User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 51 հատից

Թեմա: Մի քիչ ամեն ինչից

  1. #31
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դու մենակ ես: Դու ես մեկ էլ սիրածդ թիմի երկրպագուները: Հեուստացույցի դիմաց մեխանիկորեն ռնդում ես երկու տուփ աղի ձողիները ու սպասում, որ բջջայինդ ուր որ ա է կզանգի: Բայց ինչ հավես կլիներ չէ՞, եթե հենց այսօր լիներ, հենց այս պահին, մի նոր հարաբերություն ի հայտ գար:

    Տրան տին-տին, տրան տին-տին, տրան տի՜ն-տի՜ն-տի՜ն: Մայրդ է: էլ ո՞վ կարող էր լինել բացի իրանից… Բնականաբար, ոչ մի սիրած անձնավորություն չի զանգահարի քեզ տելեպատիայի միջոցով: Սերը կարող է հայտնվել շատ պատահական, այն պահին, երբ դու նույնիսկ չէիր էլ սպասում ու կգտնի քեզ այնպիսի մի ապուշ վիճակում, երբ այդ պահին պատրաստ չես լուրջ հարաբերությունների: Կգա, էն հայտնի անկեդոտի ինֆարկտի նման քեզ կխփի, բայց միևնույն է, այդ պահին մրգեղենիդ չի, մեկ է: Կամ էլ այնքան ուշացած կգա, երբ հիասթափված ես կյանքից ու քեզնից: Հա լուրջ եմ ասում, էդ անտեր մնացածը գնում է, մեկ էլ հոպ՝ ճանապարհի կեսից որոշում, որ պետք է վերադառնա: Տեսնես ինչու՞, այն երբեք ճիշտ ժամի չի այլցելում մեզ:

    Ա´յ օրինակ հե´նց հիմա, երբ լոգանքից նոր ես դուրս եկել ու հագել ես ամենասիրածդ հագուստը: Հենց այն պահին, երբ աշխատանք ունես ձեռքիդ, մեքենադ պլպլում է մաքրությունից, գրպանումդ էլ կինո գնալու համար գումար կա: Հիմա´, երբ նոր ես թարմացրել տանդ պատերի գույնը, գեղեցիկ մի կտավ ես նվեր ստացել ու սկսել ես կամաց-կամաց ջազ երաժշտություն սիրել: Հիմա´, երբ մեկի կարիքն ունես, ու մդողում ես ցրտից:

    Բայց չէ՜: Այն հայտնվում է, երբ ամենաքիչն ես սպասում ու ամենանհավանական վայրում: Ինչ-որ քեֆ ուրախության ժամանակ հիպնոզացված ես մեկով, ով քեզ ընդհանրապես չի նկատում, բայց արի ու տես, որ ուշադրություն չես դարձնում այն մեկին հայացքին, ում աչքերը ժամեր շարունակ շարժուձևիտ են հետևում: Կամ էլ գժվում ես ու փոշմանում, որ շաբաթվա վերջում ընկերներիդ հետ քաղաքից դուրս չգնացիր, իսկ իրենք կայֆեր, ու լիքը աղջիկներ: Քեզ՝ մեծ քաղաքում կորած այլմոլորակային զգալով, փորձում ես ապաստան գտնել ինչ-որ ֆիլմերի վարձույթի սրահում, առանց կանխագուշակելով, որ հենց այդտեղ՝ այդ «պռակատնոցում» գտնելու ես այն մեկին, ով իմաստավորելու է կյանքդ: Սերը, ինչպես եղունգի մկրատը, երբեք այնտեղ չէ, որտեղ որ կարծում ենք:

    Իսկական ձևը «ռադարի» ուղղությունը հարավ, հյուսիս, արևմուտք կամ արևելք ուղղելն է: Հնարավոր է, որ սերդ սուպերմարկետի բաժիններից մեկում է, հնարավոր է, որ անհամբերությամբ սպասում է, թե բանկում իր հերթը երբ է հասնելու, հնարավոր է, որ գրախանութում ակումբցի Մալխաս ախպոր «Տիգրան Մեծ» պատմավեպի թերթերն է շրջում, հնարավոր է տանը նստած թաքուն Վլե ա լսում, կամ էլ վիրտուալ տիրույթում էս սրա-նրա նկարներով հիանում: Կարճ ասած սերն ամենուր է, ուղղակի մենք այն կարգին չենք փնտրում:

    Առաջին դասն անցանք և իմացանք, որ էդ սեր կոչեցյալը ամեն տեղ է: Հիմա՝ երկրորդը, սակայն այս մեկն անկանխագուշակելի է: Սիրահարների տոնին մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքի ժամանակ երբեք մի սպասիր «ես քեզ սիրում եմ» բառերը, կամ էլ գեղեցիկ ծաղկեփնջի՝ առաջին իսկ համբույրից հետո: Սերը շաբլոնություններ չի սիրում: Դու կլսես, այդ «հրաշագեղ» «ես քեզ սիրում եմ»-ը չորքեշաբթի օրը, ժամը չորսի սահմաններում հետո, ինչ-որ վեճից հետո, իսկ ծաղիկները կստանաս այն ժամանակ, երբ, օրինակի համար, ավարտել ես գիտական թեզդ ու պաշտպանել կաշառակեր հանձնաժողովի անդամների դժգոհ հայացքների ներքո, իսկ հանձնաժողովի անկաշառ նախագահից՝ ստացել գովեստի խոսքեր:

    Իդելականացնելը դա տանջանք է: Սիրել՝ հիացմունքի արժանանալ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (11.09.2011), E-la Via (14.09.2011), einnA (11.09.2011), erexa (11.09.2011), Freeman (13.09.2011), unknown (11.09.2011), Արևհատիկ (11.09.2011), Գեա (11.09.2011), Էլիզե (16.10.2011), Ինչուիկ (13.09.2011), Լուսաբեր (11.09.2011)

  3. #32
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անունս Ռաֆայել է, բայց կարող եք ինձ Ռաֆ ասել, բայց ոչ Ռաֆիկ, ձեր հոր Աստծուն ես մեռնեմ: Ծնվել եմ նախորդ տարիների Սեմպտեմբերի երկուսին: Համաստեղությամբ կույս եմ, բայց կարծում եմ կարիճն էլ կսազեր ինձ: Շուտ հուզվող եմ, իսկ բնավորությամբ՝ պոռթկուն: Խոստովանեմ, որ այդքան էլ հեշտ թվացող մարդ չեմ, սակայն միշտ փորձեր եմ կատարում՝ ավելի կատարյալը դառնալու:
    Ահավոր զգացմունքային եմ:
    Դպրոցական տարիներիս ահավոր կարոտում եմ: Կարոտում եմ ուսանող ժամանակվա ճարաճճիություններին, մանկությանս ընկերներին ու այն մեկին՝ յուրահատուկին: Կարոտից աչքերս են լցվում պապուս համար, որ ննջում է հավերժ քնով: Կարոտում եմ նաև այն ժամանակները, որոնք չապրեցի: Ահավոր կուզենայի ապրել վաթսունականներին ու ճանաչել Բիթլզներին, որվհետև կուզենայի նրանց ասել, որ "Strawberry Fields Forever" երգը հենց իմ մասին է:
    Առանց երաժշտության ապրել չեմ կարող: Հավատում եմ, որ իմ ամենասիրած 267 երաժիշտները այդ ոլորտում ինձ բարձրաաշխարհիկ ճաշակ են հաղորդում: Ուրախությանս չափ չէր լինի, եթե կարողանայի երգել Հախվերդյան Ռուբենի հետ, ու գոնե մեկ անգամ մասնակցեի Մեսչյանի համերգներին:
    Գրելն ինձ համար թերապիայի նման է: Կցանկանայի MSMS-ի ու Սերո Խանզադյանի նման գրել իմանայի: Պաշտում եմ չարենցյան պոեզիան ու Էդգար Ալան Պոյի մութ ռոմանտիզմը:
    Սիրում եմ Ռոուլլինգ Սթոնսին, բայց կյանքումս նրանց սկավառակը չեմ գնել:
    Վախենում եմ մթությունից, չեմ սարսափում մահից: Շատ եմ սիրում ճանապարհորդել, հազվադեպ եմ ճանապրհորդվում: Սիրում եմ ուշ քնել, առավոտյան 5-ին՝ արթնանալ:
    Բավականին հեշտ եմ սիրահարվում, սակայն քթիմազությունս հետո է ի հայտ գալիս:
    Առաաջին համբույրս եղել է 17 տարեկանում, առաջին անգամ լուրջ սիրահարվել եմ 18-ում, վերջին անգամ՝ 26-ում: (27 -եմ հիմա, չէ՞): Սիրել եմ բազմիցս, մերժվել եմ շատ անգամներ (ղուրբանս լինեն): Վիրավորել եմ բազում սրտեր, իսկ հետո՝ փոշմանել (հա լավ ներող լինեք): Սիրո հարցում դեռևս ղսմաթ չունեմ, ոչ էլ լատարեայում: Փողն ինձ համար այդքան էլ նշանակություն չունի: Կուզենայի շատ փող ունենալ, որ բոլորին կարողանայի նվերներ մատուցել:
    Ահավոր անփույթ ու անուշադիր եմ ու արդեն հաշիվս կորցրել եմ, թե քանի անգամ եմ ասֆալտը համբուրել, սակայն դեռևս չեմ կոտրել ոչ մի ոսկոր:
    Ամեն անգամ շնորհակալ եմ լինում Աստծուց աստղազարդ երկնքի, մեկ էլ գեղեցիկ ու բարի ընտանիք ունենալուս համար: Ունեմ հազարավոր ինձ ճանաչողներ, մի քանի կոլեգաներ, հատուկենտ ընկերներ ու ոչ մի թշնամի: Չեմ ատում ոչինչ ու ոչ էլ ինչ-որ մեկին, սակայն հազվադեպ մարդիկ են կարողանում գոհացնել ինձ:
    Սիրում եմ աշնանային ցերեկները, մառախլապատ երկինքը, մեկ էլ թաց խոտի բույրը: Սիրում եմ բնությունը: Այդքան էլ չեմ սիրում Նոր Տարին, սակայն սիրում եմ, երբ զարդարված է քաղաքը:
    Սիրում եմ նկարվել, սակայն մի տեսակ անբացատրելի վախով եմ պատվում ունեցածս բոլոր սև ու սպիտակ նկարների հանդեպ:
    Կյանքումս երկու անագամ եմ ընդհամենը մահից ազատվել: Առաջինը 87 թվականին, իսկ վերջինը՝ մայիսին, Հայաստանում: Այս երկուսը հանած, հիմա չափավոր եմ ալկոհոլ օգտագործում: Կարծում եմ, որ գարեջուրը սազում է բառերում ու ընկերներիս հետ, գինին՝ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ, իսկ թաք թեյը՝ ցրտի պահերին: Օրեկան մեծ քանկությամբ սուրճ եմ սպառում ու քիչ ջուր: Տարօրինակ սովորություններ ունեմ, ինչպիսիք են ամեն 15 րոպեն մատներս ճտացնելը, դոշակի տակ բան պահելը, ամեն ինչին ձեռք տալուց առաջ պարտադիր հոտ քաշելը ու մեկ էլ միայնակ կինո գնալը: Շատ եմ սիրում կինո դիտելը: Կյանքումս երևի 1000-ից ավելի ֆիլմեր եմ դիտել, սակայն կարող եմ ընդամենը մի քանիսին ընդգրկել սիրածս ցուցակի մեջ, որպես լուրջ արժեքներ:
    Երբեմն հիմարանում եմ, բայց շատ անգամ սիրում եմ ինքս ինձ միամիտ հիմարի տեղ դնել: Զզվում եմ սոցիալական կանոններից ու կեղծ բարոյականություններից: Տանել չեմ կարողանում դաժանությունը: Սիրում եմ աշխարհի բոլոր կենդանիներին՝ բացառությամբ մեր հայստանյան մուսռի կռիսներին: Պաշտում եմ աշխարհի բոլոր երեխաներին: Սիրում եմ շատ, ու նույնիսկ այնքան, որ այդքան էլ պետք չէր:
    Կան պահեր, որ պետք է մեկուսանամ, սակայն պահեր էլ կան, որ ինձ ամբողջովին մենակ եմ զգում: Ինձ համար անձրևոտ եղանակին մութ սենյակում դասական լսելը կատարյալ հանգստություն է: Բնավորթյամբ սթրեսված եմ դարձել ու նաև ահավոր ծայրահեղական: Չափից դուրս քննադատող եմ, իսկ ընդհանուր առմամբ՝ բավականին նկատող: Ահավոր դյուրագրգիռ եմ, իսկ երբեմն արագախոս եմ դառնում: Ես միշտ վազում եմ:
    Շատ եմ ցանկացել ժամանակը կանգնացնել ու ժամանկից առաջ ընկնել: Ցանկացել եմ մոռանալ ժամանակին:
    Ցանկացել եմ բժիշկ լինել, իրավաբան կամ էլ դիվանագետ: Երբեք չեմ ցանկացել լինել հանարապետության նախագահ, չեմ սիրում սովորական զգացողություններ, բայց ունեմ բավականին լավ ճաշակ:
    Կյանքիս ամենատխուր պահը եղել է, երբ կորցրել եմ պապուս: Իսկ ամենաերջանիկը դեռևս տեղի չի ունեցել: Արտասվում եմ ցանակացած բանից: Երբեք չեմ լացել երջանկությունից: Սիրում եմ ճիշտը լսել, սակայն կարծում եմ չափից դուրս ճիշտը բավականին խոցելի է: Չեմ սիրում,լինել կիսով չափ ընկեր, կամ էլ համարյա սեր: Կամ ամեն ինչ եմ, կամ էլ ոչինչ: Սիրում եմ օգնել մարդկանց, բայց հազվադեպ եմ դիմում նրանց օգնությանը: Չեմ սիրում նրան, ով ինձ հետ այնպես է վարվում, որ տանջվեմ, չեմ էլ սիրում երբ մարդիկ են տանջվում:
    Սիրում եմ լինել այնպես ինչպես կամ, սակայն ընկերներս ինձ ասում են, որ չափից դուրս եմ փոխվում:

    Անունս Ռաֆայել է, բայց կարող եք ինձ Ռաֆ ասել, բայց ոչ Ռաֆիկ, ձեր հոր Աստծուն ես մեռնեմ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  4. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (14.09.2011), armen9494 (12.09.2011), Arpine (11.09.2011), ars83 (12.09.2011), CactuSoul (14.09.2011), E-la Via (14.09.2011), einnA (12.09.2011), Freeman (13.09.2011), Kita (13.09.2011), Lianik (11.09.2011), Lusinamara (12.09.2011), murmushka (12.09.2011), My World My Space (13.09.2011), Nadine (15.09.2011), unknown (12.09.2011), Valentina (15.09.2011), Անտիգոնե (16.10.2011), Արևհատիկ (11.09.2011), Գեա (11.09.2011), Դեկադա (12.09.2011), Էլիզե (11.09.2011), Ինչուիկ (13.09.2011), Լուսաբեր (11.09.2011), Ձայնալար (11.09.2011), Մանուլ (25.09.2011), Նուշություն (04.12.2011), Վիշապ (12.09.2011)

  5. #33
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Խեղճ աղջիկ, էդ լկտին ո՞նց էդ խեղճուկրակին օգտագործեց ու դեն նետեց» վերջերս լսեցի տրանսպորտի մեջ: Աչքիս կամ էդ խեղճուկրակը ինչ-որ աֆերիստի վաստակի էր ֆինանսավորել, կամ էլ լեռներ մագլցող ալպինիստի համար՝ քլունգ հանդիսացել: Ինչ որ ա է, բայց ըստ խոսակցության տոնից զգացվեց, որ այդ աղջիկը օգտագործվել էր բառիս ամենավատ իմաստով: Չգիտեմ, բայց մոտս ոչ մի տեսակ խղճահարություն չառաջացավ այդ աղջկա նկատմամբ, ով էլ ուզում էր լիներ:

    Չեմ սիրում նման խոսակցություններ: Ինչ վերաբերվում է հասուն մարդկանց, կարծում եմ, որ բոլորն էլ մոտավորապես գիտեն, թե գլուխները որտեղ են խոթում: Ոչ ոք էլ կատարյալ անմեղ չի: Եթե մեզ օգտագործում են, ապա ինչ-որ կերպ համաձայնություն տվել ենք, նույնիսկ եթե համաձայնագիր չենք ստորագրել: Ու եթե մենք հաճախ ենք շահագործվում այլոց կողմից, ապա դա նրանից է , որ մենք ինքերս մեզ լավագույնս չենք օգտագործում:

    Ու եթե նման դեպքեր հաճախակի են լինում ձեր պարագայում, ապա առաջարկեմ ինքերդ ձեզ օգտագործելու մի քանի օգտակար իրավիճակներ: Ուտել, խմել, քնել ու սեքսով զբաղվելը մարդու 4 հիմնական կարիքներն են: Վերջինը նախընտրելի է միշտ ապահով, սակայն չպետք է նաև մոռանալ, որ մենք այստեղ ենք, որպեսզի զվարճանանք էլ: Ինքդ քեզ օգտագործելը ոչ այն ինչ է, քան ինքդ քեզ ճանաչել, որպես հաճույքի աղբյուր:

    Եթե անտաղանդ ես պարում, ապա պարիր առանց վախենալու, որ մարդիկ կծիծաղան վրադ: Ասա այն ամենը, ինչ մտածում ես, եթե նույիսկ խոսքերդ հակասեն հաստատված ճշմարտացիությանը: Ծիծաղիր անզուսպ ու գրողի ծոցը, եթե լնդերդ չեն երևա: Սակայն խնամիր լնդերդ, խնամիր ատամներդ, պետք չի անլվա բերանով հասարկությանը վանես քեզանից: Օգտագործիր բժշկիդ, ատամնաբույժիդ, առողջությանդ:

    Օգտագործիր ինքդ քեզ, որպեսզի կյանքում կարողանաս բարգավաճել: Կարծում եմ ինչ-որ բան արդեն սովորել ես մինչև հիմա: Վստահիր սեփական փորձիդ ու ինտուիցիայիդ, հպարտացիր սեփական պատմությունովդ, աշխատանքային ռեզյումեովդ: Ու եթե այն այդքան էլ գրավիչ չի՝ ավելացրու: Օգտագործիր ձայնդ, հարցազրույցներ նշանակիր:
    Օգտագործիր համակրանքդ ու համոզիր մարդկանց: Օգտագործիր նյարդային բջիջներդ մնացած այլ բաների համար:

    Իսկ կրծքումդ տեղակայված սի՞րտդ: Բա դրա՞ն ինչու չես օգտագործում: Մի ինքապաշտպանվիր ամեն բանից՝ այն պատճառով, որ դեռահաս տարիքի սերդ չստացվեց, կամ էլ մինչև մահը ձեզ կբաժանի ու մի բարձի վրա ծերացող ամուսնությունդ տևեց ընդամենը 13 տարի: Ու ընդհանրապես. ինքդ քեզանից որբևայրի մի մնա, ոչ մեկ էլ չի մեռել:

    Օտագործիր ինքդ քեզ Սեյշելյան կղզիներ ճանապարհորդելու, ընկերներ ձեռք բերելու համար: Օգտագործիր ինքդ քեզ ինքազարգացման նպատակով: Օգտագործիր աչքերդ կարդալու, արտասվելու, տեսածդ ու ապրածդ ամեն մի վարկյանը պահպանելու համար, որվհետև հիշողություններն ու զգացմուքները միայն աչքերից են կախված: Օգտագործիր ականջներդ գեղեցիկ երաժշտություն ունկնդրելու, խթանիչ խոսքեր ու ավելի կատարյալ լռություն լսելու համար: Օգտագործիր ոտքերդ հեծանվարշավի, սարեր մագլցելու, անկողնուց վեր կենալու, ու ցանկացածդ ամեն տեղը գնալու համար: Մատներդ կանգառում քեզ չնկատող մարշուտկայի շոֆեռի հետևից շվացնելու, բանաստեղծություններ գրելու ու հեռու հորիզոնները մատնանշելու համար: Օգտագործիր բերանդ ժպտալու, երեխաներիդ դաստիարակելու համար, կուրծդ՝ նրանց կերակրելու, ձեռքերդ՝ աշխատելու, հոգիդ՝ ինքդ քեզ լրացնելու և ուղեղդ՝ կյանքում չմեռնլու համար:

    Օգտագործիր ինքդ քեզ: Եթե ինքդ դա չանես, ինչ որ տխրահռչակ միշտ էլ կհայտնվի: Ու դու կդառանաս տրանսպորտում քննարկվող խոսակցության թեմա:

    Կյանքից քաղած դասեր…
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 13.09.2011, 08:37:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.01.2012), Ameli (14.09.2011), CactuSoul (14.09.2011), E-la Via (14.09.2011), einnA (13.09.2011), Freeman (13.09.2011), Lusinamara (13.09.2011), My World My Space (13.09.2011), Quyr Qery (11.01.2012), Արևհատիկ (13.09.2011), Գեա (13.09.2011), Ինչուիկ (13.09.2011), Մանուլ (25.09.2011), Նաիրուհի (13.09.2011), Նուշություն (11.04.2012)

  7. #34
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի Աստված, որ ժպտում է...

    Ես հավատում եմ Աստծուն..
    Սակայն չգիտեմ այն Աստծուն ում ես եմ հավատում, նույն Աստվածն է, ում հավատում են մսավաճառը, ուսուցչուհին կամ դռնապանը:
    Այն Աստծուն ում ես հավատում եմ, նա դեռևս չի գլոբալիզացվել:
    Այն Աստվածը, ում հետ ես զրուցում եմ, նա մարդկային էակ չի, ոչ էլ հայրն է ինչ-որ մեկի:
    Նա միտքն է, նա էներգիայի աղբյուրն է, նա վսեմ է:
    Նա չունի դեմք, հետևաբար սպիտակամորուս չի:
    Նա չի քայլում, հետևաբար չունի իրեն շրջապատող անձնակազմ:
    Նա հոգնած չի, հետևաբար չունի գահ:
    Այն Աստվածը, ով հետևում է ինձ ամենուր, ամեն ժամ, նա բիբլիական չի:
    Իմ Աստված երբևիցե թույլ չի տալիս իրեն 10 պատվիրաններով միայն ու մի քանի հրաշագործություններով պատկերացնեմ:
    Իմ Աստված այնքան վեհ է, որքան՝ ուրիշներինը: Սակայն իմ Աստծո վեհությունը կայանում է տարբերություններն ըմբռնելու, թուլություններն ընդունելու, հեշտությունները ոգեշնչելու մեջ:
    Այն Աստվածը, որին ես հավատում եմ, ինձ սովորեցնում է մարտնչել միայն իմ ունեցած զենքերով:
    Նա ինձ բոլորի հետ հավասարաչափ չի մեղադրում: Իմ մեղքս իմն է, հարևանինը՝ հարևանինը: Ծոմն ու պահքս էլ միայն հանդարտություն է:
    «Հայր մեր»-ն ու «Տեր ողորմյա»-ն ցանկացած մարդ էլ կարող է անգիր անել՝ առանց իմանալու՝ ինչ է ասում:
    Իմ Աստծուն միայն հասանելի են այն ամենը, ինչը զգում ես:
    Այն Աստծուն, ում ես հավատում եմ, նա չի դատապարտում ցանկությունները: Եթե նա չի կարողանում կառավարել ջրհեղեղներն ու երկրաշարժերը, բռնություններն ու թալանը, չի կարողանում իր հսկողության տակ վերցնել գողերին, կաշառակերներին, շառլատաններին, եթե ոչինչ չի կարողանում անել՝ վերջ դնելու սովին, աղքատությանը, քաղցկեղին, ուրեմն այդ ի՞նչ Աստված պետք է լինի, որ այսքանից հետո դատապարտի ինձ իմ ոչ այդքան էլ շատ տենչանքների համար:
    Այն Աստծուն, ում ես հավատում էմ, այդքան էլ բարի չէ: Նա ինձ պատժում էլ է, միայնակ էլ թողնում հաճախակի:
    Նա երբեք չի լքում, սակայն ինձանից եկեղեցի այցելելուց, ծնկաչոք լինելուց ու աղքատներին մատաղ բաժանելուց բացի, այլ բաներ էլ է պահանջում: Ես միշտ-միշտ թանկ եմ վճարում կատարածս մեղքերի համար, ու նա երբեք չի ընդունում կատարողական խոստումներ, ինչպիսիք են ծանր խաչն ուսերիս քարշ տալը, և այլն:
    Կարծում եմ, որ խաչը պետք է ծանր լինի, այնտեղ որտեղ՝ հարկավոր է. մեր ներսում: Այնտեղ, որտեղ կատարվում են ու լուծվում բոլոր խնդիրները:
    Այ հենց այս Աստվածն է, որին հետևում եմ ես:
    Մի հասարակ Աստված:
    Պարտադիր պայման չի, որ Աստված պետք է լինի դժվար, անհասանելի, ամեն ինչ իմացող ու ամեն ինչ տեսնող:
    Իմ Աստվածը համեստ է ու լավատես: Չի թաքնվում, այլ հակառակը՝ միշտ կարևոր պահերին է հայտնվում, որպեսզի ոգեշնչի, որպեսզի զգամ, թե որքան արժեքավոր են գեղեցիկը զգալու ամենաչնչին պահերը, ինչպիսիք են ընկերոջս գրկախառնվելը, ճիշտ ժամանակին ճիշտ երաշտություն լսելը, լռությունը:
    Իմ Աստվածն ամենահաս է, բայց ոչ՝ ամենազորը:
    Իմ Աստվածը խոնարհ է:
    Չգիտեմ, սակայն չեմ կարողանում պատկերացնել մի Աստծո, ով ճնշում է, կամ չի ժպտում երբեք:

    Ով չի ժպտում քեզ, նա հանցակիցդ չի:
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 14.09.2011, 08:58:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.01.2012), E-la Via (14.09.2011), einnA (14.09.2011), Freeman (15.09.2011), Lusinamara (16.10.2011), Quyr Qery (14.01.2012), Արէա (14.09.2011), Արևհատիկ (14.09.2011), Գեա (16.10.2011)

  9. #35
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  10. #36
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի բան կա, որն ընդհանրապես դժվար է մարդկանց սովորեցնել ու դրա համար էլ ամեն անգամ ավելի սակավ է հանդիպում: Այն է՝ մարդու վայելուչ վարքագծը:
    Սա այն առավելություններից է, որն իր մեջ նեռարում է ավելին, քան՝ դանակ-պատառաքաղի ճիշտ օգտագործումն ու հասարակ շնորհակալություն բառն արտահայտելը:
    Վայելչությունն է, որ օրը մեզ հետ է սկսում ու մեզ հետ էլ մնում՝ մինչև ուշ երեկո ու որն ի հայտ է գալիս ամենտաղտկալի ձևով, երբ չկա ո´չ ինչ-որ տոնակատարություն, ո´չ էլ լուսանկարիչներ մոտակայքում:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  11. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (18.10.2011), E-la Via (17.10.2011), einnA (17.10.2011), Kita (17.10.2011), Meme (17.10.2011), Nare-M (17.10.2011), Quyr Qery (11.01.2012), Valentina (17.10.2011), Անտիգոնե (16.11.2011), Ինչուիկ (13.01.2012), Ռուսա (17.10.2011)

  12. #37
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսպես կոչված ժողովրադավարական երկրներում մեկ-մեկ խոր ծերության վերջին տարիները հայաթի բիսետկեքում նարդի գլորողի հոգեբանությամբ այնպիսի փախած ընդիմադիր կուսակցություններ կան, որոնց գոյության իմաստն առ այսօր այդպես էլ անհասկանալի է ինձ:
    Օր ու գիշեր պարապուրդի մեջ են, չունեն ժամանակի պահանջներին համահունչ ինչ-որ ծրագրեր ու մեկ էլ, Աստված չանի հանրային հեռուստաընկերությունը դրանց նմաններին եթեր տրամադրի, այնպիսի մի ապուշ պահանջով կներկայանան, որ չգիտես լացես, թե՞ խնդաս: Միայն՝ հիշատակեն, որ իրանք գոյություն ունեն:

    Հե՜յ գիդի սովետի վախտերը, հե՜յ գիդի բրեժնևյան ժամանակները, պրոլետարիա՜տը, խակի կանաչն ու ա՜լ կարմիրը, մո՜ւրճը, մանգա՜ղը, պերեստրոյկան, նաստրոյկան...



    ,
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (16.11.2011), Quyr Qery (11.01.2012)

  14. #38
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որքան էլ պնդեմ, որ թշնամիներ չունեմ, սակայն կա մեկը, ով ինձ հետևում է ստվերիս նման: Ճիշտ է՝ ինքն անտեսանելի է, չունի դիմագծեր, չունի շարժուձև, չունի հոգի, սակայն գոյություն ունի, ու ես զգում եմ նրան ու համարում եմ, որ այդ թշնամին աշխարհում եղած բոլոր թշնամիներից ամենավատն է:

    Այս թշնամին դաժան է ու վտանգավոր: Ինձանից նրա սպասումներն ու ակնկալիքները մեծ են, պահանջները՝ շատ: Ես նրա համար երբեք բավարար չեմ: Նրա համար ես լավը չեմ, հավանաբար ոչ էլ այնքան լավը կլինեմ, որ մի օր նա կհպարատանա ինձանով: Ինչ էլ անեմ, միևնույն է, դժգոհ է: Եթե սխալվում եմ, ապա իր պարտքն է համարում այդ սխալը երեսով տալը, ճակատիս շփացնելը ու գանգուղեղումս ամեն վարկյան արձագանքելը. «սխա՜լ ես, սխա՜լ ես, սխա՜լ ես»:

    Իմ այս թշնամին նույնիսկ հասցրել է ինձ ձերբակալել: Ինձ կապանքների մեջ է թողել: Պարուրել է վախի, մտահոգության ու անկատար երազանքների շխթաներով: Իմ այս թշնամին այնպես է ինձ կապել, որ ցավում են ձեռքերս ու ոտքերս, իսկ մարմնիս վրա հետքեր են առաջացել: Խեղդել է ու շարունակում է խեղդել: Սեղմում է, կտտում է: Իմ այս թշնամին ուզում է, որ ես կատարյալ լինեմ, միևնույն է իմանալով, որ մարդկային կատարելություն գոյություն չունի: Իմ այս թշնամին ցանկանում է, որ բոլորին հաճոյանալ կարողանամ՝ իմանալով, որ դա անհնար է: Իմ այս թշնամին ինձ խելագարության է հասցնում, ինձ դատարկ է դարձնում, սառն է դարձնում, ձանձրալի է դարձնում:

    Ա՜խ, իմ այս անմարդկային թշնամին: Նա կարծում է, որ ընդունակ չեմ սխալվելու, որ իրավունք չունեմ սայթաքելու, որ պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ի´ր պատկերացումներն են իմ մաիսն: Նա՜... նա՜... նա՜:

    Նա՝ որպես թշնամի, վիճում է ինձ հետ, վիրավորում է, ձեռք է առնում ու քննադատում: Ինքը շատ լավ գիտի, որ այն բառերը, որոնք ասել է ինձ դեռ բնակվում են իմ մեջ, ու չեմ կարողանում վտարել նրանց, բնաջնջել: Չեմ կարողանում մտքիցս հանել այն, ինչ իմ սիրտն ընդունակ է մոռանալու...

    Շատ հաճելի էր թշնամի ջան, այս ե´ս եմ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (15.01.2012), E-la Via (20.11.2011), erexa (20.11.2011), Freeman (20.11.2011), Lusinamara (20.11.2011), Quyr Qery (11.01.2012), Smokie (21.11.2011), Դեկադա (12.01.2012), Ինչուիկ (23.08.2012)

  16. #39
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչ սկսեց, երբ 15 տարեկան էի: Այն ժամանակ ընկերներիցս մեկը փողոցում տեսավ ինձ ու խոսակցության մեջ, հեռվից գալով, առաջարկեց, որպեսզի փորձեմ, իսկ հետո եթե դուրըս չգա, պարզապես թարգեմ... ու ես ընկա իրա ջրերը: Սկզբում ինձ շատ թույլ դոզա առաջարկեց՝ բացատրելով, որ այն իրենց «հողամասից» քաղած «բնական» «բույս» էր, որը ոչ մի վտանգ չէր պարունակում իր մեջ ու ինձ տվեց Կարեն Գևորգյանի ռաբիզների հավաքածու ձայներիզը, իսկ հետո՝ Աֆոնինը: Հետաքրքիր էր, կարծեցի. զուտ հայկական ինչ-որ բան: Սակայն իրավիճակը գնալով ավելի ու ավելի սրվեց, ես բոլորին սկսեցի ընկեր անվանել, ու առաջին անգամ կյանքում գումարով ձեռք բերեցի:

    Հիշում եմ, երբ մտա մեր հայաթի զապիսնոցներից մեկն ու հարցրեցի արդյոք վաճառքում կա Հովոյի ձայներիզը: Ու դա ամեն ինչի սկիզբն էր: Շաբաթներ անց, որոշեցի ավելի ուժեղ ինչ-որ բան փորձել, այս անգամ զապիսնոցի նույն վաճառողն ինձ առաջարկեց Սուրոյի ձայներիզը: Նա պնդում էր, որ Սուրո լսելը մարդուն հանգստացնում է, թեթևացնում է առօրյա եռուզեռային կյանքից: Հետո Վլե, Փոլ Բաղդադլյան, Ֆիլե Գագո...

    Ժամանակի հետ ընկերս ինձ ավելի բեթար բաներ առաջարկեց. Կարեն Գիլոյան, Վլադիմիր և Մարգարիտա Բարխոյաններ, Ժոռա Դիլբարյան... Քանի, որ դրանց օգտագործումն արդեն շարունակական բնույթ էր կրում, այլևս չէի ցանկանում թեթև բաների մասին լսել, միայն ավելի ծանր, ավելի ուժգին, ավելի ցնցող, որն ինձ պարելու ժամանակ այնպես կաներ, որպեսզի սկսեմ ողջ մարմինս ու հատկապես հետույքս զխշել: Ու այդ ժամանակ իմ «ընկերն» ինձ առաջարկեց Ռազմիկ Ամյանի ձայնասկավառակը: Այդ ժամանակից ի վեր հետույքս ստանձնեց կյանքիս կենտրոնական դերն ու դարձավ նրա ամենակարևորագույն մասնիկը, դարձավ գոյատևելուս միակ իմաստը: Ես միայն նրա մասին էի մտածում, ապրում էի նրանով, շնչում նրանով: Սակայն ինչպես բոլորս գիտենք, թմրադեղի շարունակական օգտագործումը կորցնում է իր էֆեկտիվությունը, ու օրգանիզմդ ամեն անգամ ավելի ու ավելի շատ դոզա է պահանջում... Սկսեցի հաճախել ընդհատակյա աշխարհներըը, որպեսզի նորանոր կայֆեր գտնեմ: Այդօրվանից էլ սկսեց իմ անկումը, զգում էի որ անդունդն եմ գլորվում, սակայն արդեն ուշ էր: Սկսեցի հաճախակի քեֆերի այցելել «Փարվանա» և «Օջախ» ռեստորոնային համալիրներ: Դոլարակույտերովս սկսեցի անգամ «պադրոն-դաշ» ու «իմ ընկերս» երգերը պատվիրել:

    Օրերից մի օր, երբ սթափվեցի, զգացի որ ոտքից գլուխ սևավորվել եմ, ձեռքի հետ էլ թզբեխ եմ ֆռցնում: Վերջույթներս ու ծնկներս ժամերով պպզելուս պատճառով ուռել էին, հոդացավերիցս նռում էի ամիսներ շարունակ: Այնքան էի արևածաղիկ չրթել ու ասֆալտին թքովս լճակներ գոյացրել, որ շուրթերս այլևս չէի զգում:

    Այլևս ելք չկար ու ես դարձա ռաբիզ նվագախմբի կլառնետչիկ: Մինչդեռ մեր մեներգիչը համերգների ժամանակ կլկացնելու համար ողջ ուժով կոկորդն էր պատռում, ես՝ կլառնետչիկս, դհոլչին ու սպիտակ ջութակ նվագողը հաջորդականությամբ մեր ձիրքն ու շնորհքն էինք ցույց տալիս:

    Հիշում եմ, երբ մի օր մասնագիտացված խանութ մտա ու վաճառողից պահանջեցի «Ոսկե Հավաքածու» 2-րդը: Ահավոր էր: Ես այլևս չէի գիտակցում, չէի մտածում: Իմ քննադատական բոլոր զգացումները լուծվել էին տհաճ ու զզվելի բառերի հետ: Ուղեղս չէր աշխատում, ամեն ինչ կանգ էր առել: Սակայն կյանքիս ամենասև ժամանակները դեռ առջևում էին: Ընկա քաքնահորը: Մարդկային կյաքնի պայմաների ամենավատթարագույնն ինձ էր սպասում, երբ սկսեցի լսել Մեր Հովո ու Սուպեռ Սաքո, Միշո ու Հայ Թիմ:

    Սկսեցի զառանցելը: Այնպիսի նախադասություններ էի բարբաջում, որոնք ո´չ կապ ունեին, ո´չ էլ իմաստ: Երբ գիշերները դուրս էի գալիս տանից, պահանջում էի որպեսզի ապտակեին այտերս ու սկսում էի անպարկեշտ խոսելը:

    Արդեն շրջապատված էի ուրիշ ծակվողներով, տարատեսակ ու տարաբնույթ թմրադեղեր օգտագործողներով: Ամեն մեկն իր օգտագործածն էր առաջարկում, ամենաթանկից սկսած, վերջացրած՝ ամենաորակյալով:


    Շարունակելի...
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  17. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.01.2012), Freeman (11.01.2012), My World My Space (13.01.2012), Quyr Qery (11.01.2012), unknown (14.01.2012), varpet (13.01.2012), Արէա (12.01.2012), Դեկադա (12.01.2012), Ինչուիկ (13.01.2012), Մանուլ (14.01.2012), Նուշություն (12.01.2012)

  18. #40
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շարունակությունը վերևի գրառման...

    Այսօր ես բուժվում եմ կլինիկայում: Լավագույն ընկերներս հնարավորինս ամեն ինչ արեցին: Բուժումս բարդ ընթացք ունի: Ամեն Աստծո օր ահավոր մեծ քանակությամբ ռոքի, հայկական ժողովրդական երգերի, բլյուզի դոզա եմ ընդունում: Սակայն բուժող բժիշկս ասում է, որ ավելի լավ արդյունքի համար պետք է ավելի շատ ջազ, նույնիսկ Մոցարտ ու Բախ ունկնդրեմ: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ համայն մարդկությանը խորհուրդ տալ, որպեսզի երբևիցե չօգտագործեն ցանկացած տիպի թմրադեղ: Դրանք վաճառողները միայն մի բանի մասին են մտածում՝ փո՜ղի: Առողջությունդ նրանց երբեք չի անհանգստացնում: Նրանք այդկերպ, փակելով աչքերդ ամենալավից, ամենագեղեցիկից, միայն թմրադեղ են վաճառում:

    Եթե չկարողացար դրանց դեմն առնելն, ապա դու խորտակված ես, օտարված ես, անիմաստ ես, հյուծված, միանգամյա օգտագործան ու հեռու: Իմացի´ր, որ կորցնելու ես հավասարակշռությունդ, սեփական ուղղիդ ու թուլանալու ես մտավոր:

    Գլուխդ նման զռթուզիբիլով լցնելու տեղը աշխատիր զբաղվել սպորտով, իսկ եթե կկասկածես ու չես կարող կողմնորոշվել՝ որն է թմրադեղը, որը ոչ, ապա արա հետևյալը.

    -Մի´ միացրու հեռուստացույցը շաբաթվա վերջերին,
    -Մի´ քննարկիր այն ամենի մասին, ինչ հրամցնում է քեզ հանրային հեռուստաընկերությունն ու Հայ Թիվին (սրա մասին չգիտեմ, դեռևս եթեր կա՞),
    -Մի´ նայիր ոչ մի տեսահոլովակ, որի սկբում ասվում է «Հայ Ֆանատը ներկայացնում է»,
    -Եթե ձայնասկավառակ նվեր ստանաս, անպայման հետաքրքրվիր, արդյո՞ք այդ ձայնասկավառակի երգչիստը երբևէ մասնակցել է «Շաբաթ Երեկո» հեռուսատահղորդմանը,
    -Եթե համերգների ժամանակ աղջիկները պլակատները ձեռքին հիստերիկ բղավում են, այդ երևույթը նույնպես կասկածելի է,
    -Մի գնիր այնպիսի ձայնասկավառակ, որի շապիկին պատկերված են ավելի քան 6 մարդիկ,
    -Մի գնիր այնպիսի ձայնասկավառակ, որի շափիկի դիզայնի մեջ օգտագործվել են ամպերի կամ կրակի նկարներ,
    -Մի լսիր այնպիսի ձայանսկավառակ, որի հեղինակը ասենք՝ թե, խոսքի, երկու բառ չի կարողանում իրար կապել,

    Բայց ամենակարևորը. կասկածիր ամեն ինչում ու ամենքից:
    Կյանքը հիասքանչ է, ու ես գիտեմ, որ դու կարող ես:

    Ասեք Ո´Չ ԹՄՐԱԴԵՂԵՐԻՆ...
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  19. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (14.01.2012), Ameli (14.01.2012), E-la Via (14.01.2012), My World My Space (13.01.2012), Quyr Qery (14.01.2012), unknown (14.01.2012), Արէա (14.01.2012), Դեկադա (14.01.2012), Էլիզե (13.02.2012), Ինչուիկ (16.01.2012), Մանուլ (14.01.2012)

  20. #41
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մետամորֆոզ:

    Ահա´ և թրթուռը, իր անճոռնի կազմվածքով, սողոսկում է տերևների ու ծաղիկների միջով: Նա միշտ շտապում է սնունդ որոնելու: Նա չի նկատում այն արևը, որը ջերմացնում է, այն մեղմիկ հովը, որը դիպչում է, ո´չ էլ բնության գեղեցկություննները, որոնք շրջապատում են նրան: Սակայն նա մի բան հաստատ գիտի. լինել ամեն կերպ արագ: Պետք է էներգիա հավաքի: Նրա ինտուիցիան զգուշացնում է, որ ժամանակը սուղ է, սահմանափակ է ու վերջավոր: Ու նրա փափուկ մարմինը շարժվում է առանց դադարի:

    Ու ես շարունակում եմ նրան նայել որոշակի զզվանքով՝ վերահսկելով ցանկությունս, որպեսզի ինձնից հեռու դեն չնետեմ կամ էլ գեշ արարածների հանդեպ մարդուն բնորոշ պարզունակ դաժանությամբ տրորելով՝ չջաղջախեմ ոտքերիս տակ:
    Սակայն ինչ-որ բան ներառում է նրան իմ մեջ: Նա այնքան համառն է ու այնքան հանդուգն:

    Հանկարծակի զգում եմ, որ ինչ-որ նմանություն ունենք: Այդ պահին սկսեցի ինձ պատկերացնել թրթուռ լինելու փուլում: Տեսարանը նման էր երբ, տեղ-տեղ դարանակալվելով, անսանձ վազում եմ առօրյա կյանքի թփուտներում, որպեսզի սեփական եսս մատակարարելու համար ինչ-որ սննունդ գտնեմ: Գիտեմ՝ եսասեր փուլ է, որի ժամանակ դժվար՝ կարողանաս կողքերդ նայել: Որի ժամանակ զգայարաններդ լճացված էներգիա կուտակելու համար սկսում են ավտոմատ կերպով տեղափոխել քեզ մի վայրից մյուսը, որից էլ հոգիդ դառնում է գեր ու ճարպակալած: Սակայն այդ նույն էներգիան նվիրաբերելու ունակությունդ դառնում է անկարող ու տկար, իսկ հակացողությունդ՝ անորեքսիկ:

    Սոված եմ, շտապում եմ: Սակայն չունեմ նպատակ, չունեմ նպատկասլացություն, չունեմ ուղղի, ոչ էլ գիտակցություն: Պարզապես կամ, պարզապես գոյություն ունեմ: Այդ ժամանանակ հոգուս ընդերքից զգում եմ, որ մի նոր բան է ծնունդ առնում, պետքանելի ինչ-որ մի բան: Ի սկզբանե չեմ հասկանում դրա իմաստը: Կարծես՝ սովի մի տեսակ է, սակայն լրացումն է բացակայում: Շտապողակնությունը հեռանում է ինձանից, ու սկսում են հյուրընկալել թափառումները, սկսում է հարցերի տեղատարափը: Իսկ աշխարհը, որն այն ժամանակ իմ սահմանն էր, սկսում է դառնալ ձանձրալի:

    Ահա և ես՝ անճոռնի մի թրթուռ: Գնում եմ բոժոժ կառուցելու, որտեղ մթության մեջ կապրեմ անշարժ ու իներտ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  21. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (15.01.2012), My World My Space (16.01.2012), Quyr Qery (16.01.2012), Smokie (15.01.2012), unknown (15.01.2012)

  22. #42
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թե ինչպես կանայք տիրացան աշխարհքին...

    2031թ: Երկխոսություն որդու և հոր միջև, թե ինչպես կանայք տիրացան աշխարհքին...

    - Ամեն ինչ այսպես սկսվեց որդիս.. Որպեսզի մենք՝ տղամարդիկ, ոչինչ չնկատենք, նրանք ամեն ինչ սկսեցին գաղտագողի պլանավորել : Սկզբում նրանք սկսեցին սեռերի միջև հավասարություն պահանջել: Տղամարդիկ` ախմախ ու միամիտ, ուշադրություն չէին դարձնում նման միջադեպերին, ու այդ ամենը նրանց ծիծաղելի էր թվում: Իսկ կանայք կամաց-կամաց սկսեցին տարբեր բարձրակարգ պաշտոններ զբաղացնել. նախարարներ, երկրի նախագահներ, այսինչ կամ այնինչ կազմակերպության կառավարիչներ:
    - Բա հետո՞ հայրիկ...
    - Ա՜խ, որդի՛ս: Տղամարդիկ շատ հարիֆ դուրս եկան: Մինչդեռ կանայք ժամերով զրուցում էին հեռախոսներով, նրանք կարծում էին՝ թեման հեռուստասերիալների քննարկումն էր: Սակայն այդ ամենը խաբկանք էր: Իրականում լայնամասշտաբ ապստամբություն էր տեղի ունենում, որն օրեցօր դառնում էր ավելի ու ավելի ընդգրկուն: Օրինակ «Բարև աղջի»-ն դա լիդեր բառին փոխարինելու գաղտնաբառն էր, «տակիս հարևանն» ու «ֆլանի թազա հարսը»՝ դրանք դաշինքի անդամներն էին: Եթե ինչ որ-բան պետք է վերեբերեր տղամարդկանց, ապա ասվում էր «ռեժիմը»:
    - Իսկ դուք, հայրիկ, ոչինչ չէ՞իք նկատում:
    - Մեզ համար հանգիստ մեր ընկերների հետ բլոտ էինք խաղում ու նարդի գլորում: Ու ամենավատը գիտե՞ս որն էր, որդի՛ս: Շարունակում էինք ամեն ինչով օգնել նրանց: Խանութներից վերադռանալիս՝ ողջ բեռը մենք էինք կրում, ծորակները վերանորոգում, պահածոների կափարիչները բացում, երթուղայիններում մեր տեղ զիջում: Դե գիտես. տղամարդուն բնորոշ նմանատիպ բաներ:
    - Բա հետո՞, երևի համաշխարհային հեղաշրջում տեղի ունեցավ, այո՞:
    - Այո՛, հեղաշրջումը: Սկզբնաղբյուր Լևինսկի-Հիլարի զույգի դրվագն էր: Կատարյալ ֆարս: Դա մի թակարդ էր, որով բարոյալքվեց աշխարհի ամենհզոր մարդը: Խեղճի ամենաթույլ կողմին էին կպել: Կարծես մի անգամ պատմել եմ քեզ այդ մասին: Կինն ու սիրեկանը, ովքեր հեռուստատեսությամբ թշնամու դեր էին տանում, իրականում` սատանայական դաշինքի գլխավոր դերակատարներն էին: Խեղճ նախագահ:
    - Ո՞նց էր դրա անունը՜....
    - Վիլյամ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում: Կարծեմ մականուն էլ ուներ, բայ մոռացել եմ: Կներես, որդիս, այդ ժամանակից բավական տարիներ են անցել:
    - Ոչինչ հայրիկ, դա այդքան էլ էական չի: Կարող ես շարունակել...
    - Այդ առավոտյան Սպիտակ Տունը վարդագույն էր ներկվել: Դա այն նշանն էր, որին սպասում էին աշխարհի բոլոր կանայք : Ապստամբությունը հաղթել էր, ու այդպիսով նրանք կարողացան երկրագնդին տիրանալ: Նույնիսկ Հայաստանում. ժամանակին Կենտկոմի բյուրի սովորական անդամը դարձավ երկրիդ սփյուռքի նախարար, երկիրդ էլ օրինաց էր ոմն պառվա..բ..իշարայան հեղինեի գլխավորությամբ...
    - Հայրիկ, էլի դեպքեր կպատմե"ս...
    - Լավ, տղաս, մնացածն էլ ինքդ գիտես... Հետո տարբեր օրինագծեր մշակվեցին ու հաստատվեցին: Օրինակ՝ «Թափով հլա տուն»-ը, որով սահմանափակվում էր տղամարդկանց ընկերական հանդիպումները աշխատանքից հետո: Հետո ի հայտ եկավ «ՆԴԺՍ-ի կողմից ծեծ ուտելու շաբաթ» հասկացողությունը:
    - ՆԴԺՍ ի՞նչ է հայրիկ:
    - ՆԴԺՍ-ն դա նռնակներով ու դուբինկեքով ժանդարմների ստորաբաժանում է: (իրականում՝ նախադաշտանային ժամանակաշրջանի սթրես)
    - Վախենում եմ հայրիկ...
    - Սսսսսս... մի՛ խոսիր: Կարծես՝ մեքենայի ձայնն եմ լսում: Ձև տուր, իբր բան էլ չի եղել ու շարունակիր մաքրել կարտոֆիլները:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  23. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (11.02.2012), E-la Via (27.01.2012), Freeman (11.02.2012), Ripsim (27.01.2012), Արևհատիկ (11.02.2012), Գեա (29.01.2012), Էլիզե (13.02.2012), Ինչուիկ (28.01.2012), Մինա (02.02.2012), Նուշություն (11.04.2012)

  24. #43
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հասավ նրա բնակարանը, ժամը վեցն էր մոտավորապես, ու մի տեսակ անհանգստություն էր նկատվում: Մինչ կմտներ, մեկ անգամ ևս մտածեց՝ ինչի համար էր եկել, ի՜նչ պետք է աներ: Նրա առաջին անգամն էր, երևի: Մատների բոլոր եղունգները կրծել էր ճանապարհին: Հետադարձ ճամփա այլևս չկար: Սեղմեց զանգի կոճակը, իսկ դռան հակառակ կողմում անհանգիստ կանգնածը, չտևեց երկու վարկյան, որպեսզի բացեր դուռը:

    Տանտերը խմիչք առաջարկեց, նա չուզեց: Տանտերը հարցրեց արդյո՞ք ցանականում է նստել, նա հրաժարվեց: Տանտերը հարցրեց՝ ինչ է ուզում, որ ինքն անի նրա համար: Պատասխանը հետևյալն էր.
    -Առանց սիրախաղերի, առանց դիպչելու: Լսիր ինձ, պարզապես, -և սկսեց հանվել, ինչպես երբեք...

    Սկսզբում հանեց դիմակը...
    -Ե´կ կարծենք, իբր դու ինձ այդքան էլ չես հատաքրքրում, բայց իրականում այդպես չէ, լա՞վ: Դու իմ ճանաչած մարդկանցից ամենայուրահատուկն ես: Ո´չ թե նրա համար, որ բարետես արտաքինով տղամարդ ես, կամ էլ շատ անգամ ինձ նման ես մտածում, այլ ավելին: Ավելին ես, քան՝ տեսքդ, ավելին, քան՝ նախախնամություններդ:

    Հետո ազատվեց գոռոզամտությունից...
    -Չգիտեմ՝ ինչպես բնակարանդ եկա, չգիտեմ՝ ում ոտքերն ինձ այստեղ հասցրեցին: Կարծում էի քաջություն չեմ ունենա: Բայց հիմա, քանզի այստեղ եմ, ուզում եմ՝ իմանաս, որ ամեն մի մեղեդի հնչելիս, քեզ հետ եմ այն լսում: Ամեն մի բառ կարդալիս, քեզ հետ եմ այն կիսվում: Ինչ-որ բանից ապշելիս, քեզ հետ եմ այն զգում: Դու արմատացած ես այնտեղ, որտեղ ես կամ: Դու իմ պատմության մի մասն ես կազմում:

    Ամոթի զգացողության կոճակներն էին կամա՜ց-կամա՜ց արձակվում...
    -Ես հայելիներն եմ համբուրում, բարձերին եմ սեղմվում, պատկերացնելով քեզ իմ մտքերում՝ մարմինս շոյում: Ու նույնիսկ ոչ կարևոր գործողություններ անելիս, ինչպիսիք են կարդալը կամ գուլպա լվանալը, միևնույն է, քեզ եմ ընկերակցում:

    Վախն էր չքվում...
    -Ես ո´չ լավն եմ, ո´չ էլ վատն եմ ինչ-որ մեկից: Ես այն մեկն եմ շատերից, ով սովորում է՝ ինչ է սերը: Զգում եմ, որ այն գոյություն ունի, զգում եմ, որ ուժեղ է, զգում եմ, որ այն է, ինչ փնտրում են բոլորը: Ես գտել եմ այն:

    Ու վերջապես հագուստի վերջին կտորն ընկավ՝ թողնելով նրան մորեմերկ...
    -Շատ կցանկանայի կյանքս քեզ հետ կապել, ապրել քեզ հետ նույն հարկի տակ, սակայն դրա համար չէ, որ այստեղ եմ ես: Մտադրությունս այն էր, որպեսզի իմանաս, թե որքան սիրված ես դու ու մտածես այդ ամենի վերաբերյալ, ու որ սերը նրա համար չի, որ շուտ փոխհատուցենք, միայն, թե բարյացակամ թվանք: Եթե օրերից մի օր նույնկերպ սիրված կլինեմ քո կողմից, ինչպես որ դու՝ իմ կողմից, ապա զանգի´ր, ու ես կվերադառնամ, և մենք կշարունակենք այնտեղից, որտեղից կանգ առանք: Կանգ առանք այստեղ...

    ... ու դուրս եկավ նրա բնակարանից, իրեն զգալով ավելին, քան կին, ավելին՝ ինչպես երբե´ք:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  25. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (11.02.2012), E-la Via (11.02.2012), einnA (12.02.2012), Freeman (11.02.2012), Smokie (11.02.2012), unknown (11.02.2012)

  26. #44
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մետամորֆոզ #2

    Դժվար է խոստովանել, երբ հոգիդ թոշնած է, մի տեսակ լպրծուն է, դոնդողանման: Չեմ սիրում իմ այս ձևը, չեմ դիմանում այլևս թրթուր լինել:
    Այն հարմարավետ ու մութ բոժոժում, որտեղ բավական երկար ժամանակ է, ինչ ապրում եմ, փորձում եմ վերաիմաստավորել տեսլականս: Փակում եմ աչքերս ու բացում հայացքներս, ընկալումներս: Նայում եմ դեպի ներսս:
    Թաքուն լրտեսում եմ հոգուս պահեստի բոլոր պահարաններն ու գնահատում այնտեղ պահեստավորված հոգևոր սնունդը: Որքա՜ն բաներ կան կուտակված, որոնք երբեք էլ չեմ սպառի: Քանի՜-քանի առողջ էներգիայի աղբյուր կան այնտեղ: Հե՜յ, լսու՞մ ես: Ինձ այս ամբողջը պետք չի, ավելցուկ ունեմ: Կարող եմ բաժանել, կարող եմ իմ այս ամբողջ պաշարով ողջ կյանքդ սնել: Կուզե՞ս:

    Նայելով այս ամենին՝ տեսնում եմ, որ ինքս ինձ մատակարարելու անհամբերությունից, ճշմարտացիություններս ավելի կարծր դարձնելու համար շատ ու շատ բաներ կորցրել են իրենց պիտանելիության ժամկետը: Դարձել են հարցակններ:

    ***

    Ու հանկարծակի խավարը ձևափոխվում, դառնում է լույսի նման մի բան, ու ես կարողանում եմ ամեն բան տեսնել ավելի հստակ, ավելի ճշգրիտ: Ու տեսնում եմ հույսը, նա գալիս է՝ ընկերակցելու ինձ: Սակայն դեռ զգում եմ մենության ցուրտը: Չեմ կարողանում շարժել ներքին վերջույթներս: Կամքիս ուժի ոտքերը դեռևս քայքայված վիճակում են:

    Սկսում եմ երկարաժամկետ վարժությունները, պատրաստ եմ վերադաստիարակելու բնազդս, ճկելու բարիությունս, առավելագույնս պրկելու ոչ պայմանական սիրուս մկանները: Իսկ հետո, որոշ ժամանակ անց, միգուցե պատվեմ նորանոր զգացողություններով:

    Ներսիցս ինչ-որ անհասկանալի բան դուրս է հոսում ջերմ արցունքի տեսքով և լուռ սահում ազնվությունից մերժված դեմքիս վրայով: Ոզում եմ դուրս գալ այստեղից: Ուզում եմ վերածնվել: Մի նոր ձևով հանդես գալ:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  27. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.04.2012), einnA (05.04.2012), Kanamar (05.04.2012), Nadine (05.04.2012), Smokie (05.04.2012), unknown (05.04.2012), Գեա (05.04.2012), Դեկադա (06.04.2012), Ինչուիկ (12.04.2012)

  28. #45
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նայում եմ ձեռքերիդ, լսում եմ կոպիտ ու խրոխտ ձայնդ, տեսնում եմ աչքերիդ դիվային կայծը ու կարծում, որ այս անգամ ամեն ինչ կարգին է լինելու: Հույսերով եմ լցվում, սակայն ամեն ինչ փչանում է վարկյանական: Ահա, գալիս ես դու ու այնպես քնքու՜շ վերաբերվում: Ը՛ղք: Բարի ու պուպուշ տղա թվալու սովորությունն ուղղակի անտանելի է ինձ համար:
    Ես այլևս չեմ ուզում լսել, որ աչքերդ միայն ինձ են պատկանում, որ դրանք միայն ինձ են տեսնում: Պայամանվորվեցի՞նք: Ու ոչ էլ ուզում եմ լսել, թե դու որքան լավ զավակ ես, առավել ևս՝ որքան ես երեխաներին սիրում: Հա՛, ու մեկ էլ թարգի ընկերներիդ մի պահ լքելը,երբ զանգում եմ քեզ: Տղամարդկային եղիր, վմի քիչ: Ինձ գրավելը այնքան հեշտ է. հերիք է անես այն ամենը, որպեսզի կորցնես ինձ:

    Մեկ էլ տեսնում ես՝ գալիս է, հոտոտում կեղտոտ գլուխս, բա թե՝ էս ի՜նչ խնկաբույր հոտ ունեն իմ քնքուշի մազերը: Կամ էլ գնացել ու խելոք քնել է, 1000 անգամ ինձ զանգելուց հետո: Ու որ միայն ձեռքս բռնելն ամեն ինչ արժի: Կամ էլ՝ ցանկանում է է մորս հետ ծանոթանալ: Որ առանց ինձ շաբաթվա վերջում ինչ-որ տեղ գնալն ուղղակի ձանձրալի է: Հա՛, ու մեկ էլ ոչինչ, որ ես ժամերով ինտերնետում կզվռնեմ, միևնույն է՝ սիրում է ինձ:

    Մա՞րդ էլ էդքան պոտենցիալ ունենա՝ կյանքս դժողքի վերածելու, ու հանկարծ որոշի ինձ երջանիկ դարձնել: Ա՜յ քեզ՝ խեղկատակություն: Երիտասարդն ուզում է ինձ երջանի՜կ դարձնել, ուզում է՝ հօդս ցնդեն անօթի շան պես ապրելուս բորլոր ցանկություններս: Էս անտեր կյանքում միակ իմացածս բանից ուզում է՝ զրկվեմ, ուզում է՝ չտանջվեմ: Էսքան տարի մարդ կատարելագործվի, ու հանկարծ, փորձում է ձևափոխել իմացածս ողջ մեխանիզմը: Երիտասարդն ուզում է ինձ երջանկացնել: Մեղայ քեզ Աստված, մի՞թե կարելի է:

    Էն օրը համարյա ուզում էր ինձ վատ վերաբերվել: Քիչ էր մնում պոռթկար: Զգացի, որ ուզածիս հասնում եմ: Ուրախությունից սկսեցի ներքուստ ցատկոտել, նույնիսկ ոտքերն էի ուզում ընկնել, խնդրեի. «Դավա՛յ տղա ջան: Մի քիչ էլ: Կոպտիր ինձ, դիպչելիս՝ ավելի ուժեղսեղմիր բռունցքներդ: Դավա՛յ, ուրիշ կնոջից սկսիր խոսալ: Էն տխմար ընկերոջդ հեռախոսազանգին պատասխանիր, երբ սկսեմ մտավախություններիս մասին պատմել: Լռեցրու ինձ, ասա՝ «բերանդ փակի աղջի՛, շատ չլվլվաս:» Մի բան հորինիր, եսի՞մ: Տղամարդկային ինչ-որ մի բան արա»:
    Բայց արի ու տես՝ երազախաբության նման մի բան էր, այն էլ՝ անօրգազմիկ: Ձևացրեց իբր՝ ջղայինացած է: Ու վերջ: Թսան կատվի նման, կուկուռի պես գալով, սկսեց սիրային բառերի տեղատարափը ու սկսվեց հերթական օճառվելը: Բան ու գործ չկար, համբուրվելն էր պակասում: Ա՛յ քեզ՝ անկապություն:

    Մայրս պետք է ինձ տնային կալանքի ենթարկեր, կապկպեր, կամ նման մի բան, չգիտեմ: Որտե՞ղ ես հանդիպել նման երևույթի, մա՞րդ էլ նման տղամարդու հետ շփվի: Աշխատանքս ավարտելուց, կամ ինչ-որ տեղ գնալուց հետո մարդու տղեն ամեն անգամ հետևիցս գալիս է, ահագին սպասում է, մեքենայի դուռն էլ՝ բացում... Այս ամենն, իհարկե, այն ժամանակ, երբ 5 վարկյանվա մեջ 334 հատ հաճոյախոսություն չի անում:
    Ու որպեսզի իրավիճակն ավելի ու ավելի բարդանա, ինքը մարդկային թերություններից ամենա վատնն ունի. մոռացել է նախկին սիրուն: Ես, որ բավական երկար ժամանակ է, ինչ տարբեր տղամարդկանց եմ հանդիպել, ովքեր բազում նախկին սերեր են ունեցել, հայտնվում է մեկը, ում համար միակը ես եմ, իսկ նախկին զուգընկերուհու անունն էլ դժավրությամբ է արտաբերում: Ձեռ են առել լրիվ: Բա հիմա ինչպե՞ս պետք է տանջվեմ նման իրավիճակում: Հ՞ն: Մեկն ու մեկդ կհուշե՞ք:
    Քնում եմ, ինչպես երբեք. հանգիստ: Մաշկիս գույնը հիանալի է: Սկսել եմ պարբերաբար սովածանալ: Կյա՞նքն էլ այսքան ձանձրալի լինի: Խնդրում եմ օգնեք, մեկն ու մեկդ ինչ-որ խորհուրդ տվեք: Դժբախտանալու համար ինչ-որ հատուկ թերապիա կա՞:

    Մի քանի օր առաջ, փոքր-ինչ ցավ զգալու համար, նույնիսկ ճմկտեցի ինձ: Բայց հիմարը վազելով եկավ, որպեսզի փչի ու պաչիկ անի:

    հ.գ. Ճ-ը Ճ-ը լօօօլ
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  29. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2012), einnA (12.04.2012), Ripsim (11.04.2012), Smokie (11.04.2012), Ինչուիկ (12.04.2012), Նուշություն (11.04.2012)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ամեն ինչ լավ կլինի
    Հեղինակ՝ Այբ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 22.04.2014, 16:53
  2. Ոչի՛նչն ամեն ինչ...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 57
    Վերջինը: 06.02.2012, 13:00

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •