մի հատ հարց ucoz-ու լինում ա cms տեղադրել?
Ucoz-ով կայք ստեղծելը, այսօր շատ հայտնի է, հատկապես նրանց շրջանում, ովքեր նոր են սկսել կամ ուզում են սկսել իրենց կայքը ստեղծել, քանի որ ucoz-ը մեծ հնարավորություններ է տալիս ստեղծելու բավականին ֆունկցիոնալ կայք, առանց վեբ-տեխնոլոգիաներից տեղյակ լինելու:Բայց դրա հետ մեկ տեղ նա ունի բազում թերություններ:Այդ թերություններից մեկն էլ այն է, որ կայքը սկզբնապես ամբողջովին այլ լեզվով է, որը դուք եք նշանակել՝ կայքը գրանցելու ժամանակ:Ճիշտ է, կայքը հնարավոր է թարգմանել հայերեն, բայց մեզ հնարավորություն չի տրվում դա անել ամբողջովին:Օրինակ յուքոզի ֆորումի մեծ մասը մենք չենք կարող թարգմանել հայերեն:Դրա համար էլ, մեր բացած կայքերը, իհարկե եթե մենք դա փորձել ենք հայերեն սարգել, հայերենառուսերենախառն են:
Իսկ ինչ անել դրա դեմ, եթե մենք նախընտրում ենք յուքոզը և չենք պատրաստվում այլ cmsից օգտվել:Ես մի հնար եմ գտել թե ինչպես է հնարավոր, կայքը ամբողջովին հայաֆիկացնել, չնայած դա արվում է սկրիպտի միջոցով և բավականին ժամանակ է պահանջում:
Եթե դուք ուզում եք տեսնել իմ հնարի արդյունքը, ապա այցելեք իմ կայքը և փորձեք գտնել մի բառ, որը հայերեն չէ:
Ահա կայքի հասցեն: www.intensse.net
Դիտեցի՞ք այն:Ձեզ դու՞ր եկավ անաղարտ հայերենը:Լավ եթե այդպես է ես հիմա կբացեմ իմ գաղտնիքը, թե ինչպես թարգմանել ձեր յուքոզ կայքը:
Ես դա կներկայացնեմ քայլերով, քայլերը ես ձեզ ցույց կտամ նկարներով, իսկ յուքոզի ղեկավարման վահանակի լեզուն իմ մոտ ռուսերեն է, այնպես որ օրինակները կլինեն ռուսերենով:
Նախ մենք պետք է ստեղծենք նոր գլոբալ բլոկ:Եթե չգիտեք թե դա ինչ է կամ ոնց են դա սարգում, ապա ես ներքևի նկարների մեջ ցույց կտամ ձեզ, թե դա
ինչպես է արվում.
1.Մտնում եք կայքի ղեկավարման վահանակ ու հետո դիզայնի կարգավորում.
1_ucoz.jpg
2.Դիզայնի կարգավորումից գլոբալ բլոկներ.
2_ucoz.jpg
3.Հիմա ստեղծենք նոր գլոբալ բլոկ "TRANSLATE" անունով (չնայած անունը նշանակություն չունի, բայց ավելի հարմար է "TRANSLATE")
3_ucoz.jpg
Լավ իսկ հիմա բացենք մեր նոր սարգած գլոբալ բլոկը ու նրա մեջ տեղադրենք հետևյալ սկրիպտը.
Եվ վերջին քայլը դուք պետք է տեղադրեք $GLOBAL_TRANSLATE$ կոդը այն էջի html կոդի մեջ, որի բառերը դուք ուզում եք թարգմանել:$GLOBAL_TRANSLATE$-ըԿոդ:<script> txt = document.body.innerHTML; bad = / ---Այստեղ այլալեզու արտահայտությունը--- /i; while (txt.indexOf(bad)>=0) txt = txt.replace(bad, ' --- այստեղ թարգմանությունը--- '); document.body.innerHTML = txt; </script>
պետք է տեղադրեք էջի html կոդի ամենավերջում:Լավ եթե այս պրոցեսը նույնպես դժվարանում եք անել, ես նորից նկարներով կօգնեմ ձեզ:
Օրինակի համար, մենք պետք է թարգմանենք կայքի ֆորումը, մենք պետք է.
1.Մտնենք դիզայնի կարգավորում, հետո ֆորումի գլխավոր էջի դիզայնի կարգավորումը (Общий вид страниц форума).
4_ucoz.PNG
2.Հետո կոդի վերջում տեղադրում $GLOBAL_TRANSLATE$ կոդը:
5_ucoz.jpg
Ահա այսքանը, միայն $GLOBAL_TRANSLATE$-ի մեջի սկրիպտը դուք պետք է տեղադրեք յուրաքանչյուր բառը թարգմանելուց, օրինակ ֆորումի
"темы" ու "ответы" բառերը թարգմանելու համար կոդը կլինի հետևյալը.
Այս անելուց հետո, ֆորումը կունենա այս տեսքը.Կոդ:<script> txt = document.body.innerHTML; bad = /темы/i; while (txt.indexOf(bad)>=0) txt = txt.replace(bad, 'Թեմաներ'); document.body.innerHTML = txt; </script> <script> txt = document.body.innerHTML; bad = /ответы/i; while (txt.indexOf(bad)>=0) txt = txt.replace(bad, 'Նամակներ'); document.body.innerHTML = txt; </script>
Հուսով եմ իմ մտածած սկրիպտը, ձեզ մի օգուտ կտա, իսկ եթե ինչ-որ մի բան չհասկացաք գրածիցս, ձեր հարցերը ուղղեք մեկնաբանություններում:Շնորհակալություն որ կարդացիք իմ գրառումը, կսպասեմ ձեր մեկնաբանություններին:
Վերջին խմբագրող՝ gammat: 28.02.2012, 18:58:
Freeman (02.03.2012)
ես լրիվ չկարդացի,ետքան ժամանակ չունեմ,բայց ասեմ ավելի հեշ ձև կա ու ետի շատ տարածվավծա:ավելի ճիշտ սկրիպտա![]()
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 28.02.2012, 22:32:
Իսկ ինչ սկրիպտա?
Բարև!
Գիտե՞ք, որ յուքոզը արդեն հասանելի է նաև հայերենով:Նոր միքիչ առաջ, իմ էլ. փոստին յուքոզից նամակ էկավ, որ յուքոզը արդեն հասանելի է նաև հայերենով:Շատ եմ ուրախացել... ես անձամբ, յուքոզով սարգած կայք ունեմ ու էս վերջերս ուզում էի փոխեի ուրիշ cms-ով աշխատեի, բայց որ իմացա յուքոզը հայերենով հասանելի ա, միտքս փոխվեց:
ucoz-y-arden-hayeren.jpg
Հայերեն թարգմանված է կայքի միայն երևացող մասը, այսինքն կայքի կառավարման վահանակը թարգմանված չէ, միայն կայքի մոդուլները(ֆորում, նորություններ, օգտատերեր և այլն):Ավելի մանրամասն, կարող եք իմանալ յուքոզի բլոգում՝ http://blog.ucoz.ru/blog/armjanskaja...2012-08-30-236
Վերջին խմբագրող՝ gammat: 11.09.2012, 22:17: Պատճառ: ucoz, արդեն հայերեն, հայերեն, թարգմանված, յուքոզ
Եթե խնդրեմ կնայեք ինչը կարելիա սայթում փոխել??? www.kkkino.ru
image001.jpg
Օգնեք լուծել խնդիրը.... uCoz-ում նոր սայթ եմ բացել և նման խնդիր ունեմ: Ինչպես տեսնում եք նկարում, սայթի վերևում չկա գլխավոր պանելներից մեկը
Վերջին խմբագրող՝ Remix-Hayko: 11.03.2013, 15:28:
Ես ինչքան բացել եմ կայք եղել է, երևի ֆորումում գրեք՝ forum.ucoz.com, կամ ջնջեք նորից բացեք...
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
որտեղ են կոդավորված ucoz-ի դոլարի նշաններով համակարգերը՝ $IMAGE1$- սրանց հետ եմ... որտեղ կարող եմ նայել այդ կոդավորումը, կամ փոխել՞....
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
այսինքն փոխես՞, կոդավորումները կարողես նայել templateները edit անելու ժամանակ, կոդերի ներքևում, այն բոլոր դոլարի նշաներով համակարգերը որոնք որ թույլատրվում են տվյալ templateի մեջ օգտագործել templateի ներքևում գրված են.
Օրինակ՝
Capture.jpg
Վերջին խմբագրող՝ ARMbrain: 22.03.2013, 16:38:
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ