Լոռեցիների մասին ասում են, որ միամիտ են, բայց ընդհանուր նայելով նրանց, իմա՝ մեր մասին, անեկդոտներին, դրանցում ծիծաղի գլխավոր շարժառիթը լոռեցիների ոչ այնքան միամտությունն է, որքան ավելորդ հարցասիրությունը: Լոռեցին պետք է-պետք չի, հարց է տալիս: Լավագույն վկայությունը ամենահայտնի անեկդոտն է.
-Անձրև ա գալիս:
-Դռաաա՞նը:
Նունիսկ այո-ոչ պատասխան հայցող հարցերին լոռեցին չի կարող առանց հարցի պատասխանել: Հարցրեք լոռեցուն, թե արդյոք նա սոված է, երբեք այո կամ ոչ չեք լսի նրանից: Պատասխանի մի քանի տարբերակ կարող եմ առաջարկել.
1.- Խի՞:
2.-Բա կու՞շտ եմ:
3.-Սոված եմ, բա ի՞նչ եմ:
4. -Բա հո սովա՞ծ չեմ:
5. -Ես ի՞նչ գիդեմ:
Հարցրեք աշխատանքային օրից հետո լոռեցուն, թե արդյոք նա հոգնած է.
1. -Բա ի՞նչ եմ:
2. -Էլ չհոգնե՞ի:
3. -Խի՞:
4. -Դու ըլեիր, չէ՞իր հոգնի:
5. -Ա մի նորմալ հարց կարա՞ս տաս:
Ամուսինը տուն է գալիս, կինը.
1. -Եկա՞ր:
2. -Դու՞ ես:
Ամուսնու պատասխանն էլ սովորաբար այսպիսին է լինում.
-Չգա՞յի:
Մի խոսքով, պատմում ենք անեկդոտներ լոռեցիների մասին: Ես սկսում եմ
Հ. Գ. Ցավոք, լոռեցիների մասին իմացածս լավագույն անեկդոտները վաղուց եմ պատմել «Անեկդոտներ» թեմայում, հիմա այս թեմայի համար մի քանի անեկդոտ փնտրեցի ինտերնետում:
Էջանիշներ