User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: Շահեն Թաթիկյան

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Շահեն Թաթիկյան

    Շահեն Ստեփանի Թաթիկյան
    1924-1992

    Հայ արձակագիր, մասնակցել է Հայրենական Մեծ Պատերազմին, խմբագրել է «Սովետական Հայաստան» ամսագիրը: Երկերից որոշները թարգմանվել են այլ լեզուներով:

    Հրատարակված գործերի ոչ ամբողջական ցանկ

    1. Հաղթանակի օրը, 1950 թ.
    2. Կրակի պարը, 1959 թ.
    3. Ինչ գույնի են լինում ճայերը, 1969 թ.
    4. Նվերը, 1975 թ.
    5. Վերջին զարդաքանդակը, 1976 թ.
    6. Մեկը բազմապատկած միլիոնով, 1977 թ.
    7. Նրա ճանապարհը, վեպ-եռագրություն, 1956-1972 թթ.
    8. Բալենի
    9. Փոթարկալի ճամփաներով
    10. Երիցս խաչվածը
    ա. Թիթեղյա մեր հին վառարանը
    բ. Այգեթաղ
    գ. Սպիտակ ծղրիդը


    Ավելին հայթայթել չկարողա, հուսով եմ՝ ակումբում կգտնվեն մարդիկ, ովքեր ասելիք կունենան այս թեմայում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.05.2010, 22:10:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (22.05.2010), My World My Space (21.05.2010), Արէա (22.05.2010), Արևածագ (21.05.2010), Դատարկություն (22.05.2010), Լեո (21.05.2010), Կաթիլ (21.05.2010)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "Մեկը բազմապատկած միլիոնով"-ն եմ կարդացել միայն ցավոք: Փաստորեն ահագին բան եմ բան թողել, ափսոս:
    Ռեմարկի ռուսերենից արված թարգմանությունները չեմ հաշվում, ես միջնորդ լեզվից թարգմանելը չեմ ընդումում:

    Բայց միակ կարդացածս գիրքն իր պատմվածքներով, ու վիպակներով, եթե ճիշտ եմ հիշում՝ "Ոսկին ու հողը" ու հենց գրքի վերնագրին համանուն վիպակը, ժամանակակից հայ արձակագրության լավագույն գործերն եմ համարում:

    Ավելի շատ իրական երևանյան համուհոտ քան "Ոսկի և հող" գործում ես մեկ էլ երևի Վարդգես Պետրոսյանի գրածներից եմ զգացել:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դատարկություն (22.05.2010), Շինարար (21.05.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ ընդամենը «Բալենին» եմ կարդացել դեռ այն տարիքում, երբ երևանյան իրականության հետ բացարձակապես ծանոթ չէի, այն ժամանակ ինձ բնականաբար հարազատ չթվաց, գուցե հիմա կարդայի այլ աչքերով, ուղղակի նշեմ, որ հիմա հայկական սերիալարտադրության այս լայն թափի շրջանում թերևս Թաթիկյանը առատ հունք ունենա առաջարկելու, մյուս կողմից էլ գուցե լավ է, որ այս սկսնակ, դեռևս անփորձ իրադրության մեջ զերծ են մնում նրա ստեղծագործություններին ձեռք տալուց…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (08.08.2012), Արէա (22.05.2010)

  7. #4
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ ընդամենը «Բալենին» եմ կարդացել դեռ այն տարիքում, երբ երևանյան իրականության հետ բացարձակապես ծանոթ չէի, այն ժամանակ ինձ բնականաբար հարազատ չթվաց, գուցե հիմա կարդայի այլ աչքերով, ուղղակի նշեմ, որ հիմա հայկական սերիալարտադրության այս լայն թափի շրջանում թերևս Թաթիկյանը առատ հունք ունենա առաջարկելու, մյուս կողմից էլ գուցե լավ է, որ այս սկսնակ, դեռևս անփորձ իրադրության մեջ զերծ են մնում նրա ստեղծագործություններին ձեռք տալուց…
    Վերջին մտքիդ հետ համամիտ եմ:
    Թող ձեռք չտան: Հիանալի գործերը գիտեսինչամեջ են անելու:

    Թող էդպես մաքուր մնան, կարդանք:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (22.05.2010), Շինարար (21.05.2010)

  9. #5
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (22.05.2010)

  11. #6
    . . . Կաթիլ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    827
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    դպրոցական տարիքում կարդացել եմ Թաթիկյանի «Բալենին», դե հիշում եմ, որ շատ հավանեցի ու գրքերի մեջ գտա նրա գործերից էլի, մեծ ոգևորությամբ սկսեցի կարդալ «Նրա ճանապարհը», բայց չէ, դժվարանում էի… թողեցի, մի քնաի տարի հետո նորից սկսեցի ու մեծ հետաքրքրությամբ կարդացի բոլոր հատորները…այս գործը կարդալուց հետո Թաթիկյանին համարեցի իմ սիրելի գրողներից մեկը:
    «Բալենի»-ն չի համեմատվի «Նրա ճանապարհը»-ի հետ, իմ կարծիքով իհարկե… մյուս գործերին ափսոս ծանոթ չեմ...
    Չէ, կաթիլը ծով չի դառնում...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.05.2010)

  13. #7
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա
    Կաշխատեմ գտնել, կարդալ
    Դու էլ "Մեկը բազմապատկած միլիոնով"-ը կարդա.. որ հանդիպելու լիեենք, կբերեմ հետս գիրքը:

  14. #8
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացել եմ «Նրա ճանապարհը» վեպը (3 հատոր):
    Թաթիկյանի ոճում ամենաշատը սիրում եմ տեքստի անտեղի բարդացումներից խուսափումը և առավելագույնս թեթև ընթեռնելիությունը: Իսկ վեպը շատ հետաքիքիր ու կլանող է, ակամայից ապրում ես հերոսների կյանքով, նրանց հետ միասին տխրում ու ուրախանում, սիրում ու սպասում...
    Միայն մի քիչ անդուր է մարսվում վեպի հերոսների կույր սերը դեպի խորհրդային կարգերը...
    Վերջին խմբագրող՝ Լեո: 21.05.2010, 23:24:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Կաթիլ (22.05.2010), Նաիրուհի (30.09.2010), Շինարար (21.05.2010)

  16. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Գալ ջան, բայց «Բալենին», ժամանակ ունենաս, կարդա, ինձ թվում է՝ քեզ պետք է, որ դուր գա
    Եղավ, ես էլ «Բալենին» ի նկատի կունենամ քեզ համար, եթե հիշեմ

  17. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մի քիչ անդուր է մարսվում վեպի հերոսների կույր սերը դեպի խորհրդային կարգերը...
    Եթե չարտահայտեր էդ սերը, գրքերը չէին տպի, Լեո, ստիպված էր:
    Ինչպես մնացած բոլորը:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.05.2010)

  19. #11
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե չարտահայտեր էդ սերը, գրքերը չէին տպի, Լեո, ստիպված էր:
    Ինչպես մնացած բոլորը:
    Ես դրա համար Թաթիկյանին ոչ մի կերպ չեմ մեղադրում, պարզապես ասածս այն է, որ վեպի ընդհանուր համ ու հոտը մի տեսակ աղճատվում է խորհրդային կարգերի անտեղի գովերգումից: Անտեղի ասելով՝ նկատի ունեմ՝ հերոսները հաճախ են անդրադառնում խորհրդային կարգերին ու կոմումիզին, այնինչն այդ ամենը կարող էր շատ հպանցիկ լինել և չծանրաբեռներ վեպի սյուժեն:
    Բացի այդ չեմ կարծում՝ Թաթիկյանը կումունիզմը գովերգում էր լոկ նրա համար, որպեսզի տպագրվեր: Նա դա անում էր (նաև)՝ ժամանակի ոգու և տրամադրության ճիշտ պատկերը արտացոլելու համար:
    Վերջին խմբագրող՝ Լեո: 21.05.2010, 23:38:

  20. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Նրա ճանապարհն» եմ կարդացել, ու «Ի՞նչ գույնի են լինում ճայերը»։ «Նրա ճանապարհը» անկեղծ ասած չեմ հիշում (ավելի շուտ միայն դրվագներ եմ հիշում), վաղուց եմ կարդացել, բայց կարդացել եմ մեկ շնչով։ Իսկ «Ի՞նչ գույնի են լինում ճայերը» ստեղծագործությունը համեմատած ավելի ուշ կարդացի ու հավանեցի։ Շատ թեթև գրված ստեղծագործություն ա, բայց ավելի շուտ դեռահասների համար ա, ի տարբերություն «Նրա ճանապարհ»-ին։

  21. #13
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դրա համար Թաթիկյանին ոչ մի կերպ չեմ մեղադրում, պարզապես ասածս այն է, որ վեպի ընդհանուր համ ու հոտը մի տեսակ աղճատվում է խորհրդային կարգերի անտեղի գովերգումից: Անտեղի ասելով՝ նկատի ունեմ՝ հերոսները հաճախ են անդրադառնում խորհրդային կարգերին ու կոմումիզին, այնինչն այդ ամենը կարող էր շատ հպանցիկ լինել և չծանրաբեռներ վեպի սյուժեն:
    Բացի այդ չեմ կարծում՝ Թաթիկյանը կումունիզմը գովերգում էր լոկ նրա համար, որպեսզի տպագրվեր: Նա դա անում էր (նաև)՝ ժամանակի ոգու և տրամադրության ճիշտ պատկերը արտացոլելու համար:
    Կարծում եմ պատկեր ներկայացնելու խնդիր այնքան չէր, որքան պրոպագանդելունը...
    Եթե դու զգացել ես, որ տեղ–տեղ չափն անցնում է, երևի ինքն էլ զգացած կլինի:
    Մի քիչ թեմայից հեռանամ, բայց օրինակ Խանզադյանի "Քաջարանը", կամ Խաժակ Գյուլնազարյանի ու Վախթանգ Անանյանի գործերը...մանավանդ վերջիններինը: Պատանիների համար էին գրված ու ամեն տողում էդ քարոզը տեսնում ես: Սիրուն, հետաքրքիր սյուժեները մեկ էլ դառնում էին պարտիական ժողովից քաղվածքներ ...
    Չեմ կարծում, որ սեփական կամքով էին անում:

    Պարտադրանք կար, ցենզուրա կար:
    Հիմա չկա...բայց հիմա արդեն գրաղ չկա

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեո (22.05.2010)

  23. #14
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երիցս խաչվածն եմ կարդացել մի 15 տարի առաջ.. հետաքրքիր էր, բայց հիմա բան չեմ հիշում...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  24. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոսք գնաց Թաթիկյանի գործերում խորհրդային գաղափարախոսության արտահայտվածությունից, խորհուրդ եմ տալիս կարդալ Վազգեն Սարգսյանի «Հայի վերջին խելքը» հոդվածը: Հոդվածում Շահեն Թաթիկյանի մասին մի երկու տող կա ընդամենը, բայց կարծում եմ՝ կարելի է որոշակի պատկերացում կազմել Շահեն Թաթիկյան մարդու և քաղաքացու մասին:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (30.09.2010)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •