Մի քանի տարօրինակ նկար:
Օգտագործված նյութերը դժվարանում եմ կոնկրետ ասել, հիմնականում՝ թուղթ ու մատիտ:
![]()
Մի քանի տարօրինակ նկար:
Օգտագործված նյութերը դժվարանում եմ կոնկրետ ասել, հիմնականում՝ թուղթ ու մատիտ:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Շնորհակալություն քեզ թեմայի համար, ես քո մայրիկի գործերին արդեն ծանոթ եմ և կարծիքս արդեն հայտնել եմ: Հիմա էլ ստեղ ասեմ, լավն են աշխատանքները, գույնով էլ, կոմպոզիցիայով էլ, կոնկրետ չեմ կարա ասեմ, թե ո՞ր նկարը ամենից շատ դուր եկավ, բայց ասեմ, որ ջրաներկերը ավելի թեթև ու հետաքրքիր են, չնայած քո դիմանկարն էլ ստացված գործ է:Շնորհակալություն մայրիկիդ....
Էս վերջի դրածդ նկարներն էլ հետաքրքիր են, նյութը երևի յուղային պաստել է ջրաներկի հետ համակցած, երրորդ նկարը լավն ա...
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
AniwaR (22.05.2010)
Էն սկզբի նկարներում Սարյանական գույներ տեսա ու պարզություն,շատ հավանեցի, շնորհավորիր մայրիկիդ
AniwaR (22.05.2010)
kyahi (22.05.2010)
տարօրինակ չենՄի քանի տարօրինակ նկար:շատ էլ խորիմաստ ու նկարի մեջ խորանալու հնարավորություն ստեղծող նկարներ են…առաջին նկարը իսկը իմ ճաշակով ա, հավեսն ես բոլորը
Ան մեկը գրառումներս կարդա կմտածի պիառ եմ անում մամայիդ աշխատանքներըբոլոր նրանց ովքեր այդպես են մտածում ասեմ, որ ես ուղղակի չեմ կարող նման օրիգինալ գործերին լավ խոսքեր չասել, միգուցե տեղ-տեղ կիսատ բաներ կան, բայց ընդհանուր այս գործերը ինչ-որ բան ուզում են ասել, ուղղակի պետք է հասկանալ
![]()
AniwaR (22.05.2010)
Վելվետ, շատ սիրուն նկարներ են, շատ տաղանդավոր մայրիկ: Դու ու՞մ ես քաշել տենց անտաղանդիրականում սա ակնարկ էր, որ տեսնենք նաև քո նկարները, որովհետև գրեթե համոզված եմ, որ տաղանդը պիտի ժառանգած լինես:
![]()
Շատ շնորհակալ եմ:Անպայման կփոխանցեմ մամային ձեր բոլորի կարծիքները:
Հա, իսկ գեները ուզած-չուզած երկկողմանի ճնշել են. հայրս էլ է նկարչությունից շատ ուժեղ, բայց չի ստեղծագործում: Դե, ձեռքի շնորհք ունեմ, բայց չեմ զբաղվում, չի ձգում առայժմ: Հազվադեպ նկարում եմ, բայց, օրինակ, սովորական մատիտով, ճեպանկարի (իմը դանդաղանկար ա ստացվում) կարգի մի դիմանկարը ինձանից կպահանջի երկար ժամանակ չարչարվել, կառուցումներ անել, չափել-ձևել, որ ճիշտ լինի, իսկ նույն բանը մամաս ու (ընդհանրապես նկարչությամբ բավականաչափ զբաղվող մարդը) 15-20 րոպեում է վերջացնում: Չեմ բացառում, որ մի օր կսկսեմ զբաղվել, բարեբախտաբար նկարչությունը էն արվեստի ճյուղերից չէ, որ պահանջի ջահել տարիքում սկսել:
Բայց կարող ա մոտակա ժամանակներս Նիք Դրեյքին որոշեմ նկարել. որ շատ ամաչելու չեղավ, սկան կանեմ, կտեղադրեմ ակումբում:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ասեմ որ ինձ էլ շատ դուր եկան նկարները:
Մայրիկդ նկարում է իմ սիրած ոճով, իմ կողմից շնորհակալություն կհայտնես:
AniwaR (22.05.2010)
Վելվետ, քո կողմից տարօրիանակ անվանված շարքը ավելի հավանեցի: Քեզ պատկերող նկարն էլ բավական լավն է, այս մեկի վրա կարծես շատ երկար աշխատած լինի: Բայց, անհամեստորեն ասած, ընդհանուր առմամբ գույների անցումները մի տեսակ կոպիտ են, գոնե իմ աչքին:
Ամեն դեպքում շնորհակալություն թեմայի համար:![]()
AniwaR (22.05.2010)
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
A.r.p.i. (22.06.2010), Agni (23.05.2010), cold skin (24.05.2010), Kita (22.06.2010), kyahi (23.05.2010), Tig (01.06.2010), yerevanci (23.05.2010), Դատարկություն (23.05.2010), Երկնային (23.05.2010), ԿԳԴ (23.05.2010), Հայուհի (23.05.2010), Ուլուանա (23.05.2010), Ռուֆուս (23.05.2010), Ֆոտոն (23.05.2010)
Վերջին դրածդ նկարների առաջին գծանկարը շատ հավանեցի![]()
Էսօր կարդացի բոլորիդ կարծիքները մամայի համար: Շատ շնորհակալություն:
Կոնկրետ Ֆոտոնի այս գրամանը.
պատասխանեց, որ համաձայն չի:Լավ է՝ գոնե կոպիտ անցումներ նկատել ես, որովհետև ընդհանրապես չկան:
Ամեն դեպքում իր համար շեշտը դնում է նրա վրա, որ կարողանա իր ուզեցածն արտահայտել՝ առանց ուշադրությունը բևեռելու կանոնների վրա:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Ահամ, էդ մեկը ես էլ եմ սիրում:Ի դեպ, միանգամից տուշով* է նկարված, ոչ թե մատիտով:
Մնացած երկուսում արդեն մատիտ է:
*Հնարավոր է՝ մարդիկ լինեն, որ տուշը շփոթեն աչքերի համար նախատեսված կոսմետիկ նյութի հետ (շատ է պատահել, ես մեղք չունեմ), դրա համար ասեմ, որ այն հիմնականում գծագրության համար նախտեսված գրիչի պես մի բան է, չի ջնջվում:
![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Դատարկություն (23.05.2010)
Լավն են գծանկարները, միանգամից ծավալն ու շարժունը զգացվում է, ինձ հատկապես երկրորդը դուր եկավ....![]()
Եղիր հե՛զ, բանող ե՛զ, և վարիր այս անվերջ սևահողը, երբ կիջնի երեկոն, դու հանգիստ գնա գոմ, որոճա՛ քեզ բաժին ընկած խոտը, մինչև կբացվի առավոտը:
Կողբի Գեղարվեստի Դպրոց
AniwaR (23.05.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ