Իրական պատմություն ա, բայց անեկդոտի տեղ ավելի լավ կանցնի: Ուրեմնս.
2000-ական թվականների սկիզբն ա: «Սառը մակկոֆե» հասկացությունը նոր ա մոդայի մեջ մտնում (համենայն դեպս՝ Վանաձորում): Շատ տեղեր չգիտեն, որ տենց բան կա:
Երևանից հյուրեր են գալիս, վանաձորցիք տանում են ռեստորան՝ պատիվ տալու: Հյուրերից մեկը սառը մակկոֆե ա պատվիրում: Մատուցողուհին գնում ա, մի 10 րոպե հետո գալիս ա, սեղանին ուրիշ պատվերներ ա բերում, բայց սառը մակկոֆեն չկա: Էս սառը մակկոֆե պատվիրած հյուրը մատուցողուհուն հարցնում ա.
- Իմ պատվիրած սառը մակկոֆեն ի՞նչ եղավ:
- Եփել ենք, դրել ենք սառչի, հեսա կբերենք,_պատասխանում ա մատուցողուհին:
Էջանիշներ