User Tag List

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 336 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երկնայինի գրառումը կարդալով՝ հիշեցի մի կես տարի առաջ գրի առածս մտորումները սիրո մասին, մտածեցի՝ էստեղ էլ դնեմ, գուցե հետաքրքիր լինի.

    Սերը տարբեր բնույթի չի լինում, միշտ էլ նույնն է։ Այն իր նախնական՝ մաքուր վիճակում աստվածային է ու զերծ ամեն տեսակ մարդկային «հավելված–զգացումներից», ինչպիսիք են խանդը, կիրքը, էգոիզմը, սեփականատիրության զգացումը և այլն, որոնցով գրեթե միշտ այս կամ այն չափով ուղեկցվում է սերը, և որոնք սխալմամբ վերագրվում են սիրոն։ Դրանք իրականում բնավ սիրո ատրիբուտներ չեն. դրանք ընդամենը մարդու ատրիբուտներ են։ Մարդն է լինում խանդոտ, կրքոտ, էգոիստ, սեփականատեր, ու երբ սիրում է, սիրո անարատ զգացմունքն ինքնաբերաբար անց է կացնում իր այդ հատկանիշների միջով՝ դուրս բերելով ինչ–որ խառնուրդ, որի մեջ, ի դեպ, զուտ սերը կարող է շատ փոքր տոկոս կազմել։ Երբեմն նույնիսկ այնպես է ստացվում, որ նշված «սիրո հավելված» հատկանիշները սկսում են «փոխարինել» գոյություն չունեցող սիրոն, այսինքն՝ մշտապես ուղեկցելով սիրոն՝ դրանք «սիրողի» կողմից արդեն սկսում են նույնացվել սիրո հետ՝ ստեղծելով սիրո պատրանք, մինչդեռ ինքը սերն արդեն վաղուց գործ չունի էդտեղ։

    Մանկան սեր, մայրական սեր, հակառակ սեռի հանդեպ սեր, եղբայրական, ընկերական սեր... Էս բոլոր սերերի առանցքը նույն անարատ, աստվածային սերն է՝ տարբեր հանգամանքային «հագուստներով»։ Ու զարմանալի չէ, որ էս բոլորի միջից ամենամաքուրը, ամենաանշահախնդիրն ու ամենաիսկականը մայրական սերն է, որովհետև հիմնականում քիչ թե շատ զերծ է այն բոլոր զուտ «մարդկային», իսկ իրականում պարզապես եսասիրական հատկանիշներից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (13.10.2009), Apsara (05.06.2011), Chuk (11.10.2009), cold skin (12.10.2009), Norton (11.10.2009), Sambitbaba (07.06.2014), snow (11.10.2009), unknown (14.10.2009), Արշակ (12.10.2009), Երկնային (11.10.2009), Զաքար (01.08.2014), Մարկիզ (11.10.2009), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (12.10.2009)

  3. #17
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    «Մեր լեզուն ճկուն է ու բարբարոս...»

    Բարբարոսը չգիտեմ, բայց ճկունության առումով Չարենցի էս խոսքերը խիստ դիպուկ են բնութագրում մեր լեզուն։ Ո՞վ չգիտի, որ ճկունությունն ընդհանրապես դրական հատկանիշ է, դե, մեր հայերենն էլ, ինչպես գիտեք, ճկունություն ունի՝ աշխարհը չունի։ Առաջին հայացքից ուղղակի հրաշալի հատկանիշ է. ճկուն է, ուրեմն արտահայտչաձևերն էլ համապատասխանաբար ավելի շատ են, նրբերանգներով հարուստ։ Նույն միտքը բազում ձևերով կարելի է արտահայտել՝ ամենատարբեր նրբերանգներ հաղորդելով ասածիդ։ Մի խոսքով՝ թվում է, թե ոնց ուզես՝ կարող ես ճկել։ Բայց արի ու տես, որ մեր լեզվի էս բացառիկ հատկանիշը մենք՝ լեզվակիրներս, հաճախ էնքան ենք չարաշահում, որ որոշ գերճկումների հետևանքով մեր լեզուն բառացիորեն ձևախախտվում է՝ նմանվելով բոլոր կողմերից լոճած (դե, անհաջող կերպով ճկած, էլի) ռետինե զանգվածի... Ուրիշ լեզուներում, ելնելով դրանց կառուցվածքային առանձնահատկություններից, էդպիսի ճկումներ սկզբունքորեն հնարավոր չեն. կարծր զանգված են, մի թեթև էլ որ քաշես, կկոտրվեն կամ կպատռվեն։ Իսկ մերն ինչքան ուզում ես՝ քաշի, չի պատռվի, փոխարենը կլոճվի, դրա համար էլ մենք, էսքան հարուստ, սիրուն ու ճկուն լեզու ունենալով հանդերձ, գրագետ չենք խոսում, ու մեր գրականի ու խոսակցականի միջև անդունդը սարսափելիորեն խորն է։ Համենայնդեպս, իմ իմացած ոչ մի լեզվում դրանց միջև անդունդն էդքան խորը չէ, որքան հայերենում։ Ինչու՞, որովհետև հայերենն էնքան ճկուն է, որ ճկելիս չենք զգում, թե երբ ենք անցնում թույլատրելիի սահմանը...
    Այսինքն՝ բարբարոսն էլ գուցե մենք ենք, ոչ թե մեր լեզուն...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.10.2009), Chuk (15.10.2009), cold skin (16.10.2009), Ingrid (04.02.2013), Jarre (15.10.2009), Sambitbaba (07.06.2014), Sona_Yar (17.10.2009), Աբելյան (20.10.2009), Երկնային (16.10.2009), Լեո (17.10.2009), Հայկօ (15.10.2009), Նաիրուհի (23.02.2013), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (15.10.2009), Ֆոտոն (15.10.2009)

  5. #18
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Իմ ուսանողական տարիներին մի անգամ կուրսեցիներով հավաքվել էինք, մեզ հետ եկել էր նաև մեր բուհում դասավանդող ամերիկացի դասախոսներից մեկը, որը կարծեմ մի քիչ հայերեն գիտեր, որոշ բաներ հասկանում էր, ու որ հայերենից խոսք եղավ, մի հարց տվեց, որին պատասխանելը, պարզվեց, բավական բարդ էր։ Ասեց. «Ձեր «էլի» բառն ի՞նչ է նշանակում։ Ինչքան փորձում եմ հասկանալ, ոչ մի կերպ չի հաջողվում»։ Փորձեցինք բացատրել, միաժամանակ ինքներս էլ էինք փորձում ի մի բերել «էլի»–ի բոլոր հնարավոր իմաստները, ու զգացինք, որ էնքան էլ հեշտ չի։ Դե, սկզբում ասեցինք «ավելի շատ» իմաստը, բայց դա ամենահեշտն ու ամենահասկանալին էր, մեր ամերիկացին բոլորովին էլ դա նկատի չուներ. «Էն որ մի բան եք ասում, ու վերջում ասում եք՝ էլի»։ Հը՜մ... Դե արի ու էս մարդուն բացատրի էդ տեսակ «էլի»–ի իմաստը։ Օրինակներ. «մի բան արա, էլի», «գիտեմ, ուղղակի դժվարանում եմ բացատրել, էլի», «մի մտածի, լավ կլինի, էլի» «չէ՛, էլի, չգնամ», «... ընդ որում, ինքը գիտեր, էլի, որ ես գալու եմ, նենց չէր, որ անակնկալի եկավ», և, վերջապես, «լավ, էլի», «դե, զզվացրի՛ք, է՛լի»։ «Էլի»–ի բազմաթիվ իմաստային նրբերանքներ, որոնցից օրինակ չեմ բերել, հնարավոր է բացահայտել միմիայն համատեքստում, ու շատ դեպքերում նույնիսկ ամբողջ նախադասությունը բավական չէ՝ հենց տվյալ նրբերանգը ցույց տալու համար։ Դե արի ու ամերիկացուն բացատրի էդ բոլորը։

    Ի դեպ, հաշվի առնելով մեր ազգային մտածելակերպի ու հոգեբանության անբաժանելի մաս հանդիսացող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են մուննաթը, լոպպազությունը և ընդհանրապես էմոցիոնալությունը` թե՛ դրական և թե՛ բացասական իմաստներով, դրականի դեպքում, մասնավորապես, ժողովրդական լեզվով ասած՝ ջիգյարը, կարելի է նկատել, որ «էլի»–ն որոշ դեպքերում վերոնշյալ երևույթների դիպուկ արտահայտչամիջոցներից է՝ էնքան խորն արմատավորված ու միաձուլված մեր էությանը, որ շատ դեպքերում ուղղակի չենք կարող զգալ։
    Մի խոսքով՝ բացառիկ կոլորիտային բառ ա, էլի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 31.10.2009, 01:46:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.10.2009), Ariadna (03.11.2009), armena (01.11.2009), Chilly (02.11.2009), Chuk (31.10.2009), cold skin (31.10.2009), Ingrid (04.02.2013), Kita (31.10.2009), Kuk (30.10.2009), Norton (30.10.2009), Ribelle (30.10.2009), Sambitbaba (07.06.2014), Second Chance (02.11.2009), Sona_Yar (30.10.2009), zanazan (06.11.2009), Աբելյան (30.10.2009), Աթեիստ (30.10.2009), Դեկադա (31.10.2009), Հայկօ (30.10.2009), Մանուլ (31.10.2009), Մարկիզ (30.10.2009), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (30.10.2009), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (31.10.2009), Փոքրիկ (31.10.2009), Ֆոտոն (31.10.2009)

  7. #19
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էսօր առաջին անգամ ԱՄՆ–ում իսկական ու համով լոլիկ եմ կերել։ Հա, մինչև հիմա կամ համով չէր լինում, կամ էլ, համով լինելու դեպքում, իսկական չէր լինում, ասենք, խաղողի հատիկների կամ շլորի մեծության, կամ էլ էն սպիտակ, կոշտ «պատերով», որոնք, իմ հիշելով, մոտավորապես 21–րդ դարում են ի հայտ եկել կամ առնվազն տարածվել։ Խաղողաչափ լոլիկները բավական համով են, բայց դե դրանցից ի՞նչ լոլիկ, ես սիրում եմ լոլիկը կծելով ուտել և, ինչպես մամաս է ասում, լիովին կենտրոնացած, մնացած ամեն ինչից վերացած, որպեսզի լիարժեք կերպով տրվեմ լոլիկի ըմբոշխնման անմահական գործընթացին։

    Ընդհանրապես լոլիկի նկատմամբ դեռ վաղ մանկուց առանձնահատուկ թուլություն եմ ունեցել։ Հատկապես դպրոցական տարիներին խայտառակ կերպով էի լոլիկ սիրում։ Որ թողնեին, կիլոներով կուտեի։ Դե, էդ տարիներին համ էլ շատ բկլիկ էի, ու որ հանկարծ տանը ինչ–որ բարեբախտությամբ մեծ քանակությամբ լոլիկ էր հայտնվում, մամաս միանգամից պահում էր խոր–խոր տեղեր, որ ես չգտնեմ ու հիմնովին չոչնչացնեմ։ Բայց դե չէր հաջողվում. միշտ էլ գտնում էի առանց դժվարության։ Ու քանի որ հետևում էին, որ շատ չուտեի, ես էլ մեկ–մեկ հարմար պահը բռնում էի, լոլիկը ցրում ու արագ կողպվում ինչ–որ սենյակում, որպեսզի հանգիստ վայելեմ ցրածո լոլիկս։

    Էսօրվա լոլիկն ուտելիս մանկությանս լոլիկաշատ օրերն էի հիշել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.12.2009, 05:36:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (02.12.2009), Chilly (02.12.2009), Chuk (02.12.2009), cold skin (02.12.2009), Ingrid (04.02.2013), Jarre (02.12.2009), Kita (02.12.2009), Nadine (02.12.2009), Norton (02.12.2009), Ribelle (02.12.2009), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), snow (04.12.2009), Surveyr (03.12.2009), unknown (08.12.2009), Yeghoyan (02.12.2009), Yellow Raven (02.12.2009), Yevuk (04.12.2009), Աբելյան (02.12.2009), Աթեիստ (02.12.2009), Դատարկություն (02.12.2009), Ժունդիայի (17.06.2010), Լուսաբեր (02.12.2009), Մանուլ (02.12.2009), Նաիրուհի (23.02.2013), Շինարար (02.12.2009), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (02.12.2009), Ֆոտոն (03.12.2009)

  9. #20
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ավելի քան երկու տարի Հայաստանի հեռուստատեսությունից հեռու լինելուց հետո վերջերս հանգամանքների բերումով բավականաչափ դիտել եմ հեռուստացույց ու մի հետաքրքիր բան եմ նկատել, որ նախկինում կարծես չկար. բավական նոստալգիկ է դարձել մեր հեռուստատեսությունը. անընդհատ հին ծրագրեր, հին համերգներ, հին իրադարձություններ... Ճիշտն ասած՝ գլոբալ առումով դեռ դժվարանում եմ գնահատել էս երևույթը, այսինքն՝ սպառվածության հետևա՞նք է, թե՞ պարզապես հինը վերապրելու, վայելելու ու գուցե վերագնահատելու փորձ։ Համենայնդեպս, զգում եմ, որ հինը նայելը հաճելի է։ Գուցե ես էլ եմ նոստալգիկոտ, դրանի՞ց է։ Թե՞ ուղղակի հինն իսկապես ավելի լավն էր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.01.2010, 20:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (04.01.2010), Jarre (03.01.2010), Nadine (04.01.2010), Norton (03.01.2010), Sambitbaba (07.06.2014), Yellow Raven (03.01.2010), Արևհատիկ (06.01.2010), Դատարկություն (03.01.2010), Դեկադա (03.01.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (04.01.2010)

  11. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Էս Նոր տարվա օրերին հիշեցի մեր հին ու չքավոր օրերը... Հիշեցի, թե ինչ գնով էինք ամեն անգամ տոներին իրար համար նվերներ գնում։ Աշակերտ ժամանակ ես, քույրս ու եղբայրս հացի գնալու շնորհիվ ամիսներով կուտակած տասը դրամանոցների կուտակումից առաջացած խղճուկ գումարն ի մի էինք բերում, որ մամայի համար նվեր առնեինք։ Սկզբում դեռ ոչ իրար համար, ոչ էլ պապայի համար նվեր չէինք գնում. միայն մամայի համար։ Հետո սկսեցինք իրար էլ անակնկալ նվերներ անել. երևի արդեն ինչ–որ չափով մեզ սկսել էինք մեծ զգալ (որոշ դեպքերում կարելի է հստակ հիշել, թե երբվանից էսինչ առումով մեծ դարձար)։ Ուսանող ժամանակ ամենօրյա երկու հարյուր դրամիցս աշխատում էի օրական միայն հարյուրը ծախսել՝ հիսունը դասի գնալու, հիսունը՝ վերադառնալու համար։ Երթուղային նստում էի միայն ուշանալու դեպքում, իսկ էն ժամանակ դեռ հայտնի ուշացող չէի , քիչ էր պատահում, մնացած ժամանակ ավտոբուսով էի երթևեկում։ Երբեմն էլ մի բան էի ուտում կամ քսերոքսի վրա ծախսում որոշ գումար, բայցևայնպես, ամիսների ընթացքում հաջողացնում էի բավականաչափ գումար կուտակել, որպեսզի քրոջս ու եղբորս հետ համատեղ ուժերով կարողանայինք բոլորս բոլորիս համար նվերներ գնել։ Մի հատ մեծ պարկ ունեինք, իսկը Ձմեռ պապիկի պարկ, Նոր տարվա շեմին մեջը հերթով դնում էինք բոլորիս նվերները՝ միաժամանակ հոգալով էն մասին, որ ոչ ոք չտեսն իր համար նախատեսված նվերը, ու հենց տասներկուսը խփում էր, սեղանի մոտ շնորհավորանքներ ասելուց հետո անհամբերությամբ նետվում էինք ննջասենյակ, նվերներով լի պարկը հանդիսավոր բերում էինք, դնում հյուրասենյակում, հերթով հանում նվերները, ոգևորությամբ հանձնում տերերին։ Ի՜նչ հավես էր, ի՜նչ ուրախություն, ի՜նչ հուզմունք... Անցյալով եմ ասում, բայց մինչև հիմա էլ էդ ավանդույթը պահպանվել է, ուղղակի հիմա նվերներն անհամեմատ ավելի հեշտությամբ են գնվում, անհամեմատ ավելի թանկ ու լավն են լինում, բայց արի ու տես, որ հիմիկվա նվերներից կարծես բոլորս ուրախանում ենք նույնքան, որքան էն ժամանակվա համեստ ու գուցե «ստից» նվերներից...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 40 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (03.01.2010), Agni (04.01.2010), ars83 (05.01.2010), CactuSoul (06.01.2010), Chuk (04.01.2010), cold skin (04.01.2010), Enigmatic (03.01.2010), Grieg (05.01.2010), helium (04.01.2010), Jarre (03.01.2010), Kita (04.01.2010), Kuk (05.01.2010), Mr. Annoying (06.12.2015), Nadine (04.01.2010), Norton (03.01.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), Sona_Yar (04.01.2010), StrangeLittleGirl (03.01.2010), Yellow Raven (03.01.2010), Աբելյան (04.01.2010), Արշակ (03.01.2010), Արևհատիկ (06.01.2010), Դատարկություն (03.01.2010), Դեկադա (03.01.2010), Ժունդիայի (19.03.2010), Ինչուիկ (05.01.2010), Կաթիլ (05.01.2010), Հայկօ (04.01.2010), Ձայնալար (04.01.2010), Մանոն (03.01.2010), Մանուլ (04.01.2010), Մարկիզ (04.01.2010), Նաիրուհի (23.02.2013), Նարե (05.01.2010), Շինարար (09.01.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (04.01.2010), Ֆոտոն (04.01.2010), Ֆրեյա (03.01.2010)

  13. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի ամբողջ ամիս Հայաստանում... Երկու տարի, երեք ամիս էնտեղ չլինելուց հետո... Ահագին մեծ բան էր թվում էդ երկու ամիսը, քանի դեռ չէինք գնացել, բայց պարզվեց՝ նույնիսկ մտերիմ մարդկանց հետո կարգին շփվելու համար չբավարարեց։ Բայց էլի գոհ եմ։ Մեկնելուց առաջ մի մեծ ցուցակ էի կազմել այն մարդկանց, որոնց հետ պիտի անպայման հանդիպեմ։ Բայց ցուցակը, հատկապես ամսվա առաջին կեսի ընթացքում, ոչ միայն չէր կրճատվում, այլև ընդլայնվում էր. դե, հանդիպումից հանդիպում էր ծնվում, որը մի կողմից, իհարկե, շատ հաճելի էր, մյուս կողմից էլ յուրաքանչյուր «լևի» հանդիպում լրջորեն վտանգում էր մյուս հանդիպումների իրականացումը։

    Երբ գիտակցեցի, որ մի տասն օր է մնացել մեկնելուն, խուճապի մեջ ընկա. զգացի, որ չեմ հասցնում նախատեսածս բոլոր մարդկանց հետ հանդիպել կամ ուզածիս չափ շփվել։ Բայց ճարը գտա. գրաֆիկն ավելի խտացրի. նախկին օրական երեք հանդիպման փոխարեն արդեն փորձում էի օրական երեքը կազմակերպել։ Հիմնականում հաջողվում էր։ Ճիշտ է, օրվա վերջին ուժասպառ էի լինում ու հատկապես էդ պահերին սկսում էի կարոտել Նյու Յորքի մեր չափից դուրս խախանդ առօրյան , բայց դե հանդիպումներն ամեն դեպքում հաճելի էին։ Ահագին մտերիմ ու հարազատ մարդկանց հետ հանդիպեցի, լիքը ակումբցիների հետ ռեալում ծանոթացա, որոշ մտերիմ, բայց մինչ այդ միայն վիրտուալ ընկերների հետ հարաբերություններն ամրապնդվեցին ռեալով։

    Մի խոսքով՝ այցն ընդհանուր առմամբ կարելի է բավական հաջողված համարել։ Ճիշտ է, շատերի հետ չհասցրի շփվել այնքան որքան ուզում էի(ն(ք)), նախատեսածս մարդկանցից մի երկուսի հետ ընդհանրապես չհասցրի հանդիպել, բայց դե հո չէր կարող ամեն ինչ իդեալական լինել։ Համենայնդեպս, ԱՄՆ–ում ապրածս ավելի քան երկու տարվա ընթացքում էնքան հանդիպումներ չէի ունեցել, որքան էս մի ամսվա ընթացքում Հայաստանում ունեցա։ Բայց ամենավատն էն էր, որ մամաս, ինչպես ինքն է ասում, մեր գալուց բան չհասկացավ, քանի որ անընդհատ հանդիպումների էինք գնում, ու տանը համարյա չէինք լինում... Ճիշտն ասած՝ ես ինքս էլ շատ էի ուզում էնպես լիներ, որ մեր այցը ոչ թե որպես արտակարգ իրավիճակ անցկացնեինք, այլ գոնե մի քիչ էլ ապրեինք առօրեական, հանգիստ կյանքով, էնպես, կարծես հենց էդտեղ ենք ապրում, ուղղակի ապրեինք, էլի, ոչ թե առավոտից իրիկուն վզվզալով մի հանդիպումից մյուսին վազեինք՝ անընդհատ գցել–բռնելով, թե ոնց անենք, ում հետ ոնց, երբ, ումից հետո խցկենք հանդիպումը, որ մնացած ժամանակի մեջ տեղավորվենք։ Բայց, մեկ է, լավ էր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.01.2010, 02:39:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (23.01.2010), Ambrosine (23.01.2010), Ariadna (25.01.2010), CactuSoul (24.01.2010), Ingrid (04.02.2013), Norton (24.01.2010), Ribelle (23.01.2010), Sambitbaba (07.06.2014), Yeghoyan (23.01.2010), Yevuk (23.01.2010), Աբելյան (23.01.2010), Արշակ (23.01.2010), Դատարկություն (23.01.2010), Դեկադա (23.01.2010), Երկնային (23.01.2010), Կաթիլ (25.01.2010), Մանուլ (25.01.2010), Շինարար (23.01.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (24.01.2010), Ֆոտոն (23.01.2010)

  15. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մինչև Հայաստան գալս Հայաստանից ով չէր ալարում, ինձ փորձում էր համոզել, որ Հայաստանում կյանքն էնքան անտանելի է դարձել, որ հենց որ գամ, միանգամից էն աստիճանի կզզվեմ ու կհիասթափվեմ, որ ոչ միայն այլևս վերադառնալու ցանկություն չեմ ունենա, այլև նույնիսկ գալուս համար կփոշմանեմ... Չէի հավատում, որովհետև նախ էդքան հավ չեմ, որ չհիշեմ, թե իմ երկիրն ինչ վիճակում էր, երբ գնացի, ու Հայաստան գալով՝ ես շատ լավ գիտակցում եմ, թե ուր եմ գալիս, վերջիվերջո, վերջին երկու տարին չհաշված՝ ամբողջ կյանքս էնտեղ եմ ապրել, ու սիրում եմ Հայաստանը՝ ինչպիսին էլ որ լինի։ Ես հո նոր չէի՞ իմանալու, որ իմ երկիրը կաշառակերության, ամենաթողության, տգիտության և որոշ այլ բացասական երևույթների մեջ թաղված է։ Բայց որ վերջին երկու տարում կայծակնային արագությամբ աներևակայելի դժոխքի վերածված լիներ, էնպես, որ ես դրանից շոկի մեջ ընկնեի ու խուճապահար փախչեի՝ երբևէ հետ չգալու որոշմամբ՝ ճիշտն ասած՝ մի քիչ հեքիաթների ոլորտից էր թվում, ու էդպես էլ դուրս եկավ։

    Ճիշտ է, նաև գիտակցում եմ, որ երկրի վիճակի մասին լիարժեք պատկերացում կազմելու համար մի ամիսը, այն էլ վազվզոցի մեջ անցկացրած, էնքան էլ բավարար չէ, բայց միաժամանակ հաշվի առնելով, որ տուրիստ չեմ, այլ ընդամենը երկու տարի առաջ էդտեղից գնացած տեղացի, մի ամիսը քիչ թե շատ հերիք էր, որ համոզվեի, որ համարյա ոչինչ էլ չի փոխվել. հա, գուցե որոշ բացասական երևույթներ մի քիչ ավելի են բարգավաճել, բայց նաև որոշ մանր–մունր դրական փոփոխություններ են եղել։ Իհարկե, չեմ կարող ճշգրիտ գնահատել լավի ու վատի համամասնությունը, բայց ընդհանուր առմամբ ես տեսա էն Հայաստանը, որը ճանաչում էի. ոչ մի բանից չզարմացա, ոչ մի բանից չհիասթափվեցի։ Հարազատ մարդկանցով շրջապատված լինելը կամ էն միտքը, որ ուզածդ պահին կարող ես շփվել նրանց հետ, էնքան ջերմություն էր տալիս, որ մնացածն արդեն պակաս կարևոր էր դառնում։ Ու մտածում էի՝ բայց ինչ մեծ երջանկություն է հարազատներին էդքան մոտ գտնվելը, զգալը, որ նրանք հասանելի են, նույնիսկ եթե հետները չես ապրում, գոնե փոքր հեռավորության վրա են, ու պետք եղած ժամանակ կարճ ժամանակում կարող են կողքիդ հայտնվել, երջանկություն, որ ունեցած ժամանակ երբեք չես գիտակցում ու գնահատում։ Ու ընդհանրապես էն գիտակցումը, որ Հայաստանն էնքան փոքրիկ է, որ ուր էլ գնաս, ուր էլ լինես, մեկ է, ամեն ինչ ու բոլորը կողքիդ են, էնքան հավես էր։ Հայաստանում ամեն տեղ կարծես մոտակայք լինի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.01.2010, 23:13:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (25.01.2010), CactuSoul (25.01.2010), Ribelle (26.01.2010), Sambitbaba (07.06.2014), Sona_Yar (25.01.2010), Yeghoyan (25.01.2010), Արիացի (26.01.2010), Դատարկություն (25.01.2010), Դեկադա (25.01.2010), Ժունդիայի (17.06.2010), Լուսաբեր (25.01.2010), Ձայնալար (26.01.2010), Մանուլ (25.01.2010), Մարկիզ (24.01.2010), Նարե (25.01.2010), Շինարար (24.01.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  17. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մի քիչ էլ Երևանի մասին...
    Երևանը միշտ էլ սիրել եմ, թեկուզ ուղղակի որպես իմ հայրենի քաղաք, քաղաք, որում ծնվել ու ապրել եմ մինչև ԱՄՆ մեկնելս։ Բայց էս անգամ Հայաստան գալով՝ Երևանը մի տեսակ ուրիշ տեսանկյունից տեսա ու ավելի սիրեցի՝ արդեն ոչ միայն որպես իմ քաղաք, այլև որպես քաղաք, որը հոգի ունի, դեմք ունի։ Ճիշտ է, շատ քաղաքներում լինելու առիթ չեմ ունեցել, որ կարողանամ համեմատել տարբեր քաղաքների հետ, բայց, օրինակ, ի տարբերություն Նյու Յորքի, որում ապրում եմ արդեն երկու տարի, Երևանն ինձ համար իսկապես հոգի ու դեմք ունեցող քաղաք է՝ իր բոլոր անկատարություններով հանդերձ։ Սիրում եմ Երևանը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (24.01.2010), CactuSoul (25.01.2010), Chuk (25.01.2010), My World My Space (25.01.2010), Norton (25.01.2010), Ribelle (26.01.2010), Sambitbaba (07.06.2014), Yeghoyan (25.01.2010), Աբելյան (24.01.2010), Արիացի (26.01.2010), Լուսաբեր (25.01.2010), Ձայնալար (25.01.2010), Մանուլ (25.01.2010), Մարկիզ (24.01.2010), Շինարար (24.01.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (25.01.2010), Ֆոտոն (25.01.2010)

  19. #25
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Երևի ինչպես աղջիկների մեծ մասը, դեռ վաղ մանկուց շատ եմ սիրել տիկնիկներ։ Էնքան էլ շատ ունեինք։ Մի քանի տասնյակ կլիներ հաստատ։ Մի մասն առել էինք, մի մասը` նվեր ստացել, մի մասն էլ մամաս հետը օժիտ էր բերել։ Առանձնահատուկ թուլություն ուներ տիկնիկների նկատմամբ ու, ինչպես ինքն է ասում, մինչև ամուսնանալը դեռ տիկնիկներով խաղում էր։ Ես էդքան երկար ժամանակ չեմ խաղացել, բայց մինչև միջին դասարաններ խաղացել եմ, ուղղակի իմ խաղալը ոչ թե ավանդական կերակրելով, սրսկելով ու քնեցնելով էր արտահայտվում, այլ սուր ու խճճված սյուժեներ մոգոնելով ու տիկնիկներին դրանց գլխավոր հերոսները դարձնելով։

    Իհարկե, մենակ չէի խաղում, այլ քրոջս ու եղբորս հետ։ Ամեն մեկս մեր տիկնիկներն ունեինք, ու խաղի իմաստն էն էր, որ մեզնից յուրաքանչյուրը հիմնականում, այսպես ասած, խաղացնում էր իր տիկնիկներին, այսինքն՝ խոսեցնում ու տարբեր գործողություններ անել տալիս. էլ իրար գրկացնում էինք, էլ համբուրվացնում, էլ ծեծացնում, էլ ամուսնացնում, մի խոսքով՝ ամեն ինչ։ Կարելի է ասել. տիկնիկներով կինո էինք հանում, ուղղակի տիկնիկային ներկայացում չէր, որովհետև բեմ չկար, բոլոր գործողությունները տեղին էին ունենում հատակին՝ առանց վարագույրի ու մնացած բեմական ատրիբուտների։ Իսկ մենք՝ երեխաներս, խաղի մեջ չկայինք։

    Բացի դրանից, շատ էի սիրում նաև տիկնիկներին դզել–փչել, հագցնել, զարդարել, իմ ընկալմամբ՝ սիրունացնել։ Մի խոսքով՝ տիկնիկներն ինձ համար մի ամբողջ աշխարհ էին։ Ու երբ արդեն չէի էլ խաղում, միևնույն է, գանձի պես պահում էի, հատկապես մեկը, որին ամենաշատն էի սիրում, բավական երկար ժամանակ գրասեղանիս վերևի գրադարակի գլխին պատվավոր բազմած էր։ Մի ոտքն էլ վաղուց պոկվել էր, բայց դա նրան բոլորովին էլ անպիտան չէր դարձրել. հաշմանդամ ոտքը կպցրած–դրած էր կողքից, ու նայելիս չէր երևում։ Դե, ինքն էդ ժամանակ արդեն միայն դեկորացիա էր, ու որպես դեկորացիա լրիվ բավարարում էր ինձ։

    Հետո քիչ–քիչ անտարբեր դարձա տիկնիկների նկատմամբ։ Իսկ ավելի ուշ՝ կարծեմ ուսանողական տարիներին, հայտնաբերեցի, որ տանել չեմ կարողանում տիկնիկներին։ Դրանք ինձ համար սկսել էին ասոցիացվել անկենդան մարդկանց հետ։ Հիշում եմ՝ եղբայրս մի անգամ պատմեց իր համակուրսեցիներից մեկի մասին, որն, իր ասելով, տիկնիկներից վախենում է, ու որ տիկնիկի հետ մի սենյակում մենակ չէր մնա։ Մի կողմից, իհարկե, ծիծաղելի էր, բայց մյուս կողմից էլ մի տեսակ հասկանում էի էդ տղային։ Ես էլ արդեն վաղուց նմանատիպ զգացողություն ունեմ տիկնիկների հետ կապված։ Անկենդան մարմին, սառած ժպիտ, անթարթ աչքեր... Ոչինչ չտեսնող, ոչինչ չլսող, ոչինչ չզգացող... ու հավերժ չփոփոխվող. երբեք չմեծացող... Իսկապես մի տեսակ վախենալու բան կա էդ ամենի մեջ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.02.2010, 01:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (02.02.2010), cold skin (02.02.2010), Enigmatic (02.02.2010), Farfalla (02.02.2010), impression (02.02.2010), Kuk (02.02.2010), Norton (02.02.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), unknown (05.02.2010), Արևհատիկ (02.02.2010), Երկնային (03.02.2010), Ինչուիկ (02.02.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (02.02.2010)

  21. #26
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Հիշում եմ՝ մեր դպրոցական տարիներին էնքան տարածված էր ոջիլը։ Երևի համարյա բոլորս էլ գոնե մի անգամ ճաշակել ենք էդ «հաճույքից»։ Մանկապարտեզից սկսվում էր, դպրոցով վերջանում։ Ամեն անգամ մաման մի կերպ՝ երկկողմանի տառապանքներով՝ էլ գլխից ուղղակի մաքրելով, էլ նավթով, էլ էլ եսիմինչ դեղերով, վերացնում էր, բայց քանի որ դասարանում միշտ լինում էին խրոնիկական ոջլոտներ, որոնց մայրերն իրենց նեղություն չէին տալիս իրենց երեխաների գլուխները մաքրել, նորից ու նորից էինք ոջլոտվում։

    Մեր դասարանում մի աղջիկ կար, հանրահայտ ոջլոտ էր. դե, քանի որ ես էլ էդ ոլորտում կարգին դառը փորձ ունեի, ոջլոտներին առաջին հայացքից ախտորոշում էի։ Ուրեմն էս աղջիկը մեր դասարան եկավ ութերորդ դասարանում, հենց սկզբից նկատեցի, որ գլխին ոջիլները բառիս բուն իմաստով վխտում են։ Դե, կողքից նայելիս, հատկապես եթե մազերը հավաքած են լինում, սովորաբար առաջին հերթին անիծներն են երևում, իսկ ոջիլ՝ հազվադեպ։ Բայց էս աղջկա գլուխը ոջիլների մի բացառիկ շտեմարան էր. էն աստիճանի էր, որ ոջիլների քաոսային շարժումը հեռվից հեռու անզեն աչքով տեսանելի էր։ Հա փորձում էի հեռու մնալ, որ չվարակվեմ, բայց չհաջողվեց... Ճիշտն ասած՝ շատ դեպքերում դժվար էր իմանալ, թե տանը որ մեկս ենք մյուսներին վարակել, քանի որ համ ես կարող էի բերած լինել, համ քույրս ու եղբայրս։ Ես էդ առումով շատ զգույշ էի, իսկ, օրինակ, քույրս հաճախ կարող էր ոջլոտների քիթը մտած ֆռֆռալ, ու եթե ոջլոտվում էինք, ուրեմն ամենայն հավանականությամբ ինքն է բերել։ Դե, մեկը որ վարակվում էր, սովորաբար ամբողջ ընտանիքով էինք ոջլոտվում։ Իսկ հատ–հատ մաքրելը, հատկապես երկար ու առատ մազերի դեպքում, լրիվ անհույս գործ էր, չնայած, օրինակ, ես շատ էի սիրում էդ գործը։ Հիշում եմ՝ քրոջս միշտ համոզում էի, որ թողնի գլուխը մաքրեմ։ Մեկ–մեկ նույնիսկ կաշառում էի։ Հատկապես ոջիլ ճտտացնելու պրոցեսը մի ուրիշ կարգի հաճույք էր։ Ճիշտ է, դա կարելի էր անել նաև սեփական ոջիլների հետ, ուղղակի խնդիրն այն էր, որ սեփական ոջիլներին որսալն անհամեմատ ավելի դժվար գործ էր։ Հիմա որ հիշում եմ, վատանում եմ... Թե ոնց չէի զզվում... Մի խոսքով՝ կամ ստիպված մազներս կտրում էինք, կամ էլ նավթ–մավթ քսում գլխներիս։ Բայց ամենաարդյունավետ միջոցը "Ниттифор" կոչվող դեղն էր, որը շատ դժվար էր ճարվում ու էժան էլ չէր։ Բայց դե շատ լավ էր օգնում. մի անգամ քսելով՝ կարելի էր լրիվ վերացնել, իսկ նավթը հաճախ ստիպված էինք լինում մի քանի անգամ քսել, որ վերացներ։

    Ոջիլների մասին արդեն մի տասը տարուց ավել կլինի, ինչ առանձնապես չեմ լսում։ Վաղուց չեմ հիշում, որ լսած լինեմ, որ ինչ–որ մեկի գլուխը ոջիլ է ընկել։ Չլինի՞ թե մեր հին բարեկամները վերացել են աշխարհի երեսից։
    Ինչ ուզում եք՝ ասեք, մենք ահագին հետաքրքիր էինք ապրում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    cold skin (05.02.2010), Enigmatic (05.02.2010), Kita (05.02.2010), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), Sona_Yar (05.02.2010), unknown (06.02.2010), Աբելյան (05.02.2010), Արևհատիկ (05.02.2010), Դատարկություն (05.02.2010), Դեկադա (05.02.2010), Ժունդիայի (17.06.2010), Մարկիզ (05.02.2010), Շինարար (05.02.2010), Ռուֆուս (05.02.2010), Ֆոտոն (05.02.2010)

  23. #27
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Մտածում եմ՝ երևի մարդ սիրվելու կարիք զգում է հատկապես էն պահերին, երբ ինքն իրեն չի սիրում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (19.02.2010), Ingrid (04.02.2013), Jarre (19.02.2010), Legolas (19.02.2010), PetrAni (19.02.2010), Sambitbaba (07.06.2014), Yevuk (19.02.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (19.02.2010), Ռուֆուս (19.02.2010), Ֆոտոն (19.02.2010)

  25. #28
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    У природы нет плохой погоды:
    Каждая погода благодать.
    Дождь ли снег - любое время года
    Надо благодарно принимать.

    Էս երգի բառերը վերջերս նոր սկսել եմ ըմբռնել։ Իսկ մինչև էդ ամբողջ կյանքում սիրել եմ մենակ տաք, արևոտ ու պայծառ եղանակ և տանել չեմ կարողացել ցուրտ, մռայլ, ամպամած ու անձրևոտ եղանակը։ Պայծառ եղանակին տրամադրությունս՝ անկախ ամեն ինչից, ավելի բարձր է եղել, իսկ մռայլ ու անձրևոտ եղանակին՝ հակառակը։ Ի դեպ, վերջինիս դեպքում, որպես կանոն, ոչ միայն տրամադրությունս էր անկում ապրում, այլև թլֆում էի, դառնում անաշխատունակ, մի խոսքով՝ ապրելու նշանները մեջս նվազագույնի էին ձգտում։ Էս տարվա աշնանը նոր սկսեցի բնությունն իսկապես զգալ ու հասկացա, որ մինչև էդ տեսականորեն, մի տեսակ վերացական ձևով էի սիրում ընդամենը, իրականում դեռ չէի զգում, որ իսկապես սիրեի... Մի տեսակ չէի ընկալում որպես կենդանի օրգանիզմ։ Միայն տեսականորեն գիտեի, որ էդպես է, բայց ինքս շունչը չէի զգում։

    Անձրևները մի քիչ ավելի շուտ էի սկսել սիրել, բայց հիմա ոչ միայն անձրև եմ սիրում, այլև դրան ուղեկցող կամ դրանից անկախ մռայլ եղանակը։ Պայծառ եղանակի փոխարեն չէ, իհարկե, ամեն մեկն առանձին։ Ճիշտ է, դրանք լրիվ տարբեր տրամադրություններ են հաղորդում, բայց ոչ մեկն էլ բացասական չի, համենայնդեպս, ինձ դուր են գալիս երկուսն էլ։ Ու հիմա էնքան լավ եմ հասկանում ընկերներիցս մեկի՝ մռայլ եղանակի ընկալումը, երբ ասում էր, որ էդպիսի եղանակը մի տեսակ մարդկանց միավորող, կոմֆորտի էֆեկտ ունի։

    Հիմա մենակ մի տեսակի եղանակ կա, որ չեմ սիրում՝ էն կիսատ–պռատ ամպամածը, որ ոչ կարգին ամպամած է, ոչ էլ պայծառ. ինչ–որ տաղտկալի ու անհասկանալի խառնուրդ է, որի ժամանակ ոնց որ տրամադրությունս մի տեսակ չկարողանա կողմնորոշվել. ինչ–որ անորոշ դիսկոմֆորտի զգացողություն եմ ունենում էդպիսի եղանակին։

    Բնությունը կատարյալ է. իսկապես չունի վատ եղանակ։ Էն մի հատիկ «ենթատեսակը», որ վատն եմ համարում, երևի ուղղակի դեռ չեմ հասկանում, թե չէ ինքն էլ վատը չի։ Գուցե մի օր էդ եղանակն էլ «որսամ»։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 24.02.2010, 07:20:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (24.02.2010), Sambitbaba (07.06.2014), Yevuk (24.02.2010), Արևհատիկ (24.02.2010), Դեկադա (24.02.2010), Կաթիլ (24.02.2010), Մանուլ (24.02.2010), Ռուֆուս (24.02.2010), Ֆոտոն (25.02.2010)

  27. #29
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Էսօր, երբ Ակումբում պատասխանում էի մի նամակի, պարզվեց՝ նամակներիս փոստը լցվել է, էլ տեղ չկա, ու նամակս չի գնում։ Իսկ մինչ այդ թվում էր, թե 2000–ն էնքան մեծ թիվ է, որ եսիմ երբ կլրանա։ Ընդհանրապես ոչինչ ջնջել չեմ սիրում, բայց ստիպված եղա որոշ նամակներ ջնջել։ Հիմնականում ջնջեցի նկատողությունների ու զգուշացումների ավտոմատ նամակներն ու դրանց արձագանքները, որոնք հետագայում դժվար թե պետք գան, հատկապես որ մի ուրիշ տեղ էլ են պահպանվում։ Իմ ուղարկած նկատողություն–նամակներն առանց կարդալու էի ջնջում, բայց դրանց ի պատասխան ստացածս նամակները ջնջելուց առաջ որոշեցի աչքի անցկացնել։ Բավական հետաքրքիր էր հաջորդաբար կարդալ նմանատիպ կամ նույնատիպ նկատողությունների նկատմամբ տարբեր ակումբցիների արձագանքները. ոմանք շնորհակալություն էին հայտնել՝ տեղեկացնելու ու զգուշացնելու համար, ոմանք ամաչկոտ սմայլիկով ներողություն էին խնդրել՝ խոստանալով այլևս չկրկնել, ոմանք փորձել էին արդարացում գտնել իրենց թույլ տված խախտման համար, ոմանք էլ շտապել էին բողոքել ու մեղադրել ինձ նման հանդգնության ու վիրավորական քայլի համար՝ ագրեսիվության ամենատարբեր աստիճանի տոներով։ Ինչքա՜ն տարբեր են մարդիկ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.02.2010), Kita (24.02.2010), Monk (26.02.2010), Sambitbaba (07.06.2014), Yeghoyan (24.02.2010), Yellow Raven (24.02.2010), Yevuk (24.02.2010), Աբելյան (27.02.2010), Արևհատիկ (24.02.2010), Դատարկություն (24.02.2010), Մանուլ (24.02.2010), Մարկիզ (25.02.2010), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (24.02.2010), Ֆոտոն (25.02.2010)

  29. #30
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 4

    Ցանկացած հարաբերության մեջ կա ինչ–որ խորքային չբացահայտված շերտ, որի մասին երբեք չի խոսվում, բայց որը երկու կողմերի համար էլ լռելյայն հասկանալի է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (04.03.2010), AniwaR (17.03.2010), Janita Hero (05.03.2010), Jarre (03.03.2010), Kita (04.03.2010), Kuk (03.03.2010), Legolas (04.03.2010), Sambitbaba (07.06.2014), Yeghoyan (04.03.2010), Աբելյան (04.03.2010), Արևհատիկ (23.05.2010), Դատարկություն (04.03.2010), Դեկադա (03.03.2010), Երկնային (03.03.2010), Մանուլ (03.03.2010), Ուրվական (03.03.2010), Ռուֆուս (04.03.2010), Ֆոտոն (03.03.2010)

Էջ 2 23-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •