Բարև բոլորին: Ճիշտն ասած՝ մի քիչ տատանվում էի՝ բացել նման թեմա, թե ոչ:Վախենում էի՝ մարդիկ կմտածեին, թե ինքն իրեն է գովազդում (ավելի ճիշտ՝ իրա մամային), ու ճիշտն ասած՝ դա էլ անում եմ
, ինչևէ, կուզենայի, որ ակումբցիներն էլ տեսնեին ու իրենց կարծիքը հայտնեին ներկայացվելիք աշխատանքների մասին:
Մամաս մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց այժմ չի աշխատում: Նկարել է դեռ դպրոցական տարիներից, բայց այժմ իրեն համարում է սկսնակ՝ մանավանդ տեխնիկայի հարցում: Բանն այն է, որ 88-ի երկրաշարժի հետևանքով ընկավ նաև իր նկարելու որակը (չնայած ինքս, դրանք հիշելով, համաձայն չեմ մի տեսակ), և այժմ նոր թափով սկսել է զբաղվել, տեխնիկայի վերաբերյալ գրքեր է կարդում, սովորում: Մի խոսքով... Շատ գլուխ չտանեմ:Կաշխատեմ պարբերաբար տեղադրել՝ կամ սորտավորելով՝ ըստ օգտագործված նյութի, ոճի կամ էլ առանց դրա...
Շատ ուրախ կլինենք լսել կարծիքներ, քննադատություն, խորհուրդներ՝ և՛ նկարչությունից գիտակ մարդկանցից, և՛, առավել ևս, պարզապես արվեստասերներից ու ոչ միայն:
Հ.գ. Իմ մայրիկը հայկական փոփ երգչուհին ՉԷ:![]()
Էջանիշներ