User Tag List

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 221 հատից

Թեմա: Դժգոհի անկյուն

  1. #151
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի էս թեման արդիական ա, մի բան էլ ես պատմեմ: Մարշուտնու մեջ հեռախոսով մի տղա խոսում ա՝ արա դու լրիվ լավ չես ջոգում ոնց որ, տեղս հարմար չի, գազելի մեջ եմ որ մինչև վերջ ասեմ, տեղ հասնեմ, արա, կզանգեմ կասեմ որը որից հետո ա, արա դու չես որոշելու իմ տեղը ոնց անեմ, դու տենց էլ չջոգիր, արա, դու գնա մորդ ասա, արա... Էսպես արա-յով, նամյոկներով քրֆելով խոսալուց պարզ ա, որ ասենք՝ իր տեղը հարմար չի բացահայտ քրֆելու համար, զրուցակցի տեղը հո հարմար կլինի, ու եթե էնպիսի բաներ չի ասում, որ սա էլ տեղին չնայի, ուրեմն զրուցակիցը միանշանակ տղա չի, ընկերուհու հետ ա խոսում... Մի խոսքով, մի կես ժամ արայելուց հետո անջատեց հեռախոսը: Մի քիչ հետո զանգեցին իրան, վերցրեց, բա՝ հա, լավ դե, կարաս գնաս, արա, բայց էն անգամվա պես աչքերդ բան չանես (երևի չքսես, ես էլ չեմ սիրում ճիշտն ասած, որ աչքերը բան են անում, բայց դա չի կարևորը): Հաստատ ուրեմն ընկերուհին ա: Լավ, էդքան անողնաշար ոնց կարելի ա լինել, ու էդքանից հետո զանգում ա, թույլտվություն ա վերցնում, այսինքն՝ հենց երևի էդքանից հետո են զանգում թույլտվություն վերցնում:
    Իմ նման գյոզալական տղեն էլ վարի ա գնում
    Մարդը կամավոր իրան ստրկության ա հանձնում, վաղը՝ ծեծ էլ կուտի, եթե դեռ չի ուտում, կլացի, կբողոքի երևի ընկերուհիներին, բայց եթե ինքը կամավոր ա գնացել էդ քայլին, որևէ խնդիր չեմ տեսնում: Սեքսուալ հազար ու մի տեսակ բազմազանություն կա, գուցե իրենք էլ էդպիսի հարաբերություններ են նախընտում:

    Ինձ ուրիշ հարց ա հուզում: Ընկերուհուն արա-յով դիմելու կայֆը չկարողացա հասկանալ: Չնայած երևի էդ էլ մի ուրիշ բազմազանության դրսևորում ա: Քանի երեսը չի տեսնում, գոնե հեռախոսով խոսալուց իրան հույս ա տալիս, թե տղայի հետ ա խոսում՝ թեկուզ փոքր-ինչ նուրբ ձայնով:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 28.10.2013, 21:12:

  2. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (28.10.2013), CactuSoul (29.10.2013), Chilly (29.10.2013), Chuk (29.10.2013), E-la Via (28.10.2013), John (29.10.2013), keyboard (28.10.2013), Moonwalker (28.10.2013), Progart (15.05.2019), Rhayader (12.06.2014), Ruby Rue (28.10.2013), Smokie (29.10.2013), Tiger29 (12.06.2014), Vardik! (29.10.2013), _Հրաչ_ (29.10.2013), Աթեիստ (28.10.2013), Այբ (29.10.2013), Անվերնագիր (28.10.2013), Արամ (28.10.2013), Արէա (28.10.2013), Արևհատիկ (28.10.2013), Գրող (28.10.2013), Դատարկություն (28.10.2013), Կաթիլ (12.06.2014), Նաիրուհի (28.10.2013), Նարե91 (01.11.2013), Նիկեա (12.11.2013), Ռուֆուս (28.10.2013), Տրիբուն (12.06.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.10.2013)

  3. #152
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձնական հետազոտություն։ Ամբողջ ցերեկվա ընթացքում ավելի քիչ գրառում է լինում, քան գիշերվա ցանկացած 3 ժամանոց ինտերվալում
    Նպատակ։ Ոչ մի լուրջ բան
    Հետևություն։ Էս Ակումբը լրիվ «գիշերային ակումբ» է դառել

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (29.10.2013), Chuk (29.10.2013), keyboard (29.10.2013), Meme (17.11.2013), Quyr Qery (12.06.2014), Vardik! (09.11.2013), _Հրաչ_ (29.10.2013), Այբ (12.12.2013), Արամ (29.10.2013), Ծյէլեպորտ (14.12.2013), Ձայնալար (17.11.2013), մարիօ (29.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նիկեա (12.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

  5. #153
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մի աղջկա հետ ծանոթացա, Կապանից էր, ասում էր մնամ Երևանում ինչ անեմ, մեզ մոտ ժամանակն էնքան հետաքրքիր ա անցնում, քիչ էր մնում փաթաթվեի, պաչիկեի, ինքը ոչ էլ հասկացավ, ինչքան պոզիտիվ տվեց, ևս երկու գործընկեր Գյումրուց էին, ասում էին մի բան մտածենք, էսօր մնանք Երևանում
    Հ.Գ.էս անգամ ներում եմ, ես լեննագանցիքին սիրեմ գը...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (08.11.2013), Արամ (29.10.2013), Արևհատիկ (29.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նիկեա (12.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)

  7. #154
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս լրատվամիջոցները վարչապետի մատով էն բանից արին։ հասկացանք էլի։ Սաղ ալիքներով նույն մատնա

  8. #155
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ի՞նչ կոնֆերանս, մեզ շաուրմա է պետք...

    Երկու օր առաջ կուրսեցիներիցս մեկից մի իվենթի հրավեր եկավ: Բացեմ տեսնեմ, մեր ֆիզֆակի կոնֆերենց դահլիճն ուզում են բուֆետ սարքեն...
    Մե՛ր կոնֆերենց դահլիճը, որտեղից սեպտեմբերի մեկին առաջին կուրսեցիներին են ողջունում, որտեղ ճիշտ է, հազարից մեկ, բայց արտասահմանյան գիտնականներ են գալիս, դահլիճը, որը ֆակուլտետի կործանվող դեմքն է ուզում մի քիչ պահպանել:
    Վարձը 100,000-ով բարձրացրրին, կուլ տվեցինք: Ասացին, որ լավ է լինելու, հաջորդեցին Գյուլնազ տատի հեքիաթները, հիմա էլ տեսնում ենք, թե իրենց լավն ինչ էր:
    Հա, ճիշտ է, բարեկարգում են համալսարանը, ո՞նց կլինի, որ ուսանողները խաչապուրի ու կարկանդակ ուտեն էն ներքնահարկի բուֆետում, բերեք կենտրոն տեղեր մի հատ օբեկտ բացենք, խորոված-քյաբաբ տանք: Կարելի է առաջարկել, որ էն 110 լսարանը, որտեղ քյարթերը գարեջուր էին խմում, կարտ խաղում ու ծխում, կազինո սարքեն, 301 լսարանն էլ լավ կարաոկեի տեղ է, հը՞: Բա լավ ուտելուց հետո մարդիկ չգնա՞ն երգեն-պարեն: Եկեք դեկանատն էլ փակենք, տեղը գեղեցկության սրահ բացենք, որ գլամուռ աղջիկները դասամիջոցները չքցվեն հոտավետ զուգարան՝ մի նոր շերտ գաջ քաշելու, այլ գնան ցիվիլ, սիրուն տեղ: Մի երկու լաբորատորիայի տեղն էլ բուտիկներ բացենք, կլինի իսկական YEREVAN STATE university-mall. Դե մի բան պետք է անենք չէ՞. ռեկտորի փորը մեծանալ է ուզում, մարդը Հավայան կղզիներում առանձնատուն է ուզում...

    Հա, իմ համար կոնֆերենց դահլիճը բուֆետի վերածելը նույնն է ինչ նշվածներն անելը: ԱՄՆ-ում ճաշարանի կեսը վերցնում կոնֆերենց դահլիճ են սարքում, իսկ մեզ մոտ հակառակն են անում: Էստեղ իրենց մի քանի տարվա պատմությունը պլպլացնում ու շրջանակի մեջ են դնում, իսկ մեզ մոտ ոտնատակ են տալիս մայր բուհի վաղեմի բարի անունը:
    Ասում են, որ Hi-Lunch-ի՝ սնունդ մատակարարող ընկերության պայմանագրի ժամկետը սպառվել է, տարածքը չեն ազատում: Էդքան իրավաբաններ եք արտադրել, մեկն ու մեկը չի՞ կարող հարցերը լուծել: Ասում են՝ կոնֆերանսներ քիչ են լինում, թող գնան ուրիշ մասնաշենքերում անեն: Իսկ միթե՞ էդքան դժվար է մոտակայքի հազարումի խանութներից ու սննդի կետերից ուտելիք գնելը, դե մյուս մասնաշենքերի բուֆետներն էլ վրադիր:
    Ինչի՞, գրողը տանի, ինչի՞ պիտի էստեղ ամե՜ն ինչ անեն, որ ցանկացած ուսանող արժանավայել ու սիրով դասի գնա, ուսումը հետաքրքիր ու բովանդակալից դարձնեն, իսկ մեզ մոտ միայն վարձերը բարձրացնեն ու հնադարյան լաբորատորիաները վերանորոգելու փոխարեն բռնեն կոնֆերենց դահլիճը սրճարան սարքեն...

    Երկու օր է էս միտքը մի տեսակ կրծում է ինձ. հա՛, ԵՊՀ վերադառնալ չեմ ուզում, հա՛, կրթությունն անտանելի մակարդակի վրա է, բայց դե մի տարի էդ պատերի ներսում եմ անցկացրել, անտանելի ծանր եմ տանում էդ փաստը: Ծանր եմ տանում, որ մյուս ուսանողների հետ դեկանատի մոտ չեմ, ֆոտոխցիկս առած այս ու այն կողմ ընկած ու ռեպորտաժներ գրելիս չեմ, իմ իրավունքների համար պայքարելիս չեմ:

    Շուն-գել, լավ-վատ, մեկ է, մերն է: Որ ատամներով չբռնենք, կխորտակվի ու կկործանվի, իսկ դա թույլ տալն անկարելի է...


  9. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (01.11.2013), boooooooom (30.10.2013), CactuSoul (30.10.2013), Chilly (30.10.2013), John (30.10.2013), Rammstein (11.11.2013), Smokie (08.11.2013), VisTolog (30.10.2013), Արամ (30.10.2013), մարիօ (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Նարե91 (01.11.2013), Ներսես_AM (30.10.2013), Նիկեա (12.11.2013), Ռուֆուս (30.10.2013)

  10. #156
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքան եմ ջղայինանում, երբ սփյուռքահայերի մասին ասում են.
    _Դրանք ի՞նչ հայ...փախել են Հայաստանից ու իրենց համար առոք-փառոք ապրում են ուրիշ երկրներում...
    Ու ասում են նրանք, ովքեր հարմար առիթի դեպքում կհեռանան Հայաստանից:

    Ինչքան հեշտ է բոլորին մեղադրել: Դա մեր ազգային բնավորությունն է , որ մենակ բողոքենք ու ուրիշներին քննադատենք, իսկ ինչ-որ մի բան դեպի լավը փոխելու համար ոչինչ չենք անում:
    Օ՜ֆ, չեմ էլ ստի, հիասթափված եմ հայրենիքիցս ու ապագա չեմ տեսնում: Հիասթափությունս այնքան մեծ է, որ մեկ-մեկ հարցնում եմ ինձ՝ ինչի՞ համար եմ մագիստրատուրայում սովորում...

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (08.11.2013), Ingrid (17.11.2013), Meme (17.11.2013), Vardik! (09.11.2013), Մինա (24.01.2014), Նաիրուհի (12.11.2013), Նիկեա (12.11.2013)

  12. #157
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    էլի բողոքում եմ:Հասկանալի է,որ ընտանիքի անդամների կարծիքը վճռորոշ է հագուկապի, սանրվածքի դեպքում,բայց հասկանալի չէ,թե ինչի է պարապ մնացած բամբաս-բյուրոյի պատվավոր անդամներին հուզում են որ ես մազերս գզած եմ ման գալիս,կամ որ հագուստիս մեջ սևն է գերակշռում:Հա ես սիրում եմ սև գույնի հագուստ,բայց դուք զզվում եք էդ գույնից,չնայած,որ ներսից սև ու փտած եք:Ձեզ ինչ ես մազերս կգզեմ թե ընդհանրապես կքաչալանամ:Ձեր ինադու սրանից հետո ոչ սանրվելու եմ,ոչ լվացվեն,ման եմ գալու ճղճղված ջինսերով ու գզած մազերով...հա ջինսս էլ ավելի սև ա լինելու քան ձեր ներսը,եթե իհարկե գոյություն ունի ըտենց գույն:
    Գիտեմ վերջում էնքան էք անելու մինչև ձեզ կաթվածի հասցնեմ,հետո խղճի խայթին չդիմանամ ու ինքնասպան լինեմ:Հա լավ,դու ջահնդամը...բա ես...ես խորտակում եմ ջահել կյանքս:Ուֆ վերջ...սրանից հետո ձեր պատճառով ոչ նեռվայնանալու եմ ոչ էլ...Ես ձեզ պաշտոնապես գրողի ծոցն եմ ուղարկում:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.11.2013), Մինա (24.01.2014), Վոլտերա (12.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (12.11.2013)

  14. #158
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկուց սովորեցնում էին հարգել մեծերին,չպատասխանել իրանց,բայց տարիքը իմ համար հարգանքի գրավական չէ,ու չեմ կարա լռեմ երբ էդ մեծը էշ է:Թող ներեն ինձ էդ ազնվացեղ կենդանիները,իրանց վիրավ որելու համար:
    Ուրեմն էն տխմարը,որի մասին ուզում եմ խոսել,ապրում է արաղի շշի համար:Իրան լուրջ տենելն անհնար է:Անընդհատ պայթելու աստիճան լակած քցած է պատերի տակ:Հետո գնում ա տուն ու ևս մեկ անգամ տնեցիքին ծանոթացնում իր հայհոյանքների հետ ,բայց կնոջը ոչ միայն հայհոյանքներով,այլև բռունցքներով է նախշում,ճիվաղը:էն կնոջը,որն իրա կողքին մնաց,երբ անգամ մայրը թքեց վրեն ու հետացավ,էն կնոջը,որ իրա երեք էրեխեքին էր մեծացնում,իսկ էդ նույն ժամանակահատվածում ինքը Կատյաների ու Նատաշաների հետ կյանքն էր վայելում,տավարը:Վառելու եմ սրան:Տո այ տխմար ինչի քո երեխեքը չեղած հոր պատճառով գլուխները կախ պտի ման գան, սինքլոր:Մայրենի լեզուն ինձ հնարավորություն չի տալիս բնորոշել քեզ:
    Հաստատ վառելու եմ:

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (14.06.2014), Աթեիստ (17.11.2013), Մինա (24.01.2014), Նաիրուհի (17.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

  16. #159
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ասեմ...եկել եմ բողոքեմ մեր մուննաաաաթախ-ոս ազգից...
    կիսաքնած խաշակերուխումից հետ գալու համար զանգում եմ տաքսի ծառայություն, ու հեռախոսը վերցնումա մի հատ մունթախոս զզվելի կին՝
    - ուր եք գնալու,- բլա բլա...
    ու հետո զանգումա, որ իջնենք, նախ միանգանից անցնուամ <դու> ի, հետո պարզվումա ինքը էնքան հոգեկանա, որ ունակ չի լսելու որտեղ եմ ասել կանգնի մեքենան, գնացելա կողքի շենքի բակումա կանգնել, ու պնդումա ինձ , թե ես ասել եմ կողքի շենքի բակում թող կանգնի, ու հետո նոր ինքը բարեհաճումա մոտեցնել մեքենան մեզ հարմար...
    ու մեկա ինքը մնացել էր մյուս բակում...

    փոխանակ նոռմալ խոսի, որ հաճախորդը հաճույքով նորից օգտվի, ընդհակառակը..
    խեղճ վարորդը ստեղ տուժեց ամբողջ թուքումուրը իրա վրա թափվեց...
    լավը էն էր, որ ինքն էլ գիտեր,թե իրենք ում հետ են աշխատում...


    հ.գ՝ ասա ես, երբ էի տաքսի կանչել, որ էսօր...
    Վերջին խմբագրող՝ Meme: 17.11.2013, 20:32:
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (18.11.2013), unknown (17.11.2013), Նիկեա (17.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)

  18. #160
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,815
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս մայթի վրա կանգնած մեքենաներին, էն որ նագլի բերում կանգնացնում են նենց, որ պիտի կամ վրով անցնես (տանկով), կամ էլ դուրս գաս մեքենաների համար նախատեսված մաս, նենց եմ ուզում մի բանով վրեն նենց խազ քաշեմ, որ դզող-փչողը տենա ուրախությունից լացի

  19. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (11.12.2013), Valentina (23.11.2013), Մինա (24.01.2014), Նաիրուհի (21.11.2013), Նիկեա (24.11.2013)

  20. #161
    խշշշ... enna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2013
    Հասցե
    Tardis
    Գրառումներ
    1,535
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բողոքում եմ կրթության ձևից: Ամենաառաջինը շտեմարաններից:
    Ռուսերենի ամեն մի շտեմարանը 439 էջ է, իսկ անգլերենը 286: Դրանից բացի ռուսերեէնը դժվարեցրել են, ավելացրել են 3-րդ մաս ու կարճ պատասխանով առաջադրանքներ: Անգլերենը հակառակ հանել են դժվարները, ավելացրել են առաջի դասարանի գրքից թեստիկներ: Դրանից բացի ռուսերենը 1 ժամ է, անգլերենը 5 ժամ: էդ գրքերի մեջ Ռուսաստանի ավարտական քննությունների նույն թեստերն են : Երկուսն էլ օտար ե՞ն չէ՞:
    Հայոցի շտեմարանի վրիպակները էնքան շատ են, որ արդեն համոզված ես իրենց սխալ լինելու մեջ:
    Միայն մաթեմի շտեմարանից չեմ բողոքում, շատ խղճով են արել: Չնայած ընդեղ էլ բաներ կան դպրոցական գրքերում չկան/ դրա համար լուծումներով գրքեր են հանել/: Մաթեմինն էլ մի բան չի չնայած...

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.12.2013), Vardik! (08.12.2013), Նիկեա (15.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  22. #162
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ա՛յ մարդ, էս ինչ վիճակ է մայթերի վիճակը: Արդեն մի քանի անգամ ընկել եմ, բախտս բերել է, որ լուրջ վնասվածքներ չեմ ստացել: Կանգառից մինչև բարձրանում եմ համալսարան մի ժամ տևում է, որովհետև սառույցի վրա հնարավոր չէ նորմալ քայլել: Բա որ նորից ընկնեմ...Աստված չանի՝ ձեռ ու ոտ ջարդեմ, դասերից ու քննություններից բացակայեմ ու միավոր կորցնեմ...Ո՞վ պիտի պատասխան տա: Թե ինչի՞ չեն մաքրում, կամ գոնե ավազ ցանում:

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (12.12.2013), Smokie (11.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (11.12.2013)

  24. #163
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բողոքում եմ իմ երկրից...
    բա էս երկիրա...որ երկիրը երկիրր լիներ, մարդիկ չէին գնա ստեղից...
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  25. #164
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քիբորդից եմ բողոքում

    Որ դու իր հույսով ու իր զանգին սպասելով ես մնում, բայց ինքը տենց էլ չի զանգում էնքան, մինչև որ ... արդեն պետք էլ չի, որ զանգի
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (14.12.2013)

  27. #165
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չնայած նրան, որ «Դժգոհի անկյունը» «Լավատեսի անկյունից» 3 տարի ուշ է բացվել, բայց կրկնակի ավել գրառում ունի...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (16.12.2013), Այբ (14.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.01.2014)

Էջ 11 15-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փերիի անկյուն
    Հեղինակ՝ Մուշու, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 36
    Վերջինը: 19.07.2023, 10:53
  2. Ինտրովերտի անկյուն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 380
    Վերջինը: 19.03.2023, 23:27
  3. Ինտիմ անկյուն 18+
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 04.09.2009, 01:08
  4. Մի հատ էլ պԶտիկ անկյուն ինձ
    Հեղինակ՝ Tigran1989, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 01.12.2008, 19:05
  5. լրագրողական անկյուն
    Հեղինակ՝ Sisian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 24.09.2008, 11:16

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •