Դժգոհում եմ Օռանժից:
Տերմինալներով հաշիվս լիցքավորում եմ, ժամկետս չի ավելանում, *133#-ը 0 դրամա ցույց տալիս, բայց ես կարողանում եմ լիցքավորածս գումարի չափով զանգեր անեմ:
Լիցքավորման քարտով լցնում եմ` նորմալ լինումա:
Գնում եմ սպասարկման կենտրոն, ասում եմ սենց-սենցա, աշխատողն էլ` ճի՞շտ համար եք գրել տերմինալում, որովհետև մեզ մոտ ցույց չի տալիս որ վճարումա կատարվել (երբ արդեն ցույց եմ տվել ինձ եկած սմս-ը), համոզվումա որ հա, ասումա`մեզնից չի խնդիրը, զանգեք տերմինալների սպասարկման կենտրոն: Զանգում եմ կենտրոն, լսում եմ - համարը ժամանակավորապես հնարավոր չէ կանչել:
Վերջին անգամ տերմինալով լցրեցի, բայց էս անգամ էլ չկարողացա նախորդ անգամների նման գումարի չափով զանգեր կատարեմ:
Լիցքավորման քարտ առա, լիցքավորեցի, սմս եկավ, որ ձեր հաշիվը 800 դրամա: Փորձում եմ զանգել` էլի չի լինում: Զանգում եմ օռանժ, ասում եմ հենց նոր լցրեցի, սմս եկավ որ իմ հաշիվը 800 դրամա (300 տերմինալ, 500 լից. քարտ), բայց ոչինչ չեմ կարողանում անեմ: Ասումա` կարո՞ղա սխալ համար եք լիցքավորել:Ասում եմ` ո՞նց կարամ ուրիշ համար լիցքավորեմ, եթե լիցքավորման քարտով իմ հեռախոսով իմ հաշիվն եմ լցրել: Ինքն էլ` փորձեք ևս մեկ անգամ լիցքավորել:
Լավ, մերսի.
Շնորհակալություն, հաջողություն
Հաջողություն
Իմ Օռանժ էջում ցույցա տալիս համ վճարումները, համ էլ իմ հաշվի գումարը: Վաղը պրինտ արած կտանեմ ցույց կտամ ու կպահանջեմ իմ բոլոր անհաջող փորձերի փոխհատուցում:![]()
![]()
Էջանիշներ