Դե, ես տարածաշրջանային առումով, միայն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն այցելելու հնարավորությունն եմ ունենում, բայց շաաաաատ հազվադեպ եմ լինում: Նախավերջին անգամ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնն էր հյուրընկալվում, «Ֆիլումենա Մարտուրանո» էին խաղում, տպավորություններիս մասին կիսվել եմ, Ալբերտ Մկրտչյանի հետ զրուցել, նկարվել, նկարը դրել ակումբումԹատրոն պաշտում եմ, մասնագիտությունս այնքան հեռու է թատրոնից, որ չեք պատկերացնի, բայց հնարամտորեն շեղել եմ դեպի այն, ու արդեն քանի տարի է՝ թատրոն եմ ուսումնասիրում
Վերջին անգամ էլ այս քանի օրն էր, Ռոբեր Թոմայի «Ութ սիրագորով կանայք» պիեսի բեմականացմանն էի գնացել, անփորձ դերասաններ էին, երեխեքը հուզված էին, այնքան էլ լավ չէին խաղում, բայց հավես էր
Մերսի լավ, դրական, բարի թեմայի համար: Թատրոնը ամենամարդկային արվեստն ա, ըստ իս, մարդու էությունից բխող, արվեստ, որ չէր կարող չլինել ու չի կարող չլինել
![]()
Էջանիշներ