User Tag List

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 283 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անուկապատում

    Վերջապես ես էլ որոշեցի իմ անձնական օրագիրը բացել։ Քանի որ նույնիսկ բացվելու դեպքում «Անկապ օրագրում» դժվար թե գրառումներ անեմ, մտածեցի՝ անձնական օրագրումս ավելի հիմնովին տնավորվելու համար էնտեղից իմ որոշ գրառումներ տեղափոխել էստեղ։ Առաջին գրառումները հին են ու շատերի կողմից արդեն ընթերցված։ Պարզապես ուզում եմ, որ դրանք իմ օրագրում լինեն։

    Քանի որ վաղուց հոգնած ու ձանձրացած եմ դեպրեսիվ–պեսիմիստական ռոմանտիկայից, ինչպես նաև սադո–մազո ոճի մտորումներից, փորձել եմ էս թեմա տեղափոխել նշված երևույթներից քիչ թե շատ զերծ գրառումները։ Միակ բացառությունը թերևս կարոտի վերաբերյալ գրառումներս են, որոնց հիմնական մասն էնտեղ թողնել չեմ ուզում, որոշել եմ հետս բերել էստեղ։ Հետագայում էլ աշխատելու եմ օրագրումս հնարավորինս լավատեսական գրառումներ անել։





    Մեկամյուսացում

    Էնքան հետաքրքիր է հետևելը, թե ոնց են զուգընկերները միմյանց վրա ազդում, թե ժամանակի ընթացքում ոնց է հետզհետե մեկը մյուսանում, մյուսը՝ մեկանում, և երբեմն դժվար է ասել, թե այդ մեկամյուսացման լուրջ ու հիմնավոր գործընթացներից հետո, ի վերջո, որ մեկն է ավելի շատ շահում, որ մեկը՝ տուժում։ Երբեմն նույնիսկ դժվարանում ես հստակ բնորոշել, թե կոնկրետ ինչն է փոխվել մեկի մեջ, բայց զգում ես, որ մի տեսակ մյուսացել է։ Վերջերս սկսել եմ հատուկ ուսումնասիրել էս երևույթն իմ ճանաչած տարբեր հին ու նոր զուգընկերների (թե՛ ամուսինների, թե՛ պարզապես սիրային զույգերի) շրջանում ու մեկամյուսացման ահագին հետաքրքիր դրսևորումներ եմ հայտնաբերել։

    Հիշեցի՝ մի անգամ ընկերներիցս մեկը մեր ընդհանուր ծանոթներից մեկի մասին ասաց. «Շատ ա փոխվել X–ը. լրիվ Y–ացել ա...»։ Եվ իսկապես, զարմանալի էր, թե X–ը ոնց էր հասցրել Y–ի հետ ընկերության կարճ ժամանակահատվածի ընթացքում այդքան Y–անալ... Y-ի հետ վաղուց չեմ շփվել, մտածում եմ՝ տեսնես նա հեչ X–ացե՞լ է, ու եթե հա, ապա՝ ինչքանո՞վ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.05.2010, 06:42:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.06.2011), Askalaf (01.09.2010), Ingrid (04.02.2013), Jarre (11.10.2013), Marcus (29.01.2017), Sambitbaba (15.10.2012), Smokie (20.05.2011), Դատարկություն (23.05.2010), Նիկեա (06.11.2014), Չամիչ (20.06.2010), Ֆոտոն (23.05.2010)

  3. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր – 2

    Դեպի վիրտուալ սոցիալիզմ

    Բայց մարդ ինչքան տարբեր կերպ է ընկալում մաքուր վիրտուալ ու ռեալ կամ գոնե կիսառեալ (կիսավիրտուալ) կերպարներին։ Անուն, տարիք, արտաքին տեսք... էս բոլորը որոշակիորեն խարխլում են վիրտուալի՝ պայմանականություններից զերծ կերպարի ամբողջականությունը. ռեալի տվյալները որ ներխուժեցին վիրտուալ տարածքից ներս, միանգամից առօրեականացնում ու մի տեսակ համահարթեցնում են կերպարը, ու արդեն սկսում ես գրառումների մեջ ու հետևում փնտրել հենց էդ արտաքինով, էդ տարիքի ու էդ կարգավիճակի մարդուն, նույնիսկ անունն է ինքնըստինքյան կարծես թառում բոլոր գրառումների գլխին՝ գլխարկի նման, էն տարբերությամբ, որ էդ գլխարկն էլ հանել չի լինի։ Իսկ մինչ այդ մարդուն լրիվ ուրիշ չափողականության մեջ էիր ընկալում։ Ու էդ ամենը խաթարում է ընդհանուր մթնոլորտի վիրտուալությունը, ընկալումդ կամա թե ակամա կաղապարվում է պայմանականություններով։ Ի վերջո, ստացվում է մի չափազանց խայտաբղետ ու անհամասեռ համայնք՝ կազմված վիրտուալության ամենատարբեր աստիճան ունեցող մարդկանցից, որոնցից շատերը խորհրդավոր են զուտ այնքանով, որքանով վիրտուալ են, իսկ մյուսները՝ պարզ ու շատ առումներով՝ նաև կանխատեսելի՝ էլի զգալի չափով կախված ռեալության աստիճանից։

    Հենց նոր պատկերացրի, թե ինչ հետաքրքիր կլիներ, եթե ունենայի վիրտուալ երկու առանձին միջավայր. առաջինում շփվեի լրիվ վիրտուալ կերպարների հետ, քանի դեռ ռեալը չի դիպել վիրտուալի պատերին, երկրորդում՝ այն մարդկանց հետ, որոնց վիրտուալությունն արդեն այս կամ այն չափով «կոտրված» է ռեալով՝ նկարների, անձնական տվյալների կամ մինչև անգամ ռեալ հանդիպումների ու շփման միջոցով։ Բնականաբար, այդ երկու միջավայրերը պետք է խիստ դինամիկ լինեին, հատկապես՝ առաջինը, քանի որ մշտապես առկա կլիներ մարդկանց հոսք՝ առաջինից դեպի երկրորդը, բայց փոխարենը առաջին տարածքը կլցվեր նորանոր մաքուր վիրտուալ կերպարներով՝ մինչև ռեալանալը։ Իհարկե, որոշ մարդիկ՝ երդվյալ վիրտուալականները, որոնք, ըստ իմ անձնական փորձի, այնքան էլ հաճախ չեն հանդիպում, իրենց կայուն տեղը կունենային մաքուր վիրտուալ միջավայրում։ Երկու միջավայրերից էլ պարբերաբար կանհետանային որոշ կերպարներ, բայց դե դա ինչպես ռեալ կյանքում, այնպես էլ վիրտուալում ու հատկապե՛ս վիրտուալում բնականոն երևույթ է։ Համենայնդեպս, մարդիկ որոշ չափով հավասար պայմաններում, հավասար կարգավիճակում կլինեին։ Հավասար պայմաններ... Հըմ... Մի տեսակ սոցիալիզմի հոտ փչեց ոնց որ... Չէ, լավ, երևի, այնուամենայնիվ, ճիշտը հենց այն է, ինչ ունենք՝ խայտաբղետ, զատ դեմոկրատական վիրտուալ հասարակություն։
    Չմեռանք` վիրտուալ սոցիալիզմի մասին էլ երազեցինք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.06.2011), Jarre (11.10.2013), Sambitbaba (07.06.2014), Չամիչ (20.06.2010), Ֆոտոն (23.05.2010)

  5. #3
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր – 2

    Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես։ Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով։
    Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։ Այ քեզ բան։ Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել... Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել... Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։ Լեղաճաք եղա... Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։ Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել... Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 23.01.2009, 02:48:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.06.2011), Chuk (23.01.2009), Ingrid (04.02.2013), Jarre (11.10.2013), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), Selene (24.01.2009), Srtik (26.01.2009), Մանուլ (24.05.2010), Վահ (07.01.2013), Ֆոտոն (23.05.2010)

  7. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց էս ի՜նչ անջատված դեմք եմ ես։ Ես էլ կարծում էի՝ վերջին տարիներին ահագին «ուղղվել» եմ էդ առումով, բայց հերիք է որոշ ժամանակ համարձակվեմ էդպես մտածել, մեկ էլ հոպ՝ անջատվածությունս նորովի ներկայանում է իր ողջ փայլով։
    Ամուսնուս հետ իջել էինք լվացքատուն։ Վերադառնալիս, մինչ ամուսինս առաջին հարկում փոստն էր ստուգում, ես բարձրացա տուն։ Մեր բնակարանը երկրորդ հարկում է։ Մոտս բանալի չկար, բայց դուռը բաց էինք թողել։ Բարձրացա, դռան բռնակը պտտում եմ, չի բացվում։ Այ քեզ բան։ Չլինի՞ թե ամուսինս վերջին պահին փակել է, չեմ իմացել։ Բայց ախր վերջինը կարծեմ ես էի դուրս եկել... Էս կողքի հարևա՞նը երբ հասցրեց դռան դիմացի շորը փոխել... Մինչ դռան բռնակն էի պտտում, մեկ էլ զգացի, որ ներսից ուժեղ ծլվլոցներ են գալիս... Ծլվլոցը ո՞րն է, մի աննկրագրելի ճռվողյուն։ Լեղաճաք եղա... Ախր մեր տանը որտեղի՞ց թռչուններ։ Պատուհաններն էլ ախր բոլորը ցանցապատ են, ու էդ դեռ հերիք չի՝ էս պահին հաստատ բոլորը փակ են։ Էդ գիտակցելուց լրիվ լեղաճաք եղա։ Մեկ էլ ներքևից ամուսնուս ձայնը լսեցի, կանչում էր, իջա։ Պարզվեց՝ երկրորդ հարկի փոխարեն երրորդ հարկ էի բարձրացել... Լավ է՝ գոնե դուռը փակ էր, ու հարևանն էլ չնկատեց, թե ինչպես է ինչ–որ մեկը պտտում իրենց դռան բռնակը։
    Շարունակություն...
    Հատուցում

    Խոհանոցում գործ եմ անում, մեկ էլ լսում եմ մեր հարևան մի քիչ ցնդած ծերուկ Վինիի բամբ մռթմթոցը։ Դե, ծերուկի բարձրաձայն մռթմռթոցը գրեթե միշտ ու ամեն տեղից է գալիս՝ դրսից, շքամուտքից, վերևից (մեր վերևի հարևանն է), ու միշտ այնքան բարձր, որ քեզ թվում է՝ կողքիդ կանգնած է։ Ընդ որում նշանակություն չունի՝ ինչ–որ մեկի հետ է խոսում, թե ինքնիրեն, ձայնի նույն բարձրությունն է, նույն բարկացկոտ տոնը, մի խոսքով՝ լսելիս չես տարբերի։ Դե, իսկ բառերը զանազանելը բավական բարդ գործ է. շատ անհստակ ու լղոզված է խոսում։ Հա, ուրեմն խոհանոցից լսում եմ ձայնը, դե, երևի շենքում է, իրենց տուն է բարձրանում, ճանապարհին էլ, սովորության համաձայն իրեն–իրեն խոսում։ Հետո զգացի, որ չէ, էս անգամ ձայնը սովորականից ավելի մոտիկից է գալիս, հետո բանալիների ձայն եկավ, մտածեցի՝ կողքի հարևանը երևի իր դուռն է բացում, դե, դռներն իրար շատ մոտիկ են, ու, ինչպես միշտ, շենքի վատ ձայնամեկուսացման պատճառով այնպիսի զգացողություն է, որ մեր դուռն են բացում։ Բայց դե դրան էլ եմ սովոր, բանի տեղ չդրեցի։ Բայց չէ, էս հարևանն ինչ–որ շատ երկար է բացում իր դուռը... Աստվա՜ծ իմ, ախր էս մե՛ր դուռն է։ Համոզվելու համար մոտենում եմ դռանը... Հա, հաստատ մեր դուռն են փորձում բացել... Նայում եմ գլազոկից։ Մեկ էլ տեսնեմ՝ Վինին գլուխը կախ, քթի տակ, բայց լավ էլ բարձրաձայն փնթփնթալով փորձում է մեր դուռը բացել։ Մտածեցի՝ դուռը բացեմ, ասեմ, որ սխալվել է, մի հարկ վերև պիտի գնար։ Բացեցի, մեկ էլ տեսնեմ՝ գլուխը կախ, առանց նայելու քշեց ներս։ Հետո ինձ տեսավ, զարմացած ու շփոթված հետ գնաց դուրս՝ ներողություն խնդրելով։ Ժպտացի ու ասացի, որ մի հարկ վերև պիտի բարձրանա։ Հետո սկսեց արդարանալ՝ ասելով, որ ոտքը լավ չի, դրա համար խառնեց հարկերը: Ու մի ժամ ինչ–որ բաներ էր խոսում, որից բան չէի հասկանում։ Ենթադրում եմ, որ առանձնապես կարևոր բաներ չէին, դե, ես էլ, ի՞նչ անեի, քաղաքավարությունից դրդված՝ պարբերաբար ժպտում ու գլուխս տմբտմբացնում էի։ Մի պահ հարցրեց, թե ինչպես են դպրոցի դասերը։ Ասացի, որ ես դպրոց չեմ գնում։ Հետո էլի ինչ–որ անհասկանալի բաներ խոսեց ու գնաց։

    Փաստորեն, քվիտ եղանք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.02.2009, 00:09:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anika Verdy (12.02.2009), Apsara (05.06.2011), Ingrid (04.02.2013), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), Selene (14.02.2009), Արէա (23.07.2010), Երկնային (12.02.2009), Երվանդ (12.02.2009), Մանուլ (23.06.2010), Ռուֆուս (12.02.2009), Վահ (07.01.2013), Քամի (12.02.2009)

  9. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Չգիտեմ՝ ինձ է թվում, թե վերջերս իսկապես չափից դուրս շատ է հնչում «ինքնահաստատվել» բառը՝ գրեթե միշտ մեղադրական տոնով, երբ խոսվում է ուրիշի մասին։ Միշտ համարում ենք, որ այսինչ մարդն իր այսինչ քայլով ինքնահաստատվում է (պարտադիր՝ ուրիշների հաշվին), ուրիշի ցանկացած սխալ պահվածք, հատկապես երբ դա մեզ է առնչվում, որպես կանոն, արհամարհանքով պիտակում ենք որպես ինքնահաստատման անհաջող փորձ, ինքնահաստատման հետ կապված խնդիրների հետևանք։ Ամեն կողմից էդ բառն ականջս ու աչքս ծակում է։ Ախր բառն ինքը կարծես նույնիսկ դրական իմաստ ունի, բայց ոնց որ թե էդ իմաստը վաղուց մոռացության է մատնվել... Համենայնդեպս, ինձ համար «ինքնահաստատվել» բառն արդեն բացասական կոնոտացիա է ձեռք բերել ու սկսել է որոշակիորեն ասոցիացվել ագրեսիվ, հիվանդագին, անհարգալից, հանդուգն, ցուցադրական ու ընդհանրապես բոլոր առումներով բացասական պահվածքի հետ։ Հենց մեկը մի բան էն չի անում, ուրեմն ինքնահաստատվում է։ Բայց որ մի լավ բան անի, երբեք մտքներովս չի անցնի, որ էլի է ինքնահաստատվում, մենակ վատի դեպքում է աչքներս ծակում։ Պարզ է, որ բոլորս էլ, ցանկացած բան անելով, ինքնահաստատվում ենք, բայց, չգիտես ինչու, մենակ ուրիշի արածի ու հենց մենակ վատի դեպքում ենք հիշում էդ բառի գոյության մասին։ Բայց, Աստված չանի, հանկարծ մեկը համարձակվի մեզ մեղադրել ինքնահաստատման փորձերի մեջ... Օ՜, ինչպիսի մահացու վիրավորանք։ Ե՞ս եմ ինքնահաստատվում։ Տո դու ու՞ր էիր, որ ես ինքնահաստատվել–պրծել էի։ Դու գիտե՞ս իմ ինքնահաստատումը երբ ա ավարտվել։ Ու ընդհանրապես, ասեմ, իմանաս. ես ինքնահաստատված եմ ծնվել։

    Հետաքրքիր է, իսկ կա՞ էնպիսի մարդ, ով ինքնահաստատման խնդիրներ չունի, ով չի փորձում ինքնահաստատվել, ում ինքնահաստատումն արդեն բարեհաջող կերպով ավարտված է։ Ես որ չեմ ճանաչում էդպիսի մեկին։ Որ գտնեք, ձայն հանեք։

    Հ. Գ. Հա, ես էլ եմ ինքնահաստատվում։ Հենց էս պահին էլ եմ ինքնահաստատվում, միգուցե անհաջող կերպով։ Ու մինչև կյանքիս վերջ էլ ինքնահաստատվելու եմ։

    Հ. Հ. Գ. Ո՜նց եմ հոգնել էդ բառից, մի քիչ քիչ օգտագործեք, էլի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.02.2009, 01:24:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.06.2011), Bulbul (26.02.2009), Ingrid (04.02.2013), Jarre (11.10.2013), Sambitbaba (07.06.2014), Selene (26.02.2009), Արշակ (26.02.2009), Դեկադա (26.02.2009), Երկնային (26.02.2009), Մարկիզ (26.02.2009)

  11. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Հիթ–հարցեր, որոնք լսելուց արդեն վաղուց արդեն ձանձրացել եմ, բայց դե ի՞նչ արած...

    Վերջին մեկուկես տարվա ընթացքում
    Բա ե՞րբ եք գալու Հայաստան։

    Վերջին մեկ տարվա ընթացքում
    Տենց էլ աշխատանք չգտա՞ր։

    Վերջին կես տարվա ընթացքում
    Էս կրիզիսը ձեզ վրա հո շատ չի՞ ազդել։


    Սպասենք հետագա հիթերին...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.03.2009, 05:10:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Empty`Tears (12.06.2010), Ingrid (04.02.2013), Jarre (05.03.2009), Nadine (05.03.2009), Ribelle (05.03.2009), Sambitbaba (15.10.2012), Չամիչ (20.06.2010), Քամի (05.03.2009)

  13. #7
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիթ–հարցեր, որոնք լսելուց արդեն վաղուց արդեն ձանձրացել եմ, բայց դե ի՞նչ արած...

    Վերջին մեկուկես տարվա ընթացքում
    Բա ե՞րբ եք գալու Հայաստան։

    Վերջին մեկ տարվա ընթացքում
    Տենց էլ աշխատանք չգտա՞ր։

    Վերջին կես տարվա ընթացքում
    Էս կրիզիսը ձեզ վրա հո շատ չի՞ ազդել։


    Սպասենք հետագա հիթերին...
    – Բարև։
    – Բարև։
    – Ո՞նց ես։
    – Ոչինչ, դու՞։
    – Օֆ, ներվայնացած։
    – Ինչի՞։
    – Զզվել եմ արդեն նույն հարցերին պատասխանելուց... «Ե՞րբ ա ամուսինդ գալիս Ռուսաստանից», «Աղջկադ դեռ չե՞ս ամուսնացնում» ու էլի էդ կարգի ներվայնացնող հարցեր... Մարդ արդեն չի ուզում մեկի հետ խոսի, որ էլի չսկսեն զզվացնել իրանց ապուշ հարցերով։ Ախր ինչքա՞ն կարելի ա։
    – Հա... Պատկերացնում եմ։ Դե, դու էլ խնդրի, որ էդ հարցերը քեզ էլ չտան։ Ասա՝ որ աղջկաս ամուսնացնեմ, կիմանաք, էլ մի հարցրեք, նույնն էլ ամուսնուս գալու հետ կապված։ Ի՞նչ կա որ, տենց էլ ասա։
    – Օֆ, չգիտեմ... Գլուխս էլ երեկվանից պայթում ա, դեղերն էլ չեն օգնում արդեն։
    – Ներվերից կլինի, էլի...
    – Հա, բա ի՞նչ։ Ով էլ էդքան ներվայնանա, էս օրը կընկնի։ Լավ, մի քիչ էլ դու պատմի։ Քեզ մո՞տ ինչ կա։
    – Բան չկա, նույնը։
    – Հըմ... Իսկ աշխատանք տենց էլ չգտա՞ր։


    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 06.03.2009, 04:11:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (06.03.2009), Amaru (08.03.2009), Apsara (05.06.2011), Empty`Tears (12.06.2010), Ingrid (04.02.2013), Jarre (11.10.2013), Kita (06.03.2009), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (15.10.2012), Second Chance (06.03.2009), Երկնային (06.03.2009), Չամիչ (20.06.2010), Վազգեն (06.03.2009)

  15. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    – Էսօր չգնա՞նք Սևան, վաղուց չենք գնացել։
    – Հա... Բայց ցրտոտ չի՞։
    – Չէ։
    – Դե լավ, ուրեմն գնանք։

    Հ.Գ. «Սևանը» մեր քաղաքի միակ հայկական խանութի անունն է։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.03.2009, 04:52:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (28.03.2009), Apsara (05.06.2011), Chuk (28.03.2009), Jarre (28.03.2009), Nadine (30.03.2009), Ribelle (28.03.2009), Sambitbaba (15.10.2012), Srtik (05.04.2009), Sunny Stream (28.03.2009), Լուսաբեր (05.04.2009), մարիօ (18.05.2013), Չամիչ (20.06.2010), Չիպ (29.03.2009), Ռուֆուս (28.03.2009), Փոքրիկ (28.03.2009), Ֆոտոն (23.05.2010)

  17. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Եթե ինձ հարցնեն, թե Ամերիկա ոտք դնելուց պահից սկսած ինչն է ինձ ամենաշատը ցնցել, կպատասխանեմ՝ ամերիկացիների հագնվելու ձևը։

    Երբ, օրինակ, ձմեռվա բքին հաստ շորերով, տաք վերարկուով ու տաք սապոգներով դրսում սրթսրթում ես, մեկ էլ տեսնում ես կարճաթև շապիկով, շորտերով ու ամառային գուլպաներով մեկին, որը հաստատ վազելու չի դուրս եկել, բնականաբար, զարմանում ես, բայց դե մտածում ես՝ մարդ է, գուցե կոփված է, չի մրսում, ի՞նչ կա որ, շատ էլ լավ է անում, ո՞վ չէր ուզենա որ։ Էդպիսիք, թեև շատ հաճախ չեն հանդիպում, բայց հազվագյուտ երևույթ էլ չեն, պարբերաբար կարելի է հանդիպել։ Նման մարդկանց տեսնելիս ընդամենը զարմանում եմ, չեմ ցնցվում։ Բայց երբ տեսնում եմ էդ նույն ցրտաշունչ ձմեռային եղանակին, ասենք, տաք վերարկուով կամ մուշտակով, դրա տակից էլ հաստ ձմեռային բլուզկա հագած աղջկա կամ կնոջ, մեկ էլ հայացքս ընկնում է ոտքերին... ու տեսնում եմ լրիվ բաց ոտքեր՝ բոկոտիկների (բասանոժկա) մեջ, այ էդ ժամանակ արդեն լրջորեն ցնցվում եմ... Իսկ էդպիսիք էնքա՜ն շատ են հանդիպում, որ էլ ասելու չի... Հայաստանում եթե էդ ձևով հագնված մարդկանց հանդիպեինք, հաստատ կմտածեինք՝ սա կամ խելապակաս է, կամ էլ խիստ չքավոր, ավելի կոնկրետ՝ բոմժ։ Իսկ էստեղ դրանք միանգամայն նորմալ ու բոլորովին ոչ աղքատ մարդիկ են։ Ու մտածում եմ՝ լավ, սրանք կյանքում չե՞ն լսել, որ մարդ առաջին հերթին ոտքերից է մրսում, ու որ ոտքերը մրսեցնելու պատճառով բազմաթիվ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ։ Մի՞թե հնարավոր է, որ մարդու վերնամասն էնքան մրսի, որ հաստ վերարկու հագնելու կարիք ունենա, իսկ ոտքերն էնքան շոգեն, որ ամառային հանդերձանք ստանան։ Ճիշտն ասած՝ ոչ մի կերպ ուղեղումս չի տեղավորվում.... Ի դեպ, լրիվ նույն տեսարանը կարելի է հանդիպել նաև ամռանը։
    Բայց սա դեռ ամենը չէ. կա նաև դրա հակառակ՝ ոչ պակաս ուշագրավ տեսարանը. պատրերացրեք թեթև, ամառային կարճաթև կամ անթև շապիկով մեկին, որը միաժամանակ հագել է ներսից մորթիապատ տաք սապոգներ, այն էլ բաց ոտքերով՝ առանց գուլպայի կամ զուգագուլպայի... Ընդ որում, այստեղ օդն անհամեմատ ավելի խոնավ է, ու ամռանը դրսում հաճախ շոգեբաղնիքում գտնվելու զգացողություն է լինում։ Պատկերացնու՞մ եք, թե էդ սապոգների ներսում ինչ կարող է կատարվել նման եղանակին... Ի դեպ, այս վերջինը տեսարանն ավելի հաճախ հանդիպում է ամռանը։ Բայց ընդհանուր առմամբ այստեղ ցանկացած եղանակի ցանկացած տիպի հանդերձանք կարելի է տեսնել։

    Մի ուշագրավ երևույթ էլ կա, որն արդեն եղանակների հետ կապ չունի։ Ուրեմն ջահել տղաներից շատերը (ավելի հաճախ՝ սևամորթները, բայց մյուսների մեջ էլ են պատահում), սովորություն ունեն տաբատը հագնել՝ գոտկատեղի մասը ընդունված տեղից մի 20 սմ ներքև իջեցրած, տաբատի ձագամասն էլ, բնականաբար, նույն չափով կախ ընկած... Բավական անդուր տեսարան է։ Հետևից որ նայում ես, քեզ թվում է՝ ուր որ է՝ տաբատը վրայից կընկնի, բայց զարմանալիորեն չի ընկնում։ Հետաքրքիր է՝ իրենց համար տաբատն էդ ձևով կրելը գեղեցի՞կ է համարվում, թե՞ հարմարավետ... Դատելով տեսքից՝ կարծես թե ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

    Մի բանից էլ եմ կարգին ցնցվել... Դե, գիտեք, Հայաստանում ուսանողությունը հասարակության այն շերտն է, որը երևի ամենաշատն է հետևում իր հագուկապին ու ընդհանրապես արտաքին տեսքին, իսկ էստեղ բոլորովին հակառակ պատկերին եs ականատես լինում. փողոցում, համալսարանի շրջակայքում անընդհատ կարելի է հանդիպել ահավոր թափթփված, անշնորհք հագուկապով երիդասարդների, այդ թվում՝ գիշերանոցային թումբաններ հագած դասի գնացող բազմաթիվ ուղանողուհիների։ Հա, Հայաստանում էդպիսի թումբաններ հագնում են միայն որպես գիշերանոց, իսկի տանը գործ անելիս ոչ ոք չի հագնի, էլ ուր մնաց՝ դասի գնալիս։ Իսկ էստեղ դրանք լրիվ սովորական, տարածված դրսի հագուստ են, փաստորեն։

    Մի խոսքով՝ արդեն մեկուկես տարի է՝ անընդհատ նման տեսարանների եմ հանդիպում, բայց ամեն անգամ տեսնելիս էլի զարմանում եմ ու միաժամանակ զարմանում ինձ վրա, որ դեռ զարմանում եմ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (05.04.2009), Apsara (05.06.2011), Ceceron (09.04.2009), Chuk (05.04.2009), Empty`Tears (05.04.2009), impression (06.04.2009), Ingrid (04.02.2013), Jarre (08.04.2009), Lílium (12.11.2013), Nadine (06.04.2009), Norton (08.04.2009), Ribelle (05.04.2009), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (15.10.2012), Selene (05.04.2009), Srtik (08.04.2009), Ժունդիայի (17.06.2010), Լուսաբեր (05.04.2009), Մարկիզ (09.04.2009), Նաիրուհի (23.02.2013), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (05.04.2009), Վահ (07.01.2013)

  19. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Երեկ «Մանկական երազանքներ» թեմայի դեռ միայն վերնագիրը տեսնելով՝ պատկերացրի, որ թեման ավելի լայն կլինի. նպատակը կլինի ոչ միայն պարզել, թե ով ինչ էր ուզում դառնալ, այլև՝ թե ով ինչի մասին էր երազում ընդհանրապես, ու ակնթարթորեն մտքիս եկավ մանկությանս ցնորական երազանքներից մեկը, որի մասին որոշեցի առանձին պատմել այս՝ ոչինչ չպարտադրող, ազատ–անկապ թեմայում...
    Փոքր ժամանակ շատ էի երազում, որ մեր տունը որևէ աղետից՝ երկրաշարժից, հրդեհից կամ, ասենք, ջրհեղեղից ավերվեր, ու մենք բավական համեստ թաշախուստով ընկնեինք փողոցները՝ «ճանապարհորդելու»՝ բառիս իմ պատկերացրած իմաստով։ Այս երազանքս ամենայն հավանականությամբ ձևավորվել ու սնուցվել էր այն ժամանակ դիտածս արկածային ֆիլմերի ազդեցությամբ (դե, համապատասխան գրքեր կարդալու համար դեռ փոքր էի)։ Իմ ընկալմամբ ճանապարհորդելը հենց այն էր, երբ կինոների մարդիկ, օրինակ, նավաբեկությունից մի կերպ փրկվելով, սկսում էին թափառել այստեղ–այնտեղ՝ ընթացքում զանազան հետաքրքիր արկածների մեջ ընկնելով ու վտանգավոր դժվարություններ հաղթահարելով։ Ու ես էլ իմ մանկական ուղեղով պատկերացնում էի, որ եթե մեր տան հետ նման մի աղետ լինի, մենք էլ կինոյի մարդկանց պես կուղևորվենք հետաքրքիր ճանապարհորդության։ Էդ միտքն ինձ աննկարագրելիորեն գրավիչ էր թվում, ու որ պատկերացնում էի, հրճվանքից սիրտս թրթռում էր։ Դե, իհարկե, մերոնց չէի ասում իմ էդ մեղսալից երազանքի մասին , հո չէ՞ի գժվել։ Ու տենց թաքուն–թաքուն էլ երազում էի...

    Հիշում եմ, երբ երկրաշարժից հետո դեռ որոշ ժամանակ պարբերաբար հայտարարում էին, որ ուժեղ ցնցումներ են սպասվում, մեր շենքի բոլոր բնակիչները դուրս էին գալիս շենքից՝ իրենց հետ վերցնելով հնարավորինս շատ անհրաժեշտ ու կարևոր իրեր։ Ո՜նց էի դրսում կանգնած երազում, որ գոնե էս անգամ էդ ցնցումը չհիասթափեցնի... Բայց չէ, էդպես էլ մեր շենքը համառորեն չէր փլվում, ու ամեն անգամ մերոնք թեթևացած, իսկ ես՝ փորուփոշման, վերադառնում էինք տուն, և կյանքը շարունակվում էր իր սովորական, տաղտուկ հունով... Իսկ իմ երազած ճանապարհորդությունն էդպես էլ մնաց մանկությանս կնճռոտված հուշերում...
    Հիմա որ հիշում եմ, վատանում եմ, բայց էն ժամանակ իրոք նվիրական երազանք էր...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 30.04.2009, 05:44:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (30.04.2009), Ambrosine (30.04.2009), Apsara (05.06.2011), Ariadna (30.04.2009), Chuk (30.04.2009), Jarre (11.10.2013), Kita (30.04.2009), murmushka (30.04.2009), Sambitbaba (07.06.2014), Մարկիզ (30.04.2009), Նաիրուհի (23.02.2013), Նորմարդ (30.04.2009), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (30.04.2009), Վահ (07.01.2013), Վիշապ (30.04.2009), Փոքրիկ (30.04.2009)

  21. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մականուններն ընդհանրապես լուրջ էներգետիկ ուժ ունեն։ Մականունից անուն անցումը բավական հետաքրքիր ու հաճախ բարդ երևույթ է։ Մականուններ կան, որոնց էներգետիկ ուժն այնքան մեծ է, այնպես սերտորեն է ձուլված այն կրողին, որ մարդու անունն իմանալուց հետո էլ տվյալ մարդու հետ կապված առաջնային ու անմիջական ասոցիացիադ շարունակում է մնալ մականունը, ոչ թե անունը։ Շատ մարդկանց դեպքում մականվան զորությունը տեղի է տալիս նրանց հետո մտերմանալուն զուգընթաց, մականուններ էլ կան, որ ոչ մի կերպ իրենց տեղը չեն զիջում անվանը, ու ոչ մի մտերմություն, սերտ շփում, ոչինչ չի կարող դա փոխել. ուղղակի էդ մարդը քեզ համար իր մականունն է ու վերջ։ Այս ամենն, իհարկե, խիստ անհատական է. նույն մարդու մականունը կարող է տարբեր մարդկանց համար տարբեր էներգետիկ ուժ ու ասոցիացիաներ ունենալ, բայց կարծում եմ, այնուամենայնիվ, մականունների համընդհանուր ընկալումներ էլ են լինում և ոչ հազվադեպ։

    Մարդիկ կան, որոնց տարբեր պահերի տարբեր կերպ ես ընկալում ու դրանից կախված էլ կարող ես մի դեպքում անունով դիմել, մի ուրիշ դեպքում՝ մականունով, ընդ որում՝ լրիվ ինքնաբուխ, առանց նախապես որոշելու կամ կշռադատելու։ Մարդիկ էլ կան, որոնց, թեև արդեն վաղուց անունով եմ դիմում, բայց, միևնույն է, ինձ համար շարունակում են ասոցիացվել իրենց հենց մականվան հետ, ոչ թե անվան. տվյալ դեպքում անունը զուտ կոչական է լինում, բայց էդ մարդն իր էությամբ ինձ համար լրիվ իր մականունն է, ոչ թե անունը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 02.06.2009, 04:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2009), Jarre (02.06.2009), Kita (02.06.2009), Norton (04.06.2009), Rhayader (02.06.2009), Sambitbaba (07.06.2014), Երկնային (02.06.2009), Չամիչ (20.06.2010)

  23. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ինչ միամիտն էի մինչև ԱՄՆ գալս, երբ կարծում էի, թե գիտեմ՝ ինչ է իսկական կարոտը։ Հա, Հայաստանում էլ էի երբեմն կարոտում։ Փոքր ժամանակ, երբ մայրս մեզ տանում էր տատիկիս տուն ու մի քանի օրով կամ մեկ–երկու շաբաթով թողնում էնտեղ, ահավոր կարոտում էինք մամային։ Օրերն էիինք հաշվում, թե երբ պիտի գա, մեզ տանի։ Ոչ թե տատիկի տանն էր վատ, այլ առանց մամայի էր վատ, ու էդ պարագայում մնացածն արդեն կարևոր չէր։

    Հիշում եմ՝ մի անգամ զգացի, որ ահավոր կարոտել եմ եղբորս՝ նույն հարկի տակ ապրելու ու ամեն օր տեսնելու դեպքում։ Պարզվում է՝ էդպես էլ է պատահում... Կարելի է մարդու հետ ամեն օր տեսնվել, հետը շփվել ու միաժամանակ ուժեղ կարոտել։ Պարզապես էդ շրջանում, չգիտեմ՝ ոնց էր ստացվել, մի տեսակ հեռացել էինք իրարից, ու մի օր հանկարծ պարզեցինք, որ երկուսս էլ ահավոր կարոտել ենք իրար։ Ու դա էնքան իրական էր, որ «կարոտել էի քեզ» բառերը ոչ մեկիս համար էլ տարօրինակ չհնչեցին, թեև կողքից կարող էր ծիծաղելի թվալ։

    Այնուամենայնիվ, հիմա որ հիշում եմ Հայաստանում ապրածս կարոտները, դրանք բոլորը մանուկ կարոտիկներ են թվում էն մեծ ու հասուն կարոտի կողքին, որը հիմա՝ ԱՄՆ–ում ապրելիս եմ զգում...

    Ճիշտ է, չեմ կարող ասել, թե ամբողջ օրը կարոտակեզ ման եմ գալիս։ Չէ, միայն պարբերաբար է կարոտն այցելում, թեև ոչ հազվադեպ։ Բայց այցելելիս՝ լավ բեռով–բարձով, տեղը–տեղին... Պատահում է՝ հանգիստ նստած եմ ինձ համար, կարծես կարոտի նշաններ չկան, միտքս էլ լրիվ ուրիշ բաներով է զբաղված, բայց մեկ էլ պահի տակ ինչ–որ մանրուքից, արտաքուստ անէական մի բանից ակնթարթորեն հո չի խոցում... Էնքան խորն ու ցավոտ, որ թվում է՝ եթե հենց հիմա մերոնց չտեսնեմ, չգրկեմ, ուղղակի կմեռնեմ... Ու լացում եմ՝ անհույս, անզուսպ... Էդ պահերին, որպես կանոն, դուրս են ժայթքում մեջս կուտակված բառերը, որոնց դեմ ամբողջ ընթացքում պայքարում էի ներքուստ. «Զզվու՜մ եմ էս քամբախ Ամերիկայի՜ց... Տու՜ն եմ ուզու՜մ... (մեկը լիներ, ասեր՝ Ամերիկա՞ն է քամբախ, թե՞ քո երկիրը)»։ Երբեմն ահագին ժամանակ է պահանջվում, որ ամուսինս ինձ էդ վիճակից հանի։ Հետո ամեն ինչ անցնում է։ Կյանքը շարունակվում է։ Երբեմն նույնիսկ թվում է (կամ գուցե էդպես էլ կա), թե կյանքը հրաշալի է, թեկուզ Ամերիկայում։ Ու էդպես մինչև կարոտի հաջորդ նոպան...

    Կարոտը երբեմն շատ նենգաբար է հարձակվում. շեշտակի հարված թիկունքից... Պատահում է՝ տանը նստած եմ և պահի տակ փորձում եմ նստածս տեղից պատկերացնել պատուհանից այն կողմ գտնվող մոտակա տեղանքի դասավորությունը, և պատկերն ակամա սկսում է գծագրվել մեր Երևանի տան շրջակայքի տեսքով... Մի տեսակ հանգստության ու ջերմության ծանոթ զգացողություն սկսում է ներսս սողոսկել՝ հաճելիորեն լցնելով ինչ–որ դատարկ մնացած տեղեր... Ու մեկ էլ կտրուկ կերպով դաժանորեն շպրտվում եմ դեպի իրականություն... Ու պատկերն ակնթարթորեն փոխվում է... Էդ շրխկալն էնքան ցավոտ է լինում, որ «գետնին պառկած»՝ ցավից գալարվում եմ, հետո դրան անմիջապես հաջորդում է էն սրտակեղեք գիտակցումը, որ էն տեղանքը, որ քիչ առաջ պատկերացնում էի, ու ինձ թվում էր՝ կողքիս է, իրականում անհույս, անհնար կերպով հեռու է ինձնից... Ու կարոտը մի հատ էլ պառկածս վիճակում քացով խփում է փորիս...

    Համանման ձևով երբեմն մեքենայով կամ ավտոբուսով ինչ–որ փողոցով անցնելիս ինքս էլ չեմ նկատում, թե ոնց փողոցի որոշակի մասեր աչքիս դառնում են Երևանի ինչ–որ ծանոթ փողոցի մի հատված... Ու մի պահ իրոք սկսում եմ հավատալ, որ, ասենք, Բաղրամյանով ենք անցնում, կամ Կիևյանի կամրջով... Էլի էն ծանոթ ջերմությունը սկսում է աննկատ տարածվել ներսումս... Ու մեկ էլ նորից՝ շրը՜խկ... Վերադարձ դեպի դաժան իրականություն. առռըհա քեզ Կիևյան, Բաղրամյան։ Ու էլի ջարդուփշուր...

    Պարբերաբար լինում են նաև նմանատիպ սյուժեներով երազներ։ Չէ, իրադարձություններով ավելի հարուստ, ավելի գունեղ ու հանգամանալից։ Էսօր էդպիսի մի երազից արթնանալով՝ սկսեցի լացել...

    Ու մի՛ ասեք, թե այս ամենը կանցնի, կսովորեմ, կընտելանամ և այլն, ինչպես բոլորն են անում։ Ես սրան ընտելանալու ոչ մի ցանկություն չունեմ։ Տուն եմ ուզում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.06.2009, 04:35:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (27.06.2009), Apsara (05.06.2011), Ariadna (29.06.2009), Artgeo (27.06.2009), Cassiopeia (30.06.2009), Chuk (27.06.2009), dvgray (27.06.2009), Ingrid (04.02.2013), murmushka (27.06.2009), Nadine (27.06.2009), Nareco (11.07.2009), Norton (27.06.2009), Poqrik_Arev (27.06.2009), Ribelle (01.07.2009), Sambitbaba (07.06.2014), Second Chance (27.06.2009), unknown (27.06.2009), Դեկադա (07.07.2009), Ժունդիայի (17.06.2010), Նաիրուհի (23.02.2013), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (27.06.2009), Փոքրիկ (27.06.2009), Ֆրեյա (27.06.2009)

  25. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Ավելի քան քսան տարի առաջ ծնողներս մեր շքամուտքի միջանցքում մի թեթև բաճկոն էին գտել, որից հետո հայտարարություն էին գրել գտնված անհայտ բաճկոնի մասին, փակցրել պատին, որ եթե տերը գտնվի, դիմի, վերադարձնեն։ Բայց էդպես էլ ոչ ոք չէր դիմել, ու գտածոն մնացել էր իրենց։
    Բաճկոնը մի քանի տարի հայրս հագավ, հետո որոշ ժամանակ տանը մի տեղ լքված մնացել էր, ես էլ մի գեղեցիկ օր հայտնաբերեցի ու սկսեցի հաճույքով հագնել։ Մինչև հիմա էլ չգիտեմ՝ իրականում կանացի է, թե տղամարդու, կարծես երկուսն էլ։ Դպրոցի բարձր դասարաններում սկսեցի հագնել, մինչև էսօր էլ դեռ հագնում էի՝ ավելի քան 15 տարի ։ Էսօր մամայիս հետ խանութներում շրջելու ընթացքում մի քանի նոր գնած հագուստով տոպրակը, որի մեջ նաև բաճկոնս էի դրել, մոռացա խանութներից մեկում (իրականում հստակ հայտնի չէ, թե որ մեզնից որ մեկը դա արեց, բայց հաշվի առնելով իմ անջատվածությունը՝ ենթադրվում է, որ կորցնողը ես եմ եղել), ու էդպես կորավ իմ բազմաչարչար բաճկոնը... Նոր գնած շորերը մեծ բան չէին՝ մոտ տասը դոլլարի պատմություն։ Բայց բաճկոնս... ախր շատ էի սիրում... Դրանից երբեք ուրիշ որևէ մեկի հագին չեմ տեսել (նույնիսկ մտածում եմ՝ կարո՞ղ է ընդհանրապես ուրիշ մոլորակից էր ընկել մեր շենք
    Ինչպես ասում են՝ ջրի բերած, ջրի տարած...
    Մայրս ասում է. «Դե, մենք գտանք, դու էսքան տարի հագար, հերիք էր, էլի, հիմա էլ թող մի ուրիշը գտնի ու հագնի »։ Էհ, ինչ ասեմ, թող հաջորդ գտնողը բարով մաշի (ես կարծես թե կարգին չհասցրի...)։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (23.07.2009), Apsara (05.06.2011), Ariadna (19.10.2010), Estrella (23.07.2009), Ingrid (04.02.2013), Jarre (23.07.2009), Kuk (23.07.2009), Nadine (23.07.2009), Ribelle (23.07.2009), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (07.06.2014), Surveyr (24.07.2009), Դեկադա (01.08.2009), Ժունդիայի (17.06.2010), Հայկօ (23.07.2009), Մանուլ (25.09.2011), Նաիրուհի (23.02.2013), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (23.07.2009), Վահ (07.01.2013), Փոքրիկ (23.07.2009), Ֆոտոն (23.07.2009)

  27. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Գնացքում նստած էինք։ Մեր դիմացի նստարանի դիմացի նստատեղին, որը դեմքով դեպի մեզ էր դրված, խնամված սպիտակ մորուքով մի պապիկ նստած թերթ էր կարդում։ Սկզբում նկատեցի, որ ձախ ականջին՝ բլթակից վերև, իրար կողքի երկու փոքրիկ ականջօղ կա՝ երկուսն էլ փիրուզից։ Քիչ հետո ձախ ձեռքը երևաց. միջնամատին ու մատնեմատին փիրուզե գոնդոլ քարերով մատանիներ էին՝ գրեթե միանման։ Որոշ ժամանակ անց աջ ձեռքն էլ հայտնվեց տեսադաշտումս, որը նույնպես փիրուզապատ էր. գոնդոլ փիրուզե քարերով երկու մատանի էլ աջ ձեռքի մատներին տեսա։
    Մտածում եմ՝ գուցե ծերուկը հորոսկոպում կարդացել էր, որ իր քարը փիրուզն է, ու որոշել էր հաջողակ լինելու համար հնարավորինս առատորեն փիրուզապատվել...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (05.06.2011), Chuk (27.07.2009), Nadine (28.07.2009), Norton (27.07.2009), Sambitbaba (07.06.2014), Փոքրիկ (27.07.2009)

  29. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Անկապ օրագիր - 3

    Մամաս գնաց երեկ։
    Քանի էստեղ էր, ու մոտ մեկուկես ամիս միասին ապրում էինք մեր տանը, ամեն ինչ էնքան բնական ու սովորական էր, էնքան հարազատ ու ճիշտ, որ կարծես էդպես էլ պետք է լիներ, կարծես միշտ էլ էդպես էր եղել, երբեք էլ չէինք բաժանվել ու չէինք էլ բաժանվելու։ Ներքուստ բնավ չունեի էն գիտակցումը, որ սա ընդամենը մեկուկես ամիս է տևելու, ու պետք է առավելագույնս որսալ էդ մեկուկես ամիսը, գիտակցել ու գնահատել դրա թանկությունը, որից հետո նորից գնալու է Հայաստան, իսկ ես մնալու եմ էստեղ, որտեղ միակ հարազատս ամուսինս է։ Նույնը քրոջս եկած ժամանակ էր...
    Իսկ ճանապարհելուց հետո մնում է էն ծանր զգացումը, որ էս ամբողջ ընթացքում կարող էի շատ ավելի լավը լինել։
    Ու դատարկություն... Դատարկություն, որն ուրիշ ոչ մի բանով չի լցվում, ուղղակի որոշ ժամանակ անց գլխին կափարիչ ես դնում, որ չտեսնես, ու շարունակում ապրել՝ փորձելով չհիշել կափարիչի տակ նենգորեն վխտացող դատարկության մասին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (25.08.2009), Chuk (21.08.2009), dvgray (22.08.2009), Elmo (22.08.2009), Ingrid (04.02.2013), Jarre (26.08.2009), Nadine (22.08.2009), Ribelle (22.08.2009), Sambitbaba (07.06.2014), unknown (25.08.2009), Դեկադա (23.08.2009), Երկնային (22.08.2009), Ժունդիայի (17.06.2010), Մանուլ (22.08.2009), Նաիրուհի (23.02.2013), Ուրվական (21.08.2009), Չամիչ (20.06.2010), Ռուֆուս (23.08.2009), Փոքրիկ (22.08.2009), Ֆոտոն (22.08.2009)

Էջ 1 19-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •