Անի, շատ շնորհակալություն այս հետաքրքիր աշխատանքները տեղադրելու համար և այս թեման բաց անելու համար
Ես սովորաբար խուսափում եմ ինչ որ մեկի ստեղծագործությունները քննադատել այն նպատակով, որ ցույց տամ, թե մի բան գիտեմ, կամ սեփական կարծիք ունեմ։ Անկեղծ ասած այդ կերպով ինքնահաստատվելը իմ էությանը դեմ է։ Ես սովորաբար ավելի գերադասում եմ վայելել իմ շուրջը գոյություն ունեցող և արարվող գեղեցիկը, քան դրա մեջ խորանալ և թերություններ գտնել։ Թերություն գտնելը շատ հեշտ է ցանկացած գործում, իսկ գեղեցիկը նկատելը ու գնահատելը կարծում եմ, որ այնքան էլ հեշտ չէ, իսկ երբեմն նույնիսկ ջանքեր է պահանջում։
Բայց թույլ տուր արտահայտել իմ խիստ սուբյեկտիվ կարծիքը։ Պարզապես գրում եմ իմ զգացողությունների մասին։ Դուրըս չեկան 18+ շարքի նկարները։ Վուլգար էին ավելի շատ, քան գեղեցիկ։ Պատճառը գուցե այն է, որ ես ընդհանրապես չեմ սիրում այդ ոճը։
Ինձ հատկապես դուր եկան այս ստեղծագործությունները.
Մայրիկդ շատ լավ է կարողացել նկարել «ծարավ»-ը։ Այս նկարի մեջ կարողացա տեսնել այդ մարդու ծարավի խիստ զգացումը ու անհագ ջուրը կուլ տալը։ Իմ դուրը եկավ։
Այն նկարում գույներն են շատ հետաքրքիր ու հայացքը։
Այս մեկը շատ միստիկ ու խորհրդավոր նկար է ինձ համար։ Կրկին ինձ դուր եկավ հայացքը, որի մեջ ինչ որ խենթություն, խելագարություն ու վախ է երևում։ Գուցե լրիվ սխալվում եմ։ Բայց այդպես եմ ընկալում։
Այ սա գլուխգործոց է։ Նմանեցնում եմ Գարզուի ոճին։ Շատ է դուրըս գալիս։
Կրկին շնորհակալ եմ հետաքրքիր թեմայի համար ու հաջողություններ եմ մաղթում մայրիկիդ, Անի ջան![]()
Էջանիշներ