Բարև բոլորին: Ճիշտն ասած՝ մի քիչ տատանվում էի՝ բացել նման թեմա, թե ոչ:Վախենում էի՝ մարդիկ կմտածեին, թե ինքն իրեն է գովազդում (ավելի ճիշտ՝ իրա մամային), ու ճիշտն ասած՝ դա էլ անում եմ
, ինչևէ, կուզենայի, որ ակումբցիներն էլ տեսնեին ու իրենց կարծիքը հայտնեին ներկայացվելիք աշխատանքների մասին:
Մամաս մասնագիտությամբ ճարտարապետ է, բայց այժմ չի աշխատում: Նկարել է դեռ դպրոցական տարիներից, բայց այժմ իրեն համարում է սկսնակ՝ մանավանդ տեխնիկայի հարցում: Բանն այն է, որ 88-ի երկրաշարժի հետևանքով ընկավ նաև իր նկարելու որակը (չնայած ինքս, դրանք հիշելով, համաձայն չեմ մի տեսակ), և այժմ նոր թափով սկսել է զբաղվել, տեխնիկայի վերաբերյալ գրքեր է կարդում, սովորում: Մի խոսքով... Շատ գլուխ չտանեմ:Կաշխատեմ պարբերաբար տեղադրել՝ կամ սորտավորելով՝ ըստ օգտագործված նյութի, ոճի կամ էլ առանց դրա...
Շատ ուրախ կլինենք լսել կարծիքներ, քննադատություն, խորհուրդներ՝ և՛ նկարչությունից գիտակ մարդկանցից, և՛, առավել ևս, պարզապես արվեստասերներից ու ոչ միայն:
Հ.գ. Իմ մայրիկը հայկական փոփ երգչուհին ՉԷ:![]()




Վախենում էի՝ մարդիկ կմտածեին, թե ինքն իրեն է գովազդում (ավելի ճիշտ՝ իրա մամային), ու ճիշտն ասած՝ դա էլ անում եմ
, ինչևէ, կուզենայի, որ ակումբցիներն էլ տեսնեին ու իրենց կարծիքը հայտնեին ներկայացվելիք աշխատանքների մասին:
Կաշխատեմ պարբերաբար տեղադրել՝ կամ սորտավորելով՝ ըստ օգտագործված նյութի, ոճի կամ էլ առանց դրա...
Մեջբերել





ու շատ եմ ուզում իրա արվեստանոցում լինեմ
աչքին շատ հաճելի գույներ են ու գիտես հավեսը որն ա, որ շաբլոն չէ, ինչպես հաճախ կարելի է հանդիպել, ճիշտ է ես նկարչությամբ շատ չեմ զբաղվել, բայց իմ իմացածը ինձ թույլ ա տալիս այս խոսքերը ասել…քո դիմանկարի մասին չխոսեմ, որովհետև ինչ էլ ասեմ քիչ կլինի, իսկապես շատ վարպետորեն է արված: ես օրինակ զարմացա, որ մամադ ինչ-որ նկարչական կրթություն չունի, ախր շատ լավն ա …ափսոս էն աղջիկների նկարները չես դրել, անպայման կդնես, նրանք էլ շատ լավն են…



Էջանիշներ