User Tag List

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122
Ցույց են տրվում 316 համարից մինչև 320 համարի արդյունքները՝ ընդհանուր 320 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #316
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,405
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան հաճելի է տեսնել, որ տարիների հետևողական աշխատանքդ արդյունք է տվել:

    Դավիթը մանկապարտեզ է գնում, հիմա անգլերեն սովորելու ինտենսիվ շրջան է ապրում ու, բնականաբար, սովորածը փորձում է նաև տանը կիրառել, իսկ մեր տանը անգլերեն խոսելը միշտ արգելված է եղել: Վերջերս երբեմն ինչ-որ բաներ փորձում է անգլերեն ասել, բայց մինչ մենք կհասցնենք մի բան ասել, Արեգն է լուրջ ու խիստ տոնով սաստում. «Դավո՛ւ, անգլերեն մի՛ խոսի, հայերե՛ն ասա», ու երբեք չի պատասխանում Դավթի անգլերեն ասածներին:

    Իսկ մարդիկ կողքից միշտ ասում էին, որ սա հնարավոր չի: Սկզբում ասում էին` այ, հեսա Արեգը որ գնա մանկապարտեզ, անգլերեն սովորի, արդեն կսկսի ձեզ հետ էլ անգլերեն խոսել, էդպես անգլերենը կդառնա ձեր խոսելու հիմնական լեզուն, էլ ոչինչ չեք կարողանա անել, միշտ էլ էդպես է լինում: Բայց մեր դեպքում Էդպես չեղավ, քանի որ հենց սկզբից մենք որդեգրեցինք «Մենք անգլերեն չենք հասկանում» մոտեցումը, որը շատ արդյունավետ դուրս եկավ. Արեգն ինչ-որ պահից հասկացավ, որ իմաստ չունի մեզ անգլերեն որևէ բան ասելը, մեկ է, չենք պատասխանելու: Առաջին մի երկու տարիներն էդ առումով բավական բարդ էին. անընդհատ պահանջվում էր անգլերենը հետ մղել, որ հայերենի տեղը չգրավի, էն, որ զգում ես` հենց մի քիչ թուլացնես հսկողությունը, հայերենը շատ արագ պատմության գիրկն է անցնելու ու վերածվի ընդամենը մի լեզվի, որը տարրական կենցաղային մակարդակում երեխան հասկանում է, բայց խոսել արդեն դժվարանում է, խոսում է կցկտուր, ակցենտով, բառերի մեծ մասը անգլերեն ասելով: Բայց էդ շրջանը բարեհաջող հաղթահարեցինք: Ու քանի որ բացի հայերենի պահպանմանն ու զարգացմանն ուղղված ամենատարբեր միջոցներ կիրառելուց, նաև հաճախակի զրուցել ենք մեր մայրենին պահպանելու ու ընդհանրապես երկու լեզվի լիարժեք տիրապետելու կարևորության, մեր, իր կյանքում դրա դերի ու նշանակության մասին, ինչ-որ պահից Արեգն արդեն գիտակցաբար հրաժարվեց ընտանիքում անգլերենով որևէ բան ասելու փորձերից, բացառությամբ էն քիչ դեպքերի, երբ կոնկրետ բառի հայերեն համարժեքը չի իմանում կամ էդ պահին դժվարանում է հիշել: Արդեն վերահսկելու կարիք էլ չկա, պահպանման հարցը վերացել է, մնացել է զարգացման հարցը, որը, բնականաբար, անվերջ պրոցես է:

    Հետո էլ մարդիկ սկսեցին ասել, թե` այ, հեսա Դավիթն էլ որ գնա մանկապարտեզ, դպրոց, երկուսով կսկսեն իրար հետ անգլերեն խոսել, ու էդ ժամանակ դուք արդեն հաստատ ոչինչ չեք կարողանա անել դրա դեմ: Ես էլ մի պահ արդեն քիչ էր մնում հաշտվեի էդ հավանական սցենարի իրականացման մտքի հետ, բայց, փաստորեն, թերագնահատել էի Արեգին: Արի ու տես, որ երբ մարդն արդեն գիտակցաբար է մոտենում հարցին, շատ էլ հնարավոր է խուսափել շատերի համար անխուսափելի սցենարից: Էնպես որ, երբեք մի մտածեք, թե հնարավոր չի օտար երկրում ապրելով պահպանել երեխաների հայերենը: Ամբողջ հարցն այն է, թե ինչքանով է տվյալ հարցը ձեզ համար կարևոր, որ դրա համար բավականաչափ ժամանակ ու էներգիա հատկացնեք: Մեզ համար շատ կարևոր է եղել և է, ու ամեն ինչ արել ենք էսօրվա արդյունքին հասնելու համար: Ու շարունակում ենք անել: Իհարկե, չգիտենք` հետո ոնց կլինի, բայց ներկայիս արդյունքն արդեն իսկ մեծ ձեռքբերում եմ համարում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (02.06.2022), ivy (06.12.2021), Sambitbaba (05.12.2021), Tiger29 (06.12.2021), Գաղթական (09.12.2021), Դեղին մուկիկ (10.12.2021), Նաիրուհի (07.12.2021)

  3. #317
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,405
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ ընդհանուր առմամբ դրականորեն ես տրամադրված կյանքի ու մարդկանց նկատմամբ, երբ գնահատում ես ունեցածդ ու շնորհակալ զգում դրա համար, փորձում շուրջդ հնարավորինս շատ դրականը տեսնել ու դրականի վրա կենտրոնանալ, ինքնըստինքյան սկսում ես ձգել նաև դրական մարդկանց, դրական իրադարձությունների: Կարծես հրաշքի պես կյանքումդ հայտնվում են լիքը դրական, հոգեհարազատ մարդիկ: Կյանքը ցույց է տալիս, որ պարզապես բարի, կարեկից ու օգնող լինելը բավական չի դրա համար, եթե միաժամանակ նաև դժգոհ, փնթփնթան ու ամեն ինչի մեջ նախ և առաջ բացասականը նկատող ու դրա վրա կենտրոնացող ես: Եղել եմ էդպիսին, համոզվել եմ սեփական փորձով, նաև լիքը ուրիշների փորձի մասին գիտեմ` նույնը հաստատող: Էդպես, որպես կանոն, դեպի քեզ ես ձգում նաև լիքը պրոբլեմատիկների ու տոքսիկների, անընդհատ հայտնվում ես պրոբլեմատիկ իրավիճակներում, ամենասովորական բաները, որ, թվում է, պիտի հարթ ու հեշտ ընթանային, քո դեպքում անընդհատ խնդիրներ են առաջացնում, ջանջալանում, ձգձգվում են, ժամանակ ու էներգիա խլում, ու զարմանում ես, թե որ մեղքիդ համար են քեզ անընդհատ պրոբլեմատիկ, տոքսիկ, անշնորհակալ, բարությունդ, ազնվությունդ չարաշահող մարդիկ ռաստ գալիս, ինչու՞ են մարդիկ քեզ միշտ շահագործում, ինչու՞ է քեզ մոտ ամեն հասարակ բան կարծես չեղած տեղից ջանջալանում, պատմություն դառնում: Պարզվում է` «նմանը նմանին է ձգում» ասացվածքը միայն դուր գալու իմաստով չի, որ գործում է, նաև էն իմաստով է ճիշտ, որ երբ ինքդ կյանքի, մարդկանց, ինչու՞ չէ` նաև ինքդ քո նկատմամբ վերաբերմունքի առումով պրոբլեմատիկ ես, միշտ էլ մագնիսի պես ձգելու ես պրոբլեմատիկ մարդկանց ու պրոբլեմատիկ իրավիճակների:

    Հիմա արդեն գիտեմ, որ եթե կյանքումս ինչ-որ հարցեր բարդանում են, ջանջալանում են, եթե ինչ-որ անհաջողություն է լինում, ուրեմն իմ ընդհանուր պահվածքից, վերաբերմունքից է, ուրեմն ինչ-որ բանում թերացել եմ, շեղվել եմ, պիտի իմ մեջ փնտրեմ պատճառն ու վերացնեմ: Էդպիսի պահերին շատ բարդ է ընդունելը, որ դու ես ինչ-որ բան սխալ արել, սովորաբար հակված ես մեղավորներին ուրիշների մեջ փնտրելու: Շատ ավելի հեշտ է համարելը, որ քեզնից շատ քիչ բան է կախված, ու էդպես «գլուխդ ազատել»: Իսկ իրականում էնքան բան է մեզնից կախված: Էս մոտեցումը կողքից կարող է հեքիաթ թվալ, բայց երբ մի քիչ խորանում ես ու ուշադրություն դարձնում թե՛ վերաբերմունքիդ ու պահվածքիդ, թե՛ հետդ ու շուրջդ կատարվող ամեն ինչին, վաղ թե ուշ սկսում ես նկատել էդ երկուսի միջև եղած սերտ կապը, օրինաչափությունները, ու համոզվում ես, որ սա հստակ գործող տիեզերական օրենք է, և այն չիմանալը քեզ չի ազատում պատասխանատվությունից: Ով չի հավատում` միշտ էլ կարող է փորձել ու համոզվել:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (10.01.2022), erexa (02.06.2022), Sambitbaba (10.01.2022)

  5. #318
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,405
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի տեղ ստատուս տեսա էն մասին, որ, իբր, միայնակ կինո ու ռեստորան գնացող մարդն էս կյանքում ամեն ինչ էլ ի վիճակի է անելու, ու մի դեպք հիշեցի հեռավոր ուսանողական տարիներիցս:

    4-րդ թե 5-րդ կուրսում էինք: Կուրսեցի մի քանի ընկերուհիներով որոշել էինք կինո գնալ` «Մոսկվա կինոթատրոն»: Ինչ-որ կոնկրետ ֆիլմ չէինք նախատեսում նայել: Պարզապես դասերի ավարտից հետո պայմանավորվեցինք, որ կգնանք տուն ու որոշ ժամանակ անց կոնկրետ ժամի կլինենք մեր բուհի` Բրյուսովի գլխավոր մուտքի դիմաց, էնտեղից միասին կշարժվենք դեպի կինո «Մոսկվա»: Էդպես գնացի տուն, որոշ ժամանակ հետո, երբ պատրաստվում էի տնից դուրս գալ, զգացի, որ ուշանում եմ: Բայց դե էդ ժամանակ դեռ բջջային հեռախոսներ չկային, հետևաբար աղջիկներից ոչ մեկին զգուշացնել չէի կարող, տուն զանգելն էլ իմաստ չուներ, քանի որ իմ հաշվարկներով բոլորն արդեն պիտի որ տնից դուրս եկած լինեին: Դե, ի՞նչ կարող էի անել, բացի հնարավորինս արագ պայմանավորված տեղում լինել փորձելուց: Բայց տրանսպորտն էլ թարսի պես հեչ իմ կողմից չեղավ. տեղ հասա ուշացած, պայմանավորված տեղում աղջիկներից ոչ մեկին չգտա ու ենթադրեցի, որ երևի մտածել են` էլ չեմ գա, առանց ինձ գնացել են կինո, հետևաբար պետք է ուղղակի ամեն գնով հետևներից հասցնել: Ու որոշեցի ինչքան հնարավոր է` արագ վազել դեպի «Մոսկվա» կինոթատրոն` հուսալով, որ կամ ճանապարհին, կամ գոնե էնտեղ կհանդիպեմ իրենց:

    Կայծակնային արագությամբ սկսեցի սլանալ դեպի կինո «Մոսկվա»: Կյանքումս էդքան երկար ճանապարհ էդպիսի արագությամբ անցած չկայի. բառացիորեն մի երկու րոպեում տեղ էի հասել: Ես էլ էի ինձ վրա զարմացել, թե ոնց կարողացա էդ ամբողջ ճանապարհն անդադար համարյա նույն արագությամբ վազել: Երևի կողքից էլ մարդիկ նայում էին ու մտածում, թե ով է էս խելագարը, բայց դե ես կողքերս նայելու ժամանակ չունեի, որ հաստատ իմանայի: Ամեն դեպքում ենթադրում եմ, որ էդպիսի արագությամբ անդադար վազող մարդը պիտի որ շատ տարօրինակ տեսարան լիներ:

    Էդպես շնչակտուր մտա կինոթատրոն, առանց հետաքրքրվելու, էդ պահին սկսվող կինոյի տոմսն առա ու մտա` ենթադրելով, որ աղջիկներն արդեն դահլիճում կլինեն: Մտա, տեսնեմ` դահլիճում մի քանի անծանոթ մարդ կա, իսկ աղջիկների հետքն էլ չկա: Բայց դե արդեն տոմսն առել, մտել էի, ի՞նչ պիտի անեի, որոշեցի ամեն դեպքում նստել ու նայել կինոն: Դե հիմա էդպես էլ կպատահի, ի՞նչ կա որ. մի օր էլ կինոթատրոնում մենակ կինո կնայեմ:

    Կինոյի վերնագիրն իմացա, երբ արդեն սկսվեց: Billy Elliot ֆիլմն էր, որն, ի դեպ, հետագայում երբևէ ո՛չ ուրիշ առիթով տեսել եմ, ո՛չ էլ դրա մասին ընդհանրապես որևէ մեկից լսել: Ֆիլմը բալետով տարված մի տղայի մասին էր, որի հայրը խիստ դեմ էր նրա` բալետ պարելուն` ելնելով բալետ պարող տղաների մասին կարծրատիպերից: Ֆիլմի սկզբում Բիլլին դպրոցական տղա էր, իսկ վերջում` արդեն երիտասարդ: Չգիտեմ` ուրիշ ժամանակ, ուրիշ իրավիճակում նայելիս ինչ կզգայի, ոնց կգնահատեի էդ ֆիլմը, բայց էդ օրվա կինոդիտումս բացառիկ հաճելի, հուզառատ ու կլանող փորձառություն էր: Մի ուրիշ կարգի կլանված եմ նայել ամբողջ ֆիլմը: Ավարտվելուց հետո էլ էնպիսի առանձնահատուկ դրական զգացողություն ունեի. մի թեթևություն, մի անբացատրելի երջանկության, ազատության զգացողություն:

    Դուրս եկա կինոթատրոնից ու էդպես գոհ ու երջանիկ գնացի տուն` մտքումս շնորհակալություն հայտնելով ընկերուհիներիս, որ ինձ էդպիսի բացառիկ հնարավորություն տվեցին, թե չէ` ես իմ հոժար կամքով հո մենակ կինո գնացողը չէի: ) Դա մինչև հիմա միակ դեպքն է եղել, երբ մենակ կինո եմ գնացել:Հետո պարզվեց, որ աղջիկներից ամեն մեկն ինչ-որ պատճառով չէր կարողացել գալ, ու ամեն մեկը մտածել էր, որ երևի մենակ ինքն է, որ չի գնում, ու իր չգնալով բան չի փոխվի:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.01.2022), Varzor (29.01.2022), Աթեիստ (18.01.2022)

  7. #319
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,405
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Զարթիր, լաո» արտահայտությունը, բացի համապատասխան երգից, ինձ համար նաև անձնական զվարճալի հուշերի հետ է կապված:
    Դպրոցական տարիքում մի շրջան եղբորս հետ անգլերեն էի պարապում: Ես ընդհանրապես պարապելու գործը երբեք չեմ սիրել, ու չնայած եղբորս հետ մնացած ամեն ինչում շատ լավ իրար հասկանում էինք ու խնդիր չունեինք, բայց էս անգլերեն պարապելը շատ անհաջող համագործակցություն էր` երկուսիս համար էլ մի տառապանք: Էնպես էր ստացվում, որ երբ եղբայրս կարդում էր իր անգլերեն դասը, ու ես էլ պիտի իրեն լսեի, ուղղումներ անեի, բացատրեի անծանոթ բառերը, հաճախ էդ ընթացքում աչքս կպնում էր, քնում-մնում էի, մինչև որ ապօրինի քունս հայտնաբերվում էր, ու մեկ էլ զարզանդած վեր էի թռչում եղբորս` հատուկ հանդիսավոր ու խրոխտ ձայնով արտաբերած «զա՜րթիր, լա՜ո» գոռոցից :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (20.05.2022), John (01.06.2022), Sambitbaba (22.05.2022), Varzor (23.05.2022), Աթեիստ (20.05.2022)

  9. #320
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    41
    Գրառումներ
    12,405
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առավոտ շուտ դուրս էի եկել վազելու, մոտ մի րոպեից սկսեց անձրև կաթկթել, ու թվում էր` պիտի գնալով ուժեղանա: Մտածեցի` վերջ, վազելս հարամվեց, աչքիս` պիտի հետ դառնամ շուտով: Բայց մեկ-երկու րոպեից էդ մի քիչն էլ դադարեց: Վազքս բարեհաջող ավարտելուց հետո տուն եկա, Արեգին պատմեցի, ասում եմ` աչքիս` բնությունն ինձ սիրում ա, էլի. չթողեց, որ վազքս հարամվի: Արեգն ասում ա` հա, գիտեմ, որ սիրում ա: Ասում եմ` որտեղի՞ց գիտես, ասում ա` դե, պարզ ա. դու իրան ես սիրում, ինքն էլ` քեզ: )
    Այ սենց փոխադարձ սիրո մեջ էլ ապրում ենք ես ու բնությունը: )
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.06.2022)

Էջ 22 22-ից ԱռաջինԱռաջին ... 121819202122

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •