռուֆուս (28.06.2010)

  25. #58
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չսիրեցի ես ասմունք կոչվածը... Ինչ ուզում եք՝ ասեք։ Ինչքան շատ եմ սիրում պոեզիա, էնքան չեմ սիրում ասմունք։ Հատկապես չեմ սիրում, երբ իմ սիրած բանաստեղծությունները լսում եմ ինչ–որ մեկի՝ ինձ համար անընդունելի կատարմամբ։ Չգիտեմ, համենայնդեպս, խիստ հազվադեպ եմ լսել ինձ գոնե մի քիչ դուր եկող կամ իմ պատկերացրածին, զգացածին քիչ թե շատ մոտ ասմունք։ Պոեզիան ինձ համար զուտ կարդալու համար է՝ իմ առոգանությամբ, իմ շեշտադրումներով ու հնչերանգով։ Ու միայն իմ կարդացածն է ինձ ճիշտ ու իսկական թվում։ Ոչ թե որովհետև ես շատ լավ եմ կարդում, այլ ուղղակի համարում եմ, որ ընկալելու համար ամեն մարդ ինքը պիտի իր միջով անցկացնի դա, ոչ թե ուրիշի հույզերի միջից զգա։ Պարզ է, որ ոչ բոլորը կարող են ինքնուրույն կարդալ, բայց նույնիսկ էդ դեպքում համարում եմ, որ արժե գոնե հնարավորինս չեզոք արտասանել՝ սեփական գուցե սուբյեկտիվ հույզերն ու ընկալումները ունկնդրին չպարտադրելու համար։

    Հիշում եմ՝ փոքր ժամանակ, երբ առիթ էր լինում ասմունք լսելու, ասենք, հեռուստացույցով կամ ինչ–որ միջոցառման ժամանակ, ասմունքողները մեծ մասամբ հարբածի կամ խելագարի տպավորություն էին թողնում վրաս... Հաճախ նույնիսկ վախենում էի նրանց լսելուց ու նայելուց ու համոզված եմ, որ էդ հարցում միայնակ չէի. ինձ թվում է՝ ցանկացած երեխա էլ կվախենար նման հիստերիկ ձայնային ելևէջումների ու համապատասխան գլխաձեռքային շարժումների զարզանդելի համադրությունից... Չռված զարհուրելի հայացքներն էլ վրադիր։ Մի խոսքով՝ իսկը սարսափ։ Ասմունքողների սարսափազդու կերպարանքը նույնիսկ թույլ չէր տալիս, որ խորանայի բանաստեղծության իմաստի մեջ, ու նույնիսկ եթե իմաստը հասկանալի էր թվում, սկսում էի մտածել, որ երևի ես, այնուամենայնիվ, լրիվ սխալ եմ հասկանում, որովհետև իմ հասկացածը ոչ մի կերպ չէի կարողանում համատեղել էդ ձևով իրականացված ասմունքի հետ։ Իրոք երբեմն վախեցած մտածում էի, որ ասմունքողն իսկապես խանգարվածի մեկն է, ու հնարավոր է, որ ասմունքն ավարտելուց հետո կամ նույնիսկ դեռ չավարտած, ինչ–որ մեկը մոտենա նրան ու բռնի, տանի՝ որպես շրջապատի համար վտանգավոր անձի... Ու ամեն անգամ զարմանում էի, որ վերջում հիացական բացականչություններ ու ծափահարություններ էին լսվում, ասմունքողն էլ իր գործն ավարտելուց հետո, ո՜վ զարմանք, հիստերիկից ակնթարթորեն վերափոխվում էր հանգիստ, նորմալ մարդու։ Ստացվում էր, որ ինչքան խանգարված է թվում ինձ, էնքան ավելի տաղանդավոր է արտասանում՝ ըստ գործից գլուխ հանող մարդկանց։

    Ճիշտն ասած՝ ընկալումներս էս առումով հիմա էլ շատ չեն փոխվել։ Երևի միակ տարբերությունն այն է, որ հիմա արդեն գիտեմ, որ ասմունքողները խելագարներ կամ հարբածներ չեն, դե, գոնե հիմնականում։
    Երևի էդպես էլ գլուխ չհանեմ արվեստի էդ տեսակից...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.07.2010, 03:45:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (06.07.2010), Ariadna (07.07.2010), Chuk (06.07.2010), Kuk (17.08.2010), Rhayader (12.07.2010), Sambitbaba (19.06.2014), unknown (06.07.2010), Արշակ (06.07.2010), Ժունդիայի (07.07.2010), Մանուլ (07.07.2010), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (06.07.2010), Ռուֆուս (12.07.2010)

  27. #59
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն դեպքում վերջը լավ է լինելու։
    Կարծեմ ես նույնիսկ տեսել եմ էդ վերջը, դրա համար էլ հավատում եմ։ Ճիշտ է, նաև ինչ–որ մեկը պատմել էր՝ ասելով, որ լավ է լինելու, քանի որ ինքը տեսել էր, էնքան համոզված ու հստակ, որ ինչ–որ պահից ես արդեն սկսեցի գլուխ չհանել՝ զուտ նրա ասածի հիման վրա՞ գիտեմ, որ լավ է լինելու, թե՞ ես էլ իմ հերթին եմ տեսել։ Բայց չէ, ինձ թվում է՝ տեսել եմ՝ սեփական աչքերով... Ու լավ էլ հստակ։

    Բայց էսօր մի պահ մեջս կասկած ընկավ. կարո՞ղ է՝ հանկարծ լավ չլինի... Էն անեկդոտի պես, երբ երկու հոգի գրազ են գալիս ֆիլմի ավարտի վերաբերյալ, հետո պարզվում է, որ երկուսն էլ մինչև էդ տեսել էին ֆիլմը, ուղղակի նրանցից մեկը թաքուն հույս ուներ, որ էս անգամ ֆիլմն ուրիշ ավարտ կունենա... Հիմա ես էլ սկսել եմ կասկածել, որ տեսածս «ֆիլմի» ավարտը մեկ էլ տեսար փոխվի... դեպի վատը... Չէ, բայց էդպես չի լինում, չէ՞, նույնիսկ անեկդոտում չեղավ։
    Ես ախր վերջը տեսել եմ... Ես վերջից եմ գալիս, իսկ էնտեղ հաստատ ամեն ինչ լավ էր։

    Ասեք, որ տեսած ֆիլմի վերջը չի կարող փոխվել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.07.2010, 03:21:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (07.07.2010), Ariadna (07.07.2010), Chuk (07.07.2010), Sambitbaba (19.06.2014), SSS (07.07.2010), unknown (08.07.2010), Դատարկություն (07.07.2010), Ժունդիայի (07.07.2010), Լուսաբեր (07.07.2010), Մանուլ (07.07.2010), Շինարար (07.07.2010), Ֆոտոն (07.07.2010)

  29. #60
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տասը տարեկանների համախտանի՞շ


    Մի անգամ, երբ ատամնաբուժարանի ընդունարանում սպասում էի իմ հերթին, մոտ ինը–տասը տարեկան մի տղա մոր հետ եկավ, երեխան նստեց կողքիս աթոռին ու սկսեց խաղալ ձեռքի մինի համակարգչով. “Mario” էր խաղում, մայրն էլ մտավ ատամնաբուժի մոտ։ Մի քիչ լուռումունջ զբաղվելուց հետո հանկարծ շրջվեց դեպի ինձ. «Ուզու՞մ ես տեսնել՝ ոնց եմ խաղում»։ Անակնկալի եկած՝ ժպտացի։ Համակարգչային խաղերով երբեք չեմ հետաքրքրվել, բայց դե էս ոգևորված մանչուկին ո՞նց ասեի՝ չէ, գիտե՞ս, չեմ ուզում։ Գլուխս մոտեցրի էկրանին ու սկսեցի նայել, ինքն էլ լարածի պես վրա–վրա խոսում էր, բացատրում՝ ինչը ոնց է, ինչն ինչի համար է, հիմա ինչ է անում և այլն (ինչ էլ գիտեր, որ լրիվ բեխաբար եմ էդ ոլորտից

    – Տեսնու՞մ ես էս կետը. էդ սունկ է...

    – Հըմ... Չէ... Ո՞ր մեկը։

    – Ա՛յ էս սպիտակը, փոքր...

    Ու էդպես մանրամասն բացատրելով խաղում էր, ես էլ հետևում էի ու ժամանակ առ ժամանակ ինչ–որ կերպ արձագանքում, որ հանկարծ չմտածի, թե չեմ նայում կամ չեմ լսում։ Բայց, ըստ երևույթին, դա նրան առանձնապես չէր էլ հուզում. ինչքան հասկացա, երեխան ուղղակի խոսելու պահանջ ուներ, դե, ես էլ թարմ ականջ էի։ Հետո, երբ մայրն եկավ, որ տեսավ, թե ոնց է ինձ ներգրավել իր խաղի մեջ, մեղավոր ժպտալով ներողություն խնդրեց ու միասին գնացին։ Գնալիս երեխան իսկի չնայեց էլիմ կողմ։ Իրեն էլ պետք չէի։

    Ակամա հիշեցի քրոջս ու եղբորս էդ տարիքում։

    Ընտանիքում նկատել էինք, որ սկսել են չափից դուրս շատ խոսել, նույնիսկ քույրս, որ միշտ մեր տան չխոսկանն էր, համեմատաբար շատ էր խոսում էդ տարիքում։ Հիշում եմ, որ հենց էդ շրջանում մի տեղ ինչ–որ ցուցակ էինք կարդացել էն մասին, թե ովքեր են ընդհանրապես շատ խոսում։ Ամբողջ ցուցակը չեմ հիշում, նշվածներից մենակ հիշում եմ նավաստիներին ու տասը տարեկան երեխաներին։ Դե, նավաստիներինը ստուգել չէինք կարող, բայց տասը տարեկաններինը աչքներիս առաջ էր՝ վառ ապացույց։ Ես էլ հաճախ ասում էի. «Ե՞րբ եք վերջապես տասնմեկ տարեկան դառնալու, որ ձեր շատախոսությունից պրծնենք»։ Կարծես հենց տասնմեկ դառնալուն պես ամեն ինչ պիտի կտրուկ փոխվեր։


    Հիշում եմ՝ եղբայրս էլ էդ տարիքում տարված էր համակարգչային խաղերով, հատկապես Mortal Combat–ով։ Դասերից հետո հաճախ էին ընկերներով գնում «կոմպյուտերանոց» (իննսունականներին էդպիսի հասկացություն կար, եթե հիշում եք )՝ հենց էդ խաղը խաղալու։ Ու ինքն էդ շրջանում լրիվ էդ խաղով էր ապրում։ Հենց գալիս էր տուն, սկսում էր ոգևորված ու հիացած պատմել խաղի կերպարների, նրանցից յուրաքանչյուրի առանձնահատկությունների, հնարավորությունների մասին, նկարագրում էր բոլորի արտաքին տեսքը, մի խոսքով՝ ինչ որ հնարավոր էր։ Էդ խաղը մինչև հիմա էլ չեմ տեսել, բայց էնքան էր պատմել, որ ինձ արդեն թվում էր՝ տեսել եմ։ Ինձ էլ ախր հեչ չէր հետաքրքրում էդ ամենը։ Իսկ ինքը պատրաստ էր ժամերով ականջիդ նստել ու իր Mortal Combat–ով ականջներդ «մազոլ» անել։ Ամեն անգամ ասում էի. «Ախր հասկացի, ինձ էդ խաղը բացարձակապես չի հետաքրքրում, ինչի՞ ես ինձ տանջում։ Տես, քեզ պարզ ասում եմ, որ չեմ լսում, ուղղակի չեմ կարողանում լսել, որովհետև չի հետաքրքրում»։ Ինքն էլ ասում էր. «Ոչինչ, պարտադիր չի լսես, դու ուղղակի բան մի ասա, թող ես իմ համար խոսեմ, ինձ էդ էլ ա բավարարում »։ Մի խոսքով՝ էդ ժամանակ իր համար էլ, ինչպես էն ատամնաբուժարանի տղայի, կարևորն իր խոսելն էր, ոչ թե որ իրեն լսեին ու արձագանքեին։ Հետաքրքիր երևույթ է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.07.2010, 07:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (12.07.2010), Norton (12.07.2010), Rhayader (12.07.2010), Sambitbaba (19.06.2014), Sona_Yar (12.07.2010), SSS (13.07.2010), unknown (12.07.2010), Աթեիստ (12.07.2010), Արևածագ (12.07.2010), Արևհատիկ (23.07.2010), Դատարկություն (12.07.2010), Ժունդիայի (12.07.2010), Լուսաբեր (12.07.2010), Մանուլ (12.07.2010), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (12.07.2010), Ռուֆուս (12.07.2010)

Էջ 4 23-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •